Category: TIV 1

  • ԲՏԱ նախարարության «ՀայՓոստ»-ը 19-րդ 20-րդ դարի ընթացակարգերով է շարժվում. Մնացականյան

    «Հանրապետության հրապարակում 11 ամիս առաջ մտա «ՀայՓոստ»՝ փաստաթղթերը ձեռքս, 45-50 րոպե սպասեցի մինչև հերթը հասավ ինձ, տվեցի փաստաթղթերը, և աշխատակցուհին ինձ տվեց մեծ ծրար»,-ԱԺ անբիոնից պատմեց «Ուժեղ Հայաստան»,- խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը՝ ելույթ ունենալով ԱԺ փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածության քննարկման ժամանակ, որի կինը «ՀայՓոստի» տնօրենն է։

    Ընդդիմադիր պատգամավորը պատմեց, որ  բեռ էր ուղարկում Իտալիա և այն այնտեղ մաքսազերծելու համար փաստաթղթեր էր շտապ առաքանիով ուղարկում իր այնտեղի գործընկերոջը։

     « Ծրարը, դուք կհիշեք խորհրդային տարիներին, երբ գնում էին երշիկ՝ դոկտորսկի, այդ թղթով էին փաթաթում՝ 300 գրամը թուղթ էր լինում, 700 գրամ երշիկ»,-պատմեց Մնացականյանը՝ շարունակելով.

     «Վճարեցի կանխիկով, ոչ թե քարտով՝ մոտ 25 թշակառուի Լառնակայի թռիչքի գումարի չափ և աշխատակցուհին հետ վերադարձրեց ծրարը՝ ասելով որ ձեռագիր պետք է լրացնեմ»։

     Մնացականյանը պատմեց, որ մի կերպ տպատառերով գրել է ծրարի վրա և առաքանին գնացել է;

     «Անցավ 13 օր, հաճախորդիս գրում եմ՝ թղթերից պատասխան կա, ասում է՝ ոչ։ Անցել է ևս 3 օր և հետ է վերադարձել «ՀայՓոստ» և կրկին 50 րոպե սպասելուց հետո հարցնում եմ՝ ուր է իր փաստաթղթերը, բայց ստանում՝ «չգիտենք» պատասխանը»,-շարունակեց նա։

     Մնացականյանի խոսքով անցնում է ևս 20 օր և իր բեռն արդեն հասնում է Եվրոպա, բայց իր փաստաթղթերը դեռ չեն հասել

    «Բեռը 40 օրից հասնում է Իտալիա, կապ եմ հաստատում իտալայիում մաքսային ծառայության հետ և էլեկտրոնային փոստով ուղարկում եմ իմ փաստաթղթերը և կարողանում եմ իմ բեռը մաքսազերծել։ 45-50 օր հետո իմ փաստաթուղթը հասնում է հացեատիրոջը; Պատկերացրեք, որ «ՀայՓոստը» պատկանում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, ԲՏԱ-ն 19-րդ 20-րդ դարի ընթացակարգերով է շարժվում»,-հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը;

     Նա ասաց, որ եթե այս տարի «ՀայՓոստը» 500 մլն վնասով է աշխատել, հաջորդ տարի 1 մլրդ վնասով է աշխատելու և ցանկացած մասնավոր սեփականություն, երբ տրվում է պետությանը՝ ունենում է այս արդյունքը, չի ունենում առաջընթաց և  պետական ծառայողը, չունենալով բիզնես մտածողություն, դարձնում է նման վիճակի։

  • Իրանի նախագահը հերքել է հրաժարական տալու իր մտադրության մասին լուրերը

    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ հրաժարական չի տա և խոստացել է մնալ իր պաշտոնում։ Այս մասին հաղորդում են Իրանի պետական լրատվամիջոցները։ 

    «Մենք լիովին համակարգված աշխատում ենք զինված ուժերի հետ։ Ես հրաժարական չեմ տա և կշարունակեմ մնալ իմ պաշտոնում», – ասել է Փեզեշքիանը՝ հավելելով, որ  եթե հրաժարական տա, պաշտոնապես կհայտարարի այդ մասին։

    Նրա խոսքերը հաջորդել են Մոհամմադ-Բաղեր Խարազիի՝ բարձրաստիճան հոգևորականի խոսքերին, որի քույրը ամուսնացած է Իրանի Գերագույն առաջնորդի եղբոր հետ։

    Նա նշել էր,  որ Փեզեշքիանը 28 անգամ սպառնացել է հրաժարական տալ, բայց դադարեցրել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեի այն զգուշացումից հետո, երբ նա ասել էր, որ հաջորդ հրաժարականը անպայման կընդունվի։

  • «Գժի տե՞ղ եք դնում մարդկանց». Լևոն Քոչարյան

    «Ասում եք՝ օրենքի երկիր ա: Վարչապետը Սամվել Կարապետյանի մասով հրահանգներ ա տալիս, որ բռնեն, ասում ա՝ էսի պիտի սատկի, սրան պիտի նստեցնեմ, սրանից ունեցվածքը խլեմ: Սա ո՞ր մի ժողովրդավարական երկրի տրամաբանության մեջ ա տեղավորվում»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը: «Լավ, գժի տե՞ղ եք դնում էստեղ մարդկանց»,- հավելեց նա:

  • 10 մահերի պատճառը եղել է պետությունը, որ ղեկավարում էր ձեր հայրը. Ռուբինյան

    «Դուք խոսում եք մարտի 1-ի մասին, և երևի հույս եք դրել, որ երիտասարդները, որ այդ օրերին չեն ապրել, պետք է լսեն ու հավատան ձեզ։ Կամ չեմ բացառում, որ դուք, այն ժամանակ լինելով երիտասարդ ու ձեր հոր որդին, իրականությունը լավ չեք տեսել»,- ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ «մարտի 1-ի» մասին ելույթին։

    «2008 թ. մարտի 1-ի առավոտյան ժամը 6-ին Ազատության հրապարակում եղել է մաքսիմում 100-200 մարդ, և մեծ մասը՝ քնած։ Ժամը 6-ին ոչ մի բան չեն արել. միակ բանը, որ արել են՝ քնելն է եղել կամ խռռացնելը, և հատուկ ջոկատայինները եկել, սկսել են բոլորին մահակներով ծեծել։ Մարդիկ փախել են, հետևներից վազելով, ծեծելով, լարել են մարդկանց։ Հիմա խնդրում եմ ասել՝ էդ մարդիկ ի՞նչ էին արել, ինչո՞ւ էին հատուկ ջոկատայինները առավոտյան 6-ին եկել, այդ մարդկանց դուբինկաներով զխկել»։

    Նա կոչ է արել մարտի 1-ին եղածը համեմատել վերջին տարիներին եղածի հետ։

    Ռուբինյանը նաև հիշեցրել է մարտի 1-ի գործով ՄԻԵԴ որոշումը՝ շեշտելով. «Ֆիքսվել է, որ այդ 10 մահերի պատճառը եղել է պետությունը, որը ղեկավարում էր ձեր հայրը՝ Ռոբերտ Քոչարյանը։ Դա ապացուցված է»։

    Ռուբինյանը հիշեցրել է, որ 1998-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը ստանձնել էր ՀՀ նախագահի պաշտոնը, Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բյուջեները եղել են հավասար, բայց նրա նախագահության վերջում տարբերությունը մեծ է եղել. «Իմ և ձեր ընտանիքների բյուջեների հարաբերակցությունն ասեմ՝ ձեր ընտանիքն ունի 200 մլն դոլար, մերը՝ ոչ մի։ Այ դա իրոք հպարտանալու թիվ է, կարող եք հպարտանալ»,- ասել է նա։

  • Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, ահմանադրական իրաունքի մասնագետ Գոհար Մելոյանն արձագանքել է ԱԺ-ում երեկ իր մասնակցությամբ տեսագրության  հրապարակմանն ու Չախոյանի այն հարցին, արդյոք Մելոյանի գործընկերները պատրաստվո՞ւմ են ներողություն խնդրել նրա փոխարեն։

    Ի պատասխան Մելոյանը հիշեցնում է, որ այդ տեսագրությունում հնչող հայատարարությանն անդրադարձել է, պարազաբանում է ներկայացրել, և մինչև դա հրապարակելը պետք էր մի քիչ երկար մտածել.

    «Սա է ձեր ձեւը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը։ Նաեւ «հանցավոր ինքնավստության» մի նոր մակարդակ է ՔՊ-ի կողմից՝ Կիրանց, անկլավ ու ներողություն բառերի շահարկումը։ իսկ Կիրանցի բնակիչներից ներողություն խնդրել եք ապօրինի սահմանազատման համար։ ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը, ըստ ձեզ անկլա՞վ;

    Դուք Կիրանցի բնակչությունից ներողություն խնդրե՞լ եք ապօրինի սահմանազատման համար, հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար, դուք գոնե հաշվել եք, թե քանի ընտանիքի հայր, արդեն նաև մայր եք տարել, իրենցից ներողություն խնդրե՞լ եք… Էնքան ներողություններ եք օդում կախված թողել»։

  • Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը

    Ռուսաստանը կասեցրել է Հայաստանից ջրի և գազավորված ըմպելիքների որոշակի խմբաքանակների վաճառքը՝ «Ռոսպոտրեբնադզորի» որոշումից հետո: Արգելքը տարածվել է պարտադիր պահանջներին չհամապատասխանող համարված ավելի քան 70,000 շշի վրա։

    «Ներկայումս «Ռոսպոտրեբնադզորի» կողմից նշված խմբաքանակների վաճառքն արգելվում է մանրածախ և առցանց ցանցերում մինչև բոլոր անհրաժեշտ ստուգումների ավարտը: Պիտակավորման համակարգը ինտեգրված է երկրի յուրաքանչյուր դրամարկղային մեքենայի հետ, ինչը թույլ է տալիս անհապաղ ներդնել սպառողների պաշտպանության մեխանիզմ», – «Կոմերսանտը» մեջբերել է «Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության զարգացման կենտրոնի» (CRPT) գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովի խոսքերը։

    Սահմանափակումները վերաբերում են «Բջնի» հանքային խմելու և բուժիչ սեղանի ջրին, «Պրոստո Ազբուկա» բնական խմելու ջրին և DARBAS Mojito զովացուցիչ ըմպելիքին: Սա չի վերաբերում այս ապրանքանիշերի բոլոր ապրանքներին, այլ միայն որոշակի ամսաթվերին արտադրված որոշակի խմբաքանակների։

    Մայիսի վերջից ի վեր Ռուսաստանը հետևողականորեն սահմանափակում է Հայաստանից մի շարք ապրանքների մատակարարումը, այդ թվում՝ ալկոհոլային խմիչքների, բանջարեղենի, մրգերի և ծաղիկների։ Ռուսաստանի իշխանությունները այս միջոցառումները բնութագրում են որպես ժամանակավոր և կապված են արտադրանքի անվտանգության հետ։

    Ռուսաստանում ներմուծվող խմելու ջուրը, որպես կանոն, ենթակա է նույն հիմնական պահանջներին, ինչ մյուս շշալցված ջրերը. այն պետք է անվտանգ լինի համաճարակային և ճառագայթային անվտանգության տեսանկյունից, քիմիապես անվնաս լինի և ունենա ընդունելի օրգանոլեպտիկ հատկություններ։ Շշալցված ջրի համար այս պահանջները հստակորեն ամրագրված են սանիտարական կանոնակարգերում և պետական ​​​​ստանդարտներում։

  • Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով

    Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շրջանակներում համատեղ աշխատանքը շարունակելու հնարավորությունները:

    Նախարարն ընդգծել է, որ խաղաղության գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ է, որ խաղաղությունը դառնա դե ֆակտո իրականություն: Նա նաև նշել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսության աճող նշանակությունը և վերահաստատել այդ աշխատանքը շարունակելու Բաքվի պատրաստակամությունը:

    ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը մնում է բաց և հետևողական, ընդ որում գործընթացի հետագա առաջխաղացումը, ըստ նրա, կախված է նաև այն քայլերից, որոնք պետք է ձեռնարկի Հայաստանը:

  • Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև

    Ղազախստանի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին.

    Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Ուղերձում ասված է.

    «Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

    Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։
    Ձեզ ցուցաբերված բարձր վստահությունը հանդիսանում է պետական պատասխանատու պաշտոնում Ձեր անձնվեր աշխատանքի օրինաչափ արդյունքը։ Դա լայն հանրային աջակցության ակնառու վկայությունն է Ձեր ռազմավարական ուղեգծի, որն ուղղված է երկրի քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը և միջազգային հեղինակության ամրապնդմանը։

    Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի, ով անկեղծորեն շահագրգռված է ղազախա-հայկական ռազմավարական գործընկերության հետագա ակտիվացմամբ և ընդլայնմամբ։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները և Ղազախստանի ու Հայաստանի բազմակողմ միջպետական հարաբերությունները կհասցնենք որակապես նոր մակարդակի։

    Օգտվելով առիթից՝ հարգելի՛ Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ՝ ի բարօրություն բարեկամ Հայաստանի ժողովրդի իրականացվող Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»։

  • Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան

    «Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Սահմանագծման-սահմանազատման անվան տակ իրենք պատրաստվում են Հայաստանից նոր տարածքներ հանձնել, և երբ հարցնում ենք, չեն ժխտում։ Պատրաստվում են, չունենալով համապատասխան քվե, փոխել Սահմանադրությունը»,- նշեց նա։

  • Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ

    Հայաստանում Եվրամիության անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ Երևանին չի ներկայացվել, նման հարց հայկական կողմի հետ չի քննարկվել։  

    «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով շրջանառվող լուրերին, թե ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ին կայանալիք նիստում Իտալիան քննարկման է ներկայացնելու մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, անօրինական միգրանտների պահման կենտրոններ ստեղծելու հարցը։

    «Մեզ նման առաջարկ չի արվել, մեզ հետ նման հարց չի քննարկվել»,- նշեց Անի Բադալյանը։

    Euronews-ն օգոստոսի 3-ին գրել է, որ ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ի նիստում մի շարք երկրներում անօրինական միգրանտների պահման վայրեր ստեղծելու առաջարկը ներկայացնելու է Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոսին։

    Նշվում է, որ հավանական ընդունող երկրների շարքում են մի քանի աֆրիկյան պետություններ, որոնցից ամենահավանական տարբերակներից մեկն Ուգանդան է։

    Իտալիան առաջարկում է ստեղծել Եվրոպական միությունից դուրս գործող ապօրինի միգրանտների պահման կենտրոնների ցանց, որը կծառայի ապօրինի միգրացիայի կառավարմանը։

    Նոր կենտրոնները, ըստ Իտալիայի առաջարկի, կֆինանսավորվեն Եվրամիության միջոցներով։

    Ըստ Euronews-ի՝ Իտալիան առաջարկում է նման կենտրոններ ստեղծել աֆրիկյան մի շարք պետություններում, ինչպես նաև մի քանի այլ երկրներում, որոնք գտնվում են ավանդական միգրացիոն ուղիներից դուրս։ Հավանական թեկնածու երկրների թվում են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, Եթովպիան, Ուզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։

    Euronews-ը նաև գրում է, որ Իտալիայի առաջարկի նախագիծը հրապարակվել է իտալական մի շարք լրատվամիջոցներում և հաստատվել է նաև իտալացի պաշտոնյաների կողմից։