Category: Newday.am

  • Նորածինների ամենատարածված անունները Հայաստանում. ցանկը փոխվել է

    2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում նորածինների ամենատարածված անունների շարքում Դավիթն ու Նարեն պահպանել են առաջատարի իրենց դիրքը։ Armenia Sputnik-ի փոխանցմամբ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

    Այս անուններն արդեն մի քանի տարի շարունակ առաջին հորիզոնականում են։

    Տարվա առաջին վեց ամսում ծնված 6 767 աղջիկներից 257-ի անունը Նարե են դրել, իսկ 7 514 տղաներից 499-ի անունը` Դավիթ։
    Տղաների ամենատարածված անունների տասնյակը 2025 թվականի համեմատ չի փոխվել, բայց վարկանիշային ցանկում որոշակի վերադասավորումներ են եղել։ Օրինակ` ավելացել է Միքայել անվանակոչված նորածինների թիվը։

    Աղջիկների անունների շարքում փոփոխություններն ավելի նկատելի են։ Առաջին տասնյակից դուրս են մնացել Անահիտ և Մարիամ անունները, դրանց փոխարինել են Ամելին և Անգելինան։

    Հատկապես նկատելիորեն աճել է Անգելինա անվանակոչված նորածինների թիվը։

    Ստորև ներկայացված է Հայաստանում ծնված տղաների և աղջիկների ամենատարածված անունների տասնյակը` ըստ 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալների։

  • Եթե Ձեր երեխան ենթարկվել է առցանց hարձակման կամ կիբեռբnւլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին․ ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանություն

    Եթե Ձեր երեխան ենթարկվել է առցանց հարձակման կամ կիբեռբուլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին, հայտնում են ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունից։

    «Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում

    ​Ժամանակակից առցանց (օնլայն) խաղերը միայն ժամանցի վայր չեն։ Դրանք հաճախ վերածվում են հաղորդակցման հարթակների, որտեղ երեխաները կարող են հանդիպել անծանոթների և ենթարկվել կիբեռբուլինգի (առցանց հետապնդման և ծաղրի) կամ հոգեբանական ճնշումների։

    ​Անմեղ թվացող խաղերում թաքնված են բազմաթիվ ռիսկեր, օրինակ`

    Անձնական տվյալների արտահոսք․ Երեխաները հավատում են առցանց «ընկերներին» և փոխանցում լուսանկարներ, հեռախոսահամարներ կամ այլ զգայուն տեղեկություններ։

    Ծաղր և բուլինգ․ Լուսանկարներն ու տվյալները հաճախ տարածվում են այլ սոցիալական ցանցերում (օրինակ՝ Telegram-ի փակ կամ բաց խմբերում)՝ երեխային ծաղրի ենթարկելու նպատակով։

    Հոգեբանական ծանր հետևանքներ․ Երկարատև ճնշումը կարող է հասցնել երեխային ուժեղ սթրեսի, ագրեսիայի կամ ինքնավնասման մտքերի։

    ​Հաշվի առնելով վերոնշյալը, ծնողներին հորդորում ենք

    1. ​Խոսե՛ք երեխայի հետ․ Բացատրեք, որ առցանց «խաղընկերը» իրական ընկեր չէ։ Երբեք չի կարելի անծանոթներին ուղարկել անձնական լուսանկարներ կամ տվյալներ։

    2. ​Վերահսկե՛ք անվտանգությունը․ Ստուգեք խաղերի և մեսենջերների գաղտնիության կարգավորումները (Privacy Settings)․ սահմանափակեք անծանոթների կողմից նամակներ ուղարկելու հնարավորությունը։

    3. ​Վստահեցրեք երեխային, որ ցանկացած սպառնալիքի կամ ծաղրի դեպքում նա կարող է դիմել Ձեզ և չի պատժվի։

    4. ​Երևույթին տվեք ճիշտ արձագանք․ Ծաղրի կամ սպառնալիքի հանդիպելիս՝ ՊԱՀՊԱՆԵՔ (Screenshot) ողջ նամակագրությունը, արգելափակեք նամակ ուղարկողին և մի՛ մտեք փոխադարձ սպառնալիքներ պարունակող նամակագրության մեջ։

    ​Եթե Ձեր երեխան ենթարկվել է առցանց հարձակման կամ կիբեռբուլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին։

    ​Միասին ապահով դարձնենք համացանցը մեր երեխաների համար»,- գրված է հաղորդագրության մեջ։

  • Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է ՀՀ-ում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

    Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտային։

    Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ռուանդայի պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Էնթոնի Բ. Մպագազեն։

    Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով պատասխանատու առաքելության մեջ։

    Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուանդայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։

    Դեսպանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին է փոխանցել Ռուանդայի պաշտպանության շտաբի պետի ջերմ ողջույնը և երկկողմ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը։

  • Նրա աչքերում վախ զգացի․ Ծառուկյանը՝ Ռուֆիի հետ առաջին հայացքների մենամարտի մասին

    Արման Ծառուկյանը գիտակցում է, որ Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարում Մաուրիսիո Ռուֆիի նկատմամբ հաղթանակն իրեն դեռ չեմպիոնական մենամարտ չի երաշխավորում։

    «Այս սպորտում ոչինչ երաշխավորված չէ։ Պետք է պատրաստ լինել և հաղթել ցանկացած մրցակցի։ Եթե ինձ ևս մեկ մենամարտ տան, կհաղթեմ։ Եթե տասը տան, կհաղթեմ բոլոր տասում։ Եվ ի վերջո, ես կդառնամ չեմպիոն»,- նշել է Ծառուկյանը MMA Fighting-ին տված հարցազրույցում։

    Ծառուկյանն ակնկալում էր, որ իր հաջորդ մենամարտը տիտղոսային կլինի, սակայն այն բանից հետո, երբ Ջասթին Գեյջին սենսացիոն հաղթանակ տարավ Իլիա Թոփուրիայի նկատմամբ և նվաճեց չեմպիոնական գոտին, ամերիկացին հասկացրեց, որ մտադիր չէ այս տարի վերադառնալ օկտագոն։ Ուստի «Ախալքալաքցին» որոշեց պարապուրդի չմատնվել և ընդունեց մենամարտի նոր առաջարկը։

    «Ես սպասում էի տիտղոսային մենամարտի, բայց Գեյջին չի ցանկանում մենամարտել այս տարի, ուստի ինձ հնարավորություն տվեցին հանդես գալ ինձ համար գրեթե հարազատ դարձած Լոս Անջելեսում, և ես համաձայնեցի։ Ինձ առաջարկեցին Օլիվեյրային՝ ես ասացի «այո»։ Ցավոք, նա հրաժարվեց իր ընկերոջ հետ կապված իրավիճակի պատճառով, բայց Ռուֆին նույնպես հիանալի տարբերակ է։ Ըմբիշն ընդդեմ հարվածայինի։ Կարծում եմ՝ երկրպագուներին դուր կգա այս դիմակայությունը, և ես նույնպես անհամբերությամբ եմ սպասում դրան»,- հավելել է թեթև քաշային կարգի առաջատար մարտիկը։

    Չնայած մենամարտերի երկարատև դադարին՝ Ծառուկյանը ձեռքերը ծալած չէր նստում․ նա ակտիվորեն հանդես էր գալիս Real American Freestyle լիգայում և գրեփլինգի տարբեր մրցաշարերում։ Սակայն UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին նվաճելուց հետո մարտիկը մտադիր է կենտրոնանալ օկտագոնում կանոնավոր ելույթների վրա։

    «Հուսով եմ՝ ես ակտիվորեն հանդես կգամ UFC-ում։ Երբ դու չեմպիոն ես, կարող ես մենամարտել հնարավորինս հաճախ։ Հենց այդ պատճառով եմ ուզում չեմպիոն դառնալ, որպեսզի անընդհատ հանդես գամ։ Ես երիտասարդ եմ և տիտղոսի քաղց ունեմ։ Բացի այդ, ես այնքան էլ խոշոր չեմ թեթև քաշային կարգի համար։ Կարող եմ հանգիստ քաշ գցել և մենամարտել տարեկան առնվազն երեք անգամ»,- եզրափակել է նա։

    Մարտիկը նաև կիսվել է Ֆիլադելֆիայում բրազիլացու հետ կայացած առաջին հայացքների մենամարտի տպավորություններով։

    «Առաջին դեմ առ դեմ հանդիպումը լավ անցավ։ Նրա աչքերում ես վախ եմ զգում։ Այնպես որ, UFC 331-ը մեր երեկոն է լինելու»,- վստահեցրել է Ծառուկյանը։

     

  • Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը

    Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

    «Մասնավորապես, փոփոխությունը վերաբերում է քաղաքացիական, մաքսային, հարկային և համայնքային ծառայության, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոններին, վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարներին, պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներին, մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության լիազորված մարմնի ղեկավարի պաշտոնին։

    Նոր կարգավորմամբ՝ վերոնշյալ պաշտոններում աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորությունն այլևս չի պայմանավորվի անձի՝ որոշակի տարիքի հասնելու հանգամանքով։

    Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում կստեղծվեն իրավական հիմքեր, որոնք հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողներին, ինչպես նաև պետական կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներին հնարավորություն կտան դառնալ խնամատար ծնող և երեխայի խնամքն իրականացնելու համար ստանալ վարձատրություն»։

  • Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան

    Մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները Հայաստանի վերաբերյալ ընդունեցին բավական կոշտ հայտարարություն՝ պահանջելով հստակեցնել ԵՄ–ԵԱՏՄ ընտրությունը և ուսումնասիրել Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքները, գրել է «Միասնության թևեր» նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը:

    «Առաջին հայացքից թվում էր, թե Մոսկվան Հայաստանի հարցում արդեն ապահովել է ԵԱՏՄ անհրաժեշտ համախմբվածությունը։ Սակայն հունիսի 7-ից հետո տեղի ունեցած զարգացումները հիմք են տալիս այդ հարցում առնվազն վերապահումներ ունենալ։

    Հատկապես ուշագրավ է մայիսի 29-ի հայտարարությանը միացած երկու թուրքալեզու պետությունների՝ Ղազախստանի և Ղրղզստանի հետագա վարքագիծը։

    Դեռ հունիսի 1-ին՝ հայտարարությունից ընդամենը երեք օր անց, Ղազախստանի նախագահ Տոկաևը Փաշինյանին հաջողություն մաղթեց առաջիկա ընտրություններում, իսկ ընտրություններից հետո և՛ Տոկաևը, և՛ Ղրղզստանի նախագահ Ժապարովը շնորհավորեցին նրան իշխանությունը պահպանելու կապակցությամբ։

    Դրան հաջորդեց ավելի լայն և ուշագրավ պատկեր։ Մասնավորապես, Փաշինյանին շնորհավորեցին Թուրքիայի և Ուզբեկստանի ղեկավարները, իսկ հետագայում՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ նաև Թուրքմենստանի նախագահը։

    Այս հաջորդականությունը միայն արարողակարգային քաղաքավարությամբ բացատրելը չափազանց պարզունակ կլիներ։

    Ակնհայտ է, որ Թուրքիան հետևողականորեն ընդլայնում է իր քաղաքական և տնտեսական ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, իսկ այդ պետություններն իրենց հերթին շահագրգռված են Կասպից ծով–Հարավային Կովկաս–Թուրքիա հաղորդակցային առանցքի զարգացմամբ և Ռուսաստանի նկատմամբ կախվածության նվազեցմամբ։

    Այս համատեքստում Հայաստանի գործող իշխանությունը նրանց համար արժեքավոր է ոչ թե իր «արժանիքների» պատճառով։

    Ընդհակառակը՝ ներքին լեգիտիմության լուրջ խնդիրներ ունեցող, արտաքին հենարանների կարիք զգացող և Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության մեջ շարունակական զիջումների գնացող իշխանությունը շատ հարմար օղակ կարող է դառնալ ուրիշների կողմից կառուցվող ավելի մեծ աշխարհաքաղաքական նախագծում։

    Այստեղ է նաև Ռուսաստանի քաղաքականության պարադոքսը։

    Հայաստանի նկատմամբ Մոսկվայի վերջին տարիների կոշտ, երբեմն պատժիչ և ռազմավարական առումով անհեռատես վարքագիծը ոչ միայն չի վերադարձրել (և վերադարձնում) Հայաստանը ռուսական ազդեցության նախկին դաշտ, այլև նպաստել է (և նպաստում է) այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ Հայաստանի ոչ լիգիտիմ իշխանությունը գնալով ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվում այլ արտաքին կենտրոններից։

    Այսինքն՝ սեփական ազդեցությունը պահպանելու նպատակով կիրառվող ճնշումը կարող է վերջնական արդյունքում արագացնել հենց այն գործընթացը, որից Ռուսաստանը փորձում է խուսափել։

    Վերադառնալով մայիսի 29-ի հայտարարությանը։ Ղազախստանի և Ղրղզստանի համար մի բան էր համաձայնել ուսումնասիրել Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքները, և բոլորովին այլ բան կլինի դեկտեմբերին քաղաքական պատասխանատվություն ստանձնել դրա գործնական իրականացման համար։

    Առավել ևս, որ ԵԱՏՄ բարձրագույն մակարդակի առանցքային որոշումները պահանջում են կոնսենսուս։

    Հետևաբար Ռուսաստանի ցանկությունը դեռ ԵԱՏՄ որոշում չէ։

    Ղազախստանն առավել ևս դժվար թե շահագրգռված լինի մի նախադեպով, երբ ԵԱՏՄ անդամ պետությունը տնտեսական ինտեգրման շրջանակներում պատժվում է իր արտաքին քաղաքական կողմնորոշման համար։ Նման մեխանիզմը վաղը կարող է խնդիր դառնալ հենց բազմավեկտոր քաղաքականություն վարող երկրների համար։

    Այդ պատճառով հնարավոր է, որ մայիսի 29-ի կոշտ հայտարարությունը ոչ թե ապագա որոշման նախերգանքն էր, այլ Ռուսաստանի հնարավորությունների վերին կետը։

    Հունիսի 7-ից հետո թուրքալեզու պետությունների ղեկավարների ցուցադրական ակտիվությունը կարող է լինել նաև բավական նուրբ ազդակ Մոսկվային, ըստ որի Հայաստանի հարցում ՌԴ ցանկությունը դեռևս ընդհանուր որոշում չէ, իսկ իրենք Ռուսաստանի արտաքին քաղաքականության կցորդը չեն։

    Թուրքիայի հնարավոր «քավորությամբ» ձևավորվող այս պատկերը Հայաստանի համար, սակայն, ինքնին որևէ լավատեսության հիմք չի տալիս։

    Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը պարզապես հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո։ Իսկ հատկապես վտանգավոր է, երբ այդ անցումը կատարվում է ներքուստ թուլացած իշխանության միջոցով, որի քաղաքական վերարտադրության արտաքին շահառուների շրջանակը գնալով ավելի տեսանելի է դառնում»,-գրել է նա։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուզում եմ նայեն աչքերիս մեջ ու ասեն.Առուշ Առուշանյանը` քննադատությունների մասին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուզում եմ նայեն աչքերիս մեջ ու ասեն.Առուշ Առուշանյանը` քննադատությունների մասին

  • Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 16։10-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 400 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ։

    Ջրափրկարարները քաղաքացուն և մոտոցիկլը անվնաս դուրս են բերել ափ։

  • Հոր գտնվելու վայրն անհայտ է, որդուն տեղափոխել են Երևան՝ հիվանդանոց

    Երեկվանից համացանցը ցնցել է արմավիրցի հոր և որդու մասնակցությամբ կադրերը, որտեղ վերջիններս ծայրահեղ անմխիթար պայմաններում են գտնվում, հյուծված ու սոված։ Տեսանյութում երևում է, որ 57 ամյա տղամարդը գետնին պառկած է, չի կարողանում շարժվել, նստել, անգամ խոսել, իսկ նրա տարեց հայրը խնդրում է, որ օգնեն որդուն, բժիշկ կանչեն։

    «Հրապարակ»-ը գրում է․ «Նրանց մասին պատմող տեսանյութ էր հրապարակել նաև «Հանուն ձեր ապագայի» ՀԿ-ի համահիմնադիր Արկադի Կիրակոսյանը։ Մեզ հետ զրույցում Կիրակոսյանը նշեց, որ տեսանյութն իրեն է ուղարկել քաղաքացիներից մեկը, ահազանգելով տղամարդկանց՝ անմարդկային պայմաններում գտնվելու մասին։ «Ես անձամբ հաջորդ օրը գնացել եմ Արմավիր, քանի որ ահազանգը եղել է կեսգիշերին մոտ, իսկ ես Գյումրիում եմ բնակվում։ Կեսօրին արդեն տարածքային սոցիալական աշխատողները պետի գլխավորությամբ տեղում էին, շտապ օգնություն էին կանչել և նրանց տեղափոխել էին Արմավիր ԲԿ։ Այնտեղ անալիզներ վերցրեցին, գնահատեցին վիճակը, ասացին, որ ջրազրկված է ու սովամահ վիճակում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Պատասխանատու ձևով հայտարարում եմ, որ Արմավիր ԲԿ-ում մեզ ստիպում էին որ հանենք, ասում էին տարեք մասնավոր խնամքի կենտրոն։ Ասում էին ընդունարանի աշխատանքը խաթարված է, տեղում անալիզը վերցրել են ու դուրս են գրել։ Մինչև ժամը 16։00 ես էլ եմ եղել հիվանդնոցում, դեռ այնտեղ էին, բայց հետո տեղեկացա որ դուրս են գրել, չգիտեմ թե ուր են տարել»։

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին․ «Տեսանյութում երևացող ընտանիքի դեպքը գտնվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության ուշադրության կենտրոնում: Մեր սոցաշխատողը կատարել է տնայց, որից հետո կանչվել է շտապօգնություն, որպեսզի իրականացվի նշված անձանց առաջին բուժօգնության ցուցաբերումը: Այս պահին նշված անձինք գտնվում են հիվանդանոցում, ինչից հետո անհապաղ կտեղափոխվեն խնամքի հաստատություն, որտեղ առաջիկա օրերին կազմակերպվելու է վերջիններիս անհրաժեշտ բուժօգնությունն ու խնամքը, ինչից հետո անդրադարձ կկատարվի նաև վերջիններիս երկարաժամկետ կեցության և սոցիալական վիճակի բարելավման հարցերին»:

    Նախարարությունից չհայտնեցին սակայն, թե որ հիվանդանոցում են այս պահին գտնվում տղամարդիկ, նշելով, որ հարցը գտնվում է Առողջապահության նախարարության տիրույթում։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Առողջապահության նախարարության հետ։
    Արկադի Կիրակոսյանը հայտնեց, որ այս պահին պապիկի գտնվելու վայրը անհայտ է։57-ամյա որդուն Արմավիրից տեղափոխել են Երևան, հիմա գտնվում է Երևանի 8-րդ հիվանդանոցում»։

  • «Դեռ ուշ չէ՝ սթափ գնահատելու իրավիճակը»․ Ռուսաստանը նախազգուշացում է ուղղել Թուրքիային

    Ռուսաստանի արտգործնախարարությունից կոշտ են արձագանքել Ուկրաինային ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից զենքի և սպառազինության հնարավոր մատակարարման մասին լուրերին։ ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ պարզաբանումներ են պահանջել Վաշինգտոնից ու Անկարայից, նաև վերը նշված կողմերին կոչ են արել չբացել «Պանդորայի արկղը»։

    Այսպես՝ ըստ վերջին շրջանում ակտիվորեն տարածվող լուրերի, թուրքական բանակի տրամադրության տակ է գտնվում ԱՄՆ-ում արտադրված զենքի և զինամթերքի խոշոր խմբաքանակ, որը նախատեսված է տրամադրել Ուկրաինային։ Ըստ ԱՄՆ Կոնգրեսի կողմից վերջերս հրապարակված փաստաթղթերի՝ խոսքը հսկայական զինանոցի մասին է՝ ներառող հարձակողական միջոցներ, մասնավորապես, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր  և դրանց համար նախատեսված կասետային զինամթերք, 47 000 հատ 203 մմ տրամաչափի կլաստերային հրետանային արկեր, ATACMS հրթիռներ  և այլն։

    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան  այս առնչությամբ հատուկ մեկնաբանությամբ է հանդես եկել՝ ներկայացնելով ռուսական կողմի դիրքորոշումը։

    «Անհասկանալի է՝ ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում գործարքի կողմերն՝ ի դեմս ԱՄՆ-ի և Թուրքիայի իշխանությունների, որոնք որոշել են բացել հերթական «Պանդորայի արկղը», որպեսզի բանդերական վարչակարգի (նկատի ունի ուկրաինական իշխանություններին-խմբ․) հոգևարքն էլ ավելի ձգվի՝ ընթացքում կործանելով էլ ավելի շատ մարդկային կյանքեր։ Եվ սա՝ այն դեպքում, երբ խոսքն այնպիսի երկրների մասին է, որոնք ուկրաինական ճգնաժամը կարգավորելու գործում հավակնում են հատուկ դերակատարման՝ ազդարարելով, իբրև իրենց համար առաջնայինը խնդրի լուծման քաղաքական-դիվանագիտական ուղիներն են»,-  ԱՄՆ-ի և Թուրքիայի մասին ասել է Զախարովան։

    ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է՝  այդ երկրների կողմից Ուկրաինային զենք մատակարարելը կհանգեցնի «փոխադարձ վստահության» կորստի։

    «Խաղաղարար հռետորաբանություն կիրառելու փորձերին զուգահեռ՝ ուկրաինացի նացիստներին զենք մատակարարելը  անխուսափելիորեն խաթարում է փոխադարձ վստահությունը՝  հատկապես թուրք պաշտոնյաների այն բազմակի հավաստիացումների ֆոնին, թե Թուրքիան խուսափում է Կիևին  մահաբեր զենք տրամադրել։

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Վաշինգտոնից և Անկարայից պարզաբանումներ է պահանջել՝ ԱՄՆ Կոնգրեսի հրապարակած տեղեկատվության կապակցությամբ։

    Դեռ ուշ չէ՝ սթափ գնահատելու իրավիճակը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։