Category: Newday.am

  • Այս ամոթալի օրերի բոլոր քաղաքական և իրավական գնահատականները տրվելու են ոչ թե իշխանության կամքով, այլ օրենքով, արդարությամբ և պատմության դատով. Թանդիլյան

    Այս ամոթալի օրերի բոլոր քաղաքական և իրավական գնահատականները տրվելու են ոչ թե իշխանության կամքով, այլ օրենքով, արդարությամբ և պատմության դատով: Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

    «Գրեթե երկու տարի մեր երկրում հոգևորականներ են դատվում, իսկ այսօր այդ գործընթացը հասել է իր ամենացավալի հանգրվանին․ իշխանությունը դատական դահլիճ է հասցրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

    Րոպեներ անց մենք դժբախտություն ենք ունենալու ականատեսը դառնալու Հայաստանում տեղի ունեցած ամենախայտառակ դատավարություններից մեկին։ Դատվում է Հայ Առաքելական Եկեղեցու 132-րդ Կաթողիկոսը։ Այս թիվը պարզապես համարակալում չէ․ այն շուրջ 1700 տարվա հավատքի, պատմության և ազգային ինքնության խորհրդանիշն է, որի նկատմամբ ոտնձգություն է կատարվում հենց մեր պետության ներսում։

    Այս դատավարության յուրաքանչյուր մասնակից պետք է գիտակցի իր պատմական պատասխանատվությունը։ Ոչ մի պաշտոն, ոչ մի հրահանգ և ոչ մի քաղաքական իշխանություն չի կարող արդարացնել այնպիսի որոշումներ, որոնք խորացնում են հասարակական պառակտումը և հարվածում ազգային հիմնարար ինստիտուտների հեղինակությանը։

    Վստահ եմ՝ գալու է օրը, երբ Հայաստանում հաստատվելու է անկախ արդարադատություն, օրենքի գերակայություն և ժողովրդավարություն։ Իսկ այս ամոթալի օրերի բոլոր քաղաքական և իրավական գնահատականները տրվելու են ոչ թե իշխանության կամքով, այլ օրենքով, արդարությամբ և պատմության դատով»,- նշել է նա։

  • Հայ ժողովուրդն է ընտրում Հայոց Հայրապետին և հեռացնելու ընթացակարգ չկա, չի էլ կարող աշխարհիկ մարդը. Նարեկ Կարապետյան

    Հայ ժողովուրդն է ընտրում Հայոց Հայրապետին և հեռացնելու ընթացակարգ չկա: Այս մասին դատարանի բակում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդ Նարեկ Կարապետյանը:

    «Չկա ընթացակարգ, մեր եկեղեցին չունի ընթացակարգ հեռացնելու, այդպիսի բան չկա, չի էլ կարող աշխարհիկ մարդը: Մեր Սահմանադրությունը չի թողնում եկեղեցուն ու պետությանը, որ խառնվեն իրար: Եկեղեցին առանձին է, պետությունը՝ առանձին»,-նշել է նա:

  • Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում

    Հուլիսի 30-ից օգոստոսի 4-ը Վրաստանում կայացել է Ուշուի Բաթումի միջազգային բաց առաջնությունը: Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերցիան մրցավայր էր մեկնել 44 հոգանոց պատվիրակությամբ, որոնցից 36-ը մարզիկներ էին` 6-ը` թաոլու, 30-ը` սանդա ոճից: Հայաստանի հավաքականն ընդհանուր առմամբ նվաճել է 37 մեդալ` 27-ը` Սանդայից, 10-ը` Թաոլուից:

    • Թաոլու ոճ Պատանիներ Արտաշես Ալավերդյան- Nandao (թուր) -1-ին տեղ, Double daggers (դանակներ) — 2-րդ տեղ, Choy Li Fut (բռունցքներ) — 3-րդ տեղ
    • Ալիսա Ալեսքսանդրովսկայա — Double daggers (դանակներ) — 2-րդ տեղ, Choy Li Fut (բռունցքներ) — 2-րդ տեղ
    • Արվանի Ռուդովա — Chanquang 32 — 2-րդ տեղ
    • Դեռահասներ Գևորգ Փարսադանյան — Nangun (փայտ) — 1-ին տեղ, Nandao (թուր) — 1-ին տեղ, Nanquan (բռունցքներ) — 2րդ տեղ
    • Մելս Այդինյան Daoshu (թուր) — 3-րդ տեղ
    • Սանդա Մեծահասակներ Ժիրայր Պետրոսյանը 56կգ քաշային կարգում — 3-րդ տեղ
    • Ռուբեն Մարգարյանը 65կգ քաշային կարգում — 3-րդ տեղ
    • Դավիթ Վարդանյանը 70կգ քաշային կարգում — 1-ին տեղ Երիտասարդներ
    • Դավիթ Հովհաննիսյանը 52կգ քաշային կարգում — 1-ին տեղ
    • Ռաֆայել Առաքելյան 52կգ քաշային կարգում — 3-րդ տեղ
    • Պատանիներ Անդրանիկ Խոսրովյանը 36կգ քաշային կարգում — 2-րդ տեղ
    • Արսեն Սիմոնյանը 36կգ քաշային կարգում — 3-րդ տեղ
    • Սերյոժա Ասատրյանը 39կգ քաշային կարգում — 1-ին տեղ
    • Տիգրան Չիլինգարյանը 39կգ քաշային կարգում — 2-րդ տեղ
    • Էդուարդ Սարգսյանը 42կգ քաշային կարգում — 2-րդ տեղ
    • Սամվել Թադևոսյանը 42կգ քաշային կարգում — 3-րդ տեղ
    • Գրիշա Ալիխանյանը 45կգ քաշային կարգում — 1-ին տեղ
    • Ալեն Դավթյանը 45կգ քաշային կարգում — 2-րդ տեղ
    • Տիգրան Մելքոնյանը 48կգ քաշային կարգում — 1-ին տեղ
    • Կարո Բաղրամյանը 48կգ քաշային կարգում — 3-րդ տեղ
    • Սարգիս Երիցյանը 52կգ քաշային կարգում — 2-րդ տեղ
    • Պավել Մանգասարյան 60կգ քաշային կարգում — 1-ին տեղ
    • Միքայել Ալավերդյանը 68կգ քաշային կարգում — 1-ին տեղ
    • Ժորա Հովհաննիսյանը 72կգ քաշային կարգում — 1-ին տեղ
    • Դեռահասներ Արման Տերզիկյանը 26կգ քաշային կարգում (9-11) — 1-ին տեղ
    • Աշոտ Թադևոսյանը 28կգ քաշային կարգում (9-11) — 3-րդ տեղ
    • Արտյոմ Եղիազարյան 30կգ քաշային կարգում (9-11) — 1-ին տեղ
    • Արարատ Իսոյանը 30կգ քաշային կարգում (9-11) -2-րդ տեղ
    • Մհեր Նավասարդյանը 34կգ քաշային կարգում (9-11) — 3-րդ տեղ
    • Ռոբերտ Պողոսյանը 34կգ քաշային կարգում (9-11) -3րդ տեղ
    • Մհեր Դարբինյանը 26կգ քաշային կարգում (7-8) — 1-ին տեղ
    • Տիգրան Պողոսյանը 32կգ քաշային կարգում (7-8) — 1-ին տեղ
    • Առաջնությանը մասնակցում էին նաև 4 մրցավարներ` Արամ Այդինյանը և Տանյա Հովհաննիսյանը Թաոլու ոճում, Գոռ Տերզիկյանը և Վալեր Սիմոնյանը՝ Սանդա ոճում:
  • ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վեհափառ, վեհափառ» վանկարկումների ու հավատավոր ժողովրդի հոծ բազմության միջով Կաթողիկոսը մտավ դատարան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վեհափառ, վեհափառ» վանկարկումների ու հավատավոր ժողովրդի հոծ բազմության միջով Կաթողիկոսը մտավ դատարան

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայոց Հայրապետին հեռացնելու ընթացակարգ չկա. հնարավոր չէ. Նարեկ Կարապետյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայոց Հայրապետին հեռացնելու ընթացակարգ չկա. հնարավոր չէ. Նարեկ Կարապետյան

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եկեղեցին միակ տեղն է, ուր ՔՊ-ի ձեռքերը չեն հասել, չեն էլ հասնելու. Սևակ Խաչատրյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եկեղեցին միակ տեղն է, ուր ՔՊ-ի ձեռքերը չեն հասել, չեն էլ հասնելու. Սևակ Խաչատրյան

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի անգամ է նման բան եղել, Վեհափառին խեղդել են. Փաշինյանը դրա՞ն է պատրաստվում. Հայկ Մամիջանյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի անգամ է նման բան եղել, Վեհափառին խեղդել են. Փաշինյանը դրա՞ն է պատրաստվում. Հայկ Մամիջանյան

  • Վեհափառ Հայրապետի նկատմամբ իրականացվող «դատական գործընթացը» պարզապես ոտնձգություն չէ, այն շատ ավելի խորքային վտանգներ է պարունակում․ Ժողովրդավարական համախմբում

    «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության գրառումը․

    Վեհափառ Հայրապետի նկատմամբ իրականացվող «դատական գործընթացը» պարզապես ոտնձգություն չէ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ։ Այն շատ ավելի խորքային վտանգներ է պարունակում։

    Այս ամենով փորձ է արվում դեսակրալիզացնել (ապաոգեղենացնել) հազարամյա այս ինստիտուտը, որը դարեր շարունակ մեր ինքնության առանցքային հիմնասյուներից մեկն է եղել։

    Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ վստահությամբ, որ կհաղթահարենք իշխանությունների կողմից մեզ նետված այս մարտահրավերը։

  • Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց գործը քննելուց. Արա Զոհրաբյան

    Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց գործը քննելուց: Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը:

    Նա նշեց, որ դատավոր Հակոբ Մանուկյան հրաժարվել է, քանի որ ժամանակին փաստաբան է եղել և նրա արտոնագիրն ինքը՝ Զոհրաբյանն է հանձնել:

    Միաժամանակ, Արա Զոհրաբյանն ընդգծեց՝ իր կարծիքով դա բացարկի հիմք չէր, բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել՝ ինքնաբացարկ է հայտնել:

    «Բոլոր դեպքերում դատավորի այս քայլը ողջունում եմ այն տեսակետից, որ, ըստ էության, նա հրաժարվեց մասը կազմել այս ամոթալի գործընթացի: Այս առումով ես ողջունում եմ իր քայլը, չնայած՝ իրավական առումով նաև կարող էր բացարկ չհայտնել, որովհետև բազմաթիվ փաստաբաններ, որոնք ստացել են արտոնագիր, որոնք աշխատում են դատախազ, դատավոր, որևէ կերպ չի խանգարում, որ իրենք իրենց ծառայողական լիազորությունների մեջ կատարեն իրենց պարտականությունները»,-մանրամասնեց փաստաբանը:

  • Հարուցված քրեական հետապնդումն ու մեկնարկող դատավարությունը վերջին տարիներին պետական ինստիտուտների հեղինակազրկման և ապապետական գործողությունների նոր խայտառակ հանգրվանն է. Լուսավոր Հայաստան

    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ու մեկնարկող դատավարությունը վերջին տարիներին պետական ինստիտուտների հեղինակազրկման և ապապետական գործողությունների նոր խայտառակ հանգրվանն է։ Այս մասին գրում են ԼՀԿ կառավարման խորհրդից:

    «Իրավական տեսանկյունից այս գործընթացը գնահատում ենք որպես կրոնական կազմակերպության ինքնակառավարմանն ու ներքին գործերին անթույլատրելի և կոպիտ միջամտություն։ Ավելին, այն կոպտորեն խախտում է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով խղճի, դավանանքի և կրոնի ազատության հիմնարար իրավունքը։

    Խստորեն դատապարտում ենք այս գործընթացը և պահանջում անհապաղ դադարեցնել այն, կարճել հարուցված քրեական վարույթը և պետության անունից ներողություն հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ պատճառված վնասի համար։

    Միաժամանակ համոզված ենք, որ սույն գործի ապօրինի նախաձեռնողները, դրանց քաղաքական հրահանգավորողներն ու պատասխանատվություն կրող անձինք պատժվելու են՝ ՀՀ-ում իշխանափոխության հաջորդ օրվանից»,- նշված է հայտարարության մեջ։