Category: Newday.am

  • Ես ասում եմ՝ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը. զգում եք չէ՞ ոնց է գալիս իշխանությունը բռնազավթելnւ կոչը. Արամ Վարդևանյան

    Ես ասում եմ՝ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, քննչական մարմինը, դատախազությունը, դատարանները գտել են, որ սա իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ է: Այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը:

    «Զգում եք չէ՞ ոնց է գալիս իշխանությունը բռնազավթելու կոչը»,- նշել է նա։

    «Բայց հիմա եկեք ավելի հետաքրքիր հանգամանք բացահայտենք: Սամվել Կարապետյանը, բացառապես, այս հոդվածով, որն, ի դեպ, միջին ծանրության է, միայն կալանքն է կիրառվել»,- ասել է նա:

  • «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղում է հայտնվել, երբ խոսում եք խոսքի ազատության մասին, դա ուսումնասիրեք. Ղահրամանյան

    Երբ խոսում եք խոսքի ազատության մասին ու դա նշում եք իբրև ձեր իշխանության ձեռքբերումը, հորդորում եմ ուսումնասիրել «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հեղինակավոր կազմակերպության զեկույցը, այնտեղ Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում։ Այս մասին ԱԺ-ում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը:

    «Հորդորում եմ կարդալ «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի 2010-2018 թվականների և 2018-2026 թվականների զեկույցը: Մի քանի ցուցանիշ նշեմ, օրինակ՝ ֆիզիկական բռնության դեպքերը մինչև 2018 թվականը եղել են 77-ը, իսկ 82-ը ձեր իշխանության օրոք:

    ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները մինչև 2018 թվականը եղել են 46-ը, իսկ ձեր իշխանության օրոք 795-ն են: Տեղեկատվության, ազատության և տարածման հետ կապված խնդիրները 209-ն են եղել մինչև 2018 թվականը, իսկ ձեր իշխանության օրոք դրանք 825-ն են»,- նշել է Ղահրամանյանը:

  • Ինձ ՊԵԿ-ում ձեր իշխանության օրոք ուղիղ ասել են՝ դու յուրային չես, դիմում գրիր, հեռացիր. Ֆարմանյանը՝ ՔՊ-ականին

    Ինձ ՊԵԿ-ում ձեր իշխանության օրոք ուղիղ ասել են՝ դու յուրային չես, դիմում գրիր, հեռացիր: Այս մասին ԱԺ-ում այսօր ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Հայկ Ֆարմանյանը՝ դիմելով ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանին:

    «Ես եղել եմ պրոֆեսիոնալ ծառայող, չեմ զբաղեցրել քաղաքական պաշտոն, ինձ աշխատանքի են ընդունել իմ մասնագիտական գիտելիքների հիմքով, և ապօրինի ազատվել եմ: Եթե դուք հիմա ուսումնասիրեք պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքը, ապա կտեսնեք, որ միայն արևմտյան մաքսատուն վարչությունում է, որ 2 իրար հետ կապ չունեցող բաժին միավորվել են միայն այն բանի համար, որ ինձ կարողանան ազատել աշխատանքից։

    Ինչ վերաբերում է ապօրինության սկզբին, ինձ ուղիղ ասվել է, որ պետք է դիմում գրեմ և հեռանամ աշխատանքից, ուղիղ ասել են՝ դու յուրային չես, և սա եղել է ձեր իշխանության օրոք, 2019 թվականին: Իմ խոսքերը կհաստատեն բազմաթիվ պետական եկամուտների կոմիտեի նախկին ծառայողներ, ի թիվս ինձ՝ նաև այլ ծառայողների ուղիղ ասվել է, որ դիմում գրենք, հեռանանք։ Ուղիղ մեկ տարի՝ 2018 թվականից սկսած մինչև 2019 թվականի փետրվար, ենթարկվել եմ բազմաթիվ հալածանքների, այնուհետև դիմել եմ մինչև Վճռաբեկ դատարան, դատարանը հիմնավորել է, որ ինձ աշխատանքից ապօրինի են ազատել»,- նշել է Ֆարմանյանը:

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կտեսնեք, թե ինչպես ենք ակտիվացնելու եվրոինտեգրման հանձնաժողովի աշխատանքները. Նարեկ Կարապետյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կտեսնեք, թե ինչպես ենք ակտիվացնելու եվրոինտեգրման հանձնաժողովի աշխատանքները. Նարեկ Կարապետյան

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք իմացել ենք, որ Ադրբեջանից մասնագետներ են եկել Մեղրիի տարածաշրջան. Նարեկ Կարապետյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք իմացել ենք, որ Ադրբեջանից մասնագետներ են եկել Մեղրիի տարածաշրջան. Նարեկ Կարապետյան

  • Իրական դիվերսիֆիկացիա ենք բերելու, ժողովրդին էլ ենք ցույց տալու, որ դեմ ենք նրան, որ միայն մեկ կողմի հետ հարաբերվենք. Նարեկ Կարապետյան

    Իրական դիվերսիֆիկացիա ենք բերելու, ժողովրդին էլ ենք ցույց տալու, որ դեմ ենք նրան, որ միայն մեկ կողմի հետ հարաբերվենք, պետք է Հայաստանը ունենա մի քանի գործընկեր: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

    «Վաղը կներկայացնեն Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի իրենց թեկնածուին»,- նշել է նա։

  • Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ վերջին հայտարարությունները՝ նշելով, որ ստորագրված փաստաթղթերում նման արտահայտություն չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եղոյանն այս մասին ասաց Ազգային ժողովում՝ պատասխանելով լրագրողի հարցին։

    «Այստեղ փաստարկի ու հակափաստարկի հարց ընդհանրապես չկա։ Կան ստորագրված փաստաթղթեր, հայտարարություններ, նույնիսկ՝ նախաստորագրված համաձայնագրի նախագիծ, և այդ բոլոր փաստաթղթերում որևէ տեղ չեք հանդիպի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը. նման բան չկա։

    Քաղաքական խոսույթի մակարդակում շատերը շատ բան կարող են ասել։ Մենք էլ ենք ասում, որ նման հասկացություն, նման տերմինով ենթակառուցվածք Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն չունի։ Հայաստանի տարածքում գոյություն ունի ԹՐԻՓՓ նախագիծը, որի տակ դրված են Ադրբեջանի նախագահի, ԱՄՆ նախագահի և Հայաստանի վարչապետի ստորագրությունները։ Դրան հաջորդել են այլ փաստաթղթեր ևս, այդ թվում՝ օրեր առաջ հրապարակված եռակողմ համատեղ հայտարարությունը՝ օգոստոսի 8-ի համաձայնության մեկամյակի առիթով, և այնտեղ ևս այդ արտահայտությունը չկա»,- ասաց Եղոյանը։

    Անդրադառնալով Հարավային Կովկասում ճանապարհների ապաշրջափակմանը և դրանց շահավետությանը՝ պատգամավորը նշեց, որ գործընթացը ձեռնտու է թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար։

    «Եթե ձեռնտու չլիներ, այդ փաստաթուղթը չէր ստորագրվի։ Տարածաշրջանի ապաշրջափակումը ստորագրված փաստաթղթերում նկարագրված պայմաններով, բնականաբար, ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Հակառակ դեպքում նրանց ստորագրություններն այնտեղ չէին լինի։ Շատ լավ է, որ այդ պայմաններով ապաշրջափակման հարցում տեսակետները համընկնում են»,- ասաց Եղոյանը։

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգոստոսի 11-ին Նախիջևանում Ադրբեջանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումն անվանել էր Ադրբեջանի նախաձեռնությունը, իսկ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապելը՝ իրենց «վաղեմի երազանքը»։ Օգոստոսի 10-ին հրապարակված ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության մեջ նախագիծը հիշատակվում է որպես ԹՐԻՓՓ։

  • Հայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց. Քրիստինե Վարդանյան

    Հայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով ՔՊ-ին:

    «Դա Ալիևի Սահմանադրությունն է, իսկ ՔՊ-ն ասում է, որ դա միշտ իրենց օրակարգն է եղել։ Դուք չեք կարող ինձ ցույց տալ օրինակ, երբ ՔՊ-ն խոսել է ոչ թե Սահմանադրության փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության մասին Իլհամ Ալիևի պահանջից առաջ։ Փաշիզադեն ու Ալիևը ձեզ տվել են քաղաքական օրակարգ: ՔՊ-ի համար խնդիր չէ, որ Իլհամ Ալիևը պահանջում է նոր Սահմանադրություն, ու իրենք գնում են դա իրագործելու ճանապարհով, իրենց համար խնդիր է, որ ընդդիմությունը բարձրաձայնում է այդ մասին:

    Ես իսկապես ուզում եմ, որ դուք ձեզ երբեմն կողքից նայեք ու պատկերացնեք, թե ուր եք հասել, պատկերացնեք, թե ինչքան եք նմանվել բոլոր այն իրականությունից կտրված իշխանություններին, ում թվում էր, որ իրենք հավերժ իշխանության են, երբեք իշխանությունը չեն կորցնելու, միշտ իրենց տիրապատության տակ ունենալու են ուժայիններին: Իրենք իրենց թույլ էին տալիս ավելի պակաս բան, քան դուք, բայց արժանացան այն բախտին, որին արժանացան: Հասել ենք այնտեղ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը այստեղից ուզում է վարի հնազանդեցման քաղաքականություն»,- նշել է Վարդանյանը:

    Վարդանյանը հավելում է՝ իրենք Իլհամ Ալիևի PR ընկերությունը չեն, և  ձայն չեն ստացել, որ լսեն վերջինիս հայտարարություններն ու սպառնալիքները:

    «Այս դահլիճում մեզ ինչ ասես կարող են անվանել ճշմարտություն ասելու համար, բայց ճշմարտությունն ասելը ոչ թե ընդդիմության իրավունքն է, այլ պարտականությունը, որովհետև եթե մենք հիմա ձեզ ճշմարտությունը չասենք, դուք մի քանի տարի հետո գալու եք ու ասեք՝ մենք կարող է չէինք կարդում, զբաղված էինք սոցիալական խնդիրներով, բա դուք ի՞նչ էիք անում, ինչու՞ մեզ չէիք զգուշացնում այս ամենի մասին»,- ասել է նա:

  • Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)

    Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

    «Հայ հիդրոմետի կանխատեսումների համաձայն առաջիկա հինգ օրերին, օգոստոսի 10-15-ին, Հայաստանը գտնվելու է Սև ծովից ներթափացող խոնավ և սառը օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում, օգոստոսի 10-11-ին, օգոստոսի 9-ի համեմատ, հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի չորսից վեց աստիճանով:

    Երեկոյան ժամերին և գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորտառատ և, ցավոք, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամուժ գնացում մինչև 20-25 մ վայրկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը Հայաստանի ամենաշոգ գոտիներում, որոնք են Արարատյան դաշտը, Երևանը, Սյունիքի հովիտները, ցերեկային ժամերին առաջիկա հինգ օրերին չի գերազանցելու 33-ից 35 աստիճանը»,- ասել է Սուրենյանը:

  • Արարատի մարզում բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն. կան վիրավnրներ

    Օգոստոսի 9-ին Արարատի մարզում ժամը 20։40-ի սահմաններում Սիս գյուղի սկզբնամասում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 25-ամյա Ալեքսանդր Ա.-ի վարած «Mercedes CLS» մակնիշի և 37-ամյա Հայկ Ա.-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը՝ անչափահաս, տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից երեխաները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։