Category: Orer

  • Օգոստոսի 21-ին` ժամը 14:00-ին, արի´ Շենգավիթի առաջին ատյանի դատարան (Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ)` զորակցելու քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին

    Օգոստոսի 21-ին` ժամը 14:00-ին, արի´ Շենգավիթի առաջին ատյանի դատարան (Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ)` զորակցելու քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին

  • Ավետիք Չալաբյանը իր ողջ ներուժը, գիտելիքները ներդնում է Հայաստանի զարգացման համար. Հրայր Կամենդատյան

    Ավետիք Չալաբյանը իր ողջ ներուժը, գիտելիքները ներդնում է Հայաստանի զարգացման համար. Հրայր Կամենդատյան

  • Մեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել է



    Տնտեսություն


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Անհատ ձեռնարկատեր Արմինե Լագզյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում՝ «Լորդ» ռեստորանում (Սյունիքի մարզ, քաղաք Մեղրի, Ադելյան 12/1), իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել են սանիտարահիգիենիկ մի շարք նորմերի խախտումներ:

    Այսպես՝ 

    սննդի կառույցի նախագծումը, կառուցվածքը, տեղակայումը չեն ապահովել հիգիենիկ աշխատանքային պայմաններ,

    չի բացառվել օդից փոխանցվող աղտոտումը, կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ,

    չի պահպանվել կենդանիների, կրծողների և միջատների ոչնչացման գործընթացների պարբերականությունը, կառույցը չի ունեցել լվացող և ախտահանող նյութերի` սննդամթերքից առանձնացված պահման տարածք, հատակն ունեցել է ճաքեր, չի ունեցել հարթ մակերես, պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, 

    խոհանոցի դեպի դուրս բացվող պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,

    սանհանգույցի դուռը հեշտորեն չի մաքրվել ու ախտահանվել, պատրաստված չի եղել հարթ և չներծծող մակերևույթ ունեցող նյութերից,

    սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը ենթարկված չեն եղել պատշաճ մաքրման ու ախտահանման,

    սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Orer.am | ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել



    Հասարակություն


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

     

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը:

    Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում մինչև 2026 թ. հոկտեմբերի 31-ը՝ ժամը 18:00-ը, և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:

    Նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն քննարկվում և վերադարձվում են հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողին՝ նշելով պատճառը:

    Ատեստավորմանը կարող են մասնակցել նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։ Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։

    Ատեստավորումն ըստ ուղղությունների իրականացվում է թեստավորման եղանակով: Երաժշտարվեստի ուղղությամբ կամավոր ատեստավորումը ներառում է մի շարք մասնագիտացումներ, իսկ մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների կամավոր ատեստավորումն ընդգրկում է 20 մարզաձև և մասնագիտացում: Ատեստավորման ուղղությունները՝ այստեղ:

    Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկատվությունը՝

    մանկավարժական աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը,

    ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան),

    դասավանդվող ուղղությունը, որից մանկավարժական աշխատողը պատրաստվում է ատեստավորվել՝ նշելով դրույքաչափը,

    այլ արտադպրոցական ուսումնական հաստատությունում համատեղությամբ աշխատելու դեպքում՝ տեղեկանք աշխատանքի վայրից,

    հանրային ծառայությունների համարանիշը,

    մանկավարժական աշխատողի էլեկտրոնային հասցեն, բջջային հեռախոսահամարը,

    մարզադպրոցներում դասավանդող մանկավարժական աշխատողները ներկայացնում են նաև բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը,

    արվեստի և երաժշտական դպրոցներում դասավանդող մանկավարժական աշխատողները ներկայացնում են բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը, իսկ մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող կամ վերջին 5 տարում ատեստավորվող ուղղության դասավանդումը հավաստող տեղեկանքը։

    Որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը ատեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է հետևյալ տեղեկատվությունը՝

     

    անունը, ազգանունը, հայրանունը.

    կրթությունը հավաստող փաստաթուղթը (բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմ, միջնակարգ կրթության ատեստատ).

    աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք.

    բնակության վայրը (մարզը, համայնքը).

    ուղղությունը, որից պատրաստվում է ատեստավորվել.

    հանրային ծառայությունների համարանիշը.

    էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը։

    Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը կարող է մասնակցել ատեստավորմանը և սահմանված արդյունք ցուցաբերելու դեպքում օգտվել լրավճարի տրամադրման իրավունքից՝ արձակուրդից վերադառնալուց հետո։ Լրավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորման օրվանից սկսած։

    Ատեստավորման անցկացման ժամանակացույցը կհաստատվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և սահմանված կարգով կհրապարակվի։

    Հայտերի լրացման մանրամասները՝ my.emis.am հարթակում

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր



    Հասարակություն


    Դիլիջան, 18 Օգոստոս, 2026թ․– Հայաստանի մարզային երիտասարդների համար նոր կրթական և մասնագիտական հնարավորություններ ստեղծելու նպատակով «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Գործընկերությունը միավորում է երկու կազմակերպությունների փորձն ու ներուժը՝ աջակցելու դպրոցականներին, ուսուցիչ-առաջնորդներին և համայնքներին՝ իրենց կրթական և մասնագիտական զարգացման ճանապարհին։

    Հուշագիրը նախատեսում է համատեղ նախաձեռնություններ, որոնք կօգնեն «Դասավանդի′ր հանուն Հայաստանի» և «Սերունդ» դպրոցի վերափոխման ծրագրերի շրջանակներում ներգրավված երիտասարդներին, ինչպես նաև «Ուսուցչական առաջնորդության» մագիստրոսական ծրագրի մասնագետներին ավելի լավ ճանաչել հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտում կրթության, մասնագիտական աճի և կարիերայի հնարավորությունները։ Միևնույն ժամանակ, համագործակցությունը կխթանի ուսուցիչ-առաջնորդների մասնագիտական զարգացումը և երիտասարդների առաջնորդական, հաղորդակցական ու այլ փափուկ հմտությունների ձևավորումը։

    Համագործակցության շրջանակում նախատեսվում է կազմակերպել մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ և աշխատարաններ դպրոցներում, ներկայացնել «Ապիցիուս Արմենիա» հյուրընկալության միջազգային դպրոցի կրթական ծրագրերը, իրականացնել թեմատիկ քննարկումներ ուսուցիչ-առաջնորդների համար, ինչպես նաև ներգրավել ոլորտի փորձագետների՝ սոցիալ-հուզական ուսումնառության, հաղորդակցության, թիմային աշխատանքի և առաջնորդության թեմաներով։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Տավուշի մարզի դպրոցների և համայնքների երիտասարդների ներգրավմանը համատեղ կրթական և համայնքային նախաձեռնություններում։

    Ստորագրված հուշագիրը հիմնված է փոխադարձ վստահության, թափանցիկության, ներառականության և երեխայի լավագույն շահի սկզբունքների վրա։ Կողմերը նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու երեխաների պաշտպանության, անձնական տվյալների պահպանման և պատասխանատու հանրային հաղորդակցության բարձր չափանիշներ։

    «Այս համագործակցությունը նոր քայլ է դեպի կրթության և աշխատաշուկայի միջև ավելի ամուր կապերի ձևավորում։ Այն նպատակ ունի օգնել երիտասարդներին բացահայտել իրենց ներուժը, կատարել գիտակցված մասնագիտական ընտրություն և վստահությամբ կառուցել իրենց ապագան՝ անկախ նրանց գտնվելու վայրից», ասել է «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի փոխտնօրեն Գոռ Նազարյանը:

    «Հաշվի առնելով մեր երկու կազմակերպությունների նպատակների ու արժեքների նմանությունը, կարծում եմ, այս համագործակցությունն ուղղակի անխուսափելի էր։ Կասկած չունեմ, որ, համատեղելով մեր գիտելիքներն ու փորձառությունը, կկրկնապատկենք մեր աշխատանքի արդյունավետությունը՝ Հայաստանում կրթության ոլորտի ու համայնքների զարգացման համար», ասել է «Գրին Ռոք» հիմնադրամի տնօրեն Կատյա Բրեդիխինան։

     

    «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը կրթության ոլորտում համակարգային փոփոխություններ իրականացնող կազմակերպություն է։ Իր հիմնական ծրագրերի՝ «Ուսուցիչների առաջնորդության», «Սերունդ» դպրոցի փոխակերպման ու ԱԲ հեղինակային դպրոցի, «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագրի, «Կայծ» սոցիալական նորարարությունների ինկուբատորի և Հանրային քաղաքականության լաբորատորիայի միջոցով հիմնադրամը խթանում է կրթության ոլորտում առաջնորդությունը, նորարարությունը և տվյալահեն քաղաքականությունների մշակումը՝ ամեն տարի դրական ազդեցություն ունենալով ավելի քան 20,000 սովորողի կրթական փորձառության վրա։

    Գրին Ռոք բարեգործական հիմնադրամն իրականացնում է համայնքային զարգացման երկարաժամկետ ծրագրեր Դիլիջան քաղաքում և հարակից գյուղերում՝ երեք հիմնական ուղղություններով՝ արվեստ և մշակույթ, համայնք և կայուն զարգացում։ Հիմնադրամի կարևորագույն նախաձեռնություններից է Ապիցիուս Արմենիա Հյուրընկալության միջազգային դպրոցը, որը ստեղծվել է Գրին Ռոք հիմնադրամի և Ֆլորենցիայի Apicius International School of Hospitality-ի համագործակցության արդյունքում։ Դիլիջանում գործող դպրոցը նպատակ ունի Հայաստանում ներդնել եվրոպական չափանիշներին համապատասխան կրթություն հյուրընկալության և խոհարարական արվեստի ոլորտներում՝ զարգացնելով ոլորտի նոր սերնդի մասնագետներին անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։





  • Orer.am | Խոշոր հրդեհ` Վահագնի թաղամասում



    Հասարակություն


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Վահագնի թաղամասում: 

    ՀՀ ՆԳՆ-ից հայտնեցին, որ այրվում է չոր խոտածածկ տարածք:

    «Չորս մարտական հաշվարկ այս պահին հրդեհաշիջման աշխատանք է իրականացնում»,- մեզ հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

    Հետևեք մեզ՝ այստեղ






  • Սեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք Չալաբյան

    Սեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք Չալաբյան

  • Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան

    Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան

  • Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան

    Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան

  • Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար

    Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար