Ամբիոն նյուզի հարցերին պատասխանում է տնտեսագետ, «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանը
Տեղեկություն տարածվեց, որ այսօրվա նիստում կառավարությունը նախատեսում է 170 մլն դոլարի և 150 միլիոն դոլարի նոր վարկեր ներգրավել։ Այսքան պետական պարտք կուտակելու ֆոնին, ինչպիսի՞նն է ըստ Ձեզ պետական պարտք – ՀՆԱ հարաբերակցությունը։
– Իշխանությունները անընդհատ խոսում են պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունից, որը ոչ առաջնային ցուցանիշ է։ Շատ կարևոր է, թե բյուջեից ինչքան է հատկացվում վարկերի մարմանը։ Իսկ այդ ցուցանիշը գնալով վատթարանում է։ Այս տարի վարկերի տոկոսի մարմանը ավելի շատ գումար է հատկացվում, քան օրինակ կրթությանը։ Իսկ նոր վարկերի վերցնելը միայն շատացնելու է պարտքի սպասարկման բեռը։
– Ռուսաստանի սահմանափակումները սկսել են ազդե՞լ ՀՀ տնտեսության վրա, թե՞ այնուամենայնիվ ԵՄ շուկան կարողանում է հաղթահարել Հայաստանյան արտահանման ճգնաժամը։
– Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և չի կարող որևէ այլ երկրի հետ ունենա արտաքին առևտրի ավելի շահեկան պայմաններ, քան ԵԱՏՄ անդամ երկրների հետ, հետևաբար առկա խնդիրները լուրջ վնաս են հասցնելու տնտեսությանը, որի կարգավորման համար ԵՄ համագործացկությունը չի կարող ամբողջական լուծում հանդիսանաել։ Պետք է արագ կարգավորել առկա խնդիրները՝ խուսափելու համար ավելի մեծ ճգնաժամից։
– Ձեր գնահատմամբ` ՀՀ տնտեսությունն այս պահին ի՞նչ պատկեր ունի։
– Թեև տնտեսության մեջ կա որոշակի ակտիվություն, սակայն դա պայմանավորված է դրսից ֆինանսական միջոցների ներհոսքի հետ, որը սակայն տնտեսության զարգացմանը չի նպաստում, այլ գնում է դեպի ակտիվ սպառման։ Առաջիկայում հնարավոր է գնաճի բարձրացում, որը իր հերթին տնտեսության որոշակի պասիվության կբերի։
Leave a Reply