ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուզում եմ նայեն աչքերիս մեջ ու ասեն.Առուշ Առուշանյանը` քննադատությունների մասին
Category: Newday.am
-
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Օգոստոսի 15-ին՝ ժամը 16։10-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 400 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ։
Ջրափրկարարները քաղաքացուն և մոտոցիկլը անվնաս դուրս են բերել ափ։
-
Հոր գտնվելու վայրն անհայտ է, որդուն տեղափոխել են Երևան՝ հիվանդանոց
Երեկվանից համացանցը ցնցել է արմավիրցի հոր և որդու մասնակցությամբ կադրերը, որտեղ վերջիններս ծայրահեղ անմխիթար պայմաններում են գտնվում, հյուծված ու սոված։ Տեսանյութում երևում է, որ 57 ամյա տղամարդը գետնին պառկած է, չի կարողանում շարժվել, նստել, անգամ խոսել, իսկ նրա տարեց հայրը խնդրում է, որ օգնեն որդուն, բժիշկ կանչեն։
«Հրապարակ»-ը գրում է․ «Նրանց մասին պատմող տեսանյութ էր հրապարակել նաև «Հանուն ձեր ապագայի» ՀԿ-ի համահիմնադիր Արկադի Կիրակոսյանը։ Մեզ հետ զրույցում Կիրակոսյանը նշեց, որ տեսանյութն իրեն է ուղարկել քաղաքացիներից մեկը, ահազանգելով տղամարդկանց՝ անմարդկային պայմաններում գտնվելու մասին։ «Ես անձամբ հաջորդ օրը գնացել եմ Արմավիր, քանի որ ահազանգը եղել է կեսգիշերին մոտ, իսկ ես Գյումրիում եմ բնակվում։ Կեսօրին արդեն տարածքային սոցիալական աշխատողները պետի գլխավորությամբ տեղում էին, շտապ օգնություն էին կանչել և նրանց տեղափոխել էին Արմավիր ԲԿ։ Այնտեղ անալիզներ վերցրեցին, գնահատեցին վիճակը, ասացին, որ ջրազրկված է ու սովամահ վիճակում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Պատասխանատու ձևով հայտարարում եմ, որ Արմավիր ԲԿ-ում մեզ ստիպում էին որ հանենք, ասում էին տարեք մասնավոր խնամքի կենտրոն։ Ասում էին ընդունարանի աշխատանքը խաթարված է, տեղում անալիզը վերցրել են ու դուրս են գրել։ Մինչև ժամը 16։00 ես էլ եմ եղել հիվանդնոցում, դեռ այնտեղ էին, բայց հետո տեղեկացա որ դուրս են գրել, չգիտեմ թե ուր են տարել»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին․ «Տեսանյութում երևացող ընտանիքի դեպքը գտնվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության ուշադրության կենտրոնում: Մեր սոցաշխատողը կատարել է տնայց, որից հետո կանչվել է շտապօգնություն, որպեսզի իրականացվի նշված անձանց առաջին բուժօգնության ցուցաբերումը: Այս պահին նշված անձինք գտնվում են հիվանդանոցում, ինչից հետո անհապաղ կտեղափոխվեն խնամքի հաստատություն, որտեղ առաջիկա օրերին կազմակերպվելու է վերջիններիս անհրաժեշտ բուժօգնությունն ու խնամքը, ինչից հետո անդրադարձ կկատարվի նաև վերջիններիս երկարաժամկետ կեցության և սոցիալական վիճակի բարելավման հարցերին»:
Նախարարությունից չհայտնեցին սակայն, թե որ հիվանդանոցում են այս պահին գտնվում տղամարդիկ, նշելով, որ հարցը գտնվում է Առողջապահության նախարարության տիրույթում։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Առողջապահության նախարարության հետ։
Արկադի Կիրակոսյանը հայտնեց, որ այս պահին պապիկի գտնվելու վայրը անհայտ է։57-ամյա որդուն Արմավիրից տեղափոխել են Երևան, հիմա գտնվում է Երևանի 8-րդ հիվանդանոցում»։ -
«Դեռ ուշ չէ՝ սթափ գնահատելու իրավիճակը»․ Ռուսաստանը նախազգուշացում է ուղղել Թուրքիային
Ռուսաստանի արտգործնախարարությունից կոշտ են արձագանքել Ուկրաինային ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից զենքի և սպառազինության հնարավոր մատակարարման մասին լուրերին։ ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ պարզաբանումներ են պահանջել Վաշինգտոնից ու Անկարայից, նաև վերը նշված կողմերին կոչ են արել չբացել «Պանդորայի արկղը»։
Այսպես՝ ըստ վերջին շրջանում ակտիվորեն տարածվող լուրերի, թուրքական բանակի տրամադրության տակ է գտնվում ԱՄՆ-ում արտադրված զենքի և զինամթերքի խոշոր խմբաքանակ, որը նախատեսված է տրամադրել Ուկրաինային։ Ըստ ԱՄՆ Կոնգրեսի կողմից վերջերս հրապարակված փաստաթղթերի՝ խոսքը հսկայական զինանոցի մասին է՝ ներառող հարձակողական միջոցներ, մասնավորապես, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և դրանց համար նախատեսված կասետային զինամթերք, 47 000 հատ 203 մմ տրամաչափի կլաստերային հրետանային արկեր, ATACMS հրթիռներ և այլն։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս առնչությամբ հատուկ մեկնաբանությամբ է հանդես եկել՝ ներկայացնելով ռուսական կողմի դիրքորոշումը։
«Անհասկանալի է՝ ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում գործարքի կողմերն՝ ի դեմս ԱՄՆ-ի և Թուրքիայի իշխանությունների, որոնք որոշել են բացել հերթական «Պանդորայի արկղը», որպեսզի բանդերական վարչակարգի (նկատի ունի ուկրաինական իշխանություններին-խմբ․) հոգևարքն էլ ավելի ձգվի՝ ընթացքում կործանելով էլ ավելի շատ մարդկային կյանքեր։ Եվ սա՝ այն դեպքում, երբ խոսքն այնպիսի երկրների մասին է, որոնք ուկրաինական ճգնաժամը կարգավորելու գործում հավակնում են հատուկ դերակատարման՝ ազդարարելով, իբրև իրենց համար առաջնայինը խնդրի լուծման քաղաքական-դիվանագիտական ուղիներն են»,- ԱՄՆ-ի և Թուրքիայի մասին ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է՝ այդ երկրների կողմից Ուկրաինային զենք մատակարարելը կհանգեցնի «փոխադարձ վստահության» կորստի։
«Խաղաղարար հռետորաբանություն կիրառելու փորձերին զուգահեռ՝ ուկրաինացի նացիստներին զենք մատակարարելը անխուսափելիորեն խաթարում է փոխադարձ վստահությունը՝ հատկապես թուրք պաշտոնյաների այն բազմակի հավաստիացումների ֆոնին, թե Թուրքիան խուսափում է Կիևին մահաբեր զենք տրամադրել։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Վաշինգտոնից և Անկարայից պարզաբանումներ է պահանջել՝ ԱՄՆ Կոնգրեսի հրապարակած տեղեկատվության կապակցությամբ։
Դեռ ուշ չէ՝ սթափ գնահատելու իրավիճակը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
-
Բռնnւթյունը ծնվում է տգիտnւթյունից․ այն թուլամnրթության արդյունք է. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Սա միայն սկիզբն է, գրել է Աննա Հակոբյանը և հերթական տեսանյութը հրապարակել՝ բռնության դեմ պայքարի վերաբերյալ։
«Բռնությունը ծնվում է տգիտությունից։ Բռնությունն արատ է։ Այն թուլամորթության արդյունք է և ոչ երբեք ուժի, բռնությունն ու սերը չեն կարող նույն հարկի տակ ապրել կողք կողքի, և մեր ընտանիքները չեն կարող բռնության մշակույթի օրրան լինել։ Սիրելի՛ կանայք, այլևս չենք հանդուրժում»,-նշել է նա։
-
Կառավարությունը նախատեսում է 2026–2031 թվականների ընթացքում կառուցել կամ հիմնանորոգել շուրջ 40 կամուրջ․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք ավարտվել են երկու շաբաթ շուտ՝ օգոստոսի 14-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն։
Ծրագրի պատասխանատուներն ընդգծել են, որ իրականացված բոլոր աշխատանքների առաջնային նպատակը երթևեկության անվտանգության բարձրացումն ու քաղաքացիների համար առավել անվտանգ և հարմարավետ պայմանների ապահովումն է։ Մասնավորապես՝ վերականգնվել են դեֆորմացիոն կարերը, վերականգնվել և ներդրվել են ջրահեռացման և ջրամեկուսացման համակարգեր, տեղադրվել են նոր, ցինկապատ արգելափակոցներ, լուսավորության սյուներից էլեկտրական մալուխներն ապամոնտաժվել և տեղափոխվել են մայթի տակ գտնվող դիտահորեր, տեղադրվել է ասֆալտբետոնե վերին շերտը, ասֆալտապատվել են երկու կողմերի մայթերը, իրականացվել են ճանապարհային գծանշման աշխատանքներ։
Դեֆորմացիոն կարերի հատվածում օգտագործվել է պոլիմեր-բետոնային հատուկ նյութ, որը Հայաստանում կիրառվում է առաջին անգամ։ Այն նախատեսված է տրանսպորտային միջոցների անցման ժամանակ հարվածներն ու տատանումները հնարավորինս նվազեցնելու, կամրջի շահագործման անվտանգությունն ապահովելու և երթևեկությունն ավելի հարմարավետ դարձնելու համար։ Մինչև տարեվերջ կշարունակվեն կամրջի թռիչքային կամարի և հենարանների վնասված հատվածների ամրացման ու վերականգնման, ինչպես նաև նախատեսված մյուս աշխատանքները՝ առանց երթևեկությանը խոչընդոտելու։
Վարչապետը կարևորել է Հայաստանում կամուրջների կառուցման և հիմնանորոգման ծրագրերը և ընդգծել, որ Կառավարությունը նախատեսում է 2026–2031 թվականների ընթացքում կառուցել կամ հիմնանորոգել շուրջ 40 կամուրջ։
Կիևյան կամուրջը վերջին անգամ հիմնանորոգվել է 1995 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին՝ ջրահեռացման խնդիրները լուծելու նպատակով: Աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքային իշխանության և Տրանսպորտի և շինարարության նախարարության համագործակցությամբ: Հիմնանորոգումն իրականացվել է 20 տարվա երաշխիքով:
-
Միկոյան փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ օգոստոսի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Միկոյան փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 50-ամյա Ալիկ Պ․-ն իր վարած, թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսով վրաերթի է ենթարկել հետիոտնի։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
-
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Երևան քաղաքում օգոստոսի 15-ի երեկոյան, 16-ի երեկոյան և 17-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Օգոստոսի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 15-20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 15-ին կեսօրից հետո, 16-20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-17-ին առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին`հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օգոստոսի 15-20-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
-
Քամուց վնասվել են տանիքներ, էլեկտրալարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ
Օգոստոսի 14-ին՝ ժամը 20:00-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Գեղաքունքի և Կոտայքի մարզերում։
Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ։
Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։
Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների, թեքված սյուների ապամոնտաժման, ամրացման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ։
Դեպքերի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է համապատասխան մարմիններին։