Category: TIV 1

  • Հայաստանի անդամակցությոնը ԵԱՏՄ-ին կարող է սառեցվել. ՌԴ փորձագետ |

    Մինչև տարեվերջ Հայաստանը կարող է կորցնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության հովանոցը, իսկ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունը կարող է սառեցվել։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

    «Նոյեմբերին Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում քվեարկության իրավունքից, ինչը կզրկի նրան անվտանգության հովանոցից, իսկ դեկտեմբերին Հայաստանը կդադարի լինել Եվրասիական միության փաստացի անդամ, եթե նրա անդամակցությունը սառեցվի։ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել։ Անկախ նրանից, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը, ով նույնիսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, թե բարեկամական հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի հետ, և որ ընտրություններից հետո կնայի ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների աչքերի մեջ՝ իրավիճակն այնպիսին է, որ Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու իր ձգտումների մասին պաշտոնապես հայտարարելուն զուգահեռ միաժամանակ ԵԱՏՄ անդամակցությունից ֆինանսական օգուտներ ստանալու անհնարինության վերաբերյալ,», – ասել է նա

  • 2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների ծննդյան նպաստը կլինի 500 հազար դրամ

    2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ԱՍՀ նախարարության ներկայացրած որոշման նախագիծը։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:

    Միաժամանակ, նպաստի նշանակման դիմումները կընդունվեն բացառապես առցանց եղանակով՝ e-social.am հարթակի միջոցով․ բացառություն կկազմեն օրենքով նախատեսված որոշ դեպքերը։

    Նշենք, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար դիմումը անհրաժեշտ է ներկայացնել մինչև երեխայի մեկ տարին լրանալը։

  • Եթե իրավապահները պարզեն՝ խախտում կա, կունենանք հերթական քաղբանտարկյալը. Վարդանյան

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն Ազգային Ժողովում իր ելույթի ժամանակ անդրադարաձել է Հայկ Ֆարմանյանի՝ 2006-2019 թվականներին պետական պաշտոններ զբաղեցնելուն և ՊԵԿ-ում աշխատանքին։

    «18 տարին բոլորելուն պես բացվել է մի կազմակերպություն՝ «Արդշինբրոք» անվամբ, որը տնօրինել եք դուք և որը, հետաքրքիր պատահականությամբ, սկսել է զբաղվել մաքսային ծառայությունների մատուցմամբ հենց այն ժամանակ, երբ դուք աշխատել եք մաքսային ծառայությունում»,– ասել է Վարդանյանը։

    Նրա խոսքով՝ մաքսային իրավական ակտերի համաձայն՝ Ֆարմանյանը իրավունք չուներ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ։

    «Եվ հիմա, եթե իրավապահները պարզեն, որ այնտեղ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը»,– նշել է պատգամավորը։

    Վարդանյանն անդրադարձել է նաև Ֆարմանյանի այն պնդմանը, թե 2024 թվականից այլևս կապ չունի այդ կազմակերպության հետ։ Նա հիշեցրել է, որ, ինչպես նշվել է նախորդ տարի, այդ կազմակերպությունը Ֆարմանյանին 40 մլն դրամի փոխառություն է տրամադրել։

    «Դա էլ մի կողմ։ 2025 թվականի նոյեմբերին այդ կազմակերպությունը մասնակցել է գնումների, որտեղ որպես կոնտակտ՝ Farmanyan80mail․ru»,– ասել է Վարդանյանը՝ վկայակոչելով այդ էլեկտրոնային հասցեն։

    Պատգամավորն անդրադարձել է նաև փոխառության մասին հարցին՝ նշելով, որ Ֆարմանյանը պատասխանել է, թե դա գաղտնիք է։ Վարդանյանը հիշեցրել է, որ Ֆարմանյանն այժմ Ազգային ժողովի պատգամավոր է և, իր գնահատմամբ, չի կարող գաղտնիության հղումով խուսափել այդ հարցից։

    «Դուք աշխատել եք հարկային մարմինների ստուգումների բաժնի պետ՝ չնայած ձեր երիտասարդ տարիքին, և ձեր ուղիղ պարտականություններից էր հայտնաբերել, թե որտեղ է այդ կոռուպցիան։ Դուք ասում եք՝ ես չգտա։Այս իրավիճակը ինձ վստահություն չի ներշնչում »,–ընդծել է նա։

  • Անպայման հանրաքվե կանենք, երբ պաշտոնապես դիմած կլինենք ԵՄ՝ անդամակցության հարցով․ Նիկոլ Փաշինյան

    «Հիմա ինչպես հանրաքվե անենք, երբ երկրորդ այլընտրանքը գոյություն չունի, մենք ապագայում անպայման հանրաքվե կանենք, երբ պաշտոնապես դիմած լինենք ԵՄ՝ անդամակցության հարցով»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ նիստում իր ելույթին։

    «Մեզ և՛ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն հավասարաչափ և հավասարապես պետք են այքան ժամանակ, մինչև մենք մեր հանձնառությունը՝ այլընտրանքներ ձևավորելու, կատարած կլինենք, և մեր ժողովուրդն ընտրություն կկատարի նրանցից որևէ մեկի օգտին: Իմիջիայլոց, ուրիշ ընտրություն էլ կա: Մենք երկուսը նշում ենք, բայց կա երրորդ ընտրությունը. կարող է երրորդ նախաձեռնություն էլ լինել՝ ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ԵՄ․․․ Իսկ ո՞վ է ասել, որ բոլորը պարտադիր ինչ-որ տեղ գնում են: Կարող է երրորդ տարբերակ էլ լինել․․․ Հայաստանի ժողովուրդն ընտրության իրական իրավունք չի ունեցել, որովհետև Հայաստանի ժողովրդին անընդհատ առաջնորդել են դեպի թակարդներ: Հիմա մենք ուզում ենք Հայաստանի ժողովրդի համար ստեղծել այլընտրանքներ, որպեսզի ժողովուրդն ինքն ընտրի: Կընտրի՞ ԵԱՏՄ-ն, ուրեմն կլինենք ԵԱՏՄ, կընտրի՞ ԵՄ-ն, կլինենք ԵՄ, բայց այդ ընտրությունը պետք է հասունացած լինի․․․ Մենք այսօր չենք դադարում չորրորդ, հինգերորդ այլընտտրանքի շուրջ մտածել․․․ Չպետք է լինի մի իրավիճակ, երբ որևէ մեկն ասի՝ Հայաստանը գնալու տեղ չունի, Հայաստանը ոչ մեկին պետք չի։ Մենք գործնականում ապացուցեցինք, որ Հայաստանը պետք է շատերին՝ որպես միջազգային հանրության պատասխանատու գործընկեր և շատ կարևոր երկիր։ Մենք ապացուցեցինք, որ ՀՀ-ն ծայրագավառ չէ»,- նշեց Փաշինյանը։

  • Բերդ համայնքապետարանին և համապատասխան իրավասու մարմիններին |

    TIV1.am-ի խմբագրություն է դիմել Բերդ քաղաքի Ռ. Մելիքյան 34/1 հասցեի բնակիչ Գոհար Ներսիսյանը՝ խնդրելով աջակցել իրենց ընտանիքի համար արդեն լուրջ կենցաղային, սանիտարական և սոցիալական խնդիր դարձած իրավիճակի լուծմանը։

    Ըստ բնակչուհու ներկայացրած տեղեկությունների՝ հարևանությամբ բնակվող անձանց կողմից ինքնաշեն եղանակով անցկացված կոյուղատար խողովակներից կեղտաջրերը լցվում են անմիջապես իրենց և հարակից հողամասեր։ Արդյունքում տարածքում կուտակվում են կոյուղաջրեր, առաջանում է ուժեղ տհաճ հոտ, իսկ հողամասից օգտվելը գործնականում անհնար է դարձել։

    Խնդիրը հատկապես մտահոգիչ է այն պատճառով, որ ընտանիքի համար տվյալ հողամասը պարզապես տնամերձ տարածք չէ, այլ գյուղատնտեսական աշխատանքով և մեղվաբուծությամբ զբաղվելու ու ընտանիքի եկամուտն ապահովելու կարևոր միջոց։ Ընտանիքում կա անչափահաս երեխա, իսկ տիկին Ներսիսյանի ամուսինն ունի հաշմանդամություն։

    Բնակչուհու խոսքով՝ խնդրի վերաբերյալ արդեն դիմել են Բերդի համայնքապետարան։ Տարածք է այցելել նաև համայնքի ղեկավարի տեղակալ Պապյանը, սակայն մինչ օրս խնդիրը չի ստացել գործնական լուծում, և կոյուղաջրերը շարունակում են լցվել հողամասեր։

    Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է ոչ միայն սեփականության բնականոն օգտագործման հնարավորությանը, այլև սանիտարահիգիենիկ պայմաններին, մարդկանց առողջությանն ու ընտանիքի ապրուստի միջոցին, խնդրում ենք համայնքապետարանին և մյուս իրավասու կառույցներին հնարավորինս սեղմ ժամկետում ուսումնասիրել իրավիճակը տեղում, պարզել և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ խնդիրը վերջնականապես վերացնելու համար։

    Մենք ակնկալում ենք, որ խնդիրը չի մնա միայն արձանագրված դիմումի մակարդակում, և բնակիչը կստանա իրական ու գործնական լուծում։

    Թիվ 1 մեդիա

  • Հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը. Ռուբինյան |

    ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին, քանի որ երեկ նրա ելույթի ժամանակ լարված իրավիճակ էր ստեղծվել։

    «Ցանկանում եմ տեղեկանալ՝ Էդգար Ղազարյանն ասելիք ունի՞»,- ասել է Ռուբինյանը, ինչին ի պատասխան Էդգար Ղազարյանն ասել է՝ ոչ։ «Հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը»,- շեշտել է ԱԺ նախագահը։

  • Կա մարդ, ով մեկ ամիս առաջ մանդատ վերցնելը համարում էր անթույլատրելի սխալ. Բաբկեն Թունյանը

    «Եթե խոսում ենք պրոֆեսիոնալիզմից ու մնացած հատկանիշներից, հիշեցնեմ, որ ձեր շարքերում կա մարդ, ով՝ երբ սրանից մի 3-4 տարի առաջ վերանորոգում էին Դիլիջանի թունելը, գրել էր՝ Դիլիջանի թունելը վերանորոգման պատրվակով փակում են, որ Տավուշում հողերը տան ու մեր զորքը չկարողանա հասնել օգնության: Էնքան աբսուրդ միտք ա, որ պատկերացնելը բավականին բարդ ա, ու ձեր շարքերում կա մարդ, ով մեկ ամիս առաջ մանդատ վերցնելը համարում էր անթույլատրելի սխալ»,- արձագանքելով ընդդիմադիր Մարիաննա Ղահրամանյանի հարցին՝ ասաց ՔՊ-ական Բաբկեն Թունյանը:

    Հիշեցնենք՝ ՔՊ-ն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Բաբկեն Թունյանի թեկնածությունը: Նա պատասխանում է պատգամավորների հարցերին:

  • «Հաղթանակ» կուսակցության թեկնածուները մի շարք անձանց հարկադրել են քվեարկել իրենց օգտին

    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Հաղթանակ» կուսակցության ընտրական ցուցակում գրանցված թեկնածուներ Ս.Դ.-ն և Ն.Օ.-ն նախնական համաձայնության գալով կուսակցության համակիրներ Ս.Ժ.-ի, Գ.Ղ.-ի և Ա.Խ.-ի հետ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ընտրությունների անցկացման օրը հարկադրել են համայնքի մի շարք բնակիչների՝ մասնակցել ընտրություններին և ընտրել «Հաղթանակ» կուսակցությանը։

    Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):

    Նրանց նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ:

    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

  • Հայկական գյուղմթերքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժ կա․ Պապոյան |

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ալմաթիում հանդիպել է Ղազախստանի գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովի հետ։

    Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, փոխադարձ առևտրաշրջանառության ավելացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման և ժամանակակից ագրոտեխնոլոգիաների ու փորձի փոխանակման հնարավորությունները։

    Անդրադարձ է կատարվել նաև ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ոռոգման համակարգերի, անասնաբուծության և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտներում համագործակցությանը։

    Նախարար Պապոյանն ընդգծել է հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի՝ մասնավորապես գինեգործական, պտուղբանջարեղենային և ձկնաբուծական արտադրանքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժը։

  • Այն, ինչ ՌԴ-ն ներկայացրել է, ուղղակի տեխնիկական պատրվակ է, իսկ հիմնական նպատակը քաղաքական է. Նարեկ Կարապետյան

    «Մենք ձեզանից ակնկալում էինք, որ դուք ավելի պրոակտիվ ներկայացնեիք մեր երկրի ընդհանուր տնտեսական մոդելները, ապագա զարգացման ինչ ոլորտային առաջնահերթություններ ունի մեր երկիրը, սակայն մենք լսեցինք, որ դուք արել եք ինչ-ինչ քայլեր և գրեթե չպատմեցիք, ապագայի մասին, որ առաջարկում եք մեր հանրությանը»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ՔՊ-ական թեկնածու Բաբկեն Թունյանին դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

     Նա հորդորեց ուշադրություն դրաձնել, որ մենք գտնվում ենք տնտեսական ամենաբարձր ցիկլում, երբ պղնձի գինը պատմականորեն ամենաբարձրն է, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով միլիարդներ է հոսում Հյաստան։

     «Բայց, միևնույն ժամանակ, անգամ հավելյալ շահույթի դեպքում, մեր երկիրը շարունակում է ավելացնել պետական պարտքը՝ բարձր տոկոսով, երբ այս բարձր ցիկլը համեմատում ենք երկրի աղքատության մակարդակի հետ, ինչ պատկեր կա»,- ասաց Կարապետյանը և Թունյանին հորդորեց պատասխանել թե 2018 թվականից հետո Վրաստանի աղքատության մակարդակն ինչքան է իջել՝ համեմատելով Հայաստանի աղքատության մակարդակի նվազման հետ։

    Թունյանը հայտարարեց, թե քննարկում են հանձնաժողովի նախագահի ֆունկցիաները, իսկ տնտեսական քաղաքականության մասին հարցեր պետք է տալ այն մշակողին՝ կառավարությանը։

    «Մեր անցած տարիների աշխատանքների ծրագրերի մասին ձեզ չենք ներկայացրել, այլ մեր ընտրողներին, և նրանք մեզ ձայն ու մանդատ են տվել, որպեսզի այդ ամեն ինչը մենք շարունակենք»,-հայտարարեց Թունյանը։

    Հայտարարելով որ չի ցանկանում աղքատության և պարտքի մասին խեսել՝ Թունյանը, այնուամենայնիվ, ասաց, որ աղքատության ցուցանիշը 21.7% է և հայտարարեց, որ աղքատների և հարուստների միջև տարբերությունը բավականին մեղմացել է։

    Հանձնաժողովի նախագահի թեկնածուն հակընդդեմ հարց ուղղեց նարեկ Կարապետյանին, թե ՌԴ սահմանափակումները ապրանքի որակի հետ է կապված, ինչպես նախորդ օրը հայտարարեցին ՌԴ-ից, թե այլ է։

    «Այն, ինչ ՌԴ-ն ներկայացրել է, ուղղակի տեխնիկական պատրվակ է, իսկ հիմնական  նպատակը քաղաքական է»,-պատասխանեց Կարապետյանը։

    Նկատելով որ Թունյանը խուսափում է երկու երկրների աղքատության մակարտակի կրճատումը ներկայացնել՝ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը ինքը այն արեց՝ ասելով, որ  2-ից ավել անգամ Վրաստանն արդեն իջեցրել է աղքատությունը (Հայստանում 23.6%-ից իջել է 21.7%՝ երկու անգամ հաշվարկման մեթոդաբանության փոփոխության պայմաններում)։ 

    Թունյանն էլ հայտարարեց, թե Հայաստանում միջին կենսաթոշակը 59 հազար է աղքատության միջին ցուցանիշը 54 հազ դր։