Category: Newday.am

  • 1 մլրդ դրամ արժողության՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են․ ՔԿ

    ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում  իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում բնակվող օտարազգի քաղաքացիները օժանդակել են մաքսանենգությամբ՝ առանձնապես խոշոր չափերով՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներն ապօրինի ՀՀ տեղափոխելուն:

    Մասնավորապես՝ վերոհիշյալ թմրամիջոցները ձեռք բերելուց հետո օտարազգի քաղաքացիներից մեկը փորձել է մաքսանենգությամբ ՀՀ-ից դեպի Գերմանիա ուղղությամբ՝ 2, Մեծ Բրիտանիա ուղղությամբ՝ 1 փաթեթ, ընդհանուր՝ 13.8 կգ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ էլեկտրական ռելեներ ուղարկել, սակայն վերջինս ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից:

    Ձերբակալված Մ.Ք.-ն ՀՀ ՊԵԿ աշխատակիցների ուղեկցությամբ մեկնել է իր բնակության վայր և ներկայացրել ընդհանուր 8677 գրամ քաշով «Ափիոն», 2680 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների փաթեթներ, ենթադրյալ թմրամիջոցի պարունակությամբ չհրկիզվող 1 պահարան, որոնք վարույթի շրջանակում առգրավվել են: Նույն պահին ձերբակալվել են հանցավոր խմբի մյուս անդամներ, օտարազգի քաղաքացիներ՝ Ռ.Շ.-ն և Մ.Ա.-ն, ներկայացվել վարույթն իրականացնող մարմին:

     

    Օտարազգի քաղաքացիների բնակության հասցեում կատարված խուզարկության ընթացքում, ինչպես նաև չհրկիզվող պահարանի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ:

    Այսպիսով, նախնական կշռմամբ առգրավվել է ընդհանուր՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 193 մլն 445 հզր ՀՀ դրամ:

    Ձերբակալված անձանցից Ռ.Շ.-ի և Մ.Ք.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու) և 44-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների մաքսանենգության փորձը), իսկ Մ.Ա.-ի նկատմամբ՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու), 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը) և 44-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների մաքսանենգության փորձը):

    Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

    Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են մեծածավալ ապացուցողական և վարութային գործողություններ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները ՀՀ-ում ձեռք բերող այլ անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Մաշտոցի պողոտայում բախվել են «Lada Priora»-ն ու «Audi»-ն. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ

    Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Արամի փողոցի խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Արմանի վարած «Audi» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Արշակ Գ.-ի վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Audi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով Եղիշե Չարենցի տուն-թանգարանի պատին։

    Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

    Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Audi»-ի վարորդը եղել է ոչ սթափ։ Նա տևական ժամանակ փորձել է պարեկների մոլորեցնել և սթափության թեստ չհանձնել։

  • Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան

    Փաստորեն, Ադրբեջանը արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել են, հիմա էլ խոսում են իրենց կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

    «Ալիևը հայտարարել է, թե ադրբեջանցի մասնագետները TRIPP նախագծի շրջանակներում վերլուծություն են կատարել ՀՀ տարածքում և որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։

    Ալիևից փաստորեն տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են՝ աշխատանքներ տանելով իրենց համար կարևորություն ներկայացնող հարցերի ուղղությամբ։

    Ավելին, Ալիևը խոսել է հայկական ատոմակայանի փակումից հետո ՀՀ-ում սպասվող էներգետիկ ճգնաժամի մասին՝ ակնարկելով, որ իրենք պատրաստ են այս ուղղությամբ լրացուցիչ միջոցառումներ իրականացնել։

    Փաստորեն, արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել են, հիմա էլ խոսում են իրենց կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին»,- նշել է նա։

  • Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը. ադրբեջանագետ

    Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

    «Իսկ իրականում, Ալիևի երեկվա ելույթը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելու անթաքույց տեքստերը, ոչ միայն հակասում են խաղաղության մասին խոսույթներին, այլ նաև հակասում են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրի տեքստին, որտեղ հստակ կետ կա, որ կողմերը իրավունք չունեն միջամտել միմյանց ներքին գործերին։

    Փաստացի Ադրբեջանն է այսօր որոշում, թե Հայաստանը ինչպիսի սահմանադրություն պետք է ունենա, պետք է ունենա ատոմակայան, թե ոչ, և իրեն թույլ է տալիս անթաքույց արտահայտել այդ ամենը։ Իսկ իրականում խաղաղության անվան ներքո տեղի է ունենում Հայաստանի «ֆինլանդիզացիայի» գործընթաց, և եթե ժամանակին Ֆինլանդիան, ելնելով իրավիճակից, ենթարկվում էր բավականին ազդեցիկ Խորհրդային Միության թելադրած պայմաններին, այժմ Հայաստանի կառավարությունը համաձայնվել է Հայաստանը դարձնել Ադրբեջանի պայմաններին ենթարկվող երկիր։ Ու, ցավոք սրտի, դա տեղի է ունենում արտաքին տարբեր դերակատարների հավանության ներքո, քանի որ Հայաստանը ինքը որոշում է կայացրել չպայքարել, չդիմադրել, քայլեր չձեռնարկել սեփական ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության համար։

    Մատուցվողը ոչ թե խաղաղություն է, այլ Ադրբեջանի երազանքների ցուցակի կատարման գործընթաց, ինչը փաստացի այսօր իրականացնում է ՀՀ-ում իշխող «Քանդենք պետությունը» կուսակցությունը»,- նշել է նա։

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

    Օգոստոսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած հայագիտական և կրոնագիտական դասընթացների առիթով սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 32 երիտասարդների։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

    Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց հայրենիք ժամանած հայորդիների՝ Սուրբ Էջմիածնում համախմբման և կրթական ծրագրերում ներգրավման առիթով, որով մեծապես նպաստ է բերվում սփյուռքահայ երիտասարդների ազգային ու հոգևոր ինքնության զորացմանը, ինչպես նաև Եկեղեցու և հայրենիքի հետ կապի առավել ամրապնդմանը։

    Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրի կազմակերպիչ հանձնախմբի անդամներին և Թեմակալ առաջնորդներին՝ հայագիտական սույն ծրագրի իրագործման համար։

    Հանդիպման ավարտին Հայոց Հայրապետը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ազգային-հոգևոր կյանքի խնդիրներին և Հայոց Եկեղեցու գործունեությանը։

  • Արդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ

    Արդեն նույնիսկ անունն եմ որոշել՝ Անգել։ Նա իսկական հրեշտակ է: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասել է նորածնին գտած երիտասարդը:

    «Երեկ էլ եմ գնացել տեսնելու։ Նոր հագուստ եմ գնել, նորածնին անհրաժեշտ բոլոր պարագաներն եմ տարել։ Հիմա էլ եմ գնում հիվանդանոց։ Ասացին՝ մոտ 20 օրից դուրս կգրեն, և ես արդեն դրան եմ պատրաստվում»,- պատմեց նա։

    Նարեկի ընտանիքում, սակայն, այս պահին երեխային որդեգրելու հարց չի քննարկվում։ Նա ունի 4-ամյա որդի։ Նրա կինը ևս ցանկանում է, որ ընտանիքը հնարավորինս աջակցի փոքրիկին և տեր կանգնի նրան, սակայն, ինչպես Նարեկն է ասում, որդեգրման մասին որոշում կայացնելու համար կինը դեռ հոգեբանորեն պատրաստ չէ։

    «Այդ հարցը չենք քննարկում։ Հարյուրավոր ընտանիքներ կան, որոնք երեխա չունեն և հերթագրված են որդեգրման համար։ Եթե կա ընտանիք, որը երկար տարիներ սպասում է երեխայի, կարծում եմ՝ պետք է այդ հանգամանքն էլ հաշվի առնել։ Մենք մեր կողմից պատրաստ ենք անել ամեն ինչի, որպեսզի Անգելը խնամված լինի և իրեն երբեք միայնակ չզգա»,- ասաց Նարեկը։

    Նրա խոսքով՝ փոքրիկի պատմությունն իրեն խորապես հուզել է, և այժմ իր համար ամենակարևորն այն է, որ աղջիկը առողջ մեծանա և հնարավորինս շուտ հայտնվի ապահով սիրող միջավայրում։

    «Ես նրան չեմ կարող ուղղակի թողնել ու հեռանալ։ Ինչքան կարող եմ, օգնելու եմ։ Թող կյանքը որոշի՝ հետո ինչ ճանապարհով է ամեն ինչ դասավորվելու»,- ասաց Նարեկ Պետրոսյանը։

  • Նոր Խարբերդում 67-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել, դեպքը ներկայացվում է մանիպուլյատիվ. ՆԳՆ

    Օգոստոսի 5-ին Նոր Խարբերդ բնակավայրում 67-ամյա տղամարդն իրեն պատկանող որսորդական հրացանով ինքնասպանություն է գործել։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

    Լրատվական որոշ կայքերում և սոցցանցում դեպքի առնչությամբ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում` այն ներկայացնելով որպես «ամենօրյա կրակոցներ և հանցավորության հերթական դրսևորում»։

    Հորդորում ենք զերծ մնալ մանիպուլացնող տեղեկությունների տարածումից, իսկ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար դիմել համապատասխան պետական կառույցներ։

  • Հայրս արդար և չափազանց մեղմ ու բարի, Աստվածասեր մարդ էր. վստահ եմ՝ իր ապրած կյանքով հանգրվանել է իր սիրած Հիսուսի գրկում. Բագրատ Սրբազան

    Սիրելիներ, ամբողջ սիրով և երախտագետ սրտով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ հորս ննջման՝ այս աշխարհից մեկնելու տխուր առիթով ձեր զորակցությունների, ցավակցությունների և աղոթքների համար:

    Աստված թող իր ողորմությունը տարածի ձեր բոլոր ննջեցյալների վրա և երկար կյանք պարգևի ձեզ և ձեր ընտանիքներին:

    Հատուկ խոնարհ շնորհակալություններ եմ ցանկանում հայտնել Վեհափառ Հայրապետին իր հայրական խնամքի, հոգածության և աղոթքի համար, ինչպես նաև բոլոր այն հոգևոր եղբայրներիս, ովքեր իրենց զորակցությունն են հայտնել և աղոթքներով Սուրբ Հոգու մխիթարությունը հայցել մեր ընտանիքի համար:

    Հայրս արդար և չափազանց մեղմ ու բարի, Աստվածասեր մարդ էր: Վստահ եմ, որ իր ապրած կյանքով հանգրվանել է իր սիրած Հիսուսի գրկում:

    Ինձ համար միակ ցավալի փաստն այն է, որ երբևէ չկարողացա հրաժեշտ տալ ոչ հոգելույս մորս, ոչ հոգելույս ավագ եղբորս և այժմ էլ երկնքի բաժին դարձած հորս:

    Թերևս Տիրոջ նախախնամությունն էր, որ դեռևս 1995-ին դուրս գալով տնից և ընդգրկվելով Տիրոջ Սուրբ Եկեղեցում ծառայության՝ իմ վերջին հրաժեշտն արդեն իսկ այն ժամանակ տվել եմ:

    Քանի որ շատ են հարցրել, հայտնում եմ նաև, որ հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա օգոստոսի 23-ին Գեղարդավանքում:

    Սուրբ Պատարագի սկիզբը ժամը 11:00:

     

    Սիրով և աղոթքով՝

    Բագրատ արք. Գալստանյան

  • «iPhone 17»-երով եկել, «iPhone 4»-ի սոֆթով «բուքսավատ» եք անում, ժողովրդին էլ նույնն եք ստիպում. Կոնջորյան

    ««iPhone 17»-երով եկել, «iPhone 4»-ի սոֆթով բուքսավատ եք անում, ժողովրդին էլ նույնն եք ստիպում: Այս մասին ԱԺ-ում ասել է ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը՝ դիմելով ընդդիմությանը՝ մասնավորապես «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին:

    «Ձեր սոֆթը ուրիշ սոֆթ է, պարոն Կարապետյան, 100 տարի առաջվա սոֆթ է, հասկանու՞մ եք, ձեր սոֆթը հին է, պրոբլեմն այն է, որ դուք ձեր iPhone 17-ներով եկել եք, բայց ասենք iPhone 4-5-ի սոֆթով ուզում եք բուքսավատ անել, մեր ժողովրդին էլ մտցնում եք այդ բուքսավատի մեջ: Դուք այս ժամանակակից աշխարհի մեջ եկել եք, ուզում եք նավատորմով գնալ և հասնել չգիտեմ ուր: Դա նույնն է, որ պատմական Հայաստանի նավիգատորով գնաք և փորձեք ուղևորվել, դեպի Արարատ լեռ, կամ Էրզրում:

    Դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վաճառում եք պատմական Հայաստանի երազանքը, որովհետև դա հեշտ է: Մարդկանց էմոցիաների վրա գնալ, խաղարկել և քաղաքական օրակարգ գեներացնելը շատ հեշտ է, բայց այդ նարատիվը կենսունակ չի: Քաղաքականությունն այն մասին է, որ քո գաղափարախոսությունը համապատասխանի իրական կյանքի պրակտիկ դրսևորումներին»,- նշել է Կոնջորյանը:

  • Վեհափառ Հայրապետին ավազանի անունով դիմելով՝ վիրավորում են հավատավոր զավակներին. Մելիքյան

    Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է․ «Քիչ առաջ անփութություն ունեցա լսելու դե ֆակտո խորհդրարանի՝ անհետաքրքիր սերիալի վերածված նստաշրջանի ուղիղ հեռարձակումը։ Իշխանությունն ուզուրպացրած քպ-ական խմբակի ներկայացուցիչը, բան ու գործ թողած, Վեհափառ Հայրապետի մասին էր խոսում՝ հնչեցնելով ավազանի անունը, ընդդիմությունն էլ, ձեռքերով թմբթմբացնելով, բողոքում էր այդ անպատկառության դեմ։ Իսկ մի ուրիշ քպ-ական էլ ասում էր՝ «Դուք ձեր վարքագծով լավությո՞ւն եք անում այդ մարդուն, թե՞ վատություն»։

    Մի պարզ ճշմարտություն ասեմ։ Վեհափառ Հայրապետին ավազանի անունով դիմելով՝ որևէ մեկը վիրավորում է ոչ միայն և ոչ այնքան Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Սրբազնագույն և Վեհափառ Հայրապետին, այլ՝ ինձ ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր հավատավոր զավակի, որովհետև մեր հավատքի անքակտելի մասն է հավատքն առ այն, որ ձեռնադրմամբ և օծմամբ եկեղեցականն ունենում է նոր ծնունդ, դառնում է նոր մարդ, և դրա շնորհիվ է, որ Տէրունական տնօրինությամբ ստանում է խորհուրդներ կատարելու առանձնաշնորհ։ Այդ վերափոխման խորհրդանիշը հոգևոր ծնողի՝ ձեռնադրող եպիսկոպոսի կողմից նոր անուն տալն է։

    Այսպիսով, հարգելի՛ քաղաքացիներ ու զզվելի՛ ուզուրպանտներ, այստեղ խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը։ Ու մեզ անընդհատ վիրավորելու պատասխանը հատ առ հատ մի օր անպայման տալու եք»։