Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջ

Written by

in






Անի Ավետիսյանի վիճակը ծանր է․ անտարբերությունը հավասարազոր է հանցագործության։

​Շաքիում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով սեփական մարմնով իր երեք փոքրահասակ երեխաներին պաշտպանած Անի Ավետիսյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

​Բժշկական տվյալների համաձայն՝ վիրահատության ընթացքում նրա ազդրից հեռացվել է «մի քանի բուռ» բեկոր։ Վնասված է կենսական նշանակություն ունեցող անոթ, առկա են ծնկի և վերջույթների ծանր վնասվածքներ, ինչի պատճառով հարցականի տակ է ոչ միայն նրա հետագա քայլելու հնարավորությունը, այլև ընդհանուր վերականգնումը։ Առաջիկայում սպասվում են նոր, բարդ ու պարբերական վիրահատություններ։

​Իրավիճակի ամենամտահոգիչ կողմը.

Մինչ բժիշկները պայքարում են հերոս մոր առողջությունը փրկելու համար, հարազատները ահազանգում են, որ պետական համակարգի և պատկան մարմինների կողմից առ այսօր չկա որևէ հստակ արձագանք կամ հետաքրքրվածություն։
​
Սա սովորական պատահար չէ․

​Բարոյական կողմը. Կինը ցուցաբերել է մայրական ու քաղաքացիական աննախադեպ սխրանք՝ իր կյանքի ու առողջության գնով փրկելով երեք անչափահաս երեխաների կյանքը։

​Պետական պարտավորությունը. Յուրաքանչյուր պետության առաջնային պարտականությունն է ապահովել իր քաղաքացու անվտանգությունը, իսկ նման ողբերգության դեպքում՝ ստանձնել ամբողջական հոգածություն։

​ՀՐԱՏԱՊ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ․

​Անհապաղ պետական հսկողություն. Անի Ավետիսյանի բուժման, վիրահատությունների և հետագա վերականգնողական ողջ գործընթացը վերցնել անմիջական պետական հոգածության ու ֆինանսավորման տակ։

​Բժշկական լավագույն ռեսուրսների ներգրավում. Ապահովել առաջնակարգ մասնագետների խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում կազմակերպել արտերկրի մասնագիտացված կենտրոնների ներգրավումը։

​Սոցիալական և հոգեբանական աջակցություն. Անհապաղ համապարփակ աջակցություն ցուցաբերել նրա երեք փոքրահասակ երեխաներին և ընտանիքին, որոնք գտնվում են ծանրագույն ստրեսային վիճակում։

​Հասարակության լռությունն ու պետության անգործությունը քանդում են մեր հավաքական պատասխանատվության հիմքերը։ Տարածե՛ք, որպեսզի ձայնը հասնի պատասխանատուներին

Արևիկ Գրիգորյան

Գրառումը` ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանի էջից




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *