Category: MegaNews

  • Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը

    Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգը արդեն պաշտոնապես ամուսնալուծված են։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակել է վճիռը՝ բավարարելով Ռոտենբերգի հայցը։

    Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է Նատալյա Ռոտենբերգի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը։

    Արզաքանցյանն ու Ռոտենբերգը միասին ապրել են 8 տարի, մայիսի 15-ին Նատալյա Ռոտենբերգը հայց է ներկայացրել դատարան՝ ամուսնալուծության պահանջով։

  • ՔՊ-ական Արեն Մկրտչյանը ևս մանդատը չի վերցնում

    ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից։

    «Հրաժարվել եմ Ազգային Ժողովի պատգամավորի մանդատից և շարունակում եմ աշխատանքը որպես Լոռու մարզպետ»,- հայտարարել է նա։

  • Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետ

    Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը գրում է․ «Տեղեկացնում եմ, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ։

    Նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս նշել եմ, որ շարունակելու եմ իմ աշխատանքը հանուն Վայոց ձորի և նրա բնակիչների։ Այսօր ևս հավատարիմ եմ այդ խոստմանը՝ շարունակելով ստանձնած պատասխանատվությունը։

    Իմ առաջնահերթությունը մնում է մարզի առջև ծառացած խնդիրների լուծումը և նոր ծրագրերի իրականացումը՝ ի նպաստ Վայոց ձորի զարգացման ու ապագայի։

    Առջևում բազմաթիվ կարևոր ծրագրեր և նախաձեռնություններ են, որոնք միասին պետք է կյանքի կոչենք։ Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի, փոխվստահության և հետևողական ջանքերի շնորհիվ կշարունակենք մարզի զարգացման ուղին՝ ստեղծելով նոր հնարավորություններ և ապահովելով Վայոց ձորի հետագա առաջընթացը»։

  • Կադրային փոփոխություններ Երևանի թաղապետարաններում. Ռոմիկ Մխիթարյանը կղեկավարի Շենգավիթ վարչական շրջանը. MegaNews

    «MegaNews»-ի տեղեկություններով՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նոր ղեկավար կնշանակվի Ռոմիկ Մխիթարյանը։

    Այս լուրը համընկնում է նաև Մխիթարյանի այսօրվա ֆեյսբուքյան հայտարարության հետ, որով նա տեղեկացրել է իր ընթացիկ լիազորությունների դադարեցման մասին.

    «Դադարեցնում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի իմ գործունեությունը»։

    Հիշեցնենք, որ մինչ այս Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Տիգրան Գաբրիելյանը։ Թեև վերջինիս պաշտոնավարման ժամկետը տևեց ընդամենը մի քանի ամիս, այդ ընթացքում նրան հաջողվել էր ձևավորել աշխատանքային ակտիվ տեմպ, նախաձեռնել վարչական շրջանի բարեկարգմանն ու ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր և անմիջական աշխատելաոճի շնորհիվ արժանանալ բազմաթիվ շենգավիթցիների դրական գնահատականին։

    «MegaNews»-ի տեղեկությունների պաշտոնական հաստատման դեպքում՝ Ռոմիկ Մխիթարյանը կստանձնի մի վարչական շրջանի ղեկավարումը, որտեղ արդեն իսկ նշագծված է զարգացման հստակ օրակարգ։ Այս համատեքստում նորանշանակ ղեկավարի գլխավոր մարտահրավերը կլինի մեկնարկած ռազմավարական ծրագրերի անխափան հաջորդականության և դինամիկայի ապահովումը։

     

     

  • Առյուծներին խնամողներն զգուշացրել են, որ այդ օրը նրանց չկերակրման օրն է, և քնեցումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ

    «Հրապարակ օրաթերթ»-ը գում է.

     

    «Չեմ կարծում, որ նմանատիպ կենդանիներին հնարավոր է առանց որեւէ փաստաթղթի Հայաստան բերել, որովհետեւ մի քանի անցակետեր են անցնում»,- անդրադառնալով որոշ շրջանակների կողմից տարածվող լուրերին, թե Գագիկ Ծառուկյանը հնարավոր է անօրինական ճանապարհով Հայաստան բերած լինի սպիտակ առյուծին, մեզ հետ զրույցում ասաց Էնդեմիկ եւ վտանգված տեսակների պահպանման հիմնադրամի ղեկավար Մանուկ Մանուկյանը։


    Ինչ վերաբերում է առյուծին քնեցնելուն, թե արդյոք կենդանաբանական այգու անասնաբույժը չէ՞ր տիրապետում նման կենդանու քնեցման առանձնահատկություններին, ապա Մանուկյանը նշեց, որ քնեցնելուց առաջ բոլոր անասնաբույժները նախ ուսումնասիրում են տվյալ կենդանու պատմությունը, թե որ դեղի նկատմամբ ինչ ռեակցիա կարող է դրսեւորել, ինչ հիվանդություններ է ունեցել, ինչ բուժումներ է ստացել, նոր քնեցնել։

    «Սրանք նյուանսներ են, որոնք բոլոր անասնաբույժներն ուսումնասիրում են, նոր քնեցնում։ Չեմ կարծում, թե կենդանաբանական այգու անասնաբույժն այնպիսի մասնագետ լինի, որ չուսումնասիրի կենդանու պատմությունը, ու առանց ուսումնասիրելու` բռնեն ու քնեցնեն։ Կարող է այդ կենդանին որեւէ խնդիր ունի, նախ պետք է հասկանալ կենդանու վիճակը, նոր քնեցնել։ Թե այնտեղ ինչ է եղել, ոնց է եղել, քանի որ տեղում չեմ եղել, դժվար է ասել։ Ընդհանրապես, կենդանու հետ որեւէ գործողություն հրատապ պետք չէ անել։ Կենդանիների հետ որեւէ հրատապ գործողություն անելուց միշտ խնդիր ես ունենում, ամեն ինչը պետք է նախապատրաստել՝ ուր ես տեղափոխելու, ոնց, ինչ պայմաններում ես պահելու, նախապես պլանավորված պիտի լինի ամեն ինչ։ Հրատապ տեղափոխումը թույլատրելի է միայն ծայրահեղ պարագայում, երբ արդեն կենդանու կյանքին վտանգ է սպառնում։ Բայց նույնիսկ հրատապ տեղափոխման դեպքում էլ կա դեղերի քանակ, թե ինչ դեղանյութով են նարկոզ տալիս, վիրահատության դեպքում խոր քնեցման համար են տալիս, այնինչ` տեղափոխության համար ավելի թույլ դեղերով են քնեցնում, նայած թե որ դեղն են օգտագործում։ Քնեցնելուց հետո թթվածին պետք է տան, դեղեր կան, որ եթե չեն օգտագործում, թթվածին չեն տալիս, ժամանակ գոյություն ունի, որ այդքան ժամանակից հետո պիտի հակաթույնը ներարկես, որպեսզի կենդանին արթնանա, ճիշտ դոզան պիտի ներարկես։ Չեմ կարող ասել, թե այնտեղ ինչ է եղել ու ոնց, ինչ դեղանյութ ու ինչ դոզայով են ներարկել։ Միայն տեղում գործող անասնաբույժը կարող է ասել»,- ասաց Մանուկյանը։

    Հետաքրքրվեցինք, թե արդյոք կենդանաբանական այգին հարմար պայմաններ ունի՞՝ այնտեղ նեղոսյան կոկորդիլոսներ պահելու համար, որովհետեւ լուրեր էին տարածվել, թե Ծառուկյանի նեղոսյան կոկորդիլոսներին եւս պետք է տեղափոխեն կենդանաբանական այգի։ Ի պատասխան, Մանուկ Մանուկյանն ասաց, որ եթե չունեն պայմաններ, պիտի հրաժարվեն կենդանուն տեղափոխելուց, քանի որ անթույլատրելի է այդ կենդանիներին վատ պայմաններում պահելը, ինչը կարող է հանգեցնել մահվան։ Ասաց նաեւ, որ հինգ տարի առաջ է կենդանաբանական այգու փոխտնօրեն եղել, եւ հինգ տարի առաջվա իր ունեցած տվյալներով այգին կոկորդիլոսներին պահելու հնարավորություն չուներ, սակայն հինգ տարվա ընթացքում շատ բան կարող է փոխված լինել։ Վայրի կենդանիների տեղափոխումը կարող է տեւել օրեր, իսկ երբեմն էլ՝ ամիս,- շեշտեց Մանուկյանը եւ հավելեց, որ տեղափոխումը պետք է հետաձգել, եթե բավարար պահման պայմաններ չունեն։ «Կենդանիներին տեղափոխելուց հետո կարանտինային ռեժիմի մեջ է պետք պահել, հատուկ խնամք տարվի, կարանտինից հետո տեղափոխվեն այլ տարածք, որտեղ ավելի ազատ կլինեն, պայմաններն ավելի լավը կլինեն։ Ի դեպ, կարանտինային պայմաններում մեկ ամիս կարող են պահել, բայց հետո հատուկ տարածք պետք է տրամադրեն կենդանիներին՝ դա պարտադիր է։ Եթե մասնագետները որոշել են, որ պիտի տեղափոխեն, ուրեմն այդ պայմաններն ունեն, իսկ եթե չունեն պայմաններ, ո՞նց կարող են տեղափոխել: Չեմ պատկերացնում վագրին կամ առյուծին ինչ-որ թութակի վանդակում պահելը։ Եթե կենդանաբանական այգու կոկորդիլոսի համար հատկացված հին տեղն էր, ապա այնտեղ չեն կարող տեղավորել, բայց կարծում եմ՝ երեւի թե ինչ-որ տարածք կա այգում, որտեղ կարող են տեղավորել»,- ենթադրեց Մանուկյանը։

    Հարցին, որ եթե տեղափոխումից հետո կենդանիների անկման դեպքեր դարձյալ լինեն, ո՞վ է լինելու դրա հիմնական պատասխանատուն, Մանուկյանն ասաց, որ եթե կենդանին քո պատասխանատվության գոտում է, բնականաբար, այդ մարմինն էլ պատասխանատվության կրողն է։ Այսինքն, կենդանաբանական այգին, որը փորձեց առյուծի մահվան մեղքը գցել նրա առողջական վիճակի վրա: Իսկ առյուծներին խնամողներն ասում են, թե զգուշացրել են, որ այդ օրը առյուծների չկերակրման օրն է, եւ քնեցումը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ:

  • Չինաստանը Ռուսաստանին մատակարարում է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ. ԶԼՄ-ներ

    Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցությունն ավելի խորն է, քան հրապարակայնորեն հայտնի էր։ Այս մասին հաղորդվել է The Insider-ի, Der Spiegel-ի և Le Monde-ի իրականացրած համատեղ հետաքննության ժամանակ՝ հղում անելով գաղտնի բանակցությունների վերաբերյալ փաստաթղթերին։

    Չինաստանը Մոսկվային առաջարկել է մի շարք տեխնոլոգիական մշակումներ զինամթերքի, օդային և հրթիռային պաշտպանության, ինչպես նաև արհեստական ​​բանականության ոլորտներում, որպեսզի Ռուսաստանը կարողանա փորձարկել այդ տեխնոլոգիաներն Ուկրաինայում իրական մարտական ​​գործողությունների ժամանակ և արդյունքները կիսել Պեկինի հետ։

    Ավելին՝ Չինաստանը Ռուսաստանին ներգրավել է Իլոն Մասկի Starlink արբանյակային համակարգի դեմ պայքարի ծրագրում՝ իրավական և դիվանագիտական ​​միջոցներով, ինչպես նաև արբանյակների ուղղակի ոչնչացման միջոցով։

    Բացի այդ, Չինաստանը պետք է Մոսկվային մատակարարի միկրոսխեմաներ և էլեկտրոնիկա, իսկ Ռուսաստանը Չինաստանին՝ հումք և այն բաղադրիչները, որոնց հասանելիությունը Պեկինի համար դժվար է արևմտյան պատժամիջոցների պատճառով։

    Ավիացիոն տեխնոլոգիաների ոլորտում քննարկումները ներառել են համատեղ լաբորատորիաներ, մտավոր սեփականության համատեղ օգտագործում և տեխնոլոգիաների փոխադարձ փոխանցում։

    Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլն արդեն արձագանքել է հրապարակմանը։ Նա խիստ քննադատել է Պեկինին՝ հաղորդել է AFP գործակալությունը:

    «Չինաստանը պետք է հասկանա, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին ցանկացած աջակցություն երկարաձգում է հակամարտությունը և բերում է նոր, անթիվ տառապանքներ»,- ընդգծել է նախարարը։

  • Կոշտ խոսեցի ՊՆ-ի, ԳՇ պետի հետ, ասեցի՝ էս ի՞նչ եք թույլ տալիս. Քոչարյան

    Կոշտ խոսեցի ՊՆ-ի, ԳՇ պետի հետ, ասեցի՝ էս ի՞նչ եք թույլ տալիս. Քոչարյան


    Մանրամասները՝տեսանյութում






  • ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբ

    ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբ.

    ՀՀ ԱԺ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀՐԱՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

    Մենք՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կին պատգամավորներս, խոր մտահոգություն ենք հայտնում մեր գործընկեր, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի կիրառման առնչությամբ։

    Համոզված լինելով, որ հարուցված քրեական վարույթն ուղղորդված է գործադիր իշխանության կողմից և ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունի, նաև խիստ վիճահարույց է օրինական հիմքերի առկայությունը, այնուամենայնիվ, արձանագրում ենք, որ կալանքը քրեական դատավարության մեջ խափանման ծայրահեղ միջոցն է և կիրառվում է, երբ ավելի մեղմ միջոցներով անհնար է ապահովել վարույթի բնականոն ընթացքը։

    Օրենքի գերակայության, մարդու ազատության և անմեղության կանխավարկածի սկզբունքները պահանջում են, որ յուրաքանչյուր նման որոշում լինի համաչափ, բավարար հիմնավորված և անխուսափելի։

    Հաշվի առնելով փաստի հանրային հնչեղությունը, Արեգնազ Մանուկյանի՝ քաղաքական-հասարակական գործունեությունը, անչափահաս երեխա ունենալու հանգամանքը, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության սկզբունքները՝ կոչ ենք անում.

    1. Անհապաղ վերանայել Արեգնազ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

    2. Կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային խափանման միջոց։

    3. Ապահովել քրեական վարույթի ամբողջ ընթացքում օրենքի, արդար դատաքննության և մարդու իրավունքների միջազգային չափանիշների լիարժեք պահպանումը։

    Այսու, հորդորում ենք ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և վարույթ իրականացնող մարմնի ղեկավար Արթուր Պողոսյանին՝ վերանայել կալանքի անհրաժեշտությունը և ապահովել Արեգնազ Մանուկյանի կալանքից ազատ արձակումը՝ կիրառելով խափանման ավելի մեղմ, այլընտրանքային միջոց։

    Հաստատում ենք, որ արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը կարող է պահպանվել միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր որոշում հիմնված է բացառապես օրենքի և իրավաչափության սկզբունքի վրա, այլ ոչ թե՝ քաղաքական բռնաճնշումների։

    Մենք՝ ԱԺ ընդդիմադիր կին պատգամովորերս, մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Արեգնազ Մանուկյանին և ընտանիքին՝ համոզումով, որ խոսքի, խղճի, քաղաքական հայացքների և գործունեության ազատությունը անկասելի արժեքներ են։

    1. Գալստյան Լիլիթ

    2. Գասպարյան Իրինա

    3. Գրիգորյան Աննա

    4. Թովմասյան Թագուհի (անկուսակցական)

    5. Խամոյան Ագնեսա

    6. Խերանյան Արմինե

    7. Կյուրեղյան Արմենուհի

    8. Կրպեյան Ասպրամ

    9. Միրզոեւա Զեմֆիրա

    10. Մկրտչյան Աննա («Պատիվ ունեմ» խմբակցություն)

    11. Վարդանյան Արփինե

    12. Վարդանյան Էլինար

    13. Վարդանյան Քրիստինե

    10. 07. 2026, Երևան

     

  • Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան աջակցություն է հայտնում Գագիկ Ծառուկյանին

    Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան կարճ հայտարարությամբ զորակցություն է հայտնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։

    «Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ մաղթելով շուտափույթ ազատում»,- նշել են հայտարարությունում։

  • «Պահանջում ենք անհապաղ դադարեցնել բռնաճնշումները». Տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ

    Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը՝ ստորև.

    «Մեր վրդովմունքն ու անհանգստությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանի դեմ մեկնարկած աննախադեպ և անարդար ճնշումների վերաբերյալ։

    Ամբողջ կյանքում Հայաստանի համար բարիք ստեղծած, տասնյակ հազարավոր աշխատատեղեր ապահոված մարդուն, հարյուրավոր գործարար նախագծերի, անհաշվելի բարեգործական նախաձեռնությունների հեղինակ, հազարավոր մարզական հաղթանակների կերտման ակունքում գտնվող մարդուն նման ցուցադրական և անարդար հետապնդման ենթարկելը խոսում է մեր երկրում իրավական և բարոյական լուրջ ճգնաժամի մասին։ Գործող տասնյակ խոշոր ձեռնարկությունների աշխատանքի ընդհատումը, արտադրական ցիկլի կոպիտ դադարեցումը վնասում են այդ ձեռնարկությունների առողջ կենսագործունեությանը, գործազուրկ են թողնում հազարավոր աշխատակիցների և լրջորեն վնասում են մեր երկրի գործարար և ներդրումային վարկին։

    Գագիկ Ծառուկյանն ամբողջ կյանքում կառուցել է Հայաստանում, բարիք ստեղծել մեր երկրի համար, տասնամյակներ շարունակ աջակցել է սպորտին, մշակույթին, կրթությանը, եկեղեցուն, աշխարհի բոլոր ծայրերում հայապահպանությանը։ Նրա դեմ սանձազերծված տգեղ, հակամարդկային արշավը պատիվ չի բերում դրա մասնակիցներից որևէ մեկին։

    Մեր սատարումն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին, պահանջում ենք անհապաղ դադարեցնել այս աննախադեպ բռնաճնշումները։ Սա մարդու իրավունքների, ազատությունների ծանր ոտնահարում է, հերթական հարվածն է մեր արդարադատության համակարգին, և մեզ կտրուկ հեռացնում է հանրային երկխոսության, համերաշխության մթնոլորտի հաստատումից, որի անհրաժեշտության մասին մշտապես խոսել է Գագիկ Ծառուկյանը։

    Մարտին Վարդազարյան – ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր

    Հրանտ Թոխատյան – Հայաստանի ժողովրդական արտիստ

    Գուրգեն Մելիքյան – ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր 

    Նորա Արմանի – Դերասանուհի, ռեժիսոր, ԱՄՆ

    Հակոբ Ղազանչյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայ բեմադրիչ

    Մերուժան Տեր-Գուլանյան – Գրող, հրապարակախոս

    Հովհաննես Իշխանյան – Ռեժիսոր

    Աննա Մայիլյան – ՀՀ վաստակավոր երգչուհի

    Արամ Գևորգյան – Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ 

    Էմմա Պետրոսյան – Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ 

    Ռուբեն Մելքոնյան – Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

    Աբրահամ Գասպարյան – ՔԳԹ․դոց․, «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն

    Արտակ Բեգլարյան – Արցախի նախկին ՄԻՊ

    Նժդեհ Իսկանդարյան – Արցախի Հանրապետության Պետական նախարար

    Շուշան Պետրոսյան – Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

    Նազենի Հովհաննիսյան – Դերասանուհի, հաղորդավարուհի

    Ավետ Բարսեղյան, բանաստեղծ – ՀՀ վաստակավոր արտիստ

    Լևոն Հարությունյան -Դերասան 

    Դավիթ Սահակյանց – Ռեժիսոր-մուլտիպլիկատոր

    Մհեր Մկրտչյան – Ռեժիսոր

    Դավիթ Ամալյան – Երգիչ, երգահան 

    Արմեն Սամվելյան – Քանդակագործ

    Դիվանագետների համահայկական խորհուրդ

    Համահայկական Հասարակական Դաշինք

    «Հայաստան-Արցախ» ՀԵՄ 

    «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնություն

    «Այլընտրանքային նախագծեր» խումբ

    Եվրոպայի հայկական միությունների ֆորում

    Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա

    Վահագն Մելիքյան – Արտակարգ և լիազոր դեսպան 

    Մարիամ Չախոյան – Թուխմանուկ ՀԿ նախագահ, իրավաբան

    Վիկտոր Մնացականյան – Հայկական գորգի ազգային կենտրոնի նախագահ, 

    Ատոմ Մխիթարյան – ՀՀ ԳԱԱ մագիստրատուրայի դեկան

    Կարո Վարդանյան – գրականագետ, արվեստի վաստակավոր գործիչ

    Սամվել Հարոյան – Մշակույթի գործիչ

    Արսեն Գրիգորյան – Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ 

    Ալլա Լևոնյան – Երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ

    Արթուր Բախտամյան – ՀՀ վաստակավոր լրագրող

    Իսրայել Հակոբկոխյան- Սպորտի վաստակավոր վարպետ, բռնցքամարիկ

    Արմինե Հովհաննիսյան – Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ հիմնադիր

    Սարգիս Բաղդասարյան – Մշակույթի վաստակավոր գործիչ

    Արման Նուռ – Զարդագործ, ոսկերիչ

    Գայանե Ներսիսյան ՀՀ վաստակավոր արտիստ, 

    Արթուր Մեսրոպյան – Ֆուտբոլիստ

    Ռուբեն Մխիթարյան – Պրոդյուսեր

    Սոֆի Մխեյան -Երգչուհի

    Անաիս Սարդարյան – Դերասանուհի

    Վահե Բեգոյան – Խմբավար

    Արթուր Սահակյան – Ռեժիսոր

    Ժիրայր Դադասյան – Ռեժիսոր 

    Անի Ղազարյան – Դերասանուհի

    Հուսիկ Արա – Բանաստեղծ

    Լիլիթ Բլեյան – Երգահան

    Արթուր Խաչենց – Երգիչ

    Հովհաննես Գալստյան – Ռեժիսոր

    Տիգրան Ավետիսյան – Երաժիշտ

    Արթուր Հովհաննիսյան -Պրոդյուսեր 

    Լիլիթ Մելքոնյան – Հեռուստալրագրող

    Սրբուհի Ստամբոլցյան – Երգչուհի, երգահան

    Կարապետ Մինասյան – Հայաստանի արդարադատության նախարարի նախկին խորհրդական, ԽՍՀՄ սպորտի վարպետ, 

    Մարինե Զաքարյան – Կինոռեժիսոր, կինոսցենարիստ

    Սաթիկ Ստեփանյան – Կինոճարտարագետ, պրոդյուսեր

    Արմեն Գրեյգ – Կինոդերասան, պրոդյուսեր, ԱՄԷ

    Լիանա Անթառանյան – Դրամատուրգ 

    Էդուարդ Աբրահամյան – Կինոռեժիսոր, կինոսցենարիստ

    Մերի Ադամյան – Կինոգետ, հեռուստառեժիսոր

    Ներսիկ Իսպիրյան – Երգիչ, երգահան

    Գայա Արզումանյան – Երգիչուհի

    Ջավահիր Եղիկյան – «Ես կամ» հաղորդաշարի հեղինակ

    Վիկ Դարչինյան –հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 

    WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն

    Իրինա Ծատուրյան – Հոգեբան

    Տիգրան Նալչաջյան – Դերասան

    Նարինե Մանուկյան – «Հայ Մայրեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ

    Արզիկ Մխիթարյան – Հոգեբան, պրոֆեսոր, 

    Լավրենտ Լալայան – Արցախի ժողովրդական նկարիչ, քանդակագործ, պրոֆեսոր

    Հարություն Հակոբկոխյան – Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն 

    Սոնյա Դիլանյան – Դիզայներ, ոճաբան

    Սյուզաննա Մկրտչյան – «Փրայմ Հոլդինգ» ընկերության տնօրեն

    Գայանե Մարգարյան – «Չայկոֆֆ» ընկերության հիմնադիր-տնօրեն

    Լիլիթ Ծատուրյան – Քվանթային հոգեբան

    Դիաննա Գրիգորյան – Հաղորդավար

    Ինա Կարապետյան – Դերասանուհի, երգչուհի, 

    Մանանա Գեւորգյան -Դերասանուհի

    Մարինե Գաբրիելյան – Դերասանուհի

    Արծրուն Հարությունյան – Դերասան

    Ռուբեն Հովհաննիսյան – Մասսայական միջոցառումների ռեժիսոր

    Անուշիկ Առաքելյան – Դերասանուհի

    Ռանուշ Ավոյան–Բլոգեր

    Բելլա Բաբախանյան–Բլոգեր

    Նարե Գևորգյան–Երգչուհի

    Սարգիս Ավետիսյան–Եգիչ

    Արսեն Սաֆարյան–Երգիչ

    Սարգիս Եղիազարյան–Երգիչ

    Արման Հովհաննիսյան – Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ

    Իննա Մխիթարյան – Ռեժիսոր

    Աշոտ Աղաբաբյան – Գրող, հրապարակախոս

    Կարո Շահբազյան–Մշակույթի գործիչ

    Մուրադ Մշեցի– Երգիչ, երգահան

    Սամվել Գալստյան – Երգիչ, երգահան, պրոֆեսոր

    Հովիկ Վարդումյան – Գրող, ՀԳՄ նախագահության անդամ

    Արտյոմ Խուգոյան – Եռամարտի աշխարհի բացարձակ և բազմակի չեմպիոն