ՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Written by

in


Քաղաքականություն





COP17-ին ընդառաջ նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Ամնա բինթ Աբդուլլահ Ալ Դահակի հետ։Քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ կարևորելով բնապահպանական ծրագրերում ներդրումների ներգրավումը, էկոհամակարգերի վերականգնումը և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը։Անդրադարձել են նաև բնապահպանական երիտասարդական նախաձեռնություններին, երիտասարդների ակտիվ ներգրավմանը շրջակա միջավայրի պահպանության գործընթացներում և այս ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։

Անդրադարձել են նաև բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարմանը, Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ու COP17-ի շրջանակում միջազգային համագործակցության ամրապնդմանը։


Հետևեք
 մեզ՝ այստեղ



Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *