Խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար նշանակվելու մասին. Factor

Written by

in

Մենք թիմ ենք, թիմային որոշում է, քննարկում է եղել: Factor TV-ի հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Ալեն Սիմոնյանն այսպես է մեկնաբանել իր նոր նշանակման որոշումը:

Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին նման որոշում կայացնելու համար՝ նշելով, որ նշանակման հրամանագիրը ստորագրվել է ընդամենը րոպեներ առաջ, իսկ իր աշխատանքի մանրամասների մասին կխոսի ավելի ուշ։ Անդրադառնալով նոր խորհրդարանի աշխատանքին՝ Սիմոնյանը դրական է գնահատել ընդդիմության վերադարձը քաղաքական գործընթացներին:

«Կարծում եմ՝ շատ հետաքրքիր Ազգային ժողով ունենք, շատ ակտիվ: Լավ է, որ ընդդիմությունը սկսել է աշխատել, վերադարձել են, դարձել են քաղաքական պրոցեսների մաս. կարծում եմ՝ դա միայն օգուտ կտա մեր երկրին, որ երկուսն էլ, երկու կողմն էլ աշխատեն՝ համ իշխանությունը, համ ընդդիմությունը: Պարոն Ռուբինյանի դերակատարությունը շատ դրական եմ գնահատում»,- ասել է Սիմոնյանը։

Խոսելով նախկինում եղած լարվածության մասին՝ նա ընդգծել է, որ 2021-ին ձևավորված պառլամենտը հետպատերազմյան էր, ինչով էլ պայմանավորված էին սկանդալներն ու բախումները, մինչդեռ այժմ ձևավորվել է «խաղաղ երկրի պառլամենտ»: Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ որևէ հատուկ մանդատի մասին խոսք չկա։

«Մենք իսկզբանե որևիցե երկրի հետ որևիցե հարաբերություններ վատացնելու նպատակ ոչ ունեցել ենք, ոչ էլ կունենանք: Եվ, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության։ Հույս ունեմ՝ ինձ կհաջողվի իմ փոքրիկ լուման ներդնել, և հարաբերությունները էլ ավելի լավանան»,- ասել է նորանշանակ ԱԽ քարտուղարը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *