Category: MegaNews

  • Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է

    Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ ծառն ընկել է ընթացող մոպեդի վրա․ վերջինի վարորդը մահացել է։ Ծառի ընկնելու հետևանքով վնասվել է նաև Honda մակնիշի ավտոմեքենա։

    Փրկարարները սահմանազատել են տարածքը և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել ծառը։

  • Ծառուկյանի շուրջ զարգացումները շարունակում են մնալ հանրային ուշադրության կենտրոնում. իրավական գործընթացից մինչև հասարակական արձագանք

    Օրեր առաջ համացանցում լայն տարածում գտած տեսանյութը, որտեղ պատկերված էր, թե ինչպես են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին նրա առանձնատանը բերման ենթարկում՝ կիրառելով ֆիզիկական ուժ, շարունակում է մնալ հանրային և քաղաքական քննարկումների կենտրոնում։

     

    Այս պատմության ամենացավալի և մարդկային կողմը հանրությանը հայտնի դարձավ երեկ։ Մամուլում հրապարակվեց, որ համացանցում տարածված տեսանյութը դիտելուց հետո կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր առողջական վիճակը։ Ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատեց նաև Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

     

    Որևէ մոր համար դժվար է հանգիստ հետևել, թե ինչպես են իր որդու նկատմամբ կիրառում ուժ, հատկապես այն պարագայում, երբ հրապարակված կադրերում վերջինս տեսանելի դիմադրություն չէր ցուցաբերում։ Հենց այս հանգամանքն էլ հանրության շրջանում առաջացրել է բազմաթիվ հարցեր՝ որքանո՞վ էր համաչափ նման գործողությունը և արդյոք հնարավոր չէր նույն իրավական նպատակը իրականացնել առավել զուսպ ու համաչափ միջոցներով։ Առավել ևս, որ գործողություններից հետո իրավապահները շուրջ 13 ժամ շարունակ իրականացրել են քննչական գործողություններ Ծառուկյանի առանձնատանը։

     

    Անշուշտ, քրեական վարույթի իրավական գնահատականը պետք է տրվի բացառապես օրենքի շրջանակներում, և գործի բոլոր հանգամանքները պետք է պարզվեն իրավական ընթացակարգերով։ Սակայն այս պատմությունն արդեն վաղուց դուրս է եկել զուտ իրավական դաշտից՝ վերածվելով լայն հասարակական քննարկման թեմայի։

     

    Այս օրերին սոցիալական ցանցերում և հանրային հարթակներում իրենց աջակցությունն են հայտնել բազմաթիվ հայտնի մարզիկներ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, օլիմպիական խաղերի մասնակիցներ, մշակույթի գործիչներ, քաղաքական և հասարակական դեմքեր։ Նրանք իրենց հրապարակումներում խոսել են Գագիկ Ծառուկյանի՝ տարիների ընթացքում հայկական սպորտի, բարեգործության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ունեցած ներդրման մասին՝ ընդգծելով, որ իրավական բոլոր գործընթացները պետք է իրականացվեն օրենքի, համաչափության և մարդու արժանապատվության պահպանման սկզբունքներով։

     

    Գագիկ Ծառուկյանը երկար տարիներ եղել է հայկական սպորտի գլխավոր աջակիցներից մեկը։ Նրա անմիջական աջակցությամբ բազմաթիվ մարզաձևեր ստացել են զարգացման հնարավորություն, կառուցվել ու վերանորոգվել են մարզական համալիրներ, իսկ հարյուրավոր հայ մարզիկներ միջազգային մրցահարթակներում կարողացել են արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը՝ բարձրացնելով երկրի պետական դրոշը և հնչեցնելով ազգային օրհներգը։

     

    Բարեգործության ոլորտում ևս նրա գործունեությունը լայն ընդգրկում է ունեցել։ Հատկապես 2020 թվականի պատերազմից հետո իրականացված աջակցության ծրագրերի շրջանակում բազմաթիվ արցախցի ընտանիքներ ստացել են բնակարանային, սոցիալական և ֆինանսական աջակցություն։ Հանրության ուշադրության կենտրոնում էր նաև Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի հուշարձանի կառուցման նախաձեռնությունը, որը նախատեսվում էր իրականություն դարձնել որպես համահայկական նշանակության նախագիծ և Հայաստանի զբոսաշրջության զարգացման կարևոր խորհրդանիշ։

     

    Մտահոգիչ է նաև ստեղծված իրավիճակի տնտեսական կողմը։ Հանրային քննարկումների համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված բիզնեսների գործունեության դադարեցման հետևանքով շուրջ 10 հազար աշխատակից կարող է կանգնել աշխատանքը կորցնելու վտանգի առաջ։ Նման զարգացումները կարող են ծանր սոցիալական հետևանքներ ունենալ հազարավոր ընտանիքների համար, որոնց ապրուստի հիմնական աղբյուրը հենց այդ աշխատատեղերն են։

     

    Առանձին քննարկման թեմա է դարձել նաև Գագիկ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգու կենդանիների տեղափոխումը։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ տեղափոխման ընթացքում անկել է առյուծներից մեկը, իսկ մյուս կենդանիները տեղափոխվել են այլ վայր։ Այս հանգամանքները նույնպես հանրության շրջանում բազմաթիվ հարցեր են առաջացրել, քանի որ կենդանիները որևէ առնչություն չունեին իրականացվող քրեական վարույթին։

     

    Անկախ գործի վերջնական իրավական հանգուցալուծումից՝ հանրության զգալի հատվածը սպասում է, որ արդարադատությունը կիրականացվի բացառապես օրենքի, համաչափության, հարգանքի և մարդասիրության սկզբունքների պահպանմամբ։ Իրավական պետությունում արդարադատությունը պետք է ոչ միայն իրականացվի, այլև հասարակության համար լինի տեսանելի որպես արդար, հավասարակշիռ և արժանապատիվ գործընթաց։

     

    Մարգարիտա Դավթյան

  • «Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում

    Մի քանի օրից Թալինի հրապարակը լցվելու է ֆեստիվառյան տրամադրությամբ։ 

    Երեկոյան մեծ համերգին հնչելու են ժողովրդական սիրելի երգեր ու ազգային  պարեղանակներ։ Այս «Ֆեստիվառին» մեզ է միանում նաև ժողովրդական երաժշտության սիրված արտիստ Գուրգեն Դաբաղյանն իր կատարումներով, որոնք երեկոն խոստանում են դարձնել առավել տպավորիչ։

    Հուլիսի 18-ին` 19:30-ին արի՛ Թալին և մասնակցի՛ր այս տարվա «Ֆեստիվառի» առաջին մեծ համերգին։

    Մուտքն ազատ է։

    «Ֆեստիվառը» իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ։

  • «1000 դհոլ»` Արարատ լեռան ֆոնին. Արա Գևորգյանի նոր նախագիծը` Գինեսի հավակնորդ

    Կոմպոզիտոր Արա Գևորգյանը դեռ մեկ ամիս առաջ ֆեյսուքյան իր էջում հայտարարություն էր տարածել, որտեղ բոլոր դհոլահարներին հրավիրում էր մասնակցելու իր հերթական ուշագրավ նախագծին, որի նպատակն էր տեսահոլովակ նկարահանել «1000 դհոլ»-ի մասնակցությամբ: Օրերս իրականացված նախագիծը ուշագրավ է երկու առումով, նախ նպատակներից է նախագիծը գրանցել Գինեսի ռեկորդների գրքում, իսկ երկրորդը նկարահանման վայրի ընտրությունն է` Արարատ լեռան ֆոնին։

    Նկարահանումներն ընթացել են Աշտարակից Եղվարդ տանող ճանապարհին։

    Ռեժիսոր Վահե Յանի նկարահանած տեսահոլովակին մասնակցել են հիմնականում 10 տարեկանից բարձր երեխաներ։ 

    Նախագծի շրջանակում հնչել է Կոմիտաս և հենց Արա Գևորգյանի ստեղծագործություններից։

    Հիշեցնենք, որ նախկինում արդեն ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանի երեք նախաձեռնություններ գրանցվել են WDPO համաշխարհային ռեկորդների գրքում: Չորրորդը՝ «1000 դհոլ» նախագիծը ևս պետք է ներկայացվի գրանցման համար:

  • Սուրեն Պապիկյանի հրահանգով կալանավորվածներն ազատվել են

    Նախընտրական շրջանում՝ մայիսի 16-ին, Տաշիրը մերժել էր ՔՊ-ին՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացած քարոզարշավի ժամանակ: Քաղաքացիները վանկարկել էին՝ «Սամվել, վարչապետ», ՔՊ միտինգին ներկայացել էին «Ուժեղ Հայաստանի» դրոշներով, փորձել էին փակել ինչ-որ մեքենայի ճանապարհը, ինչը զայրացրել էր Սուրեն Պապիկյանին։ Նա ոստիկանություն էր կանչել, եւ 10 անձի բերման էին ենթարկել: 10 ընդդիմադիր քաղաքացու ձերբակալությունը բացատրեցին «Նորաշեն եւ Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցների կողմից ՔՊ կուսակցության նախընտրական քարոզարշավի բնականոն ընթացքը խոչընդոտելու» հանգամանքով: Քննչական կոմիտեն անմիջապես վարույթ նախաձեռնեց, այդ անձանց որպես մեղադրյալ ներգրավեցին: 10 անձից 6-ի դեպքում դատարանը բանտային կալանք սահմանեց, 4-ին՝ տնային կալանք։ Հաղորդեցին, որ «կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ»։

    Պարզվում է՝ այդ գործով ոչ թե 10, այլ 13 մեղադրյալ կա։ Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք՝ նախաքննությունը շարունակվո՞ւմ է, փոխվե՞լ են խափանման միջոցները։ «13 մեղադրյալ է, որից 2-ի խափանման միջոցը տնային կալանք է, մյուսներինն այլընտրանքային խափանման միջոցներ են, նախաքննության փուլում է»։ Մեղադրյալներից 3-ի պաշտպանությամբ զբաղվում է փաստաբան Զորի Բաբայանը, որը մեզ ասաց, որ մեղադրյալների խափանման միջոցները փոխվել են, մի քանիսն ի սկզբանե կալանավորված է եղել 1 ամսով, երբ նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել՝ կալանքը երկարացնելու համար, դատարանը մերժել է։

     

  • Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ «Հրապարակ»

    Հրապարակ օրաթերթը գրում է.

    Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը։

    «Մեր տեղեկություններով՝ կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է: Նա տեսել է և շատ ծանր է տարել տարածված տեսանյութերն ու լուսանկարները»,-գրել է լրատվամիջոցը։

  • Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց

     

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը։

    Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` նա և ևս մեկ անձ մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը կազմակերպելու մեջ։

    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը առանձնատանը և նրան պատկանող 70–ից ավելի ընկերություններում հուլիսի 6–ին ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՊԵԿ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել, որոնք տևել են ավելի քան 12 ժամ։ Դրանից հետո Ծառուկյանը և ևս մեկ անձ ձերբակալվել են, իսկ մեկ այլ անձի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։

  • Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են

    Ադրբեջանկան ԶԼՄ-ները գրում են, որ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով առաքվել են պրոպան և պարարտանյութեր:

    Մամուլի տվյալներով՝ այսօր առաքվել է 14 երկաթուղային վագոն՝ 470 տոննա պրոպանով և հինգ երկաթուղային վագոն՝ 339 տոննա պարարտանյութով։

    Մինչ օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 36000 տոննա հացահատիկ, մոտ 8000 տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին և 414 տոննա անտրացիտ։

  • Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին

    Մեղադրյալի աթոռին է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կինը, գրում է «Լուրեր»-ը։

    Նա, մի քանի հոգու հետ հանցակցությամբ, Ծաղկաձորում ապօրինի տիրացել է 1,3 հեկտար հողատարածքի։ Մեղադրյալների թվում է Ծաղկաձորի նախկին համայնքապետը:

    Մանրամասները՝ տեսանյութում։

  • «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին

    «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին