Category: Newday.am

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրկին լարված իրավիճակ Աժ-ում

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրկին լարված իրավիճակ Աժ-ում

  • Սևանա լճում բախվել են նավակն ու անչափահասի վարած մոտորանավակը

    Օգոստոսի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սևանա լճում՝ «Թերակղզուն» հարակից տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Ն․ Ս․-ի վարած մոտորանավակը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 52-ամյա Սուրեն Բ․-ին պատկանող «Տիգարբո» տեսակի նավակը։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով նավակում գտնվող Հոլանդիայի քաղաքացի 50-ամյա Թինա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

  • «Ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ աշխատանքները՝ կանխելով հնարավոր զարգացումները»․ Զաքարյանը մեջբերել է ՆԳՆ հանձնարարականից

    ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

    ««Ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ աշխատանքները՝ կանխելով հնարավոր զարգացումները»:

    Չզարմանա՛ք, սա ոչ թե ավատատիրական կարգերով առաջնորդվող, հին գյուղի քյոխվայի նահապետական առաքելություն է, այլ հատված է ՀՀ ՆԳՆ-ից՝ ոստիկանության ստորաբաժանումներին տված հանձնարարականից:
    Փաստորեն, ՀՀ ոստիկանությունը պետք է կարողանա ճշգրիտ որոշել, թե միմյանց նկատմամբ թշնամական հարաբերություն ունեցող որքան մարդ կա երկրում, ու դեռ պարզ չէ, թե ի՞նչ իրավական մեխանիզմով պետք է վերահսկի այդ հարաբերությունների ընթացքն, ու վերջիններիս հետ ակտիվ աշխատանքներ տանի՝ հաշտեցնելու (թշնամանքը վերացնելու կամ մեղմելու) համար:

    Եթե հաշվի առնենք հասարակությանը հոգեբանական լարվածության ու տարատեսակ սթրեսների ենթարկող տեղեկատվական-հակաքարոզչական հոսքերը, շատերի մոտ միմյանց նկատմամբ հարգանքի ու հոգատարության բացակայությունը, վերջին տարիներին սոցցանցերով ակտիվորեն տարածվող թշնամանքը, տարբեր մարդկանց նկատմամբ զրպարտանքները, հրապարակային վիրավորանքները, բարի համբավի, պատվի ու արժանապատվության ոտնահարումները, հանրային պառակտումներն ու դրանցում ՔՊ-ականների ունեցած խոշոր մասնաբաժինը, ապա կարող ենք արձանագրել, որ ՆԳՆ այս անչափելի ու ֆորմալ հանձնարարականը ոչ մի ոստիկան օբյեկտիվորեն չի կարողանալու կատարել»:

  • Հրապարակ. Փաշինյանը ներկա է եղել Վահե Ղազարյանի որդու խնջույքին

    «Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանի փոքր որդին` Զարեհը, օրեր առաջ ավարտել է զինվորական ծառայությունը և վերադարձել տուն: Մեզ պատմեցին, որ Ղազարյաններն այդ կապակցությամբ մեծ խնջույք են կազմակերպել Իջևանում, որին ներկա է եղել նաև Նիկոլ Փաշինյանը: Մասնակցել են նաև Հայկ և Վահե Ղալումյանները: Խնջույքը տեղի է ունեցել Իջևանի ռեստորաններից մեկում»։

  • Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

    Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ: Այս մասին հայտնել են ՔԿ-ից:

  • Թուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում

    Թուրքիայի Ֆեթհիեի շրջանում, որը հայտնի զբոսաշրջային ուղղություն է Թուրքիայի հարավ-արևմուտքում, մեկօրյա ծովային նավարկություն իրականացնող նավի վրա հրդեհ է բռնկվել։

    Հաղորդագրությունն ստանալուց հետո դեպի նավն են ուղարկվել ափամերձ պահպանության և ծովային ոստիկանության ուժերը։ Փրկարարներին հաջողվել է տարհանել 107 մարդու։

    Ըստ նախնական տվյալների՝ զոհեր չկան։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

  • Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից

    ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ լարված իրավիճակ է ստեղծվել:

    ԱԺ-ում ելույթի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ՔՊ-ականներին մեղադրեց զինվորների թեման «շահարկելու» մեջ:

    Հայկ Կոնջորյանը նախազգուշացում է արել ոչ կոռեկտ պահվածքի համար։

    «Նախազգուշացում՝ ոչ կոռեկտ պահվածքի պատճառով։ Նման պահվածքից հետո, եթե չինքնակարգավորվեք, ձեզ դուրս կշպրտեն այս դահլիճից»,- ասել է ԱԺ փոխխոսնակը։

    Նարեկ Կարապետյանին ևս կոչ է արվել չափավորել պահվածքը։ Դրանից հետո պատգամավորները դուրս են եկել նիստերի դահլիճից։ Նրանց հետևից դահլիճից դուրս է եկել նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

  • Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասել մեզ. բարեկրթության ընդհանուր նորմերի խնդրահարույց պահ էր. Կարապետյան

    Երբեմն իրավիճակը կառավարումց դուրս է գալիս, մենք պետք է կարողանանք այնպես անել, որ հետ գա կառավարման դաշտ, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

    Նա նշեց, որ սուր ելույթներ եղան և երկու խմբակցությունները պետք է իրավիճակի պարզաբանում անեին. «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի բարեկրթության սահմանները պահենք։ Կարծում եմ՝ Էդգար Ղազարյանի հայտարությունը բարեկրթության ընդհանուր ձևաչափի մեջ խնդրահարույց էր։ Մեզ Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասել, բայց ամեն դեպքում, տեղի է ունեցել բարեկրթության ընդհանուր նորմերի խնդրահարույց պահ, որը կպարզաբանվի։ Ամեն դեպքում, էմոցիոնալ պոռթկում է եղել»։

  • Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ հակամարտությունում ռազմավարության բացակայությամբ, հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրները,հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

    «Ես այս իրավիճակից ելք չեմ տեսնում», — պարբերականին հայտարարել է իրազեկ ամերիկացի պաշտոնյան՝ ավելացնելով, որ նախագահի թիմը հիմնովին չի հասկանում Իրանի կառավարությունը։

    Մերձավոր Արևելքի հարցերով Թրամփի նախկին խորհրդական Էլիոթ Աբրամսը պարբերականին հայտնել է, որ ներկայիս իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է, իսկ վարչակազմը ցուցադրում է անվստահություն և անկարողություն։ Նմանատիպ գնահատական է հայտնել Պենտագոնի նախկին պաշտոնյա Դեն Շապիրոն։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ինքն իրեն քշել է փակուղի, որտեղ մնացել են բառացիորեն միայն վատ տարբերակներ։

    Պարբերականի տեղեկություններով՝ Սպիտակ տունը մինչ օրս չի կարողացել որոշել, թե հստակ ինչն է համարվելու հաղթանակ հակամարտությունում, և անընդհատ փոխում է իր նպատակները։ Նշվում է, որ վարչակազմի նախնական նպատակը Իրանի ապամիջուկայնացումն էր, սակայն այժմ առաջնահերթություն է դարձել Հորմուզի նեղուցից իրանական շրջափակման հանումը։

    Թրամփը նախկինի պես նախապատվությունը տալիս է դիվանագիտական լուծմանը, սակայն իրեն է պահում գործողությունների բոլոր տարբերակները, պարբերականին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունում։

    Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ քաղաքական շրջանակներում ձևավորվել են երեք հիմնական խմբեր՝ ռազմական հարվածների կողմնակիցները, դեէսկալացիայի կողմնակիցները և նրանք, ովքեր առաջարկում են պահպանել ծովային շրջափակումը։ Սակայն այդ մոտեցումներից և ոչ մեկը հաջողություն չի երաշխավորում, ասվում է նյութում։

    Վերջին շաբաթներին Վաշինգտոնը և Թեհրանը, Մերձավոր Արևելքում միջնորդների մասնակցությամբ, փորձեր են ձեռնարկում համաձայնեցնել նոր գործարքի պայմանները՝ հակամարտությունն ավարտելու համար։

  • Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է, սահմանվել է երկու ամիս տնային կալանք․ Անի Գևորգյան

    Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է, սահմանվել է երկու ամիս տնային կալանք․ Անի Գևորգյան