Մաշտոցի պողոտայում բախվել են «Lada Priora»-ն ու «Audi»-ն. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ

Written by

in

Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Արամի փողոցի խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Արմանի վարած «Audi» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Արշակ Գ.-ի վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Audi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով Եղիշե Չարենցի տուն-թանգարանի պատին։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Audi»-ի վարորդը եղել է ոչ սթափ։ Նա տևական ժամանակ փորձել է պարեկների մոլորեցնել և սթափության թեստ չհանձնել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *