Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել

Written by

in






Սաուդյան Արաբիայի միջազգային երկու օդանավակայանների վրա իրականացված երկու հարձակման հետևանքով 3 մարդ զոհվել է, ևս 36-ը՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացել։ Այս մասին հայտնել է թագավորության Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

Գերատեսչության տվյալներով՝ Աբհայի միջազգային օդանավակայանի և Ռիադի «Քինգ Խալիդ» միջազգային օդանավակայանի վրա հարձակումները տեղի են ունեցել հոկտեմբերի 6-ին և 7-ին։

«Աբհայի միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է երկու կին՝ Մարոկկոյի և Ալժիրի քաղաքացիներ, 28 մարդ վիրավորվել է», – ասվում է վարչության հայտարարությունում։ Նշվում է, որ տուժածների թվում կան Սաուդյան Արաբիայի, Բանգլադեշի և Ֆիլիպինների քաղաքացիներ։

Ռիադի «Քինգ Խալիդ» օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է Սուդանի քաղաքացի, ևս 8 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի 5, Եգիպտոսի 2 և Պակիստանի 1 քաղաքացի։

Վիրավորների վիճակը գնահատվում է թեթևից մինչև ծայրահեղ ծանր։ Բոլորը տեղափոխվել են հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար։ Իշխանությունները նաև նյութական վնաս են արձանագրել օդանավակայանների օբյեկտներում։

Համապատասխան ծառայությունները գնահատում են հարձակումների հետևանքները և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում ուղևորների ու քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։


Հետևեք
 մեզ՝ այստեղ






Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *