«Ինչն է խնդիրը, որ մենք տեսնում ենք պարոն Կոնջորյանի թեկնածության հետ կապված։ Կա շահերի բախում»,-ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նա բացատրեց, որ ԱԺ-ն նշանակում է կառավարություն, որի ԲՏԱ նախարարության ներքո գործում է «ՀայՓոստ» ընկերությունը, իսկ ԱԺ-ն պետք է վերահսկեր որ 80%-ով միանգամից չբարձրացնեին սակագինը։
կարապետյանը հիշեցրեց, որ, օրինակ, ՀԷՑ-ը 10 տարի չի բարձրացրել սակագինը, անգամ նման թանկացումների պայմաններում։ Նա նշեց, որ պետք է հարց բարձրացնել, թե ինչու է բարձրացվել «ՀայՓոստի» ծառայությունների սակագները, և այդ պայմաններում 0 դրամ շահույտ է մուծվել պետական բյուջե, բացի Էդուարդո Էռնեկյանի վճարած գումարներից։
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների խնդրին՝ կարապետյանն ասաց. «Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա»։
Արձագանքելով Սահմանադրության վերաբերյալ իշխող ուժի այն հայտարարություններին, թե «ընդդիմության մեջ կգտնվեն երկրի շահերից ելնելով գործող մարդիկ»՝ Կարապետյանն ասաց, որ հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է «Ուժեղ Հայաստան» խմբակցության համաձայնությունը, իսկ Ադրբեջանի պահանջներն ապօրինի են։
«Նրանք չեն որոշելու, թե ինչպիսին պետք է լինի մեր Սահմանադրությունը։ Մենք գնում ենք խաղաղության պայմանագրի հետևից, այն պետք է, բայց այն պետք է ապագա սպառնալիքների շատ դռներ փակի։ Վստահ եղեք, որ մեր բոլոր քաղաքական քայլերն ուղղված են լինելու խաղաղությանը, բայց թույլ չեն տա էթնիկ փոփոխություններ»։
Նա նշեց, որ հարևան երկրի ղեկավարությունը բազմիցս խոսել է մեր երկրի էթնիկ կազմը փոխելու մտադրության մասին։
«Խոսում են «վերադարձի» մասին այն դեպքում, երբ նրանք այստեղ չեն եղել, երեխաներին սովորեցնում են «Արևմտյան Ադրբեջանի» թեզը»,-ասաց Կարապետյանը։
Նա հիշեցրեց, որ «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնած հակասաֆարովյան օրենքի անհրաժեշտությունը։
«Վստահ եղեք, որ խաղաղությունն այնպիսին է լինելու, որ ոչ ոք չկարողանա միջամտել երկրի ներքին գործերին»,- հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ։
Leave a Reply