Վաղը մենք Ազգային ժողովում չենք լինի, բոլորս լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց. Նարեկ Կարապետյան

Written by

in

Հայաստանի իշխանությունները խայտառակ ճնշման քայլ են անում և պատմության մեջ նմանը չունեցող դեպք է արձանագրվելու: Ամենայն Հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսը, որպես մեղադրյալ հրավիրվել է դատարան: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

«Վաղը մենք Ազգային ժողովում չենք լինի, մեր հայրենակիցների հետ կլինենք Վաղարշապատում, ժամը՝ 16:00-ին, որպեսզի բոլորը տեսնեն՝ խաղը մեր կրոնական զգացմունքների հետ ունենալու է հետևանքներ:

Վաղը, ժամը՝ 16:00-ին ես լինելու եմ Էջմիածնի դատարանի դիմաց, մենք՝ բոլորս լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը»,-գրել է նա:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *