Category: Newday.am

  • Կահիրեի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյnւն. կան զnhեր և վիրավnրներ

    Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 17-ը ստացել են վնասվածքներ։

    Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել «Arabella Plaza» առևտրի կենտրոնում:

    Դատախազությունը հայտնել է, որ նախնական քննության ընթացքում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազի բալոնի պատճառով: Եգիպտոսի գլխավոր դատախազությունը կարգադրել է ձերբակալել հուշանվերների և խաղալիքների խանութի սեփականատիրոջը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, և հարցաքննել նրան:

    Միջադեպի քննությունը շարունակվում է:

  • Կապանում կցորդիչով բեռնատարը վրաերթի է ենթարկել 92-ամյա հետիոտնի․ մահացել է

    Օգոստոսի 12-ին վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 62-ամյա Ֆարող Ա.-ն, իր վարած «Budsun» մակնիշի կցորդիչով բեռնատարով, վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ՝ 92-ամյա Ժորա Բ.-ին։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Կապան բժշկական կենտրոն», որտեղ ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։

    Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Տպավորություն է՝ ԱԺ նիստերի դահլիճը զnհասեղան է․ եթե վիրավորանքին վիրավորանքով ես պատասխանում, այդպես մինչև ու՞ր ես հասնում․ Արամ Վարդևանյան

    Տպավորություն է՝ ԱԺ նիստերի դահլիճը զոհասեղան է, եթե վիրավորանքին վիրավորանքով ես պատասխանում, այդպես մինչև ու՞ր ես հասնում։ Այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

    «Մեր գործատուներից՝ այն է հանրությունից, ներողություն եմ խնդրում, որ ականատեսն են լինում բովանդակային իմաստով որևէ հավելյալ արժեք չենթադրող իրավիճակի։ Ես տեսնում եմ պատգամավորներից այնպիսի ատելության զգացում, բայց պետք է որ Հայաստանի Հանրապետության ներսում ատելությունը մեղմելուն ուղղված գործողություն լինի, մանավանդ, որ վերջին շրջանում տեսնում ենք, թե միջանձնային բնույթի վեճերի հիման վրա մահվան դեպքերը ինչքան են շատացել, ու գիտե՞ք դա ինչից է, նրանից, որ պայմանականորեն անձինք որոշում են, որ պետք է օրենքը իրենց պատկերացմամբ վերցնեն իրենց ձեռքը։ Ազգային ժողովի ելույթները կարող են լինել սուր, կարող են լինել վիրավորական, կարող են լինել անընդունելի և այլն, բայց այդ ժամանակ ի՞նչ է պետք անել, այդ ժամանակ պետք է տալ նախազգուշացում, խոսափողի անջատում, մեկ նիստի խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում։

    Նիստը նախագահելու շրջանակներում չափազանց կարևոր է իրավիճակը լրացուցիչ չսրել, չպետք է լինի որևէ խմբակցության նկատմամբ հատուկ մոտեցում, ամբողջ Ազգային ժողովի նիստերի դահլիճի նկատմամբ պետք է լինի հավասար մոտեցում։ Դուք ձեր գնահատմամբ սխալին սխալով եք արձագանքում, մի բան էլ ավել եք արձագանքում։

    Կեցության կանոնի համար պետք է լինի կարգ, դուք այդ կարգը չեք պահում, համեմատեք այն խոսույթը, որը ներկայացվել է ձեր՝ ՔՊ–ի կողմից, հետո մեր խմբակցության հավաքական խոսույթը նայեք։ «Փուռը տալ» արտահայտությունը, որը նշվել էր ձեր կողմից մեր հասցեին, մեր հայրենակիցներին արժանի՞ խոսույթ է, արդյո՞ք այդ ժամանակ մեր արձագանքը նա էր, որ հերթով բոլորս արձագանքենք, ի վերջո եթե վիրավորանքին վիրավորանքով ես պատասխանում, այդպես մինչև ուր ես հասնում»,– նշել է Վարդևանյանը։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզ չեմ խնդրելու կամ չեմ պահանջելու, որպեսզի ինձ ընտրեք. Դավիթ Ղազինյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզ չեմ խնդրելու կամ չեմ պահանջելու, որպեսզի ինձ ընտրեք. Դավիթ Ղազինյան

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խնդիրը Հանրայինով ռեպորտաժ պատրաստելն էր՝ 50 տարուց ավելի դասավանդելուց հետո հայրս ԵՊՀ-ում չէ

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խնդիրը Հանրայինով ռեպորտաժ պատրաստելն էր՝ 50 տարուց ավելի դասավանդելուց հետո հայրս ԵՊՀ-ում չէ

  • Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Արսեն Բաբայան

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի  նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է նաև այն պատճառով, քանի որ շրջանցվել է Սահմանադրությամբ և քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարելու պարտադիր պայմանը: Գրել է Մարտուն Գրիգորյանի պաշտպան Արսեն Բաբայանը։

    «Այսպես.

    Ինչպես հաստատել է ՄԻԵԴ-ը Էկլեի գործով, քրեական մեղադրանքը (հետապնդումը) ինքնավար հասկացություն է և չի պահանջում պաշտոնական թղթային որոշում։ Այն սկսվում է, երբ անձի դրությունն «էապես վատթարացվում է» իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում:

    — Մայիսի 11-ի գաղտնալսումները և ներքին դիտումները.

    Թեև այս գործողությունները գաղտնի են և անձը կարող էր դրանց մասին չիմանալ, դրանք ակնհայտորեն վկայում են, որ պետությունը նրան թիրախավորել էր որպես ենթադրյալ հանցագործություն կատարած անձի։

    Մայիսի 24-ին քննչական մարմինն այդ գաղտնալսումը հրապարակել է այդպիսով հայտնի դարձնելով նաեւ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին:

    — Մայիսի 22-ի խուզարկությունները.

    Սա բեկումնային պահն է: Երբ մայիսի 22-ին պատգամավորի բնակարանում, աշխատասենյակում և մեքենայում իրականացվել են խուզարկություններ, նրա վիճակը ակնհայտորեն և էապես վատթարացել է: Նա փաստացի ձեռք է բերել կասկածյալի կարգավիճակ, քանի որ այդ կասկածն ակրագրգած է եղել հենց խուզարկության թույլտվության որոշման մեջ: Ըստ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի՝ խուզարկությունը հանդիսանում է դրության էական շոշափման դասական օրինակ: Հետևաբար, ըստ Կոնվենցիայի իմաստի, մայիսի 22-ից պատգամավորի նկատմամբ սկսվել է փաստացի քրեական հետապնդում:

    ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածը երաշխավորում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ (բացառությամբ հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո բռնվելու դեպքերի):

    — Այն փաստը, որ վարույթն իրականացնող մարմինը մինչև օգոստոսի 2-ը (երբ դադարեցին ԱԺ 8-րդ գումարման լիազորությունները) ձևականորեն չի կայացրել «հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում», իրավական խաբկանք է:

    — Պետությունը, քաջ գիտակցելով անձի՝ պատգամավորի կարգավիճակը և անձեռնմխելիությունը հաղթահարելու համար ԱԺ համաձայնություն ստանալու սահմանադրական պահանջը, կիրառել է դատավարական հնարք. անձի նկատմամբ փաստացի իրականացրել է քրեական հետապնդմանն ուղղված բոլոր ինտենսիվ գործողությունները (գաղտնալսում, խուզարկություն), սակայն արհեստականորեն հապաղել է պաշտոնական կարգավիճակ տալ՝ սպասելով անձեռնմխելիության ժամկետի ավարտին (օգոստոսի 2):

    — Սահմանադրությամբ նախատեսված պատգամավորի անձեռնմխելիությունը կոչված է պաշտպանելու պատգամավորին ոչ միայն թղթի վրա գրված «մեղադրյալ» բառից, այլ պետական հարկադրանքի փաստացի մեքենայից: Քանի որ փաստացի հետապնդումը սկսվել է մայիսի 22-ին, գլխավոր դատախազը պարտավոր էր դիմել Ազգային ժողով՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար: Դա չանելը ողջ պրոցեսը դարձրել է ապօրինի»։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մագնեզիում չեմ խմում, բայց գործընկերներ ունեն, որ խմում են. թվերը վախենալու է. Նարեկ Կարապետյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մագնեզիում չեմ խմում, բայց գործընկերներ ունեն, որ խմում են. թվերը վախենալու է. Նարեկ Կարապետյան

  • Գեներալի շիրիմի հետ մարտերը շարունակվում են․ Սյուզի Բադոյան

    Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

    Գեներալի շիրիմի հետ մարտերը շարունակվում են

    Դադարեցվել է Գեներալի կնոջ` Նազիկ Ամիրյանի վարձակալական իրավունքը` Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ․

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուտի «լավ տղերքի» անունները մեկ տարի առաջ եմ ակնկալել ձեզանից, դու էլ եք հավելագրում արել. Ղազինյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուտի «լավ տղերքի» անունները մեկ տարի առաջ եմ ակնկալել ձեզանից, դու էլ եք հավելագրում արել. Ղազինյան

  • Դավիթ Ղազինյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

    «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ԱԺ տարածքային կառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրեց Դավիթ Ղազինյանին։

    ԱԺ-ում ներկայացվեց նրա կենսագրությունը։