Category: MegaNews
-
ԵԽԽՎ-ն արձանագրել է՝ մեկ ամբողջական խմբակցության մանդատների գողություն է տեղի ունեցել. Տոնոյան
ԵԽԽՎ-ն արձանագրել է՝ մեկ ամբողջական խմբակցության մանդատների գողություն է տեղի ունեցել. Տոնոյան
Մանրամասները՝տեսանյութում
-
Հանցագործ է այն մարդը, ում օրոք Արցախն է հանձնվել, ով կտոր-կտոր հայրենիքը նվիրում է Ադրբեջանին
Հանցագործ է այն մարդը, ում օրոք Արցախն է հանձնվել, ով կտոր-կտոր հայրենիքը նվիրում է Ադրբեջանին
-
Կառավարությունը 1 մլրդ 153 մլն դրամ կհատկացնի համայնքային ենթակառուցվածքների սուբվենցիոն ծրագրերի համար
Կառավարության՝ հոկտեմբերի 8-ի նիստին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 մլրդ 153 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը:
Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 13 համայնքների 23 սուբվենցիոն ծրագիր՝ մարզերի հետևյալ բաշխվածությամբ. Արարատի մարզից՝ 1 ծրագիր, Արմավիրի մարզից՝ 8, Գեղարքունիքի մարզից՝ 2, Լոռու մարզից՝ 3, Կոտայքի մարզից՝ 1, Սյունիքի մարզից՝ 1, Տավուշի մարզից՝ 7 ծրագիր:
«Այս համաֆինանսավորմամբ արդեն կունենանք պետական բյուջեից 2026 թվականին տրամադրված ընդհանուր 13 մլրդ 165 մլն դրամի համաֆինանսավորված ծրագրեր»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց ծրագրերը, որոնք իրականացվում են սուբվենցիայով: Խոսքը վերոնշյալ մարզերի տարբեր համայնքներում ասֆալտապատման, փողոցների հիմնանորոգման, սալապատման, տուֆապատման աշխատանքների, մանկապարտեզի կառուցման ու հիմնանորոգման, փողոցների գազիֆիկացման, գազատարի կառուցման, բակային տարածքների խմելու ջրի համակարգի կառուցման, ոռոգման համակարգի, ոռոգման ջրամբարի կառուցման ու վերանորոգման, խմելու ջրի արտաքին ցանցի կառուցման, խմելու ջրի դիտահորերի և ջրաչափերի տեղադրման, հենապատերի կառուցման աշխատանքների մասին է:
-
ԱԺ նախագահը և Կիպրոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային հարցեր
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն ու համագործակցության շարունակական զարգացմանը։
Քննարկվել են տարածաշրջանային հարցեր։
-
Եկեղեցին ինքը պետք է ընդունի իր բարեվարքության կանոնները. Նիկոլ Փաշինյան
Քննիչ հանձնաժողովի հետ կապված՝ ես ուզում եմ, որ մենք առերեսվենք մի ֆունդամենտալ հարցի։ Հայաստանի Սահմանադրության մեջ ասվում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և պետության հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։ Հիմա ես կարծում եմ, որ քննիչ հանձնաժողովի մեծագույն խնդիրն ու առաքելությունն այն է, որ համապատասխան օրենսդրական առաջարկություններ ներկայացնի, որոնք այս առաջացած ճգնաժամը կլուծեն և երկարաժամկետ ինստիտուցիոնալ հիմքեր կստեղծեն, որպեսզի նման ճգնաժամեր մենք չունենանք։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ստեղծված Քննիչ հանձնաժողովի գործունեության մեխանիզմներին։
«Ես կարող եմ երեք հիմնական ուղղություն ասել, որոնցով, իմ կարծիքով, պետք է քննիչ հանձնաժողովն աշխատի։
-
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման ժողովական սկզբունքը պետք է երաշխավորվի։ Ի՞նչ է ժողովական սկզբունքը. էլի ուզում եմ ուշադրություն հրավիրել մի շատ կարևոր փաստի վրա. եկեղեցին հոգևորականները չեն, եկեղեցին հավատացյալ հանրությունն է, որի մեջ մտնում են նաև եկեղեցականները՝ հոգևոր դասի ներկայացուցիչները, և Հայաստանում պետք է օրենսդրական երաշխիքներ լինեն, որ ծխական խորհուրդները և թեմական խորհուրդները պատշաճ ձևով գործում են, և իրենց լիազորություններն իրականացնելու մեխանիզմներ կան։
-
Հոգևոր ծառայողների սոցիալական երաշխիքների համակարգը, կամ, ավելի ճիշտ, հոգևոր ծառայողները պետք է հնարավորություն ունենան և պետք է ներառված լինեն ՀՀ-ում գործող սոցիալական երաշխիքների համակարգում։ Այսօր քահանան չի կարող իր եկամտային հարկի վերադարձով բնակարան ձեռք բերել, չնայած Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ այսօր այդ ծրագրից օգտվում են։ Առողջության ապահովագրության համընդհանուր համակարգից իրենք չեն կարող օգտվել, որովհետև իրենք այդ համակարգի մեջ չկան։
-
Պետք է հստակ՝ եկեղեցին ինքը, ոչ թե Կառավարությունը, ոչ թե ԱԺ-ն, այլ եկեղեցին ինքը՝ հոգևոր դասը, պետք է բարեվարքության հստակ կանոններ ձևակերպի, որովհետև այսօր էլ եկեղեցին ունի, իմիջիայլոց, կանոնագիրք, բայց այդ կանոնագիրքը 1700 տարի անընդհատ լրացվել, փոխվել է։ Հիմա, ինչ հոդվածի մատնացույց եք անում, ասում են՝ դա հնացած է։ Շատ լավ, ո՞րն է նորացվածը։ Եկեղեցին ինքը պետք է ընդունի իր բարեվարքության կանոնները, ընդհուպ նաև կուսակրոնության հետ կապված հարցերով։ Իրենք՝ Ազգային եկեղեցական ժողովը կամ եպիսկոպոսաց ժողովը, թող առաջարկն անեն՝ ուզում են կուսակրոնության ինստիտուտը պահել՝ շատ լավ, ամենայն հարգանքով, չեն ուզում պահել՝ էլի շատ լավ, ամենայն հարգանքով, բայց ինչ էլ որ ընդունեն, պետք է լինեն մեխանիզմներ և երաշխիքներ, որ այդ ընդունված կանոնները կպահպանվեն, և չպահպանվելու դեպքում կհետևի համապատասխան հետևանք։ Սրա մասին է խոսքը»,- նշեց վարչապետը։
Այսօր հաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանն ունի դուստր, և եթե իրենք ուզում են հերքել, թող հերքեն։ Իրենք չեն հերքում, բայց ո՞վ է վիճարկում այդ փաստը։ Ես այդ փաստի վիճարկում չեմ տեսել, հակառակը՝ ընդդիմությունն ասում է՝ պետք է լինեն հարցեր, որոնք պատասխան չունեն։ Սա ի՞նչ է նշանակում։ Այսինքն՝ Կտրիճ Ներսիսյանն ինքը չի հերքում, այսինքն՝ ԴՆԹ անալիզի անհրաժեշտություն չկա։ Մարդիկ չեն հերքում, ի՞նչ ԴՆԹ անալիզ։
-
-
Արարատ Միրզոյանը և Ղազախստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Հոկտեմբերի 8-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերի:
Արարատ Միրզոյանը և Մուխտար Տլեուբերդին մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերի շուրջ՝ անդրադարձ կատարելով նաև բազմակողմ հարթակներում հարցերի:
-
ՀՀ վարչապետն ու Ուզբեկստանի նախագահը կարևորել են առևտրատնտեսական կապերի զարգացումը
Թուրքմենբաշիում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կարևորվել է առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ընդլայնումը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների շուրջ: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային փոխգործակցության խթանումը:
-
Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում. Միկոյանը՝ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանն այսօր իր ճեպազրույցում ադրբեջանցի զինվորին արդարացնելու ձախողված փորձից հետո, այունամենայիվ, ստիպված եղավ ասել, որ նա հանցագործություն է կատարել, սակայն, փորձեց հավասարության նշան դնել ադրբեջանցի դիվերսանտի և քաղաքական հետապնդման ենթարկվող ՀՀ 2-րդ նախագահի, Սամվել Կարապետյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև:
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին.
«Համարյա վստահ էի, որ առանձին չի ասելու, որ ադրբեջանցի զինվորը հանցագործ է, այլապես գալիք հանդիպմանը էրդողանի գրքի փոխարեն էդ զինվորի նկարն էին գիրկը տալու և նկարելու:
Համարենք՝ էս անգամ նախագահը իրեն փրկեց գիրկը մի բան վերցնելուց:
Ի տարբերություն ներկա խայտառակության՝ նախագահ Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում և արժանանում վարչապետների փաղաքշանքին»,- ասել է Միկոյանը, հաղորդում է TV5–ը։
-
Խախտվել է Խաչատրյանների ընտանիքի անդամների մասնավոր, անձնական կյանքի գաղտնիության իրավունքը
2026 թվականի հոկտեմբերի 7-ին, ՀՀ քննչական կոմիտեն «Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը․ Քննչական կոմիտեի նախագահը, ԿԳՄՍ նախարարը և գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ» վերնագրով հաղորդագրություն է տարածել, որում նշվել է հետևյալը․ «Գերատեսչությունների ղեկավարները տեղում ծանոթացել են քրեական վարույթի շրջանակում ՊԵԿ նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից առգրավված կտավների ցուցադրությունը, որոնք քննչական գործողությունների արդյունքում ի պահ են հանձնվել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին։
Մշակութային այս արժեքներն այսուհետ բաց են լինելու հանրության համար։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթով առգրավված և զննված ընդհանուր՝ 70 կտավներ, 2026 թվականի սեպտեմբերի 11-ին կայացված որոշմամբ ճանաչվել են ապացույց և ի պահ են հանձնվել Ազգային պատկերասրահին։
Խաչատրյանների փաստաբանական խումբը խիստ մտահոգություն է հայտնում նախաքննական մարմնի նման ակնհայտ ապօրինի գործողությունների վերաբերյալ։
Մասնավորապես, այս գործողությունները ոչ միայն ակնհայտ ոչ իրավաչափ են և ոչ միայն կոպիտ կերպով խախտում են այդ կտավների սեփականատերերի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, այլև ակնհայտորեն ոտնահարում են նրանց մասնավոր, անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։
Այս համատեքստում նախևառաջ ցանկանում ենք տեղեկացնել, որ իրականությանը չեն համապատասխանում այն տվյալները, թե իբրև այդ բոլոր կտավներն առգրավվել են Գագիկ Խաչատրյանից, քանի որ դրանք առգրավվել են Խաչատրյաններին պատկանող բնակարանից, որում գտնվել են ընտանիքի բազմաթիվ անդամներին պատկանող, այդ թվում՝ տարբեր ժամանակահատվածներում նրանց նվիրված կտավներ, որոնց առգրավումը ևս ակնհայտ անօրինական է։
Բացի այդ, վարույթն իրականացնող մարմինը մինչ այս պահը այդ կտավների ծագման և դրանց օրինականության վերաբերյալ գեթ մեկ պարզաբանում չի փորձել ստանալ Խաչատրյաններից։
Ավելին՝ չնայած, որ վարույթն իրականացնող մարմինն անօրինական կերպով կտավների սեփականատերերին զրկել է իրենց սեփականությունն անարգել տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքից, սակայն մինչ այս պահը կտավների սեփականատերերին կամ նրանց փաստաբաններին չեն տրամադրել այդ կտավները որպես իրեղեն ապացույց ճանաչելու և դրանք Ազգային պատկերասրահին ի պահ հանձնելու մասին որոշումը։
Եվ դա այն դեպքում, որ օրենքը հստակ նախատեսում է, որ եթե իրեղեն ապացույցները վարույթն իրականացնող մարմինը չի կարող պահել իր մոտ, ապա դրանք առաջնահերթ կարգով վերադարձվում կամ ի պահ են հանձնվում հենց դրանց օրինական տիրապետողներին։
Միաժամանակ, օրենքը խստիվ արգելում է քրեական վարույթի շրջանակներում առգրավված՝ այլ անձանց սեփականություն հանդիսացող գույքի օգտագործումը վարույթն իրականացնող մարմնի կամ այլոց կողմից, ուստի դրանք Ազգային պատկերասրահի կողմից բաց ցուցադրության դնելը խստորեն արգելված է օրենքով, ինչպես նաև խախտում է դրանց սեփականատերերի սեփականության և մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը։
Ավելին, վարույթն իրականացնող մարմնի կողմից դրանց ցուցադրությունը, այլ ոչ թե անվնաս պահպանությունն ինքնին վկայում է այն մասին, որ այդ կտավները չեն եղել և չեն կարող սույն քրեական գործով որպես իրեղեն ապացույց լինել, ինչպես և պնդել է պաշտպանության կողմը և դրանց առգրավումն միայն նման անօրինական նպատակ է հետապնդել։
Եթե դրա անհրաժեշտությունն առկա է, ապա Խաչատրյաններն անձամբ կարող են կազմակերպել այդ կտավների բաց ցուցադրությունը, իսկ վարույթ իրականացնող մարմնի գործողությունը պետք է բխեն բացառապես օրենքից։
Նշենք, որ այս բոլոր հարցերի պարզաբանման նպատակով գրավոր հարցում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե և պատասխանը ստանալուց հետո, ըստ անհրաժեշտության, այս հարցի կապակցությամբ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ։