Category: Newday.am

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի օր սիրախաղ, մի օր քաշքշոց սա խորհրդարա՞ն է. հարց` Կարապետյանին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի օր սիրախաղ, մի օր քաշքշոց սա խորհրդարա՞ն է. հարց` Կարապետյանին

  • Խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար նշանակվելու մասին. Factor

    Մենք թիմ ենք, թիմային որոշում է, քննարկում է եղել: Factor TV-ի հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Ալեն Սիմոնյանն այսպես է մեկնաբանել իր նոր նշանակման որոշումը:

    Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին նման որոշում կայացնելու համար՝ նշելով, որ նշանակման հրամանագիրը ստորագրվել է ընդամենը րոպեներ առաջ, իսկ իր աշխատանքի մանրամասների մասին կխոսի ավելի ուշ։ Անդրադառնալով նոր խորհրդարանի աշխատանքին՝ Սիմոնյանը դրական է գնահատել ընդդիմության վերադարձը քաղաքական գործընթացներին:

    «Կարծում եմ՝ շատ հետաքրքիր Ազգային ժողով ունենք, շատ ակտիվ: Լավ է, որ ընդդիմությունը սկսել է աշխատել, վերադարձել են, դարձել են քաղաքական պրոցեսների մաս. կարծում եմ՝ դա միայն օգուտ կտա մեր երկրին, որ երկուսն էլ, երկու կողմն էլ աշխատեն՝ համ իշխանությունը, համ ընդդիմությունը: Պարոն Ռուբինյանի դերակատարությունը շատ դրական եմ գնահատում»,- ասել է Սիմոնյանը։

    Խոսելով նախկինում եղած լարվածության մասին՝ նա ընդգծել է, որ 2021-ին ձևավորված պառլամենտը հետպատերազմյան էր, ինչով էլ պայմանավորված էին սկանդալներն ու բախումները, մինչդեռ այժմ ձևավորվել է «խաղաղ երկրի պառլամենտ»: Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ որևէ հատուկ մանդատի մասին խոսք չկա։

    «Մենք իսկզբանե որևիցե երկրի հետ որևիցե հարաբերություններ վատացնելու նպատակ ոչ ունեցել ենք, ոչ էլ կունենանք: Եվ, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության։ Հույս ունեմ՝ ինձ կհաջողվի իմ փոքրիկ լուման ներդնել, և հարաբերությունները էլ ավելի լավանան»,- ասել է նորանշանակ ԱԽ քարտուղարը։

  • Մենք ԹՐԻՓՓ-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք ադրբեջանցիների հետ բանակցել․ Նարեկ Կարապետյան

    Մենք ԹՐԻՓՓ-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք ադրբեջանցիների հետ բանակցել։ Այս մասին  ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

    «Մենք խմբակցությունունում ունեցել ենք մեծ քննարկում։ Հիմա եթե մենք այսօր խոսենք ԹՐԻՓՓ–ի մասին, ու ասենք, որ դա միջանցք է, վաղը իշխանության փոփոխությունից հետո մեր ուժը ստանձնելու է բանակցային դիրք, ու երբ բանակցությունների ժամանակ ասենք, որ սա միջանցք չէ, այլ ճանապարհ, դիմացի կողմը՝ ադրբեջանական կողմը, մեզ հարց կտա, կասի՝ ձեր քաղաքական ուժը ասել է, որ սա միջանցք է։

    Դրա համար մենք ասում ենք, որ սա ճանապարհ է, որպեսզի սահմանափակենք այդ մարդկանց ամբիցիան մեր երկրի սուվերեն տարածքի վերաբերյալ, մենք գիտենք, թե ինքն ինչ է տվել, գիտենք, որ մեր երկրից ճանապարհ է տվել, սակայն մենք պետք է պատասխանատու լինենք մեր խոսույթների մեջ՝ հիշելով, որ այս մարդկանց փոփոխությունից հետո մենք պետք է բանակցենք ադրբեջանցիների հետ, և ասենք, որ սա տնտեսական ճանապարհ է․,– նշել է Կարապետյանը։

  • Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև սահմանները բացելու համար․ Կարապետյանը՝ Խանդանյանին

    Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև սահմանները բացելու համար։ Այս մասին ԱԺ–ում հարց է ուղղել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Սարգիս Խանդանյանին։

    «Արդյո՞ք նախապայմանների մեջ կա Ցեղասպանության պետականորեն ճանաչման հարցի առաջ չքաշելը և մեր զինանշանի կենտրոնում պատկերված Արարատ Լեռը խորհրդանշային բազայից հանելը»,– հավելել է նա։

    Ի պատասխան հարցին՝ Խանդանյանը պատասխանել է, որ Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացը իրականանում է առանց նախապայմանների․

    «Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պարտավորվել են, որ գործընթացի կարգավորման ընթացքում նախապայմաններ առաջ չեն քաշելու։ Եվ ոչ, բանակցությունների որևէ փուլում նման պահանջ կամ նույնիսկ ակնարկ Թուրքիայի ներկայացուցիչների կողմից երբևէ չի եղել»,– շեշտել է նա։

  • Պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց

    «Նիդերլանդական օրագիրը» ֆեյսբուքյան էջում բարձրաձայնել է քաղաքացիների և պարեկների միջև տեղի ունեցած միջադեպի մասին՝ հրապարակելով տուժող քաղաքացիների լուսանկարները։ Հրապարակման մեջ, մասնավորապես, նշված է․

    Պետությունը պետք է պաշտպանված լինի անօրինականությունից
    12.08.2026/Նիդ.օրագիր
    Կոմիտասի պողոտայում պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց

    Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, առաքիչ Մուկեշի հետ տեղի ունեցած միջադեպից հետո իրավիճակը, մասնակիցների պնդմամբ, վերածվել է ֆիզիկական բախման։ Տուժած քաղաքացիները պնդում են, որ իրենց նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ, հնչել են հայհոյանքներ, իսկ իրենց բջջային հեռախոսներից ջնջվել են տեսագրություններ։
    Օգոստոսի 11-ին՝ ժամը 02։30-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «Նիդերլանդական օրագիրը» ստացել է մի շարք տեղեկություններ և զրուցել միջադեպի մասնակիցների հետ։
    Դեպքը, ըստ նրանց ներկայացրած պատմության, սկսվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, առաքիչ Մուկեշի նկատմամբ պարեկային ծառայության կողմից իրականացված կանգնեցումից։

    Մուկեշի պատմելով՝ պարեկային ծառայության աշխատակիցները իրեն մոտեցել են, երբ նա մոպեդով երթևեկելիս է եղել։
    Նրա խոսքով՝ պարեկները իր նկատմամբ կիրառել են ֆիզիկական ուժ և հնչեցրել հայհոյանքներ։
    Մուկեշը նշում է, որ ինքը չի հրաժարվել օրենքի պահանջը կատարելուց և ասել է, որ եթե երթևեկության կանոն է խախտել, պարեկները կարող են համապատասխան արձանագրություն կազմել կամ արգելել իր հետագա երթևեկությունը։
    Իր նկատմամբ վերաբերմունքից դժգոհ լինելով՝ Մուկեշը կապվել է մոպեդը վարձակալությամբ տրամադրող ընկերության գրասենյակի հետ և հայտնել տեղի ունեցածի մասին։

    Այնուհետև, ըստ Մուկեշի և դեպքի հետագա մասնակիցների պատմածի, իրավիճակը կտրուկ սրվել է, երբ վարձակալող ընկերության ներկայացուցիչները ժամանել են դեպքի վայր։

    Միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը հարթելու նպատակով դեպքին են միջամտել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Տիգրան Գրիգորի Մինասյանը և Գոռ Արմենի Մելիքսեթյանը։

    Գոռ Մելիքսեթյանը շուրջ վեց ամիս առաջ է զորացրվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերից։ Նրա փոխանցմամբ՝ ծառայությունն ավարտել է ավագ սերժանտի զինվորական կոչումով՝ որպես հրետանավոր։ Նա նաև նշում է, որ ծառայության ընթացքում արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ» և «Քաջարի մարտիկ» մեդալների։
    Տիգրան Մինասյանի և Գոռ Մելիքսեթյանի պատմելով՝ պարեկային ծառայության աշխատակիցների հետ իրենց շփումը նույնպես չի սահմանափակվել բանավոր պարզաբանմամբ։

    Նրանք պնդում են, որ իրենց հասցեին հնչել են անձնական վիրավորանքներ, այդ թվում՝ սեռական բնույթի հայհոյանքներ։
    Տղաների փոխանցմամբ՝ փոխանակ իրավիճակը խաղաղ ճանապարհով պարզաբանելու՝ դեպքի վայր է ժամանել պարեկային ծառայության մեկ այլ խումբ, այնուհետև՝ ևս այլ խմբեր։

    Նրանց պատմելով՝ իրավիճակը հետագայում վերածվել է ֆիզիկական բախման։
    Տիգրան Մինասյանը և Գոռ Մելիքսեթյանը պնդում են, որ պարեկային ծառայության աշխատակիցներն իրենց նկատմամբ ֆիզիկական ուժ են կիրառել, ինչի հետևանքով իրենք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
    Նրանց խոսքով՝ դրանից հետո պարեկները հեռացել են՝ իրենց թողնելով անօգնական վիճակում։
    Տղաների ինքնազգացողությունը վատացել է, և նրանք շտապօգնության մեքենայով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ ստացել են բժշկական օգնություն։

    Հիվանդանոցում՝ ևս մեկ վիճահարույց դրվագ
    Միջադեպի պատմության մեջ առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև այն, ինչ, ըստ տղաների, տեղի է ունեցել բժշկական կենտրոնում։
    Նրանց փոխանցմամբ՝ բժշկական հաստատությունը մարմնական վնասվածքներով քաղաքացիների ընդունման մասին համապատասխան կարգով տեղեկացրել է ոստիկանությանը։

    Սակայն, նրանց պնդմամբ, բժշկական կենտրոն են ժամանել այն նույն պարեկային ծառայության աշխատակիցները, որոնց գործողությունների հետևանքով, իրենց համոզմամբ, իրենք ստացել էին վնասվածքները։
    Տղաների պատմելով՝ պարեկները փորձել են համոզել իրենց կատարվածը ներկայացնել որպես պատահական վայր ընկնելու հետևանք, այլ ոչ թե ֆիզիկական բռնության արդյունք։

    Եթե այս տեղեկությունը հաստատվի, այն ևս լուրջ հարցեր կառաջացնի։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների դեպքում անհրաժեշտ է օբյեկտիվորեն պարզել վնասվածքների առաջացման իրական հանգամանքները և ապահովել դրանց պատշաճ արձանագրումը։

    Հեռախոսները վերցվե՞լ են, տեսագրությունները ջնջվե՞լ են
    Տիգրան Մինասյանի պատմելով՝ միջադեպի ընթացքում պարեկային ծառայության աշխատակիցները վերցրել են իր և մյուս մասնակիցների բջջային հեռախոսները։
    Նրա պնդմամբ՝ հեռախոսներում առկա որոշ տեսագրություններ ջնջվել են։
    Մինասյանը նաև պնդում է, որ իրենց խոչընդոտել են միջադեպը նկարահանելու հարցում և թույլ չեն տվել կապ հաստատել փաստաբանի հետ։

    Այս հանգամանքները ևս պահանջում են առանձին և օբյեկտիվ ստուգում, այդ թվում՝ պարզելու համար, թե ինչ հիմքով են վերցվել քաղաքացիների հեռախոսները և արդյոք որևէ տեսագրություն ջնջվել է։

    Իսկ պարեկային տեսախցիկները որտե՞ղ են
    Միջադեպի ամենակարևոր հարցերից մեկը, թերևս, հենց սա է։
    Մասնակիցների փոխանցմամբ՝ պարեկային ծառայության աշխատակիցները միջադեպի ընթացքում ծառայողական տեսանկարահանում չեն իրականացրել։
    Տուժած քաղաքացիների համոզմամբ՝ տեսանկարահանման բացակայությունը պատահական չէր։ Նրանց կարծիքով՝ տեղի ունեցած վիճահարույց գործողությունների տեսագրությունը կարող էր հետագայում օգտագործվել պարեկային ծառայության աշխատակիցների գործողությունները գնահատելու համար։
    Այս պնդումը, սակայն, նույնպես ենթակա է ստուգման։

    Իրավասու մարմինները պետք է պարզեն՝ տվյալ պահին պարեկային ծառայության աշխատակիցները կրել են արդյոք ծառայողական տեսանկարահանող սարքեր, արդյոք դրանք գործարկվել են, և եթե չեն գործարկվել՝ ինչու։
    Հատկապես կարևոր է պարզել նաև՝ պահպանվե՞լ են արդյոք տվյալ տարածքում առկա այլ տեսախցիկների հնարավոր տեսագրությունները, ինչպես նաև ծառայողական համակարգերում առկա համապատասխան նյութերը։

    Օրենքը ի՞նչ է ասում ֆիզիկական ուժի կիրառման մասին
    ՀՀ «Ոստիկանության մասին» օրենքը նախատեսում է, որ ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ կարող է կիրառել օրենքով սահմանված դեպքերում և այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար։

    Օրենքը նաև սահմանում է, որ ֆիզիկական ուժի կիրառումը պետք է համապատասխանի ստեղծված իրավիճակին և իրավախախտման բնույթին։

    Օրենքով նախատեսվում է նաև, որ ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ կիրառելուց առաջ, որպես կանոն, պետք է նախազգուշացնի դրա մասին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նախազգուշացումը հնարավոր չէ կամ դրա հապաղումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել։

    Օրենքով չնախատեսված կամ սահմաններն անցնելով ֆիզիկական ուժ կիրառելը կարող է առաջացնել համապատասխան պատասխանատվություն։

    Միաժամանակ, եթե ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի կիրառման հետևանքով անձը վիրավորվել է, օրենքը նախատեսում է համապատասխան արձանագրման և իրավասու մարմիններին տեղեկացման պարտավորություններ։

    Հետևաբար, եթե Տիգրան Մինասյանի և Գոռ Մելիքսեթյանի ներկայացրած հանգամանքները հաստատվեն, իրավասու մարմինների համար պետք է պարզ դառնա ոչ միայն՝ ինչու է կիրառվել ֆիզիկական ուժ, այլև՝ արդյոք դրա կիրառման համար եղել է օրենքով նախատեսված հիմք, արդյոք ուժը եղել է անհրաժեշտ և համաչափ, և արդյոք պահպանվել են վնասվածք ստացած քաղաքացիների վերաբերյալ սահմանված ընթացակարգերը։

    Հարցեր, որոնց պատասխանները պետք է տրվեն
    Այս միջադեպի վերաբերյալ առայժմ մի շարք կարևոր հարցեր մնում են բաց։
    — Ինչո՞ւ է պարեկային ծառայությունը կանգնեցրել Մուկեշին և ի՞նչ խախտում է նա կատարել։
    — Ինչպե՞ս է տեղի ունեցել Մուկեշի և պարեկների միջև վեճը։
    — Ովքե՞ր են եղել առաջին պարեկային խմբի կազմում։
    — Ովքե՞ր են եղել երկրորդ և հաջորդ խմբերի կազմում։
    — Ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել ֆիզիկական ուժ կիրառելու։
    — Արդյո՞ք պարեկները կրել են ծառայողական տեսանկարահանող սարքեր և արդյո՞ք դրանք գործարկվել են։
    — Եթե տեսանկարահանում չի իրականացվել, ապա ինչո՞ւ։
    — Կա՞ն արդյոք Կոմիտասի պողոտայի տվյալ հատվածի տեսախցիկների կամ այլ տեսագրություններ։
    — Արդյո՞ք պարեկները վերցրել են քաղաքացիների բջջային հեռախոսները։
    — Արդյո՞ք հեռախոսներում առկա տեսագրություններից որևէ մեկը ջնջվել է։
    — Արդյո՞ք քաղաքացիներին խոչընդոտվել է փաստաբանի հետ կապ հաստատելու հարցում։
    — Ինչո՞ւ են ոստիկանության ծառայողները, ըստ տղաների պնդման, միջադեպի վայրից հեռացել՝ նրանց թողնելով անօգնական վիճակում։
    — Ի՞նչ մարմնական վնասվածքներ են արձանագրվել «Աստղիկ» բժշկական կենտրոնում։
    — Ինչո՞ւ են բժշկական կենտրոն ժամանել հենց այն պարեկային ծառայության աշխատակիցները, որոնց գործողությունների վերաբերյալ քաղաքացիները դժգոհություն են հայտնել։
    — Արդյո՞ք դեպքի վերաբերյալ ծառայողական զեկուցում է կազմվել։
    — Արդյո՞ք միջադեպի նյութերն ուղարկվել են համապատասխան քննչական կամ դատախազական մարմին։
    — Արդյո՞ք դեպքի վերաբերյալ իրականացվում է ծառայողական կամ քրեական վարույթ։

    Պաշտոնական պարզաբանման սպասումով
    Այս հրապարակման մեջ ներկայացված տեղեկությունների զգալի մասը հիմնված է Մուկեշի, Տիգրան Մինասյանի և Գոռ Մելիքսեթյանի պատմածի վրա։ Նրանց ներկայացրած հանգամանքները դեռևս չեն ստացել անկախ կամ պաշտոնական ամբողջական հաստատում։

    Միևնույն ժամանակ, հրապարակվող լուսանկարներում տեսանելի են Տիգրան Մինասյանի և Գոռ Մելիքսեթյանի դեմքի և աչքերի շրջանում առկա վնասվածքները։ Դրանց պատճառը և ստացման հանգամանքները պետք է գնահատվեն բժշկական և իրավական համապատասխան գործընթացների շրջանակում։
    «Նիդերլանդական օրագիրը» պատրաստ է հրապարակել ՀՀ Ներքին գործերի նախարարության, Ոստիկանության, Պարեկային ծառայության, Քննչական կոմիտեի կամ Դատախազության պաշտոնական պարզաբանումները՝ առանց խմբագրական փոփոխությունների։

    Այս դեպքի վերաբերյալ պաշտոնական և օբյեկտիվ պարզաբանումը անհրաժեշտ է ոչ միայն կոնկրետ միջադեպի հանգամանքները պարզելու, այլև հանրության վստահությունը պահպանելու համար։
    Ոստիկանությունը և պարեկային ծառայությունը կոչված են պաշտպանելու օրենքը։ Իսկ օրենքը պետք է հավասարապես պաշտպանի նաև քաղաքացիներին՝ անկախ նրանց կարգավիճակից։

    Պետությունը պետք է պաշտպանված լինի անօրինականությունից՝ այդ թվում՝ պետական համակարգի ներսում հնարավոր անօրինականությունից։

    Լուսանկարներում՝ Տիգրան Մինասյանը և Գոռ Մելիքսեթյանը՝ միջադեպից հետո։ Նրանց պնդմամբ՝ վնասվածքները ստացել են պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ֆիզիկական ուժի կիրառման հետևանքով։

     

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում կարող ենք ունենալ գործակցություն՝ ներկրելու և արտահանելու հարցով

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում կարող ենք ունենալ գործակցություն՝ ներկրելու և արտահանելու հարցով

  • ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ

    ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ

  • Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը․ փաստաբան

    Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

    «Ձերբակալման որոշումը կայացրել է հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը:

    Այս պահին քրեական վարույթից այլ տեղեկություններ հայտնի չեն»,- նշել է Բաբայանը։

    ԶԼՄ-ներին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն։

  • ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայnւթյան պայմաններում TRIPP նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային uպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար․ Տիգրան Աբրահամյան

    ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայության պայմաններում TRIPP նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային սպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

    «Իրանցի ազդեցիկ գեներալներից Սաֆավին հայտարարել է, որ TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստանի հետ պայմանավորվածություն կամ փոխըմբռնում չկա։

    Վերջինս նշել է, որ եթե Իրանը դեմ է Պարսից ծոցում ամերիկյան ներկայությանը, ապա դա նշանակում է, որ դեմ է նաև ԱՄՆ-ի ներկայությանը Հարավային Կովկասում։ Ըստ այդմ՝ նախագիծն իր ձևաչափի շրջանակներում Իրանի դեմ սպառնալիք է դիտվում։

    Կարծում եմ՝ այս թեման Իրանում կրկին քննարկման առարկա է դարձել վերջին շրջանում՝ դրա իրագործման թեմայի ակտիվացման և, մասնավորապես, ամերիկյան պատվիրակությունների ակտիվության ֆոնին։

    Ակնհայտ է, որ ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայության պայմաններում այս նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային սպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար։

    Առնվազն որոշ ազդեցիկ իրանական շրջանակներ TRIPP-ը դիտարկում են ոչ թե տնտեսական, այլ աշխարհաքաղաքական նախագիծ և դրանից բխող եզրահանգումներ անում»,- նշել է նա։

  • Միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթ. սպասվում է իսկական երկնային մարաթոն. Լևոն Ազիզյան

    Հիշեցում. Այսօր սպասվում է իսկական երկնային մարաթոն: Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

    Օգոստոսի 12–13-ին մեզ սպասվում են միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթներ։

    Վեց մոլորակների շքերթ

    Լուսաբացից առաջ երկնքում միաժամանակ կհայտնվեն Յուպիտերը, Մերկուրին, Մարսը, Ուրանը, Սատուրնը և Նեպտունը։ Դիտարկումները լավագույնն է սկսել արևածագից մի քանի ժամ առաջ։

    Արեգակի լրիվ խավարում

    Օգոստոսի 12-ին Լուսինը կանցնի Երկրի և Արեգակի միջև ու որոշ շրջաններում ամբողջությամբ կծածկի Արեգակի սկավառակը։ Խավարման առավելագույն փուլը կլինի Երևանի ժամանակով 21:47-ին: Լրիվ խավարման գոտին կանցնի Գրենլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածի և Ռուսաստանի հյուսիսային որոշ շրջանների վրայով։ Եվրոպայի մի շարք երկրներում այն կդիտվի որպես մասնակի խավարում։ Լրիվ խավարման գոտու լայնությունը կհասնի մոտ 294 կմ-ի, իսկ ամբողջական խավարման առավելագույն տևողությունը կլինի շուրջ 2 րոպե 18 վայրկյան։ Հայաստանը չի գտնվի ոչ լրիվ, ոչ էլ մասնակի խավարման գոտում:

    Պերսեիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը

    Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը կլինի նաև տարվա ամենագեղեցիկ ասուպային հոսքերից մեկի՝ Պերսեիդների առավելագույն ակտիվության շրջանը։ Մութ և պարզ երկնքի պայմաններում հնարավոր կլինի մեկ ժամում տեսնել մի քանի տասնյակ «ընկնող աստղեր»։

    Նորալուսինը դիտարկումների համար հատկապես բարենպաստ պայմաններ կստեղծի, քանի որ Լուսնի պայծառ լույսը չի խանգարի երկնային այս տեսարանին։