Category: Orer

  • Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջ






    Անի Ավետիսյանի վիճակը ծանր է․ անտարբերությունը հավասարազոր է հանցագործության։

    ​Շաքիում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով սեփական մարմնով իր երեք փոքրահասակ երեխաներին պաշտպանած Անի Ավետիսյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

    ​Բժշկական տվյալների համաձայն՝ վիրահատության ընթացքում նրա ազդրից հեռացվել է «մի քանի բուռ» բեկոր։ Վնասված է կենսական նշանակություն ունեցող անոթ, առկա են ծնկի և վերջույթների ծանր վնասվածքներ, ինչի պատճառով հարցականի տակ է ոչ միայն նրա հետագա քայլելու հնարավորությունը, այլև ընդհանուր վերականգնումը։ Առաջիկայում սպասվում են նոր, բարդ ու պարբերական վիրահատություններ։

    ​Իրավիճակի ամենամտահոգիչ կողմը.

    Մինչ բժիշկները պայքարում են հերոս մոր առողջությունը փրկելու համար, հարազատները ահազանգում են, որ պետական համակարգի և պատկան մարմինների կողմից առ այսօր չկա որևէ հստակ արձագանք կամ հետաքրքրվածություն։
    ​
    Սա սովորական պատահար չէ․

    ​Բարոյական կողմը. Կինը ցուցաբերել է մայրական ու քաղաքացիական աննախադեպ սխրանք՝ իր կյանքի ու առողջության գնով փրկելով երեք անչափահաս երեխաների կյանքը։

    ​Պետական պարտավորությունը. Յուրաքանչյուր պետության առաջնային պարտականությունն է ապահովել իր քաղաքացու անվտանգությունը, իսկ նման ողբերգության դեպքում՝ ստանձնել ամբողջական հոգածություն։

    ​ՀՐԱՏԱՊ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ․

    ​Անհապաղ պետական հսկողություն. Անի Ավետիսյանի բուժման, վիրահատությունների և հետագա վերականգնողական ողջ գործընթացը վերցնել անմիջական պետական հոգածության ու ֆինանսավորման տակ։

    ​Բժշկական լավագույն ռեսուրսների ներգրավում. Ապահովել առաջնակարգ մասնագետների խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում կազմակերպել արտերկրի մասնագիտացված կենտրոնների ներգրավումը։

    ​Սոցիալական և հոգեբանական աջակցություն. Անհապաղ համապարփակ աջակցություն ցուցաբերել նրա երեք փոքրահասակ երեխաներին և ընտանիքին, որոնք գտնվում են ծանրագույն ստրեսային վիճակում։

    ​Հասարակության լռությունն ու պետության անգործությունը քանդում են մեր հավաքական պատասխանատվության հիմքերը։ Տարածե՛ք, որպեսզի ձայնը հասնի պատասխանատուներին

    Արևիկ Գրիգորյան

    Գրառումը` ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանի էջից




  • Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան






    Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

    «Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է:

    Փաշինյանն արդեն երկրորդ անգամ է, ինչ, անդրադառնալով բանակում տեղի ունեցող միջադեպերին, ասում է, որ մարտական դիրքերում զգոնություն չի պահպանվում, իսկ զինվորը դիրքում պատշաճ կարգով հերթապահություն տանելու դրդապատճառ չունի:

    Որպես պատճառաբանություն բերվում է այն հանգամանքը, որ նախկինում մշտական լարվածություն կար, և զինվորներն իրենց իսկ անվտանգության համար չէին քնում դիրքում, իսկ հիմա խաղաղություն է, և այդ սպառնալիքի զգացումը չկա:

    Նախ Փաշինյանը պայթեցնում է իշխանության փչած այն փուչիկը, որ նախկինում էլ են զինվորները քնել, որով փորձ էր արվում բանակում տեղի ունեցող միջադեպերը լղոզել:

    Երկրորդ, եթե բանակում, մարտական դիրքերում զգոնություն չկա, զինվորը դիրք պահելու մոտիվացիա չունի, իսկ ներսում հարցերը փողոցի լեզվով են լուծվում, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն, իսկ մարտական կանոնադրությունն ու օրենքները չեն գործում:

    Ահա սա է իշխանության թիվ մեկ դեմքի գնահատականը բանակին և նրա իրական վիճակին»,- գրել է Աբրահամյանը:






  • Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան






    Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, եթե ոչ արդարացնում, ապա առնվազն, փորձում է մեղմել երեխաների ներկայությամբ հայ կնոջը կրակած զինված ադրբեջանցու գործողությունները և ինչպես տարբեր այլ քրեական գործերի դեպքում,

    ուղղորդում է գործով քննության ընթացը` շտապելով հերքել դիվերսիոն ներթափանցման հնարավոր վարկածն ու դաշտ նետել վարկածը, թե զինված ադրբեջանցին մառախուղի պատճատով մոլորվելու հետևանքեվ է հայտնվել ՀՀ տարածքում։ Ըստ էության, Փաշինյանը փորձում է մեղմել նրա գործողությունները` հսյտարարելով, թե ձերբակալության ժամանակ վերջինս դիմադրություն ցույց չի տվել և հանձնվել է` ունենալով լիքը պարկուճներով պահունակ։

    Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ։

    Ստորև` նշվածը հաստատող մի քանի բառացի մեջբերում նրա հարցազրույցից, որտեղ անդրադարձել է Շաքիում տեղի ունեցածին

    Դեպքը եղել է նախնականով էսպես` ինքը գնացել ա` էդ տանը քնել ա, հետո տան տերերը եկել են, հայտնաբերել են և էդ անսպասելիության, էդ խառնաշփոթի մեջ տեղի է ունեցել էդ ամեն ինչը

    Պարզ չի` ադրբեջանցի զինվորը ուզեցել ա անցնի Հայաստան, թե՞ մոլորվել ա

    Բացարձակ անհեթեթություն է, որ դիվերսիա է եղել, որ երկու երեք հոգի են եղել

    Դրանք տարբեր թեմաներ են, էդպիսի դեպքերը, որ զինվորները էս կողմ, էն կողմ անցնում են, ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու պրոցեսները անջատ ենք նայելու բոլոր դեպքերից։ Հիմա մենք իրենց ասենք` գերիներից մեզ տվեք, որ էս զինվերին տա՞նք, վաղը կարա մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու։

    Այս ամենը, ցավոք, արդեն կանխատեսելի ու սպասելի ձեռագիր է, որից հայ հասարակությունը պետք է օր առաջ հետևություններ անի։

     




  • Ստամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվել






    Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանի միջնակարգ դպրոցներից մեկում դանակով հարձակում է տեղի ունեցել, հայտնում է թուրքական Hürriyet թերթը։

    Հաղորդվում է, որ 15-ամյա աշակերտուհին դանակահարել է 10-13 տարեկան ութ երեխայի։ Թուրքիայի ազգային կրթության նախարար Յուսուֆ Թեքինն ավելի ուշ հայտնել է, որ աշակերտներից մեկը մահացել է։

    Տուժածներից յոթը հիվանդանոցում են, նրանցից հինգը թեթև վնասվածքներ են ստացել։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 08:40-ի սահմաններում։

    Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակումն իրականացրել է 15-ամյա աղջիկ, որը սովորում է մեկ այլ դպրոցի 10-րդ դասարանում։

    Նա դպրոցի շենք է մտել դպրոցական համազգեստով և իր հետ տնից բերած դանակով։

    Անվտանգության ուժերը հետաքննություն են սկսել։ Կասկածյալը ներկայումս կալանքի տակ է։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվի






    Եթե Հայաստանի իշխանությունները փոխեն Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների կարգավիճակը, ապա Հայաստանը կզրկվի ռուսական գազն արտոնյալ գնով ձեռք բերելու հնարավորությունից։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ-ի՝ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը՝ «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում։

    «Մենք ունենք ընդգրկուն պայմանագրային և իրավական հիմք, որն ամրագրում է Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների արտոնյալ՝ դաշնակցային կարգավիճակը։ Եթե ​​Հայաստանի իշխանությունները ցանկանում են արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացիայի» շրջանակում վերանայել այդ կարգավիճակը, ապա դա նրանց իրավունքն է։ Բայց այդ դեպքում անհրաժեշտ կլինի հրաժարվել այն արտոնություններից, որոնք Մոսկվան տրամադրում է միայն իր դաշնակիցներին։ Այդպիսի արտոնություններից է նաև գազի գինը»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • 25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է






    Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում, «Պահեստ» խանութի դիմաց 25-ամյա Արման Ա․-ն իր վարած «Ford Tranist» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Գոհար Պ․-ին։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։

    Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասին






    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման արմատականները կարող են փորձել ևս մեկ հարձակում Իսրայելի վրա հոկտեմբերի վերջին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ։

    Նա այս հայտարարությունն արել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման տարելիցից առաջ կառավարության նիստում։ Նրա գրասենյակը տարածել է այդ խոսքերը։ Նեթանյահուն կարծիք է հայտնել, որ Իսրայելը այդ ժամանակվանից ի վեր դարձել է «Մերձավոր Արևելքի ամենաուժեղ երկիրը», մինչդեռ նրա հակառակորդները այժմ «ավելի թույլ են, քան երբևէ»։

    «Հենց այն պատճառով, որ ՀԱՄԱՍ-ը այդքան թույլ է, այն կփորձի մարտահրավեր նետել մեզ իր մնացած ուժերով ընտրություններից առաջ՝ փորձելով ազդել դրանց արդյունքի վրա։

    Մենք պատրաստ ենք դրան։ Մենք առաջին հերթին կկանխենք նման փորձերը, և ամեն դեպքում, եթե նրանք թույլ տան այս սխալը, մենք կպատասխանենք ջախջախիչ ուժով», – պնդել է Նեթանյահուն։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Սալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել են






    Ֆրանսիայում գողացել են 210 կգ կշռող «Ապոկալիպսիս» գիրքը, որը 1958 թվականին ստեղծվելուց հետո գնահատվել էր 2 մլն ֆրանկ և համարվում էր աշխարհի ամենաթանկ գիրքը։ Այժմ ստեղծագործության արժեքը գնահատվում է մի քանի միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է TF1-ը՝ Կլերմոն-Ֆերանի դատախազությանը հղումով։

    Գիրքը հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը գողացել են Պյուի-դը-Դոմ դեպարտամենտի Իսուարի ժամանակակից արվեստի կենտրոնից։ Դեպքի առթիվ դատախազությունը հետաքննություն է սկսել, որը հանձնարարվել է Կլերմոն-Ֆերանի ժանդարմերիայի բաժնին։

    «Ապոկալիպսիսը» ստեղծվել է Հովհաննես Աստվածաբանի Հայտնության գրքի մոտիվներով։ Ստեղծագործության վրա աշխատել է XX դարի 14 արվեստագետ և գրող, այդ թվում՝ Սալվադոր Դալին, Ժան Կոկտոն, Ժան Ժյունոն և Էմիլ Չորանը։

    Գրքի մոտ 150 կգ կշռող բրոնզե կազմը պատրաստել է Սալվադոր Դալին։ Այն զարդարված է թանկարժեք քարերով։

    Բացված վիճակում գիրքը հասնում է 150 մետրի և ներառում է 150 մեծ մագաղաթ, որոնց վրա հեղինակները ձեռագիր են կատարել իրենց աշխատանքները։ Ստեղծագործության ձևավորման համար օգտագործվել է նաև մոտ 95 հազար գեղագրական տառ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանան






    Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն․ կացության կարգավիճակ տրամադրելու բոլոր հիմքերով վարչական վարույթները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով։

    Այս բարեփոխումը նպատակ ունի բարձրացնել ծառայությունների մատուցման արդյունավետությունը և քաղաքացիներին ազատել հերթերում սպասելու անհրաժեշտությունից։

     

    Ուժի մեջ մտնող փոփոխությունների համաձայն՝ կացության կարգավիճակ տալու դիմումների քննարկման և համապատասխան վարույթների իրականացման համար սահմանվում են պետական տուրքեր։


    Միաժամանակ, նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ տալու դիմումը մերժելու դեպքում գանձված պետական տուրքը վերադարձման ենթակա չի լինելու։

    Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար պետական տուրքը կսահմանվի 150 000 դրամ՝ նախկին 105 000 դրամի փոխարեն, իսկ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար՝ 250 000 դրամ՝ նախկին 140 000 դրամի փոխարեն։

    Պետական տուրք կսահմանվի նաև բնակության օրինականությունը հավաստող վկայական տրամադրելու համար՝ 30 000 դրամի չափով։ Ներկայումս նման ծառայության համար պետական տուրք սահմանված չէ։

    Բացի այդ, 2027 թվականի հունվարի 1-ից պետական տուրք կսահմանվի նաև աշխատանքային վիզայի տրամադրման համար՝ 15 000 դրամի չափով։

     

    Փոփոխությունները պայմանավորված են նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ, ինչպես նաև օտարերկրացիներին Հայաստանի Հանրապետությունում կացության և բնակության հարցերով մատուցվող ծառայությունների արդիականացման ու վարչարարության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Թրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»






    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքի ակցիաների և անկարգությունների պատճառը կապել է զանգվածային միգրացիայի հետ։

    Թրամփը, մեկնաբանելով ֆրանսիացի դպրոցականների կազմակերպած բողոքի ակցիաները, նշել է, որ խնդիրը կրթական համակարգը չէ։

    «Խոսքն այստեղ դպրոցների մասին չէ․ խոսքն այն մասին է, որ իսլամը ցանկանում է գրավել երբեմնի մեծ երկիրը», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

    Թրամփի խոսքով՝ Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառը, իր գնահատմամբ, կապված է երկրում միգրացիոն իրավիճակի հետ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ