Category: MegaNews

  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով

     

    Հուլիս 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով: Այդ մասին հայտնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից:

     

    «Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմի և համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։

     

    Ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ։

     

    «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում երեխայի հարազատներին և կիսում կորստի ծանր վիշտը»,- նշված է հաղորդագրության մեջ:

     

  • Ժամանակին Ծառուկյանի հետ ընդդիմախոսներ էինք, բայց մենք մտե՞լ ենք ընտանիք, հատե՞լ ենք կարմիր գծերը

    Ժամանակին Ծառուկյանի հետ ընդդիմախոսներ էինք, բայց մենք մտե՞լ ենք ընտանիք, հատե՞լ ենք կարմիր գծերը


    Մանրամասները՝այստեղ






  • Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ




    Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 3-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի՝ համայնքին պատճառված 76 միլիոն 822 հազար դրամ վնասի հատուցման պահանջով:


    Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ: Միաժամանակ, դատարանը բավարարել էր դատախազի միջնորդությունը և հայցագնի՝ 76 միլիոն 822 հազար դրամի չափով արգելանք էր կիրառել Գագիկ Բեգլարյանին պատկանող գույքի նկատմամբ:


    Հայցի հիմքում դրվել էին քրեական վարույթներից մեկով հաստատված փաստական հանգամանքները:


    Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 7-ի վճռով, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության հայցը բավարարվել է ամբողջությամբ:


    Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Գագիկ Բեգլարյանից հօգուտ Երևանի համայնքի կբռնագանձվի 76 միլիոն 822 հազար դրամ՝ որպես համայնքին պատճառված վնասի հատուցում։

    Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն

  • ԱԺ հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը մեկ ամսում երկրորդ անգամ պարգևատրման մասին որոշում է ստորագրել

    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 10-ին կարգադրություն է ստորագրել, որով Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել է միանվագ դրամական պարգևատրմամբ։  Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ Ազգային ժողովի կայքից:

    «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով` կարգադրում եմ.

    Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի:

    Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունում:

    Նշենք, որ  խորհրդարանում այս ամիս երկրորդ անգամ են արդեն պարգևավճարներ ստանում։ Առաջին անգամ ստացել են հուլիսի 2-ին՝ ԱԺ հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրության համաձայն։

    Սիմոնյանը հուլիսի 10-ի մեկ այլ կարգադրությամբ հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ իրեն արձակուրդ է ուղարկել։ Արձակուրդում գտնվելու ընթացքում Սիմոնյանին փոխարինելու է Ռուբեն Ռուբինյանը։

    Հիշեցնենք՝ գործող 8-րդ գումարման խորհրդարանն իր լիազորությունները շարունակելու է մինչև օգոստոսի 2-ը, օգոստոսի 3-ին տեղի կունենա նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը։

  • Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու՝ անհնար է դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև

    Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու՝ անհնար է դառնալ տարանցիկ երկիր: Ադրբեջանին հաջողվել է հարաբերություններ հաստատել հարևան երկրների հետ և կառուցել լայն միջազգային համագործակցություն Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով։

    Ըստ APA-ի, նախագահ Իլհամ Ալիևն այս հայտարարությունն արել է Շուշայի 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացման ժամանակ։

  • Ադրբեջանը, խաղացնելով, պարեցնելով, այնքան է «քշելու» ՔՊ-ին, մինչև իր պահանջները կատարվեն․ Աբրահամյան

    ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    «Մինչ տեղական կառավարիչը հայտարարում է, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի տարեվերջին, Բաքվից ի պատասխան հիշեցնում են, որ մինչև իրենց պահանջը չկատարվի՝ Սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիր չեն ստորագրի։

    Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն։

    Թե հընթացս ինչ նոր ծրագրեր կկազմվեն և ինչ կպարտադրվի գործող իշխանությանը, դեռ դժվար է ասել»,- գրել է նա։

  • Դավիթ Խաժակյանը դուրս է եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից

    Դավիթ Խաժակյանը դուրս է եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։

    «Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը իմ ընտրությունն էր, իսկ այժմ նաև Լուսավոր Հայաստան կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված՝ թողնելով ջերմեռանդ երիտասարդական ջանքս և ինձ հետ վերցնելով մեծ փորձառություն, ջերմ հիշողություններ և բազմաթիվ լավ ընկերներ»,-գրել է նա ֆեյսբուքյան էջում:

  • Մոսկվայի հայ համայնքը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ հաջակցություն Գագիկ Ծառուկյանի

    Մոսկվայի հայ համայնքը հանդես է եկել կարևոր նախաձեռնությամբ՝ ի պաշտպանություն  Գագիկ Ծառուկյանի, հայտնում է «Փաստ»-ը։

    Հուլիսի 15-ին, ժամը 15:00-ին, Մոսկվայի հայ համայնքը կհավաքվի հայկական եկեղեցու մոտ, կհնչի միասնական աղոթք: Կազմակերպիչները կոչ են անում հայրենակիցներին, ովքեր ցանկանում են աջակցել Գագիկ Ծառուկյանին, հավաքվել  եկեղեցու բակում:

    «Թող մեր հավատքը, միասնությունն ու անկեղծ աղոթքը դառնան հույսի և ուժի աղբյուր»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։

  • ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող ռազմակայաններին

    ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող մի շարք ռազմակայանների, հայտնել է Իրանի պետական հեռարձակող ընկերությունը:

    «Հակառակորդը յոթ արկ է արձակել Բուշեր քաղաքի ռազմակայանների ուղղությամբ, Դեյր շրջանում՝ հինգ արկ, Ասալույեում՝ չորս արկ», – հայտնել է իրանական հեռարձակողը:

    Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր Իրանի ուղղությամբ նոր հարվածների մասին: Ի պատասխան՝ իրանցի զինվորականները հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան օբյեկտներին:

  • Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

    Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:

    Պայծառակերպության տոնով հաստատվել է այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո որդին է: Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները և իրականցնել Աստծո կամքը:

    Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսի` վարդի հետ համեմատությամբ. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպություն Իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

    Վարդավառը գալիս ա, ծաղիկը ցնծալիս ա,

    Այ գյուլում կանչող աղջիկ, ձենդ ծլվլալիս ա…

    («Սոնա յար» Կոմիտաս)

    Ժողովրդի մեջ տոնն առավել հայտնի է Վարդավառ անունով:  

    Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին: Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի` խնդրելով, որ դաշտերը կարկուտից և մորեխից անվնաս մնան: Ցորենի հասկերից «Խաչբուռ» էին պատրաստում: Դրանք լինում էին խաչաձև, ծառի ճյուղի, ծաղկեփնջի նման և այլն:

    Ինչպես առաջին խաղողն ուտում էին Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնին, այնպես էլ տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին: Մինչև Վարդավառ ընդունված էր խնձոր չուտել, «խնձորի պաս» էր: 

    Տոնի կարևոր պայմաններից է միմյանց վրա ջուր ցողելը: Հատկապես երիտասարդներն առուների եզրին կամ աղբյուրների մետ հավաքվելով՝ ժամեր շարունակ ուրախ կատակներով, ճիչ ու աղմուկով ջուր էին ցողում միմյանց վրա:

    Վարդավառը ցնծության, կերուխումի, երգ ու պարի տոն էր` ողողված վարդերով, ծաղիկներով ու ջրով:

    Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահքը: Իսկ հաջորդ օրը, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: