Category: MegaNews

  • Ալիևն այցելել է օկուպացված Արցախ ու հպարտացել, թե ոչ ոք չի կարող իրենց այնտեղից հանել

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր այցելել է օկուպացված Արցախ։

    Ալիևն Արցախում կրկին հոխորտացել է և հայտարարել. ««Երկաթե բռունցքի», ժողովրդի միասնության, բանակի հզորության և շեհիդների արյան շնորհիվ Ադրբեջանն այսօր գտնվում է այս հողերում, և այլևս ոչ ոք չի կարողանա այստեղից դուրս մղել մեր երկիրը»։

    Նրա խոսքով՝ Ադրբեջանի հնարավորություններն ու հզորությունը օրեցօր աճում են, և երկիրն արդեն դարձել է տարածաշրջանի գլխավոր ուժային կենտրոններից մեկը։

    Այդ երկրի ղեկավարը նաև ասել է, թե հինգ տարվա ընթացքում Ադրբեջանը վերականգնում է հայերի կողմից «ավերված» տարածքները և նշել, որ այսքան կարճ ժամանակահատվածում այդպիսի ծավալի աշխատանքներ աշխարհում գրեթե չկան։

  • ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 13-ին Ազգային ժողովում Կառավարության մի շարք ներկայացուցիչներ հանդիպում կունենան արցախցիների հետ։ Մեր տեղեկություններով՝ հանդիպումն ընդունելու է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

    Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ հանդիպում անցկացնելու որոշումը կայացվել է երեկ՝ հոկտեմբերի 8-ին։

    «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաև օրերս Ազգային ժողովի դիմաց նստացույց իրականացրած արցախցի հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանի հետ։ Վերջինս հաստատել է մեր տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին հանդիպմանը մասնակցելու համար խումբ է ձևավորում, որ անվանացանկ ներկայացնի ԱԺ-ին։ Անաստաս Իսրայելյանն իր նստացույցը դադարեցրել է երեկ ժամը 18։00-ից հետո, երբ հայտնեցին, որ ընդունելու են արցախցիներին։

    «Մնացած ամեն ինչ դեռ գործընթացի մեջ է։ Ես ամենօրյա ռեժիմով շփվում եմ արցախահայության հետ։ Ինձ բազմաթիվ հարցեր են ուղղում, որոնք բոլորը բարձրաձայնվելու են հոկտեմբերի 13-ին՝ ԱԺ-ում կայանալիք հանդիպման ընթացքում»,- նշել է Իսրայելյանը։

    Նա նաև հայտնել է, որ նստացույցի ընթացքում բոլորը մոտեցել են իրեն, և ինքն էլ նրանցից պահանջել է հստակ դիրքորոշում ու լուծումներ ներկայացնել։ Հասարակական գործչի խոսքով՝ դրանից հետո, հավանաբար, որոշում է կայացվել արցախցիներին ընդունել Ազգային ժողովում»։

  • ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի էլեկտրական ցանցերում տեղի ունեցած խոշոր վթարի հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել տասնամյակների վաղեմության տրանսֆորմատորը. համենայնդեպս, ազգային բարերար Սամվել Կարապետյանից վերցնելուց հետո այս կարծիքն է ՀԷՑ ներկայիս ղեկավարության մոտ։

    Խոսքը, նախնական տվյալներով, 1969 թվականին արտադրված տրանսֆորմատորի մասին է, որը 2012 թվականին տեղադրվել է նորակառույց էլեկտրական ենթակայանում։ Եթե այս տվյալները հաստատվեն, ապա ստացվում է, որ ենթակայանում տեղադրվել է շուրջ 43 տարվա վաղեմության սարքավորում։

    Փորձագիտական շրջանակներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ ՀԷՑ-ում տեղի ունեցած խոշոր վթարը պայմանավորված լինի հենց այդ տրանսֆորմատորի տեխնիկական վիճակով և շահագործման առանձնահատկություններով։

    Այս պահին տրանսֆորմատորի տարիքի և վթարի միջև պատճառահետևանքային կապը պաշտոնապես հաստատված չէ։ ՀԷՑ-ի վթարի իրական պատճառները պարզելու համար անհրաժեշտ է մասնագիտական ուսումնասիրություն, որը թույլ կտա գնահատել սարքավորման վիճակը և պարզել՝ արդյոք դրա շահագործումը կարող էր հանգեցնել նման խոշոր վթարի։

    Հիշեցնենք, որ խոշոր վթարը տեղի էր ունեցել 2026 սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին։ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում հրդեհ էր բռնկվել։

     

    Հրդեհը մարվել է նույն օրը՝ ժամը 21։10-ին, իսկ էլեկտրամատակարարման խափանման հետևանքով հոսանքազրկվել էր շուրջ 5000 բաժանորդ։

     

    Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ այս պահին քրեական վարույթ կա նախաձեռնված։

    Իսկ ՀԷՑ-ն էլ իր հերթին պատվիրել էր անկախ էներգոտեխնիկական և հրդեհային փորձաքննություն, որի արդյունքները դեռ չկան»։

     

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • «Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում»

    Մեղրիի կալանավորված համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը փորձում է «Նուբարաշենի» 57-րդ խցից իրեն համայնքապետ զգալ եւ ուսուցիչների տոնի առիթով…
  • Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին

    Ես վստահ եմ, որ հիմա ձեր սիրտն էլ է հանգիստ, ինչպես և իմը. Այս մասին գրել է Տաթև Ասատրյանը՝ հայտնելով, որ բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին։

     

  • Արծրուն Մարգարյանի սպանությունը բացահայտված է, սա վկայում է ՔԿ-ի աշխատանքի նոր որակի մասին

    Արծրուն Մարգարյանի սպանությունը բացահայտված է, սա վկայում է ՔԿ-ի աշխատանքի նոր որակի մասին

  • Ֆրանսիայում թանգարանից գողացված Ռենուարի երկու կտավները հայտնաբերվել են. վեց մարդ ձերբակալվել է

    Ֆրանսիայի հարավի Կանյե-սյուր-Մեր քաղաքում գտնվող թանգարանից սեպտեմբերին գողացված ֆրանսիացի նկարիչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի երկու կտավները հայտնաբերվել են, իսկ գործի շրջանակում վեց մարդ է ձերբակալվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

    Կանյե-սյուր-Մերի քաղաքապետ Բրայան Մասոնը հայտարարություն է տարածել՝ գովաբանելով քննիչներին, որոնք հայտնաբերել են գողացված կտավներն ու կասկածյալներին։ Սակայն նա չի մանրամասնել, թե ինչպես է հաջողվել բացահայտել հանցագործությունը։

    Տարածաշրջանային դատախազությունը և ոստիկանությունը հարցումների չեն պատասխանել։

    Գողացված կտավներն են «Տիկին Կոլոննա Ռոմանոյի դիմանկարը» և «Երիտասարդ կինը ջրհորի մոտ»։

    Իշխանությունների տվյալներով՝ գողերը կտրել էին թանգարանի ցանկապատը, պատուհանից ներս մտել և հափշտակել Ռենուարի չորս արժեքավոր կտավ։ Սակայն փախուստի ընթացքում նրանք թողել էին արվեստի երկու գործերը։ Գողությունը տևել էր երեք րոպեից էլ պակաս։

  • Քննչական կոմիտեի աշխատանքներում շարունակաբար տեսնում ենք զարգացումներ․ վարչապետ

    Քննչական կոմիտեի աշխատանքներում շարունակաբար տեսնում ենք զարգացումներ։ Շնորհակալ եմ նաև, որ նկատում եք՝ Կառավարությունը ջանք չի խնայում։ Այս մասին Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ունեցած ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Իսկապես, ես չեմ հիշում, Քննչական կոմիտեն ինչ խնդիր է բարձրացրել Կառավարության առաջ, որ չի լուծվել»,- ասել է վարչապետը։

    Փաշինյանը նշել է՝ մարդիկ այսօր ամենամեծ պահանջն ու ակնկալիքը, որ ունեն՝ արդարությունն է։

    «Իսկ ինչպես մենք հասնենք այն զգացմանը, որ քաղաքացիներն արձանագրեն, որ իրենք արում են արդար երկրում, արդար միջավայրում։ Սա պարզ խնդիր չէ, որովհետև չկան պարզ բանաձևային լուծումներ։ Սա խորը, սոցիալ-հոգեբանական, փիլիսոփայական, բայց նաև շատ գործառնական խնդիր է, որի մի զգալի հատվածը հենց քրեական գործերի քննության համատեքստում է դիտարկվում»,- ասել է վարչապետը։

  • ԱԱԾ-ն հերքում է Սյունիքում ադրբեջանցիների փնտրելու մասին լուրերը

    Ազգային անվտանգության ծառայությունը «ամբողջությամբ հերքում է տեղեկությունները, թե Սյունիքում ադրբեջանցիների են փնտրում», «Ազատությանը» փոխանցել են կառույցից:

    Մեղրի համայնքի մաս կազմող Կուրիսի բնակիչներից Սլավիկը [խմբ. – ազգանունը չհայտնեց] «Ազատությանը» փոխանցեց, որ ինքն է երեկոյան 8:30-ի սահմաններում տեսել 3 անծանոթ մարդկանց: Նա, սակայն, հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել՝ հորդորելով դիմել իրավապահներին:

    Կուրիսի գյուղապետ Դավիթ Օհանջանյանն էլ ասաց, թե ինքն անձամբ ադրբեջանցիների չի տեսել, բայց իրավապահները այդ հարցով զբաղվում են: Թե ի՞նչ են անում իրավապահները, արդյո՞ք Կուրիսի բնակչի ահազանգն են ստուգել կամ ստուգում, հստակ չէ: Ներքին գործերի նախարարությունը դեռ տեղեկատվություն չի տրամադրել:

  • Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ նախնական տեղեկություններով 8 տուժած կա

    Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 07։52-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներ։

    Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին, «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է: Ըստ նախնական տվյալների՝ կա 8 տուժած։