Category: Newday.am

  • Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

    Երևան քաղաքում օգոստոսի 15-ի երեկոյան, 16-ի երեկոյան և 17-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

    Օգոստոսի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 15-20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

    Հանրապետության տարածքում օգոստոսի 15-ին կեսօրից հետո, 16-20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-17-ին առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին`հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օգոստոսի 15-20-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

  • ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

    ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է միավորման գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը:

    «Հայաստանը հենց սկզբից եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ պետություն՝ արժանի ներդրում ունենալով կոլեկտիվ ներուժի ամրապնդման գործում, և ՀԱՊԿ անդամ պետությունները նախկինի պես դիտարկում են այդ երկիրը որպես կազմակերպությունում դաշնակից»,- հայտարարել է Մասադիկովը:

    Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները բազմիցս հաստատել են Երևանի հետ բոլոր, առանց բացառության, հարցերի քննարկման պատրաստակամությունը, որոնք վերաբերում են համատեղ աշխատանքին հայկական կողմի լիարժեք մասնակցության վերականգնմանը:

    Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել էր, որ ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու համար անհրաժեշտ է կոնսենսուս:

    Նրա խոսքով՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա Մոսկվայում նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն տվյալ հարցը:

    Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականին: Կազմակերպության կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունների կողմից երկու տարվա ընթացքում կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքի մարման պարտավորությունների չկատարման դեպքում Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացնում կազմակերպության շրջանակներում քվոտավորված պաշտոններում այդ պետության քաղաքացիների առաջադրման իրավունքի կասեցման, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ մինչև պարտքի ամբողջական մարումը:

    Բացի այդ, կանոնադրության 20-րդ հոդվածում նշվում է, որ անդամ պետության կողմից կանոնադրության դրույթները, Խորհրդի որոշումները և դրանց ի կատարումն ընդունված կազմակերպության այլ մարմինների որոշումները չկատարելու դեպքում Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել նրա մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը կամ հեռացնել: Այդ պետության նկատմամբ տվյալ հարցերով որոշումներն ընդունվում են առանց նրա ձայնը հաշվի առնելու:

  • Քամուց վնասվել են տանիքներ, էլեկտրալարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 20:00-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Գեղաքունքի և Կոտայքի մարզերում։

    Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ։

    Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

    Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների, թեքված սյուների ապամոնտաժման, ամրացման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ։

    Դեպքերի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է համապատասխան մարմիններին։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես ինչո՞ւ պետք է նեղանամ իմ խմբակցությունից. Էդգար Ղազարյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես ինչո՞ւ պետք է նեղանամ իմ խմբակցությունից. Էդգար Ղազարյան

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդգար Ղազարյանը ներողություն չխնդրեց, Ռուբինյանը սպառնաց

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդգար Ղազարյանը ներողություն չխնդրեց, Ռուբինյանը սպառնաց

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեներալ Մանվելը դատապարտելի բան չի արել,իսկ ձեզ դուր գալու համար ԱԱԾ-ականները Վեհարան էին ներխուժել

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեներալ Մանվելը դատապարտելի բան չի արել,իսկ ձեզ դուր գալու համար ԱԱԾ-ականները Վեհարան էին ներխուժել

  • Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր

    Oգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։55-ի սահմաններում Ստեփանավան-Ամրակից ավտոճանհապարհի 2 կմ հատվածում 20-ամյա Լիլիթ Պ․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։

    Shamshyan.com-ի, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կահիրեի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյnւն. կան զnhեր և վիրավnրներ

    Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 17-ը ստացել են վնասվածքներ։

    Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել «Arabella Plaza» առևտրի կենտրոնում:

    Դատախազությունը հայտնել է, որ նախնական քննության ընթացքում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազի բալոնի պատճառով: Եգիպտոսի գլխավոր դատախազությունը կարգադրել է ձերբակալել հուշանվերների և խաղալիքների խանութի սեփականատիրոջը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, և հարցաքննել նրան:

    Միջադեպի քննությունը շարունակվում է:

  • Կապանում կցորդիչով բեռնատարը վրաերթի է ենթարկել 92-ամյա հետիոտնի․ մահացել է

    Օգոստոսի 12-ին վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 62-ամյա Ֆարող Ա.-ն, իր վարած «Budsun» մակնիշի կցորդիչով բեռնատարով, վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ՝ 92-ամյա Ժորա Բ.-ին։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Կապան բժշկական կենտրոն», որտեղ ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։

    Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Տպավորություն է՝ ԱԺ նիստերի դահլիճը զnհասեղան է․ եթե վիրավորանքին վիրավորանքով ես պատասխանում, այդպես մինչև ու՞ր ես հասնում․ Արամ Վարդևանյան

    Տպավորություն է՝ ԱԺ նիստերի դահլիճը զոհասեղան է, եթե վիրավորանքին վիրավորանքով ես պատասխանում, այդպես մինչև ու՞ր ես հասնում։ Այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

    «Մեր գործատուներից՝ այն է հանրությունից, ներողություն եմ խնդրում, որ ականատեսն են լինում բովանդակային իմաստով որևէ հավելյալ արժեք չենթադրող իրավիճակի։ Ես տեսնում եմ պատգամավորներից այնպիսի ատելության զգացում, բայց պետք է որ Հայաստանի Հանրապետության ներսում ատելությունը մեղմելուն ուղղված գործողություն լինի, մանավանդ, որ վերջին շրջանում տեսնում ենք, թե միջանձնային բնույթի վեճերի հիման վրա մահվան դեպքերը ինչքան են շատացել, ու գիտե՞ք դա ինչից է, նրանից, որ պայմանականորեն անձինք որոշում են, որ պետք է օրենքը իրենց պատկերացմամբ վերցնեն իրենց ձեռքը։ Ազգային ժողովի ելույթները կարող են լինել սուր, կարող են լինել վիրավորական, կարող են լինել անընդունելի և այլն, բայց այդ ժամանակ ի՞նչ է պետք անել, այդ ժամանակ պետք է տալ նախազգուշացում, խոսափողի անջատում, մեկ նիստի խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում։

    Նիստը նախագահելու շրջանակներում չափազանց կարևոր է իրավիճակը լրացուցիչ չսրել, չպետք է լինի որևէ խմբակցության նկատմամբ հատուկ մոտեցում, ամբողջ Ազգային ժողովի նիստերի դահլիճի նկատմամբ պետք է լինի հավասար մոտեցում։ Դուք ձեր գնահատմամբ սխալին սխալով եք արձագանքում, մի բան էլ ավել եք արձագանքում։

    Կեցության կանոնի համար պետք է լինի կարգ, դուք այդ կարգը չեք պահում, համեմատեք այն խոսույթը, որը ներկայացվել է ձեր՝ ՔՊ–ի կողմից, հետո մեր խմբակցության հավաքական խոսույթը նայեք։ «Փուռը տալ» արտահայտությունը, որը նշվել էր ձեր կողմից մեր հասցեին, մեր հայրենակիցներին արժանի՞ խոսույթ է, արդյո՞ք այդ ժամանակ մեր արձագանքը նա էր, որ հերթով բոլորս արձագանքենք, ի վերջո եթե վիրավորանքին վիրավորանքով ես պատասխանում, այդպես մինչև ուր ես հասնում»,– նշել է Վարդևանյանը։