Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում. Միկոյանը՝ Փաշինյանին

Written by

in

Նիկոլ Փաշինյանն այսօր իր ճեպազրույցում ադրբեջանցի զինվորին արդարացնելու ձախողված փորձից հետո, այունամենայիվ, ստիպված եղավ ասել, որ նա հանցագործություն է կատարել, սակայն, փորձեց հավասարության նշան դնել ադրբեջանցի դիվերսանտի և քաղաքական հետապնդման ենթարկվող ՀՀ 2-րդ նախագահի, Սամվել Կարապետյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին.

«Համարյա վստահ էի, որ առանձին չի ասելու, որ ադրբեջանցի զինվորը հանցագործ է, այլապես գալիք հանդիպմանը էրդողանի գրքի փոխարեն էդ զինվորի նկարն էին գիրկը տալու և նկարելու:

Համարենք՝ էս անգամ նախագահը իրեն փրկեց գիրկը մի բան վերցնելուց:

Ի տարբերություն ներկա խայտառակության՝ նախագահ Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում և արժանանում վարչապետների փաղաքշանքին»,- ասել է Միկոյանը, հաղորդում է TV5–ը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *