Բերդ համայնքապետարանին և համապատասխան իրավասու մարմիններին |

Written by

in

TIV1.am-ի խմբագրություն է դիմել Բերդ քաղաքի Ռ. Մելիքյան 34/1 հասցեի բնակիչ Գոհար Ներսիսյանը՝ խնդրելով աջակցել իրենց ընտանիքի համար արդեն լուրջ կենցաղային, սանիտարական և սոցիալական խնդիր դարձած իրավիճակի լուծմանը։

Ըստ բնակչուհու ներկայացրած տեղեկությունների՝ հարևանությամբ բնակվող անձանց կողմից ինքնաշեն եղանակով անցկացված կոյուղատար խողովակներից կեղտաջրերը լցվում են անմիջապես իրենց և հարակից հողամասեր։ Արդյունքում տարածքում կուտակվում են կոյուղաջրեր, առաջանում է ուժեղ տհաճ հոտ, իսկ հողամասից օգտվելը գործնականում անհնար է դարձել։

Խնդիրը հատկապես մտահոգիչ է այն պատճառով, որ ընտանիքի համար տվյալ հողամասը պարզապես տնամերձ տարածք չէ, այլ գյուղատնտեսական աշխատանքով և մեղվաբուծությամբ զբաղվելու ու ընտանիքի եկամուտն ապահովելու կարևոր միջոց։ Ընտանիքում կա անչափահաս երեխա, իսկ տիկին Ներսիսյանի ամուսինն ունի հաշմանդամություն։

Բնակչուհու խոսքով՝ խնդրի վերաբերյալ արդեն դիմել են Բերդի համայնքապետարան։ Տարածք է այցելել նաև համայնքի ղեկավարի տեղակալ Պապյանը, սակայն մինչ օրս խնդիրը չի ստացել գործնական լուծում, և կոյուղաջրերը շարունակում են լցվել հողամասեր։

Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է ոչ միայն սեփականության բնականոն օգտագործման հնարավորությանը, այլև սանիտարահիգիենիկ պայմաններին, մարդկանց առողջությանն ու ընտանիքի ապրուստի միջոցին, խնդրում ենք համայնքապետարանին և մյուս իրավասու կառույցներին հնարավորինս սեղմ ժամկետում ուսումնասիրել իրավիճակը տեղում, պարզել և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ խնդիրը վերջնականապես վերացնելու համար։

Մենք ակնկալում ենք, որ խնդիրը չի մնա միայն արձանագրված դիմումի մակարդակում, և բնակիչը կստանա իրական ու գործնական լուծում։

Թիվ 1 մեդիա

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts