Category: MegaNews

  • Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ նոր պաշտոնի համար

    «Թիմային որոշում է»,- Factor TV-ի հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Ալեն Սիմոնյանն այսպես է մեկնաբանել իր նոր նշանակման որոշումը:

    «Մենք թիմ ենք, թիմային որոշում է, քննարկում է եղել»,- ասել է նա։

    Սիմոնյանը  շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նման որոշում կայացնելու համար, նշել է, որ իր նշանակման հրամանագիրը ստորագրվել է րոպեներ առաջ, իսկ իր աշխատանքի մանրամասների մասին կխոսի ավելի ուշ։

    Հիշեցնենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արմեն Գրիգորյանը «դադար է վերցնում, հակված չէ աշխատել պետական ծառայությունում» և ազատել էր նրան ԱԽՔ պաշտոնից։ Այդ պաշտոնում նշանակել էր Ալեն Սիմոնյանին, ով նախկին գումարման ԱԺ նախագահն էր։

     

  • Կադրային փոփոխություն ՊՆ-ում․ «Մեգանյուզի» կանխատեսումն իրականանում է. Արամ Հովհաննիսյանը կփոխարինի Աշոտ Զաքարյանին.Shamshyan

    «Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանին կփոխարինի նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

     

    Meganews.am-ի հետ հեռախոսազրույցում Հովհաննիսյանը չհերքեց տարածվող լուրերը։

    Սպասենք պաշտոնական զարգացումներին։

    Նկատենք, որ դեռևս սույն թվականի ապրիլի 29-ին «Մեգանյուզը» դիմել էր Արամ Հովհաննիսյանին՝ խնդրելով պարզաբանել լուրերն այն մասին, թե նրան նշանակելու են ՌՈ պետ։ Ամիսներ անց մեր կանխատեսումն ու տեղեկությունները փաստացի իրականություն են դառնում, իսկ պարոն Հովհաննիսյանն այսօր արդեն չի հերքում մամուլում լայնորեն շրջանառվող այս տեղեկությունը։

    Հիշեցնենք, որ Արամ Հովհաննիսյանը ոստիկանապետի պաշտոնից վարչապետի որոշմամբ ազատվել էր 2025 թվականի հունիսին, իսկ Աշոտ Զաքարյանը ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի օգոստոսի 6-ից:

    Ուշագրավ է, որ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ բանակում արձանագրված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում, ինչպես նաև Պաշտպանության նախարարության բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կլինեն կադրային լուրջ փոփոխություններ։ Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց Զաքարյանն ազատման դիմում ներկայացրեց:

    Հիշեցնենք նաև, որ Պաշտպանության նախարարությունն այսօր հայտնեց՝ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Սա խաղաղ պայմաններում՝ ընթացիկ տարվա ընթացքում արձանագրված մահվան 12-րդ դեպքն է:

    Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ը տեղեկացրել էր, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն ՀՀ ՆԳ նախարարի նախկին տեղակալ, ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն է։

     

    Մարգարիտա Դավթյան

  • Կոտայքի մարզպետի պաշտոնը՝ «գաղտնի ծառայությո՞ւն», թե՞ իշխանական անվճռականության հերթական դրսևորում

    ՀՀ գրեթե բոլոր մարզերում մարզպետների վերանշանակման հարցն արդեն լուծված է, սակայն Կոտայքում մարզպետի պաշտոնը շարունակում է մնալ թափուր։ Մարզպետարանի գլխավոր աշխատասենյակը դատարկ է, իսկ մարզի կառավարումն այս պահին իրականացվում է փոխմարզպետ Վասակ Վարդանյանի կողմից։

    Նախկին մարզպետ Ահարոն Սահակյանի՝ պատգամավորական մանդատ ստանալուց հետո, Կոտայքի համար, կարծես թե, սկսվել է ոչ թե նոր ղեկավարի նշանակման, այլ նրա որոնման անվերջանալի գործընթաց։

    Արդեն երկրորդ շաբաթն է՝ իշխանական շրջանակներից մեկը մյուսի հետևից տարբեր անուններ են շրջանառվում։ Թեկնածուների ցանկում հայտնվել են համայնքապետեր, պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, իսկ վերջին շրջանում՝ նույնիսկ ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը։ Բայց վերջնական որոշում չկա։

    Ու այստեղ արդեն հարցն ամենևին էլ միայն այն չէ, թե ո՞վ է լինելու Կոտայքի հաջորդ մարզպետը։ Ավելի էական է՝ ինչո՞ւ է իշխանությունն այսքան երկար չի կարողանում կամ չի ցանկանում որոշել դա։

    Տպավորությունն այնպիսին է, որ Կոտայքի մարզպետի պաշտոնը սովորական պետական պաշտոն չէ, այլ ինչ-որ «գերգաղտնի օպերացիա», որի շրջանակում թեկնածուների անունները պարբերաբար նետվում են հանրային դաշտ, շրջանառվում, քննարկվում, հերքվում կամ պարզապես մոռացվում՝ առանց որևէ հստակ արդյունքի։

    Բայց սա կադրային շոու չէ։ Կոտայքը Հայաստանի ամենակարևոր մարզերից մեկն է՝ թե՛ բնակչության թվով, թե՛ տնտեսական ներուժով, թե՛ Երևանին հարակից լինելու, թե՛ զբոսաշրջային և ենթակառուցվածքային նշանակությամբ։ Եվ նման մարզը շաբաթներով ղեկավարի հարցում անորոշության մեջ պահելը արդեն պարզապես կադրային տեխնիկական խնդիր չէ։

    Եթե իշխանությունը վստահում է փոխմարզպետ Վասակ Վարդանյանին և նա փաստացի կարողանում է իրականացնել մարզի ընթացիկ կառավարումը, ապա բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ նրան չվստահել նաև պաշտոնապես։

    Եթե չի վստահում, ապա հաջորդ հարցն ավելի լուրջ է՝ ինչո՞ւ է մարզը շարունակում մնալ ժամանակավոր կառավարման ռեժիմում, մինչդեռ նոր մարզպետի շուրջ իշխանական միջանցքներում կարծես թե անվերջ բանակցություններ են ընթանում։

    Եվ վերջապես՝ եթե թեկնածուի ընտրությունն իսկապես այդքան բարդ է, ինչո՞ւ է իշխանությունը թույլ տալիս, որ ամեն օր նոր անուններ հայտնվեն մամուլում՝ ստեղծելով տպավորություն, թե որոշումը ոչ թե կայացված է, այլ ընդամենը փորձարկվում է հանրային արձագանքը։

    Այս ամենը դժվար է անվանել պարզապես «կադրային քաղաքականություն»։ Ավելի շատ նման է քաղաքական անվճռականության, ներիշխանական պայմանավորվածությունների կամ տարբեր շահերի բախման հետևանքի։

    Իշխանությունը կարող է ցանկացած պահի հայտարարել, որ մարզպետի նշանակումը բացառապես իր ներքին որոշումն է։ Բայց Կոտայքի դեպքում խնդիրը միայն իշխանության ներքին գործընթացը չէ։ Խնդիրն այն է, որ այդ գործընթացի հետևանքով մի ամբողջ մարզ շարունակում է մնալ ղեկավարի նշանակման սպասման մեջ։

    Մարզպետը պետք է նշանակվի ոչ թե այն ժամանակ, երբ իշխանական վերնախավը վերջապես համաձայնության կգա, թե ում անունն է քաղաքականապես ամենահարմար, այլ այն ժամանակ, երբ պետությանը անհրաժեշտ է հստակ ղեկավարում։

    Հակառակ դեպքում մնում է ամենապարզ բացատրությունը․ Կոտայքի մարզպետի պաշտոնը կա, մարզը կա, փոխմարզպետը կա, բայց որոշումը չկա։

    Եվ արդեն սա ոչ թե «ով է լինելու մարզպետը» հարցն է, այլ շատ ավելի անհարմար հարց՝ ո՞վ և ինչո՞ւ չի կարողանում այդ որոշումը կայացնել։

     

    Մարգարիտա Դավթյան

  • Արցախցիների բնակապահովման ծրագիրը գրեթե անիրագործելի է դարձել. «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրը, պարզվում է՝ բազում խոչընդոտների է հանդիպում, եթե չասենք, որ հաշված մարդիկ են անցած երկու տարվա ընթացքում բնակարաններ կարողացել ձեռք բերել։ Արցախցիներից, ոչ պաշտոնական տվյալներով, մոտ 30 հազար մարդ ստացել է սերտիֆիկատ:

    Երեւանում, հիշեցնենք, բնակարան ձեռք բերողները՝ յուրաքանչյուրը 3, իսկ մարզերում՝ 4 մլն-ական դրամներ: Սակայն այդ սերտիֆիկատների իրացումը, այն է՝ բնակարան ձեռք բերելը, քչերին է հաջողվում։ Բանն այն է, որ մայրաքաղաքում բնակարանների արժեքն անհամեմատ բարձր է, եւ միջին վիճակագրական ընտանիքի համար գրեթե անհնար է նույնիսկ մեկ սենյականոց ձեռք բերելը: Նախկին հանրակացարանների տարածքներն են փոքր-ինչ մատչելի, որոնք կարելի է հիպոթեքային տարբերակով գնել, սակայն բանկերն էլ դրանք որպես գրավ չեն ընդունում՝ հաշվի առնելով նախկին կարգավիճակը։ Մեզ ասացին, որ համատարած նույն խնդիրն է նաեւ Գյումրիում, որտեղ 88-ի ավերիչ երկրաշարժից հետո նոր կառուցվող եւ կիսաքանդ ու վերանորոգված տների սեփականության խնդիրները բարձիթողի վիճակում են հայտնվել:

    Հիմա տների եւ բնակարանների մեծ մասը համատեղ սեփականության իրավունքով է, ասենք, մի տան շքամուտքը կամ բակային տարածքը պատկանում է դրկից հարեւանների, ինչը եւս բանկերի կողմից գրավի արգելք է հանդիսանում։

  • Ալեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Բաժանորդագրվել

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ալեն Սիմոնյանը նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար։
  • Սկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ իշխանական աղբյուրների տվյալներով՝ այսպես կոչված անկլավների հարցը կդրվի օրակարգ միայն ՀՀ Սահմանադրությունը…
  • Մարտուն Գրիգորյանին կալանավորելու որոշում է կայացվել․ նրան տարել են Հակակոռուպցիոն կոմիտե

    Քիչ առաջ կալանավորման որոշմամբ` Հակակոռուպցիոն կոմիտե են տարել ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին: Հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քաղաքական թիմի՝ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը։

    ​Թե ինչ քրեական վարույթի շրջանակներում է իրականացվել գործողությունը, հայտնի չէ։

  • Քաղաքական տարբերակ է քննարկվում. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր խորհրդարանական ֆրակցիաները պարտիզանական լռություն են պահպանում, թե ովքեր պետք է նախագահեն իրենց հասանելիք ԱԺ մշտական հանձնաժողովները, երեկ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում պաշտոնապես առաջադրվեց Հայկ Ֆարմանյանը, որի մասին լրագրողական համայնքը մի քանի օր տեղեկություն ուներ, բայց «ուժեղների» թիմից կատեգորիկ հերքում էին:

    Ինչպես հերքում են նաեւ այն, որ Տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի պաշտոնում դիտարկում են Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Էդգար Ղազարյանին կամ Լենա Մաթեւոսյանին։

    Նրանց չեն զիջում նաեւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժեղ «Հայաստան» դաշինքի անդամները, չնայած մինչ ԱԺ նիստերի մեկնարկը նրանցից մեկը մեզ հայտնել էր, որ չեն պատրաստվում ստանձնել ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահություն, սակայն Դոնթի բանաձեւով հանձնաժողովների բաշխման գործընթացին մասնակցեցին եւ ընտրեցին Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը` հավանաբար, մտքափոխվել են։

    Երեկ օրվա առաջին կեսին լուրեր հասան, թե գլխավոր թեկնածուն Քրիստինե Վարդանյանն է, սակայն նա մեզ փոխանցեց, որ դեռ վերջնական որոշում չունեն, այս հարցի հետ կապված՝ «քաղաքական տարբերակ» են քննարկում:

    «Ուժեղներից» մեկը մեզ ասաց, որ ինչքանով ինքն է տեղյակ քննարկում են Գեղամ Մանուկյանի կամ Արթուր Սարգսյանի թեկնածությունը: Գեղամ Մանուկյանը քանի որ եղբայրը գերիների մեջ է և հանձնաժողովը կարող է այս հարցով հիմնովին զբաղվել, Արթուր Սարգսյանը քանի որ պատգամավորն ապօրինի կալանքի տակ է: Մեզ հորդորեցին մեկ օր համբերել այսօր կամ վաղը բոլոր թեկնածուների անունները կհրապարակեն։

  • Կոտայքի մարզպետի հարցի քննարկումը հետաձգվել է․ ո՞վ է նոր հավակնորդը․ Աշխեն Հայրապետյանը մեկնաբանում է մամուլի հրապարակումը

    Այսօր մամուլում լուրեր տարածվեցին, թե Կոտայքի մարզպետի նշանակման հարցի քննարկումը հետաձգվել է։ Ըստ հրապարակումների՝ Կառավարությանն մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, մարզպետի պաշտոնին հավակնում է նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նախկին խորհրդական Աշխեն Հայրապետյանը։

    Շրջանառվող տեղեկությունների իսկությունը պարզելու համար MegaNews-ը կապ հաստատեց Աշխեն Հայրապետյանի հետ։

    Մեզ հետ զրույցում վերջինս հերքեց տարածված լուրերը՝ նշելով, որ առաջին անգամ է լսում նման քննարկման մասին․

    «Որևէ նման քննարկում չի եղել, առաջին անգամ եմ լսում այդ մասին»,- նշեց Հայրապետյանը՝ զարմանք հայտնելով, թե որտեղից են շրջանառվում նմանատիպ տեղեկությունները։

    Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Ահարոն Սահակյանի՝ պատգամավորական մանդատը վերցնելուց հետո Կոտայքի մարզպետի թափուր պաշտոնի համար մամուլում ակտիվորեն շրջանառվում են տարբեր թեկնածուների անուններ։

    MegaNews-ը շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը՝ սպասելով, թե ի վերջո ում կվստահվի Կոտայքի մարզի ղեկավարումը։

     

    Մարգարիտա Դավթյան

    «Մեգանյուզ» լրատվական 

  • Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 6-ին, ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ, այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի կառուցման աշխատանքների ընթացքին։

    Նախարարին ներկայացվել են ինչպես իրականացված, այնպես էլ առաջիկայում նախատեսվող աշխատանքները։

    Արփինե Սարգսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ընդգծելով աշխատանքները սահմանված ժամկետներում և պատշաճ որակով իրականացնելու, ինչպես նաև հրշեջ-փրկարարների համար ծառայության ժամանակակից և արժանապատիվ պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը։

    Ժամանակակից լուծումներով նախագծված նոր վարչական շենքը շահագործման կհանձնվի ամիսներ անց։