ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Written by

in

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի էլեկտրական ցանցերում տեղի ունեցած խոշոր վթարի հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել տասնամյակների վաղեմության տրանսֆորմատորը. համենայնդեպս, ազգային բարերար Սամվել Կարապետյանից վերցնելուց հետո այս կարծիքն է ՀԷՑ ներկայիս ղեկավարության մոտ։

Խոսքը, նախնական տվյալներով, 1969 թվականին արտադրված տրանսֆորմատորի մասին է, որը 2012 թվականին տեղադրվել է նորակառույց էլեկտրական ենթակայանում։ Եթե այս տվյալները հաստատվեն, ապա ստացվում է, որ ենթակայանում տեղադրվել է շուրջ 43 տարվա վաղեմության սարքավորում։

Փորձագիտական շրջանակներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ ՀԷՑ-ում տեղի ունեցած խոշոր վթարը պայմանավորված լինի հենց այդ տրանսֆորմատորի տեխնիկական վիճակով և շահագործման առանձնահատկություններով։

Այս պահին տրանսֆորմատորի տարիքի և վթարի միջև պատճառահետևանքային կապը պաշտոնապես հաստատված չէ։ ՀԷՑ-ի վթարի իրական պատճառները պարզելու համար անհրաժեշտ է մասնագիտական ուսումնասիրություն, որը թույլ կտա գնահատել սարքավորման վիճակը և պարզել՝ արդյոք դրա շահագործումը կարող էր հանգեցնել նման խոշոր վթարի։

Հիշեցնենք, որ խոշոր վթարը տեղի էր ունեցել 2026 սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին։ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում հրդեհ էր բռնկվել։

 

Հրդեհը մարվել է նույն օրը՝ ժամը 21։10-ին, իսկ էլեկտրամատակարարման խափանման հետևանքով հոսանքազրկվել էր շուրջ 5000 բաժանորդ։

 

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ այս պահին քրեական վարույթ կա նախաձեռնված։

Իսկ ՀԷՑ-ն էլ իր հերթին պատվիրել էր անկախ էներգոտեխնիկական և հրդեհային փորձաքննություն, որի արդյունքները դեռ չկան»։

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *