Category: MegaNews

  • «Թող պատասխանեն, հասկանանք՝ 10 օրից ենք աշխատո՞ւմ, մի ամսի՞ց, թե՞ վաբշե»․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից

    «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը։ «Երկար ժամանակ է՝ այստեղ աշխատում ենք, չի եղել դեպք, որ աշխատավարձերը ուշացնեն, ոչ մի բողոք չենք ունեցել։ Լավ տնօրինություն ունենք, պարոն Ծառուկյանն էլ ամեն ինչին հետևել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը։ «Էս անորոշ վիճակը պետք ա լուծվի։ Թող գան, գոնե պատասխան տան, հասկանանք՝ մի ամսի՞ց ենք աշխատում, տասը օրի՞ց, թե՞ վաբշե»,- հավելեց նա։

  • Քաղաքական դրդապատճառներով հետապնդվողների իրավունքների հանձնաժողովն ամփոփել է առաջին ասուլիսը

    Այսօր «Անի Պլազա» հյուրանոցում տեղի է ունեցել Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի անդրանիկ մամուլի ասուլիսը։

    Նորաստեղծ հանձնաժողովի առաջին հանրային հանդիպման ընթացքում ներկայացվել են կառույցի ստեղծման հիմնական դրդապատճառները, նպատակներն ու առաջիկա գործունեության ուղղությունները՝ ուղղված քաղաքական հայացքների համար հետապնդումների թիրախում հայտնված անձանց իրավական և հանրային պաշտպանությանը։

    Մանրամասները՝տեսանյութում

  • «Չենք սահմանափակվելու ՀՀ դատարաններով». Գագիկ Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ

    Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրան պատկանող ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը։

    «Այս պահին փաստաբանների խումբն աշխատում է։ Նրանք չեն սահմանափակվելու միայն Հայաստանի դատական համակարգով՝ առավել ևս հաշվի առնելով, որ մեր իրավապահ համակարգը ծառայում է բացառապես մեկ անձի։ Եվ միջազգային տարբեր ատյաններ կուղարկվեն համապատասխան հայցեր, բողոքներ և դիմումներ»,- ասաց Վարդանյանը։

  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանի ափամերձ 2.5 հա մակերեսով հողատարածք




    ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Դատախազական ներգործության արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածք:

    Մասնավորապես՝ 2026 թվականի հուլիսի 10-ին ուժը կորցրած է ճանաչվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի վարձակալության իրավունքի պետական գրանցումը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 12 միլիոն 870 հազար դրամ։

    Նշված տարածքում այլ անձանց կողմից արձանագրվել են հողազավթման դեպքեր: Ներկայում Դատախազությունը, համագործակցելով իրավասու պետական մարմինների հետ, հողն ապօրինի զավթումից ազատելու ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում»:


    Ավելի վաղ հայտնել  էինք, որ դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։

    Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն

  • Առանցքում` Ա կետը. Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի արդյունքները

    Ամերիաբանկն ամփոփիչ միջոցառման շրջանակումհամախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի հաղթողներին՝ ներկայացնելու արդյունքները և ստեղծելու նոր կապերի, գաղափարների ու փորձի փոխանակմանյուրօրինակ հարթակ։

     

    Միջոցառմանը մասնակցում էին նախորդ և այս տարվա հաղթող ուսանողներ, ՀՀ բուհերի և Ամերիաբանկի ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր ոլորտների խոսնակներ։

     

    «Իմ Հայաստան, իմ ապագա» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնության շրջանակում անցկացված մրցույթի արդյունքում 200 ուսանող 4 ամիս շարունակ ստացել է ամսական 50,000 ՀՀ դրամ կրթաթոշակ՝ 2025-2026 ուսումնական տարվա համար։

     

    Հանդիպման առանցքում «Ա կետն» էր՝ մեկնարկային կետը, որտեղից սկսվում են նոր որոշումները, հնարավորություններն ու հաջողության ճանապարհը։ 

     

    «Ուսումը և շարունակական զարգացումնԱմերիաբանկի կարևոր արժեքներից են։ Մենք ցանկանում ենք երիտասարդների հետ կիսվել մեր փորձով, աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը և ստեղծել հնարավորություններ, որպեսզի նրանք կարողանան կառուցել իրենց հաջողության պատմությունը», — նշեց Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը։

     

    Միջոցառման ընթացքում ուսանողները լսեցին տարբեր տեսակետներ ինտերակտիվ պանելային քննարկման ձևաչափով, հատուկ խաղի միջոցով ծանոթացան միմյանց հետ, լսեցին տարբեր ոլորտների ներկայացուցիչների հաջողության պատմությունները։

     

    Պանելային քննարկմանը մասնակցում էին Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, Renderforest ընկերության հինադիր և գործադիր տնօրեն Նարեկ Սաֆարյանը և «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը: 

     

    «Մենք ուրախ ենք ուսանողների հետ միասին անցնել այս ճանապարհը, ներդրում ունենալ նրանց զարգացման մեջ, ստեղծել նոր հնարավորություններ մեր երկրի ապագա առաջնորդների համար, միևնույն ժամանակ, սովորել նրանցից ու ոգեշնչվել նրանց գաղափարներով»,- նշել է Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Իրինա Փյուսկյուլյանը:

     

    Իրենց փորձով և հաջողության պատմություններով կիսվեցին նաև դերասան Սոս Ջանիբեկյանը, Ամերիաբանկի Մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը և Ալվարիում ընկերության համահիմնադիր Կարեն Վարդանյանը: 

     

    «Պոլիտեխնիկական համալսարանը միանշանակ շատ է կարևորում այնպիսի գործատուներին, ովքեր ստեղծում են հարթակներ, որոնց միջոցով ուսանողները կկարողանան ինքնարտահայտվել և աչքի ընկնել իրենց գիտելիքներով»,- ասաց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Գևորգ Հարությունյանը:

     

    Հիշեցնենք,  որ մինչև օրս «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթների հաղթող են ճանաչվել ՀՀ 18 պետական և մասնավոր բուհ ներկայացնող 360 ուսանող: Բացի այդ, 2024թ. մրցույթի արդյունքներովևս 10 ուսանող մասնակցել է կարճաժամկետ կրթական ծրագրի ԱՄՆ Բերքլիի համալսարանում, իսկ 3-ը ստացել է ֆինանսավորում Հայաստանի զարգացմանն ուղղված նախագծերի իրագործման համար: 

     

    «Ես Բերքլիի համալսարան մեկնող ուսանողներից մեկն եմ: Ինձ համար դա անհավանական, անսպասելի ուղևորություն էր, որի մասին միշտ երազել եմ, բայց չեմ պատկերացրել, որ մի օր կիրականանա: Մրցույթի մասին իմացել եմ քույրիկիցս, ով ավելի քան երեք տարի աշխատում է Ամերիաբանկում: Տեսնելով  Ամերիաբանկի թիմի պրոֆեսիոնալ աշխատանքը ուղևորության ընթացքում` բանկի արժեքներն ու աշխատանքային միջավայրը, որոշեցի միանալ Ամերիաբանկին` որպես աշխատակից»,- նշեց «Իմ Հայաստան, իմ ապագա» 2024-ի հաղթողներից Կարինե Ասլոյանը:

     

  • Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է հերթական ընտրություններին. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, որը 2023 թվականին պարտություն կրեց իր ծննդավայր Ալավերդու քաղաքապետի ընտրություններում, այնուհետև վերադարձավ Ազգային ժողով՝ զբաղեցնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը, իսկ ավելի ուշ նշանակվեց Լոռու մարզպետ, այժմ պատրաստվում է հերթական քաղաքական փորձությանը՝ այս անգամ արդեն Վանաձորի համայնքապետի ընտրություններում։

    «Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ Արեն Մկրտչյանը փոխել է իր մշտական գրանցման հասցեն․ նա արդեն գրանցվել է Վանաձոր քաղաքում։ Մեր տեղեկություններով՝ այդ քայլը պայմանավորված է առաջիկա ընտրություններին մասնակցելու մտադրությամբ։

    Բանն այն է, որ Ընտրական օրենսգիրքը համայնքի ղեկավարի կամ ավագանու ընտրություններին մասնակցելու համար սահմանում է համայնքում մշտական գրանցման և բնակության պահանջ։ Հենց այդ հանգամանքն էլ, ըստ մեր աղբյուրների, դարձել է գրանցման փոփոխության պատճառը։

    Ինչպես հայտնի է, արդեն որոշում է կայացվել Վանաձոր համայնքի խոշորացման վերաբերյալ, ինչին պետք է հաջորդեն համայնքի ավագանու նոր ընտրությունները։ Այս պահին համայնքը ղեկավարում է Արկադի Փելեշյանը՝ առավել հայտնի ԱԿԱ մականունով։ Հատկանշական է, որ հենց այն ԱԿԱ-ն է, որի քրեական անցյալի վրա «Քաղաքացիական պայմանագիրը» տարիներ շարունակ աչք է փակել։

    Հիշեցնենք, որ ընդդիմադիր ուժերի կողմից ընտրված համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին ընտրվելուց հետո ՔՊ-ն կալանավորեց և մոտ չորս տարի պահեց կալանքի տակ՝ նախընտրելով համագործակցել քրեական ճանապարհ անցած Արկադի Փելեշյանի հետ, քան թույլ տալ, որ ընդդիմությունը ղեկավարի Վանաձորը։

    Այս օրերին արդեն քաղաքական կուլիսներում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե առաջիկա ընտրություններում Արկադի Փելեշյանը կարող է ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում՝ չի բացառվում՝ երկրորդ համարի ներքո, իսկ ցուցակը կգլխավորի Արեն Մկրտչյանը։ Ըստ այդ վարկածի՝ Մկրտչյանը կղեկավարի նախընտրական քարոզարշավը, ընտրություններից հետո կհրաժարվի մանդատից, և համայնքի ղեկավար դառնալու ճանապարհը կբացվի հենց Արկադի Փելեշյանի համար։

    Սակայն նույն աղբյուրները փոխանցում են նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք։ Նրանց պնդմամբ՝ Արեն Մկրտչյանն իր մերձավոր թիմակիցների շրջանում դժգոհություն է հայտնել նման սցենարից՝ հայտարարելով, որ եթե ԱԿԱ-ն ընդգրկված լինի ՔՊ-ի ընտրացուցակում, ինքը չի մասնակցի քարոզարշավին։ Մեր տեղեկություններով՝ Մկրտչյանն Արկադի Փելեշյանի հետ ունի սկզբունքային տարաձայնություններ և չի ցանկանում նույն քաղաքական թիմում հանդես գալ նրա հետ։

    «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզաբանում ստանալ հենց Արեն Մկրտչյանից՝ հետաքրքրվելով, թե արդյոք նա փոխել է իր գրանցման հասցեն և պատրաստվում է մասնակցել Վանաձորի առաջիկա ընտրություններին։

    Լոռու մարզպետը հաստատեց մեր տեղեկությունը՝ ասելով. «Այո՛, գրանցումս փոխել եմ, Վանաձորում եմ գրանցվել՝ պատգամավորական գործունեությամբ պայմանավորված»։

    Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելու, ՔՊ-ի ծրագրերին, ինչպես նաև Արկադի Փելեշյանի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ մեր մյուս հարցերին, Արեն Մկրտչյանը չպատասխանեց՝ դրանք թողնելով անարձագանք»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Ծառուկյանի ձիերի և փասիանների առգրավումը հետաձգվեց, փաստաբանները պատճառը չգիտեն

    Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից նրա ձիերի ու փասիանների առգրավումը հետաձգվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Վարդանյանը, հաղորդում է Սպուտնիկ Արմենինան։

    Նշենք, որ Ծառուկյանի ընտանի կենդանիների առգրավման մասին հայտնի դարձավ հուլիսի 13-ին։

  • «Այս ձիերը հատուկ խնամք են պահանջում, տեղափոխելու դեպքում խնդիրներ կառաջանան»․ Հովհաննես Վարդանյան

    «Եթե ձիերը տեղափոխվեն, վնաս կկրեն, որովհետև հատուկ խնամք են պահանջում, գտնվում են իրենց ծանոթ միջավայրում, տոհմական ձիեր են։ Այդ մասով խնդիր կարող է կառաջանալ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբից Հովհաննես Վարդանյանը՝ հավելելով, որ այգում տասից ավելի ձի կա։


    Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրավապահները եկել են Ծառուկյանի ձիերի հետևից։

  • ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար թեժ մրցակցություն է սպասվում․ «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեժ մրցակցություն է սպասվում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար։ Հատկապես ծանր մարտեր են ընթանում պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար:

    Մեր տեղեկություններով, առաջադրվել է չորս թեկնածու․ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, որը նաեւ վարչության անդամ է, վարչության մեկ այլ անդամ` Վիլեն Գաբրիելյանը, ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը եւ շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը: Ուշագրավ է, որ նա անգամ բանակում չի ծառայել, սակայն հավակնում է ԱԺ պաշտպանության հանձնաժողովը ղեկավարել, նրա պաշտոնական կենսագրության մեջ էլ ծառայության մասին ոչ մի տող չկա։

    Պակաս ուշագրավ չէ նաեւ Սասուն Միքայելյանի առաջադրման փաստը, սա նշանակում է, որ նա վերցնում է պատգամավորական մանդատը եւ մտնում խորհրդարան։ Մենք վերջերս գրել էինք, որ նա ուզում է մանդատը վերցնել, քանի որ առաջիկայում, ըստ լուրերի, ԵԿՄ-ն լուծարվելու է` «Վետերանների միություն» ՀԿ է դառնալու։ Իսկ հանձնաժողովի գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի առաջադրվել, նա իր վերջին ճեպազրույցում հայտնել էր, որ եթե խմբակցությունն ընտրի հանձնաժողովի նախագահին, ապա կառաջադրվի, եթե ոչ, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի՝ ակնարկելով, թե` քանի որ ինքն անկուսակցական է, անհավասար պայմաններում է գտնվում ՔՊ-ական թեկնածուների հետ։

  • Իրանում գրանցվել է աշխարհում ամենաբարձր օդի ջերմաստիճանը․ Լևոն Ազիզյան

    Իրանում գրանցվել է աշխարհի ամենաբարձր օդի ջերմաստիճանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։