Category: Newday.am

  • Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց գործը քննելուց. Արա Զոհրաբյան

    Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց գործը քննելուց: Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը:

    Նա նշեց, որ դատավոր Հակոբ Մանուկյան հրաժարվել է, քանի որ ժամանակին փաստաբան է եղել և նրա արտոնագիրն ինքը՝ Զոհրաբյանն է հանձնել:

    Միաժամանակ, Արա Զոհրաբյանն ընդգծեց՝ իր կարծիքով դա բացարկի հիմք չէր, բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել՝ ինքնաբացարկ է հայտնել:

    «Բոլոր դեպքերում դատավորի այս քայլը ողջունում եմ այն տեսակետից, որ, ըստ էության, նա հրաժարվեց մասը կազմել այս ամոթալի գործընթացի: Այս առումով ես ողջունում եմ իր քայլը, չնայած՝ իրավական առումով նաև կարող էր բացարկ չհայտնել, որովհետև բազմաթիվ փաստաբաններ, որոնք ստացել են արտոնագիր, որոնք աշխատում են դատախազ, դատավոր, որևէ կերպ չի խանգարում, որ իրենք իրենց ծառայողական լիազորությունների մեջ կատարեն իրենց պարտականությունները»,-մանրամասնեց փաստաբանը:

  • Հարուցված քրեական հետապնդումն ու մեկնարկող դատավարությունը վերջին տարիներին պետական ինստիտուտների հեղինակազրկման և ապապետական գործողությունների նոր խայտառակ հանգրվանն է. Լուսավոր Հայաստան

    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ու մեկնարկող դատավարությունը վերջին տարիներին պետական ինստիտուտների հեղինակազրկման և ապապետական գործողությունների նոր խայտառակ հանգրվանն է։ Այս մասին գրում են ԼՀԿ կառավարման խորհրդից:

    «Իրավական տեսանկյունից այս գործընթացը գնահատում ենք որպես կրոնական կազմակերպության ինքնակառավարմանն ու ներքին գործերին անթույլատրելի և կոպիտ միջամտություն։ Ավելին, այն կոպտորեն խախտում է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով խղճի, դավանանքի և կրոնի ազատության հիմնարար իրավունքը։

    Խստորեն դատապարտում ենք այս գործընթացը և պահանջում անհապաղ դադարեցնել այն, կարճել հարուցված քրեական վարույթը և պետության անունից ներողություն հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ պատճառված վնասի համար։

    Միաժամանակ համոզված ենք, որ սույն գործի ապօրինի նախաձեռնողները, դրանց քաղաքական հրահանգավորողներն ու պատասխանատվություն կրող անձինք պատժվելու են՝ ՀՀ-ում իշխանափոխության հաջորդ օրվանից»,- նշված է հայտարարության մեջ։

  • Մարդուն իր ավազանի կամ իր հոգևորական անունով դիմելը վիրավորանքի կամ բարեկրթության հարց չէ, դա քաղաքական, գուցե նույնիսկ եկեղեցական դիրքորոշման հարց է. Ռուբինյան

    Վիրավորանքը սուբյեկտիվ բան չէ, օբյեկտիվ է: Օրինակ՝ ոչ մեկի մոտ հարց չի առաջանա, չէ՞, որ ասենք՝ չի կարելի այստեղ կանգնել և մեկին ասել սրիկա, դա օբյեկտիվորեն վիրավորանք է: Այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանը հայտարարեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսին ավազանի անունով կոչելը ընկալում են որպես վիրավորանք կամ պրովոկացիա, Ռուբեն Ռուբինյանը որոշեց ԱԺ նախագահի դիրքից բացատրել` ինչը կարելի է վիրավորանք համարել:

    «Բայց մարդուն իր ավազանի անունով դիմելը, կամ իր հոգևորական անունով դիմելը վիրավորանքի կամ բարեկրթության հարց չէ, դա քաղաքական, կամ գուցե նույնիսկ, եկեղեցական դիրքորոշման հարց է:

    Հիմա կարող է ստեղծվել իրավիճակ, որ, օրինակ՝ ձեր նշած անձին ամեն անգամ, երբ եկեղեցական անունով դիմեն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որը համարում է, որ ձեր նշած անձը կուսակրոնության ուխտը խախտել է և հետևաբար իրեն հնարավոր չէ դիմել այդ անունով, դա էլ համարի պրովոկացիա:

    Ես առաջարկում եմ չգնալ այդ ճանապարհով, և այո՛, դուք բոլորդ արդարացիորեն կարող եք և պետք է ակնկալեք, որ այս ամբիոնից չհնչի վիրավորանք, և ես ամեն ինչ կանեմ, որ այդպես լինի, բայց եկեք համաձայնենք՝ վիրավորանքն այն է, ինչն օբյեկտիվ է:

    Ինչը քաղաքական դիրքորոշման հարց է, դա արդեն վիրավորանք չէ: Չի կարող ի բնե մեկին իր ավազանի անունով դիմելը համարել վիրավորանք: Կարո՞ղ եք դուք դրան համաձայն չլինել, այո՛, ձեր իրավունքն է, բայց խնդրում եմ՝ նիստերը չխաթարել»,-նշել է նա:

  • ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան

    Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացումը շարունակում է արտաքին քաղաքական և տնտեսական առաջնահերթություններից մեկը մնալ։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։

    «Երևանը հանդես է գալիս ի պաշտպանություն այն սկզբունքների, որոնք դրված են ԵԱՏՄ-ի հիմքում: Այդ մոտեցումը կարտացոլվի նաև նոր կառավարության ծրագրում»,- հավելել է նա։

    «Կազմակերպության հիմնարար սկզբունքներից է ապրանքների, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժը: Ցավոք, այդ սկզբունքները գործնականում լիարժեքորեն չեն իրագործվում։ Առանձին սահմանափակումները և վարչական գործողությունները շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությունը՝ նվազեցնելով բիզնեսի վարման պայմանների կանխատեսելիությունը և ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը»,- հայտարարել է Փաշինյանը:

  • Դա համարում եմ ամբողջ հայության խայտառակությունը, որ շարունակում են այս իշխանությունները. Սամվել Կարապետյանը՝ Վեհափառի և եպիսկոպոսների քրգործի մասին

    Վաղը Վեհափառ Հայրապետը և 6 սրբազան դատարանի առջև են կանգնելու: Հիշենք, որ Ձեր դեմ քրեական գործը «եկեղեցին մեր ձևով պաշտպանելու» հայտարությունից հետո եղավ: Նախ Վեհափառ Հայրապետի քրեական գործի վերաբերյալ Ձեր գնահատականը և այդ ձևով պաշտպանելն ինչպե՞ս է դրսևորվելու:

    Այս մասին լրագրողը հարցրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, որին ի պատասխան նա ասել է՝ ես դա համարում եմ ամբողջ հայության խայտառակությունը, որ շարունակում են այս իշխանությունները:

    «Ինձ թվում էր՝ ուշքի կգան, բայց դեռ շարունակում են: Կտեսնենք»,-նշել է նա:

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կտրիճ Ներսիսյանը հրավիրվել է դատարան, դա թողնենք իրավապահներին. Ռուզաննա Երեմյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կտրիճ Ներսիսյանը հրավիրվել է դատարան, դա թողնենք իրավապահներին. Ռուզաննա Երեմյան

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վարդևանյանի դիակը…», «37 տարեկան եմ, ոչ ոք չէր ասել իմ դիակը»․ Արամ Վարդևանյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վարդևանյանի դիակը…», «37 տարեկան եմ, ոչ ոք չէր ասել իմ դիակը»․ Արամ Վարդևանյան

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբևէ ԱԺ-ում գործունեություն չեմ պատկերացրել. Արամ Վարդևանյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբևէ ԱԺ-ում գործունեություն չեմ պատկերացրել. Արամ Վարդևանյան

  • «ԿԵՆՏՐՈՆ»-ը տուգանվել է 100․000 ՀՀ դրամով

    Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը օգոստոսի 6-ին գումարեց հերթական նիստը։

    Հաստատելով նիստի օրակարգը՝ ՀՌՀ-ն քննարկեց հետևյալ հարցերը՝

    1. Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի` «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ հայտի վարկանիշային քվեարկությունը (2026թ․ հուլիսի 8-ի վերսկսված նիստ)։
    2. «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 22 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
    3. Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակում՝ «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊԸ և «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ։

    Առաջին հարցով Հանձնաժողովը ամփոփեց լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի արդյունքները։ Հանձնաժողովի անդամները փակ վարկանշային քվեարկությամբ գնահատեցին մրցույթի միակ մասնակից «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ին։ Մրցույթի արդյունքներով մասնակցին հաջողվեց հաղթահարել անցողիկ շեմը՝ ստանալով 81 միավոր (անցողիկը՝ 40-ն է)։

    Հանձնաժողովը հուլիսի 8-10-ն իրականացրել է «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ «ԿԵՆՏՐՈՆ» տեսալսողական ծրագրի հուլիսի 6-8-ն ընկած ժամանակահատվածի տեսագրությունների մշտադիտարկում, որի արդյունքում արձանագրվել է, որ լրատվական նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը գերազանցել է հաղորդման եթերաժամի 25 տոկոսը։ Հեռարձակողի լրատվական հաղորդումներում լուսաբանման առանցքում եղել են Գագիկ Ծառուկյանը, նրա նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը և այդ վարույթի շրջանակում իրականացված փոխկապակցված վարութային գործողությունները։ ՀՌՀ-ն որոշեց Ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով 100․000 ՀՀ դրամով։

    Վերջին հարցը վերաբերում էր ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցներ «ԷՖ-ԷՄ» և «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունների հայտերի հրապարակմանը: «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության ներկայացուցիչը 30 րոպեում Հանձնաժողովին ներկայացրեց իր ծրագիրը, որից հետո Հանձնաժողովի անդամները հարցեր ուղղեցին մրցույթի մասնակցի ներկայացուցչին։ Ինչ վերաբերում է «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության հայտին, ապա Հանձնաժողովի կողմից այն քննության չառնվեց, քանի որ Ընկերության ներկայացուցիչը նիստի ընթացքում չներկայացրեց իր հայտի բովանդակությունը՝ նշելով, որ «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ն որոշել է չմասնակցել տվյալ մրցույթին։ ՀՌՀ-ն մրցույթի միակ մասնակցի հայտը կքննարկի և որոշում կկայացնի 60 օրվա ընթացքում։

    Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։

  • Վաղը մենք Ազգային ժողովում չենք լինի, բոլորս լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց. Նարեկ Կարապետյան

    Հայաստանի իշխանությունները խայտառակ ճնշման քայլ են անում և պատմության մեջ նմանը չունեցող դեպք է արձանագրվելու: Ամենայն Հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսը, որպես մեղադրյալ հրավիրվել է դատարան: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

    «Վաղը մենք Ազգային ժողովում չենք լինի, մեր հայրենակիցների հետ կլինենք Վաղարշապատում, ժամը՝ 16:00-ին, որպեսզի բոլորը տեսնեն՝ խաղը մեր կրոնական զգացմունքների հետ ունենալու է հետևանքներ:

    Վաղը, ժամը՝ 16:00-ին ես լինելու եմ Էջմիածնի դատարանի դիմաց, մենք՝ բոլորս լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց»,-նշել է նա:

    Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

    «Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը»,-գրել է նա: