«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան

Written by

in

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, դիմելով ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանին, հարց ուղղեց նրա կնոջ աշխատավարձի վերաբերյալ: «Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է: Երբևէ Հայփոստի պատմության մեջ չի եղել տնօրեն, որ ստանա էնքան աշխատավարձ, ինչքան՝ իմ կինը: Երբ նա նշանակվել է տնօրեն, դրանից առաջ տնօրենները ստացել են էականորեն ավելի բարձր աշխատավարձ»,- մասնավորապես ասաց Կոնջորյանը:

Խամոյանն արձագանքեց. «Հայփոստը 2020-ից է պետական կառավարման հանձնվել, մինչև դա եղել է մասնավոր ընկերություն, կարող էին հարյուր հազար դոլար աշխատավարձ տալ: Հիմա խոսքը պետական կառավարման հանձնված ընկերության մասին է ու խոսքը 118 հազար դոլարի մասին է»: Կոնջորյանը պատասխանեց. «Հայփոստը հանձնված չի եղել մասնավոր ընկերության, եղել է հավատարմագրային կառավարման ներքո, երկրորդը, Հայփոստը հարյուր տոկոսով ինքնաֆինանսավորվող կառույց է: Իմ կինն ու մյուս աշխատակիցները պետբյուջեից երբևէ աշխատավարձ չեն ստացել»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts