Category: Newday.am

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վարդևանյանի դիակը…», «37 տարեկան եմ, ոչ ոք չէր ասել իմ դիակը»․ Արամ Վարդևանյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վարդևանյանի դիակը…», «37 տարեկան եմ, ոչ ոք չէր ասել իմ դիակը»․ Արամ Վարդևանյան

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբևէ ԱԺ-ում գործունեություն չեմ պատկերացրել. Արամ Վարդևանյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբևէ ԱԺ-ում գործունեություն չեմ պատկերացրել. Արամ Վարդևանյան

  • «ԿԵՆՏՐՈՆ»-ը տուգանվել է 100․000 ՀՀ դրամով

    Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը օգոստոսի 6-ին գումարեց հերթական նիստը։

    Հաստատելով նիստի օրակարգը՝ ՀՌՀ-ն քննարկեց հետևյալ հարցերը՝

    1. Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի` «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ հայտի վարկանիշային քվեարկությունը (2026թ․ հուլիսի 8-ի վերսկսված նիստ)։
    2. «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 22 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
    3. Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակում՝ «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊԸ և «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ։

    Առաջին հարցով Հանձնաժողովը ամփոփեց լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի արդյունքները։ Հանձնաժողովի անդամները փակ վարկանշային քվեարկությամբ գնահատեցին մրցույթի միակ մասնակից «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ին։ Մրցույթի արդյունքներով մասնակցին հաջողվեց հաղթահարել անցողիկ շեմը՝ ստանալով 81 միավոր (անցողիկը՝ 40-ն է)։

    Հանձնաժողովը հուլիսի 8-10-ն իրականացրել է «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ «ԿԵՆՏՐՈՆ» տեսալսողական ծրագրի հուլիսի 6-8-ն ընկած ժամանակահատվածի տեսագրությունների մշտադիտարկում, որի արդյունքում արձանագրվել է, որ լրատվական նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը գերազանցել է հաղորդման եթերաժամի 25 տոկոսը։ Հեռարձակողի լրատվական հաղորդումներում լուսաբանման առանցքում եղել են Գագիկ Ծառուկյանը, նրա նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը և այդ վարույթի շրջանակում իրականացված փոխկապակցված վարութային գործողությունները։ ՀՌՀ-ն որոշեց Ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով 100․000 ՀՀ դրամով։

    Վերջին հարցը վերաբերում էր ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցներ «ԷՖ-ԷՄ» և «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունների հայտերի հրապարակմանը: «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության ներկայացուցիչը 30 րոպեում Հանձնաժողովին ներկայացրեց իր ծրագիրը, որից հետո Հանձնաժողովի անդամները հարցեր ուղղեցին մրցույթի մասնակցի ներկայացուցչին։ Ինչ վերաբերում է «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության հայտին, ապա Հանձնաժողովի կողմից այն քննության չառնվեց, քանի որ Ընկերության ներկայացուցիչը նիստի ընթացքում չներկայացրեց իր հայտի բովանդակությունը՝ նշելով, որ «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ն որոշել է չմասնակցել տվյալ մրցույթին։ ՀՌՀ-ն մրցույթի միակ մասնակցի հայտը կքննարկի և որոշում կկայացնի 60 օրվա ընթացքում։

    Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։

  • Վաղը մենք Ազգային ժողովում չենք լինի, բոլորս լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց. Նարեկ Կարապետյան

    Հայաստանի իշխանությունները խայտառակ ճնշման քայլ են անում և պատմության մեջ նմանը չունեցող դեպք է արձանագրվելու: Ամենայն Հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսը, որպես մեղադրյալ հրավիրվել է դատարան: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

    «Վաղը մենք Ազգային ժողովում չենք լինի, մեր հայրենակիցների հետ կլինենք Վաղարշապատում, ժամը՝ 16:00-ին, որպեսզի բոլորը տեսնեն՝ խաղը մեր կրոնական զգացմունքների հետ ունենալու է հետևանքներ:

    Վաղը, ժամը՝ 16:00-ին ես լինելու եմ Էջմիածնի դատարանի դիմաց, մենք՝ բոլորս լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց»,-նշել է նա:

    Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

    «Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը»,-գրել է նա:

  • «Հայաստան» խմբակցությունը ևս մասնակցելու է դատավարությանը՝ ի աջակցություն Ամենայն Հայոց կաթողիկոսի և սրբազանների. Աննա Գրիգորյան

    «Հայաստան» խմբակցությունը ևս մասնակցելու է դատավարությանը: Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:

    «Վաղն առավոտյան կգանք, նիստի շարունակականությունը կապահովենք, հաշվի առնելով, որ ընդդիմության թեկնածուի քննարկման մասին է այն, այնուհետև կգնանք դատավարությանը մասնակցելու»,-նշել է նա:

    Նա ընդգծել է, որ դա արժեհամակարգային հարց է, անպայման պետք է գնան, դատարանում իրենց աջակցությունը հայտնեն Ամենայն Հայոց կաթողիկոսին և սրբազաններին:

    Հիշեցնենք, որ տեղեկացրել էինք՝  «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է՝ վաղն Ազգային ժողովում չենք լինելու, լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց:

    «Վաղը մենք Ազգային ժողովում չենք լինի, մեր հայրենակիցների հետ կլինենք Վաղարշապատում, ժամը՝ 16:00-ին, որպեսզի բոլորը տեսնեն՝ խաղը մեր կրոնական զգացմունքների հետ ունենալու է հետևանքներ»,-նշել է նա:

     

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԷՑ-ը դեռ պետք է կարողանան խլել, որ հանձնեն, կան ՀՀ-ի ու միջազգային դատարաններ․ Սամվել Կարապետյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԷՑ-ը դեռ պետք է կարողանան խլել, որ հանձնեն, կան ՀՀ-ի ու միջազգային դատարաններ․ Սամվել Կարապետյան

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարանն իրավասություն չունի Վեհափառի ու եկեղեցու ուղղությամբ որևէ որոշում ընդունելու. Կարապետյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարանն իրավասություն չունի Վեհափառի ու եկեղեցու ուղղությամբ որևէ որոշում ընդունելու. Կարապետյան

  • ՀՌՀ-ն ընդունեց վարչական ակտը և «Կենտրոն» հեռուստաընկերությունը ստացավ երկրորդ նախազգուշացումը․ Բեթղեհեմ Արաբյան

    «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Բեթղեհեմ Արաբյանը գրում է․
    Հարգելի՛ գործընկերներ,
    ինչպես հայտնի է, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հուլիսի 6-ին,7-ին, 8-ին իրականացրած մշտադիտարկման հետևանքով վարույթ էր հարուցել «Կենտրոն» հեռուստաընկերության (Մուլտի Մեդիա Կենտրոն Թիվի» ՓԲԸ ) նկատմամբ։
    Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ ցանկանում եմ հակիրճ ներկայացնել Հանձնաժողովի կայացրած որոշման էությունն ու իմ դիրքորոշումը։
    ՀՌՀ-ն արձանագրել է, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող ձեռնարկություններում, ինչպես նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բնակարանում իրականացված խուզարկությունների, նրա ձերբակալության, «Արարատցեմենտ»-ում, «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում, «Մուլտի Ուելնես»-ում և այլ ձեռնարկություններում կատարված գործողությունների վերաբերյալ հրապարակումները վերաբերում են մեկ անձի՝ Գագիկ Ծառուկյանին։ Այդ հիմքով Հանձնաժողովը եզրակացրել է, որ այդ ամենը մեկ լուր է, որովհետև ասոցացվում է Գագիկ Ծառուկյանի հետ։
    Հետևաբար, ՀՌՀ-ն գտել է, որ խախտվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, ըստ որի՝ թողարկման ընթացքում մեկ թեմայի լուսաբանմանը հատկացվել է օրենքով սահմանված 25 տոկոսի առավելագույն շեմը գերազանցող ժամանակ։
    Որպես «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն ծանուցվել եմ նիստի վերաբերյալ, ներկայացել եմ և հայտնել իմ անհամաձայնությունը։ Մասնավորապես, նշել եմ, որ պետական վեց տարբեր մարմնի կողմից շուրջ 70 ձեռնարկությունում իրականացված գործողությունները չեն կարող դիտարկվել որպես մեկ լրատվական թեմա կամ մեկ լուր։ Այն, որ, օրինակ, իքս ձեռնարկությունը փակվել է, կապարակնքվել է, կամ իքս ձեռնարկությունում վարույթ իրականացնող մարմինը գործողություն է իրականացնում, մեկ լուր չէ։ «Մուլտի Ուելնես»-ի փակման լուրը, որպեսզի հաճախորդը չգնա, օրինակ, մարզվելու, Գագիկ Ծառուկյանին վերաբերող լուր չեմ համարում։

    Միաժամանակ բարձրաձայնել եմ նաև այս մոտեցման ռիսկայնությունը։ Եթե, օրինակ, ՀՌՀ նկատի, որ իքս հեռուստաընկերությունը մեկ լրատվական թողարկմամբ լուսաբանի կառավարության վեց տարբեր նախարարությունների գործունեությունը, որոնք ունեն տարբեր լիազորություններ և պատասխանատվության ոլորտներ,(ինչպես ՄԳ կոնցեռն-ի տարբեր ձեռնարկություններ) արդյո՞ք այդ դեպքում դրանք նույնպես կհամարվեն մեկ թեմա՝ կառավարության գործունեություն։ Կամ եթե ՀՀ չորս մարզում գրանցվեն ավտովթարներ, հիմա դա մե՞կ թեմա է։ Ի դեպ, «Էպիկենտրոն»-ի թողարկումը բխել է իրականացվող գործողություններից։ Նշված օրերին «Էպիկենտրոն»-ը պլանավորված ոչինչ չի ունեցել ԲՀԿ ղեկավարին լուսաբանելու վերաբերյալ, հետևաբար լուսաբանվել է ըստ պետական մարմինների գործողությունների։
    Յուրաքանչյուրս մնացինք մեր դիրքորոշմանը։
    ՀՌՀ-ն միաձայն ընդունեց վարչական ակտը և «Կենտրոն» հեռուստաընկերությունը ստացավ երկրորդ նախազգուշացումը։

    Շնորհակալ եմ գործընկերներիս ուշադրության և թեմային անդրադառնալու համար։

  • Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առջև՝ կառավարության հետ խորացող հակամարտության պատճառով․ Reuters-ի արձագանքը

    Հայաստանի՝ աշխարհում առաջին քրիստոնյա ազգի Առաքելական Եկեղեցու առաջնորդը և վեց այլ բարձրաստիճան հոգևորականներ ուրբաթ օրը կկանգնեն դատարանի առջև՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ սուր պայքարի հերթական էսկալացիայի շրջանակում։ Այս մասին գրում է Reuters-ը։

    «Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ով Եկեղեցին ղեկավարում է 1999 թվականից, մյուս ամբաստանյալների հետ մեկտեղ մեղադրվում է քաղաքացիական դատարանի՝ եպիսկոպոսին ժամանակավորապես վերականգնելու որոշմանը չհետևելու մեջ, ում Եկեղեցին կարգալույծ էր արել։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում։

    Գործն ամենալուրջ իրավական մարտահրավերն է Առաքելական Եկեղեցու ղեկավարության համար, որը Հայաստանում ազդեցիկ կառույց է և երկրի կողմից քրիստոնեության ընդունումը հաշվում է 301 թվականից։

    Սա տեղի է ունենում եկեղեցու և պետության միջև լարվածության խորացման ֆոնին՝ կապված Փաշինյանի ղեկավարման և 1980-ականներից սկիզբ առնող մի շարք պատերազմներից հետո Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների վարման հետ։

    Հունիսին վերընտրված Փաշինյանը ստացել է Եվրոպական Միության ուժեղ աջակցությունը, քանի որ փորձում է Հայաստանն ավելի մոտեցնել Արևմուտքին և հեռացնել Ռուսաստանի ազդեցության ոլորտից։

    Սակայն ընդդիմադիր քաղաքական գործիչները, եկեղեցական առաջնորդները և քաղաքացիական հասարակության խմբերն ասում են, որ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքականապես մոտիվացված է և կառավարության քննադատների դեմ ավելի լայն ճնշումների մի մասն է։

    Հայկական «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավաբան Աննա Մելիքյանն ասել է, որ գործը խախտում է Առաքելական Եկեղեցու սահմանադրական անկախությունը։

    «Սա գործադիր իշխանության ակնհայտ միջամտություն է եկեղեցու գործերին: Հայաստանում դատական իշխանության անկախության վերաբերյալ բազմաթիվ մտահոգություններ կան և որոշակի քաղաքականապես զգայուն գործերով, ներառյալ եկեղեցու կամ հոգևորականների դեմ գործերը, այս մտահոգությունները դառնում են շատ ուժեղ», — ասել է նա։

    Փաշինյանի աշխատակազմն ու դատախազությունը չեն պատասխանել մեկնաբանության հարցումներին։ Փաշինյանը բազմիցս կոչ է արել Գարեգին Բ-ին հրաժարական տալ և, առանց ապացույցներ ներկայացնելու, մեղադրել է Առաքելական Եկեղեցուն օտարերկրյա տերությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի հավատարմատար գործելու մեջ։ Եկեղեցին հերքում է դա։

    Առաքելական Եկեղեցին, որը տարբերվում է ինչպես Ուղղափառ, այնպես էլ Կաթոլիկ եկեղեցիներից, միլիոնավոր հետևորդներ ունի Հայաստանում և ամբողջ աշխարհում։ Եկեղեցու պաշտոնյաներն ասում են, որ վերջին տարիներին մի քանի հոգևորականների հապշտապ ձերբակալությունները քաղաքականապես մոտիվացված են եղել։

    Դատավարությունը սկիզբ է առնում Գևորգ Սարոյանի գործից. մի եպիսկոպոս, ում Եկեղեցին կարգալույծ էր արել՝ մեղադրելով լիազորությունները չարաշահելու և պարտականությունները անտեսելու մեջ։ Սարոյանը հրապարակայնորեն կոչ էր արել Կաթողիկոսին հրաժարական տալ և հարել էր Փաշինյանին։

    Երկու տարի առաջ մեկ այլ ականավոր հոգևորական՝ Բագրատ Սրբազանը, ով այժմ տնային կալանքի տակ է և սպասում է դատավարությանը, փողոցային բողոքի ցույցեր էր գլխավորում Փաշինյանի դեմ՝ Ադրբեջանին տարածքային զիջումներ անելու պատճառով։ Ինքը՝ Կաթողիկոսը, նույնպես միացել էր վարչապետի հրաժարականի կոչերին։

    «Փաշինյանը սկսեց Եկեղեցին դիտարկել որպես քաղաքական սպառնալիք, որպես մի կառույց, որը կարող է աջակցել ընդդիմությանը և տարբեր քաղաքական ուժերին՝ իշխանության գալու համար», — ասել է Երևանում գործող Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն վերլուծական կենտրոնի տնօրեն Տիգրան Գրիգորյանը։

    Գրիգորյանն ասել է, որ հոգևորականների դեմ գործը տեղավորվում է Փաշինյանի կառավարության կողմից իրականացվող ընտրողական արդարադատության ավելի լայն օրինաչափության մեջ, որի շրջանակներում ընդդիմադիր առաջնորդող գործիչներ են կալանավորվել, իսկ նրանց ակտիվների մի մասը բռնագրավվել է պետության կողմից», — գրված է Reuters-ի հոդվածում։

  • «Քաղցր հեքիաթ»-ի արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ

    Անհատ ձեռնարկատեր Մավլինա Ջանջուղազյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

    Ապրանքանիշը՝ «Քաղցր հեքիաթ» (Լոռու մարզ, ք․ Ստեփանավան): Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիմքը տեսուչների արձանագրությունն է այս կազմակերպությունում հայտնաբերված սանտարահիգիենիկ նորմերի խախտումների մասին:

    Այսպես՝

    — արտադրամասի հատակի, պատերի, դռների մակերևույթները հեշտորեն չեն լվացվում, հարթ չեն, պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,

    — առաստաղը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստել է խոնավության խտացմանը,

    — սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում,չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,

    — փաթեթավորման գո րծընթացները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում,

    — չի եղել հանդերձարան անձնակազմի համար, ինչպես նաև՝ սանհանգույց:

    Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ արտադրամասը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված նորմերին: Սահմանվել է ժամկետ: