Category: Orer

  • Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն է






    Վարշավայում մեկնարկել է Bank Pekao FI Day & 52nd BACEE International Banking Conference-ը, որտեղ Կոնվերս Բանկը հանդես է գալիս որպես գլխավոր հովանավոը՝ Lead Sponsorը։

    Համաժողովին Բանկը ներկայացնում են Ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Նելլի Քոչարյանը և Ներդրողների հետ հարաբերությունների վարչության պետ Լուսինե Բալանյանը, որոնք նաև հանդես կգան համաժողովի մասնագիտական քննարկումների շրջանակում։

    Նելլի Քոչարյանը կմասնակցի BACEE-ի 30-ամյակին նվիրված պանելային քննարկմանը։ Իր խոսքում նա կանդրադառնա միջազգային մասնագիտական հարթակներում, մասնավորապես՝ BACEE-ի շրջանակում ձևավորված համագործակցության փորձին, դրա ընձեռած հնարավորություններին և գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման ներուժին։

    Լուսինե Բալանյանը հանդես կգա «Կայուն ֆինանսավորման դերի վերաիմաստավորումը բանկում» (Rethinking Where Sustainable Finance Sits in the Bank) թեմայով զեկույցով։ Նա կներկայացնի Կոնվերս Բանկի փորձը կայուն ֆինանսավորման ոլորտում՝ անդրադառնալով ոլորտի զարգացմանը նպաստող գործոններին, ֆինանսական պրոդուկտների ձևավորման մոտեցումներին և կայուն ֆինանսավորումը բանկի բնականոն գործունեության տարբեր ուղղություններում ինտեգրելու նշանակությանը։

    Նշենք, որ հոկտեմբերի 8-9-ն անցկացվող համաժողովը համախմբել է միջազգային ֆինանսական կառույցների, տարածաշրջանի առաջատար բանկերի ղեկավարների և ոլորտի փորձագետների։ Քննարկումների առանցքում են բանկային ոլորտի զարգացման միտումները, միջազգային համագործակցության կարևորությունը, կայուն և առևտրի ֆինանսավորման առանձնահատկությունները, ռիսկերի կառավարումը, թվային փոխակերպումն ու ոլորտի այլ արդիական հարցեր։

    Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

     






  • Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան

    Նշեմ, որ նա միանշանակ իրավացի է, որովհետև, նման կերպ շարունակելու պարագայում՝ Եվրոպայում եվրոպացի չի մնալու, թուլանալու են իրական եվրոպական քրիստոնեական արժեքները: Ներկայիս ԵՄ-ն՝ կեղծ լիբերալիզմով կառավարողները հին ու հարուստ քաղաքակրթական մայրցամաքը վերածելու են քաոտիկ ու անդեմ զանգվածի, որն անընդունակ է լինելու ինքնուրույն զարգանալու կամ համախմբվելու:

  • Orer.am | Արտակարգ իրավիճակ՝ Երևանում






    Արդեն 4 օր է՝ Երևան քաղաքի Թևոսյան փողոցում գտնվող Բանավան թաղամասի 1-ին շենքի նկուղային հարկերը բառի բուն իմաստով վերածվել են «լողավազանի»։ Նկուղներում կուտակված խմելու ջրի խորությունը որոշ հատվածներում հասնում է մոտ 1 մետրի, և իրավիճակը, բնակիչների փոխանցմամբ, օրեցօր ավելի է վատանում։ Բնակիչներն ահազանգում են, որ ջուրը ոչ միայն չի հեռացվում, այլև շարունակում է շատանալ։ Մի շարք նկուղներ այն աստիճան են լցվել, որ անգամ երկարաճիտ ռետինե կոշիկներով այնտեղ մտնելն արդեն գրեթե անհնար է։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խնդրի հետևանքով վնասվում են բնակիչների և այնտեղ գործող խանութների գույքն ու մթերքը։ Մարդիկ կանգնած են իրենց ունեցվածքը կորցնելու իրական վտանգի առաջ, սակայն, ինչպես իրենք են ասում, սայլը դեռևս տեղից չի շարժվում։

    Բնակիչների խոսքով՝ դեպքից երկու օր առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները ժամանել են, նմուշառում կատարել և հեռացել, սակայն դրանից հետո որևէ տեսանելի արդյունք չի եղել, իսկ ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։

    Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց․ «Չգիտենք՝ ում դիմենք, ումից օգնություն խնդրենք։ Ջուրը օր օրի ավելանում է, նկուղները լցվել են։ Մեր գույքն ու մթերքը ջրի տակ են, իսկ պատասխանատուները գալիս են, նայում, գնում և վերջ»։

    Մեկ այլ բնակիչ էլ ասաց․ «Այսպես շարունակվելու դեպքում վնասը շատ ավելի մեծ է լինելու։ Նկուղ մտնելն արդեն վտանգավոր է, որոշ հատվածներում ջուրը մոտ մեկ մետր է։ Մենք ուզում ենք միայն, որ պատասխանատուները գան և վերջապես լուծեն խնդիրը»։

    Բնակիչները պահանջում են հնարավորինս արագ պարզել ջրի կուտակման պատճառը, դադարեցնել ջրի հոսքը և համապատասխան տեխնիկայի միջոցով հեռացնել նկուղներում կուտակված ջուրը։ Մինչդեռ արդեն չորրորդ օրն է՝ խնդիրը շարունակում է մնալ չլուծված, իսկ բնակիչների ու տնտեսվարողների կրած վնասը՝ ավելանալ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Ո՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառը






    Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվել է․ երևանյան դպրոցներում COP17 համաժողովի ընթացքում՝ մեկ շաբաթ շարունակ, ուսումնական պարապմունքներ չեն անցկացվի։

    Հաղորդվում է, որ սեպտեմբերի 15-ից սկսած՝ հինգ շաբաթվա ընթացքում, մայրաքաղաքի ուսումնական հաստատությունները գործում են վեցօրյա աշխատանքային ռեժիմով։
     
    Հիշեցնենք, որ ավելի վաղ MediaHub-ը դիմել էր ԿԳՄՍ նախարարությանը՝ պարզել, որ այդ ընթացքում դասաժամերը չեն ավելանա, ուղղակի կլրացվի ուսումնական պլանով նախատեսված ծրագիրը։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր Եկեղեցին







    Ալիևը մեզ թուլացնում է դրսից, Փաշինյանը՝ ներսից։ Եկեղեցին մեր ազգային ինքնության հիմնասյուներից է։ «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր Եկեղեցին






  • Տիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն է

    Տիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն է

  • Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի






    Անուղղակի երկխոսությունն Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև շարունակվում է, կողմերը փոխանակվում են գրավոր ուղերձներով։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

    «Բանակցային գործընթացը շարունակվում է, կողմերը միջնորդների միջոցով ուղերձներ են փոխանակում», – ասել է նա։

    Արաղչին հավելել է, որ Թեհրանը ներկայացրել է իր առաջարկը՝ այսպես կոչված յոթնօրյա պլանը, իրանական ներկայացուցիչները լսել են ամերիկյան կողմի կարծիքն այս կապակցությամբ։

    «Ներկայում մենք ուսումնասիրում ենք ԱՄՆ-ի դիրքորոշումը, և, կարծում եմ, մենք պատասխան կտանք առաջիկա մի քանի օրվա ընթացքում», – ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը։






  • Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում






    Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարում: 1/8 եզրափակչում 24-ամյա թենիսիստուհին երեք սեթում՝ 1:6, 6:2, 4:6 հաշվով պարտվեց աշխարհի 54-րդ ռակետ, չինուհի Չժեն Ցինվենին:

    Հիշեցնենք, որ նախորդ երեք մրցախաղում Ալինա Չարաևան հաղթել էր WTA-ի դասակարգման աղյուսակի առաջատար, Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինային, ուկրաինուհի Յուլիա Ստարոդուբցևային ու բրիտանուհի Սոնայ Կարտալին:

    WTA-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչը 118-րդն է:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո






    Ուկրաինայում հակամարտության դիվանագիտական ​​կարգավորմանն առայժմ դժվար է հասնել: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Մենք պատրաստ ենք նպաստել կարգավորմանը և շարունակում ենք ուսումնասիրել դիվանագիտական ​​կարգավորման ցանկացած հնարավորություն։ Մենք կարծում ենք, որ դա լավ կլիներ Ռուսաստանի և Ուկրաինայի համար, բայց առայժմ դա դժվար իրագործելի է թվում», – ասել է նա:

    Ամերիկյան դիվանագետը կարծում է, որ հակամարտությունը փակուղի է մտել։

    «Ռազմավարական փակուղուց կարելի է դուրս գալ երկու ճանապարհով՝ դիվանագիտական ​​կարգավորման կամ կողմերից մեկի կամ երկուսի կողմից էսկալացիայի միջոցով, որը դուրս կգա սկզբնական հակամարտության սահմաններից: Հենց հիմա, ըստ ամենայնի, հեռանկարներ չկան դիվանագիտական ​​կարգավորման համար», – նշել է Ռուբիոն՝ հավելելով, որ Վաշինգտոնը նախկինի պես պատրաստ է կառուցողական դեր խաղալ բանակցային գործընթացում։






  • Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին






    Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սարգիս ավագ քահանա Պետոյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: 

    «Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունը բերեց ուխտավոր հայորդիներին և գնահատանք հայտնեց Տեր Սարգիս քահանային՝ դեպի հայրենիք ուխտագնացություններ կազմակերպելու բարի ավանդույթը հետևողականորեն պահպանելու համար։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը կարևորեց Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նման այցելությունները, որոնք հնարավորություն են ընձեռում սփյուռքի հայորդիներին առավել մոտիկից ծանոթանալու հայրենական կյանքին ու առկա մարտահրավերներին, հայրենի սրբություններից ոգեշնչվելու և նորոգված հավատքով ու հայրենասիրական ոգով առավել զորացնելու համայնքային կյանքը և իրենց կարելի նպաստը բերելու հայրենիքի ու հայ ժողովրդի բարօրությանը։

    Վերջում Հայոց Հովվապետը պատասխանեց նաև ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց Եկեղեցու կրթական ծրագրերին, հոգևրականների պատրաստությանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ընթացիկ գործունեությանը»,- նշված է հաղորդագրության մեջ: