Category: Orer

  • Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել






    Սաուդյան Արաբիայի միջազգային երկու օդանավակայանների վրա իրականացված երկու հարձակման հետևանքով 3 մարդ զոհվել է, ևս 36-ը՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացել։ Այս մասին հայտնել է թագավորության Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

    Գերատեսչության տվյալներով՝ Աբհայի միջազգային օդանավակայանի և Ռիադի «Քինգ Խալիդ» միջազգային օդանավակայանի վրա հարձակումները տեղի են ունեցել հոկտեմբերի 6-ին և 7-ին։

    «Աբհայի միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է երկու կին՝ Մարոկկոյի և Ալժիրի քաղաքացիներ, 28 մարդ վիրավորվել է», – ասվում է վարչության հայտարարությունում։ Նշվում է, որ տուժածների թվում կան Սաուդյան Արաբիայի, Բանգլադեշի և Ֆիլիպինների քաղաքացիներ։

    Ռիադի «Քինգ Խալիդ» օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է Սուդանի քաղաքացի, ևս 8 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի 5, Եգիպտոսի 2 և Պակիստանի 1 քաղաքացի։

    Վիրավորների վիճակը գնահատվում է թեթևից մինչև ծայրահեղ ծանր։ Բոլորը տեղափոխվել են հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար։ Իշխանությունները նաև նյութական վնաս են արձանագրել օդանավակայանների օբյեկտներում։

    Համապատասխան ծառայությունները գնահատում են հարձակումների հետևանքները և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում ուղևորների ու քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Այսօր – 17:50 Ամբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն Մանվելյան

    Այսօր – 17:50 Ամբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն Մանվելյան

  • Փաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա Հովսեփյան






    Փաշինյանի համար իր երեխաներին պաշտպանող հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես հերթական քրեական միջադեպ է, որն, ըստ նրա, Հայաստանում տեղի է ունենում ամեն օր






  • Ռուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով






    Ռուսաստանի խիղճը մաքուր է, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։


    «Ռուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը, որը հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հուղարկավորության» մասին»,- հայտարարել է արտաքին գործերի նախարար Լավրովը։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումին






    Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբան Երեմ Սարգսյանի մասնագիտական իրավունքների խախտման կապակցությամբ դիմել էր Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհրդին (CCBE):

       Պալատի խորհրդի մտահոգությունները, մասնավորապես, վերաբերել էին փաստաբան Երեմ Սարգսյանին առանց օրենքով հստակ նախատեսված և պատշաճ հիմնավորված հիմքի վարույթին մասնակցելուց ազատելուն, նույն վարույթով որպես վկա հարցաքննության հրավիրելուն, փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելուն:

    Քննարկելով փաստաբան Երեմ Սարգսյանի դիմումը և նրա կողմից բարձրացված հարցերի առնչությամբ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի եզրակացությունը՝  Փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել էր փաստաբանական գաղտնիքի բացահայտման վտանգ պարունակող և փաստաբանի մասնագիտական անկախությանը միջամտելու հատկանիշներ ունեցող գործողությունները (տե՛ս ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունը )։

     Փաստաբանների պալատի դիմումին ի պատասխան՝ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրդը (CCBE) իրավասու մարմիններին ուղղված ուղերձով ընդգծել է փաստաբանի անկախության, մասնագիտական գործունեության ազատ իրականացման, փաստաբանական գաղտնիքի և պաշտպանության իրավունքի արդյունավետ ապահովման հիմնարար նշանակությունը։

       CCBE-ն իր պատասխանում հիշեցրել է, որ փաստաբանների դերն արդարադատության իրականացման և օրենքի գերակայության պաշտպանության գործում առանցքային նշանակություն ունի: Մասնավորապես, CCBE-ն նշել է, որ փաստաբանները պետք է կարողանան իրավաբանական օգնություն տրամադրել՝ գործելով անկախ և առանց անհարկի միջամտության՝ անկախ վարույթի բնույթից, վստահորդի ինքնությունից կամ գործի առանձնահատկություններից։

       CCBE-ն հատուկ ընդգծել է, որ այս սկզբունքը առավել կարևոր նշանակություն ունի քրեական վարույթներում, քանի որ պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումն արդար դատաքննության իրավունքի էական բաղադրիչներից է։

       CCBE-ն փաստացի վերահաստատել է այն միջազգային սկզբունքը, ըստ որի՝ փաստաբանը պետք է կարողանա իր մասնագիտական գործունեությունն իրականացնել առանց ճնշման, խոչընդոտման կամ անպատշաճ միջամտության, իսկ նրա մասնագիտական գործունեության արդյունքում հայտնի դարձած տեղեկությունները պետք է պահպանվեն որպես փաստաբանական գաղտնիք։

       CCBE-ն իրավասու մարմիններին կոչ է անում ապահովել, որպեսզի այս հիմնարար սկզբունքները գործնականում լիարժեքորեն պահպանվեն, և փաստաբանները կարողանան իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնել անկախ, ազատ և առանց անպատշաճ միջամտության՝ միաժամանակ երաշխավորելով քրեական վարույթի շրջանակում գտնվող անձանց իրավունքների լիարժեք և արդյունավետ պաշտպանությունը։

       Հատկանշական է նաև, որ CCBE-ն իր պատասխանում Հայաստանին կրկին կոչ է արել առաջնահերթ կերպով ստորագրել և վավերացնել Եվրոպայի խորհրդի՝ Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիան։

       ՀՀ փաստաբանների պալատը կարևորում է CCBE-ի այս արձագանքը՝ որպես փաստաբանի անկախության, փաստաբանական գաղտնիքի և անձանց պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման հիմնարար երաշխիքների վերահաստատում։

     

    CCBE -ի պաշտոնական պատասխանը հրապարակված է ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքում անգլերեն լեզվով՝ ԲԵՌՆԵԼ 




  • «070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում






    Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից իրազեկում են, որ «070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում:

    «Ղարաբաղից տեղահանված սիրելի՛ հայրենակիցներ,

    Կենսաչափական նոր համակարգը Հայաստանում գործարկվելու է նոյեմբերի 1-ից, և այլևս հին նմուշի փաստաթղթեր չեն թողարկվելու։ Բացառություն են կազմում «070» կոդով հին նմուշի անձնագրերը։ Այս փուլում դրանց տպագրությունն ու տրամադրումը նույն պայմաններով կշարունակվեն։

    Դիմումների ընդունման և փաստաթղթերի տրամադրման ծառայությունները կշարունակվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակներում»,- ասվում է հաղորդագրությունում։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն Հովասափյան

    Ինչպես տեսանք, հայաստանյան վարչախումբն ամբողջովին բացել է խաղաքարտերն ու ֆուլ մտել եկեղեցու դեմ դեմարշի՝ փորձելով վերջնականապես փակել հարցը։ Դրա համար նրանք անում են ամեն ինչ՝ հանրային տրամադրությու
  • Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջ






    Անի Ավետիսյանի վիճակը ծանր է․ անտարբերությունը հավասարազոր է հանցագործության։

    ​Շաքիում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով սեփական մարմնով իր երեք փոքրահասակ երեխաներին պաշտպանած Անի Ավետիսյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

    ​Բժշկական տվյալների համաձայն՝ վիրահատության ընթացքում նրա ազդրից հեռացվել է «մի քանի բուռ» բեկոր։ Վնասված է կենսական նշանակություն ունեցող անոթ, առկա են ծնկի և վերջույթների ծանր վնասվածքներ, ինչի պատճառով հարցականի տակ է ոչ միայն նրա հետագա քայլելու հնարավորությունը, այլև ընդհանուր վերականգնումը։ Առաջիկայում սպասվում են նոր, բարդ ու պարբերական վիրահատություններ։

    ​Իրավիճակի ամենամտահոգիչ կողմը.

    Մինչ բժիշկները պայքարում են հերոս մոր առողջությունը փրկելու համար, հարազատները ահազանգում են, որ պետական համակարգի և պատկան մարմինների կողմից առ այսօր չկա որևէ հստակ արձագանք կամ հետաքրքրվածություն։
    ​
    Սա սովորական պատահար չէ․

    ​Բարոյական կողմը. Կինը ցուցաբերել է մայրական ու քաղաքացիական աննախադեպ սխրանք՝ իր կյանքի ու առողջության գնով փրկելով երեք անչափահաս երեխաների կյանքը։

    ​Պետական պարտավորությունը. Յուրաքանչյուր պետության առաջնային պարտականությունն է ապահովել իր քաղաքացու անվտանգությունը, իսկ նման ողբերգության դեպքում՝ ստանձնել ամբողջական հոգածություն։

    ​ՀՐԱՏԱՊ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ․

    ​Անհապաղ պետական հսկողություն. Անի Ավետիսյանի բուժման, վիրահատությունների և հետագա վերականգնողական ողջ գործընթացը վերցնել անմիջական պետական հոգածության ու ֆինանսավորման տակ։

    ​Բժշկական լավագույն ռեսուրսների ներգրավում. Ապահովել առաջնակարգ մասնագետների խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում կազմակերպել արտերկրի մասնագիտացված կենտրոնների ներգրավումը։

    ​Սոցիալական և հոգեբանական աջակցություն. Անհապաղ համապարփակ աջակցություն ցուցաբերել նրա երեք փոքրահասակ երեխաներին և ընտանիքին, որոնք գտնվում են ծանրագույն ստրեսային վիճակում։

    ​Հասարակության լռությունն ու պետության անգործությունը քանդում են մեր հավաքական պատասխանատվության հիմքերը։ Տարածե՛ք, որպեսզի ձայնը հասնի պատասխանատուներին

    Արևիկ Գրիգորյան

    Գրառումը` ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանի էջից




  • Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան






    Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

    «Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է:

    Փաշինյանն արդեն երկրորդ անգամ է, ինչ, անդրադառնալով բանակում տեղի ունեցող միջադեպերին, ասում է, որ մարտական դիրքերում զգոնություն չի պահպանվում, իսկ զինվորը դիրքում պատշաճ կարգով հերթապահություն տանելու դրդապատճառ չունի:

    Որպես պատճառաբանություն բերվում է այն հանգամանքը, որ նախկինում մշտական լարվածություն կար, և զինվորներն իրենց իսկ անվտանգության համար չէին քնում դիրքում, իսկ հիմա խաղաղություն է, և այդ սպառնալիքի զգացումը չկա:

    Նախ Փաշինյանը պայթեցնում է իշխանության փչած այն փուչիկը, որ նախկինում էլ են զինվորները քնել, որով փորձ էր արվում բանակում տեղի ունեցող միջադեպերը լղոզել:

    Երկրորդ, եթե բանակում, մարտական դիրքերում զգոնություն չկա, զինվորը դիրք պահելու մոտիվացիա չունի, իսկ ներսում հարցերը փողոցի լեզվով են լուծվում, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն, իսկ մարտական կանոնադրությունն ու օրենքները չեն գործում:

    Ահա սա է իշխանության թիվ մեկ դեմքի գնահատականը բանակին և նրա իրական վիճակին»,- գրել է Աբրահամյանը:






  • Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան






    Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, եթե ոչ արդարացնում, ապա առնվազն, փորձում է մեղմել երեխաների ներկայությամբ հայ կնոջը կրակած զինված ադրբեջանցու գործողությունները և ինչպես տարբեր այլ քրեական գործերի դեպքում,

    ուղղորդում է գործով քննության ընթացը` շտապելով հերքել դիվերսիոն ներթափանցման հնարավոր վարկածն ու դաշտ նետել վարկածը, թե զինված ադրբեջանցին մառախուղի պատճատով մոլորվելու հետևանքեվ է հայտնվել ՀՀ տարածքում։ Ըստ էության, Փաշինյանը փորձում է մեղմել նրա գործողությունները` հսյտարարելով, թե ձերբակալության ժամանակ վերջինս դիմադրություն ցույց չի տվել և հանձնվել է` ունենալով լիքը պարկուճներով պահունակ։

    Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ։

    Ստորև` նշվածը հաստատող մի քանի բառացի մեջբերում նրա հարցազրույցից, որտեղ անդրադարձել է Շաքիում տեղի ունեցածին

    Դեպքը եղել է նախնականով էսպես` ինքը գնացել ա` էդ տանը քնել ա, հետո տան տերերը եկել են, հայտնաբերել են և էդ անսպասելիության, էդ խառնաշփոթի մեջ տեղի է ունեցել էդ ամեն ինչը

    Պարզ չի` ադրբեջանցի զինվորը ուզեցել ա անցնի Հայաստան, թե՞ մոլորվել ա

    Բացարձակ անհեթեթություն է, որ դիվերսիա է եղել, որ երկու երեք հոգի են եղել

    Դրանք տարբեր թեմաներ են, էդպիսի դեպքերը, որ զինվորները էս կողմ, էն կողմ անցնում են, ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու պրոցեսները անջատ ենք նայելու բոլոր դեպքերից։ Հիմա մենք իրենց ասենք` գերիներից մեզ տվեք, որ էս զինվերին տա՞նք, վաղը կարա մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու։

    Այս ամենը, ցավոք, արդեն կանխատեսելի ու սպասելի ձեռագիր է, որից հայ հասարակությունը պետք է օր առաջ հետևություններ անի։