Category: MegaNews

  • «88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

    Հուլիսի 14-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը «88» առևտրային օբյեկտում իրականացրած հսկողության արդյունքում արձանագրել է 33 վարչական իրավախախտում։

    Երևանի քաղաքապետարանից մանրամասնել են արձանագրված խախտումները.

    «16 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի,

    11 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի,

    1 դեպք՝ Կառավարության սահմանած պահանջները չպահպանելու,

    3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,

    2 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար»:

    Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ շարունակելու են իրականացնել հսկողական միջոցառումներ:

  • Կրակոցներ և վրաերթ Երևանում Վարդավառի օրը. Meganews.am-ը բացառիկ տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից

    Meganews.am-ը բացառիկ տեսանյութ է հրապարակել հուլիսի 12-ին՝ Վարդավառի տոնին, Երևանի Վաղարշյան փողոցի բակերից մեկում տեղի ունեցած միջադեպից, որն ավարտվել է կրակոցներով և վրաերթով։

    Տեսանյութի սկզբում երևում է, թե ինչպես է սպիտակ շապիկով ու գլխարկով մի տղամարդ, ատրճանակը ձեռքին, մոտենում սև շապիկով քաղաքացուն և կրակում նրա ոտքին։ Այնուհետև նա մի քանի կրակոց է արձակում նաև կայանված ավտոմեքենայի ուղղությամբ։ Դրանից անմիջապես հետո մեքենան տեղից շարժվում է և վրաերթի ենթարկում կրակող տղամարդուն։ Կադրերում լսվում են դեպքի ականատեսների աղաղակներն ու բղավոցները։

    ՀՀ քննչական կոմիտեից Meganews.am-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով։ Նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

    Meganews.am-ի տեղեկություններով՝ հանրային քրեական հետապնդման ենթարկված անձը կրակոցներ արձակած տղամարդուն վրաերթի ենթարկած վարորդն է։ Իսկ կրակոցներ արձակած երիտասարդը դեպքից հետո դիմել է փախուստի։

    Մարգարիտա Դավթյան 

     

  • Կադրեր՝ Վաղարշյանում տեղի ունեցած ծեծկռտուքից եւ կրակոցներից

    Սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակվել հուլիսի 12-ին Երևանի Վաղարշյան փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքից, կրակոցներից և վրաերթից։

    Հիշեցնենք, որ Վաղարշյան փողոցի բակերից մեկում հնչել են կրակոցներ, որոնց զուգահեռ արձանագրվել է նաև ավտոմեքենաների բախում։ Կադրերում երևում է նաև, թե ինչպես են գետնին ընկած տղամարդուն ոտքերով հարվածներ հասցնում։

    Մանրամասները՝ տեսանյութում

    Մանրամասները՝ տեսանյութում

  • «Շուրջ տասը օր է՝ մեր եկամտի միակ աղբյուրը փակել են»․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից

    «Շուրջ տասը օր է՝ մեր գործարանը, մեր եկամտի միակ աղբյուրը փակել են, մնացել ենք առանց գործի»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցներից մեկը։ «Մինչև հիմա ոչ մի հստակ պատասխան չեն տալիս, որ իմանանք՝ երբ ա բացվելու, երբ ենք հնարավորություն ունենալու աշխատենք։ Մարդիկ էս գործարանով ուսանող են պահում, կոմունալ վճարում»,- հավելել է նա։

  • Ֆրանսիայի հավաքականի պարտությունից հետո երկրում զանգվածային անկարգություններ են

    Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայից 0։2 հաշվով կրած պարտությունից հետո Ֆրանսիայի հավաքականի երկրպագուների մասնակցությամբ անկարգություններ են տեղի ունեցել ֆրանսիական մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում։ Այս մասին հայտնում է Mint-ը։

    Հաղորդվում է, որ զայրացած երկրպագուները բախումներ են ունեցել ոստիկանության հետ։ Անկարգությունների ընթացքում վնասվել են ավտոմեքենաներ և այլ գույք։

    BFMTV-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունը գիշերը Փարիզում 141 երկրպագուների է ձերբակալել։

  • Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հյուսիսի պանիր» գյուղատնտեսական կոոպերատիվի կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գյուղ Մեղրաշատ) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

     

    Մասնավորապես՝

    – արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,

    – արտադրական շինությունները սարքավորված չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, որոնց քանակը կամ հզորությունը, կառուցվածքը և գործարկումը թույլ են տալիս խուսափել սննդամթերքի աղտոտումից,

    – արտադրական շինությունների հատակների մակերևույթների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից։

     

    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

  • «Էս երկրում անխոցելի մարդ չկա, առյուծներն էլ են խոցելի»․ Ավետիս Առաքելյան

    «Էս երկրում անխոցելի մարդ չկա, առյուծներն էլ են խոցելի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը՝ մեկնաբանելով լրագրողի հարցը, թե հնարավո՞ր է նա հրաժարվի ավագանու մանդատից և խորհրդարան էլ չգործուղվի, որովհետև խոցելի թեկնածու է, քրեական գործերով է անցնում։ «Ինձ թվում է՝ ձեզ էլ էին ասել, որ եթե ես չլինեի վարչապետ, դուք էլ կխոցվեք, ձեր հանդեպ էլ հետապնդումներ կսկսվեն»,- դիմելով լրագրողներին ասել է Առաքելյանը։ «Էս երկրում անխոցելի մարդ չկա, և չեմ եմ կարծում, որ դա ինչ որ նշանակություն ունի կամ այդ խոցելիությունը մեր ուժում քննարկման թեմա է, որովհետև մեր ուժի ղեկավարը՝ Սամվել Կարապետյանը, այսօր հետապնդման մեջ է և տնային կալանքի տակ։ Ընդդիմադիր բոլոր ուժերն էլ խոցելի դաշտում են գտնվում, եթե այդպես նայենք՝ մարդ չգնա՞ ԱԺ»,- հավելել է պաշտոնյան։

  • Կան ռեստորաններ, համեղ, յուրահատուկ սնունդ ունեն. Փաշինյանը խորհուրդ է տալիս արձակուրդը Երևանում անցկացնել (Տեսանյութ)

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանում, մասնավորապես, Երևանում, լավ արձակուրդ անցկացնելու հնարավորություններին։

     «Երևանում շատ լավ արձակուրդ կարելի է անցկացնել»,-ասել է Փաշինյանը։

    Ըստ վարչապետի՝ Երևանն առաջարկում է ակտիվ և հագեցած առօրյա հենց վաղ առավոտից: Նա նշում է, որ քաղաքում կան բարձր մակարդակի մարզասրահներ, որոնք բացվում են դեռևս ժամը 6-ից, ինչպես նաև սրճարաններ, որոնք «վաղ առավոտից են բացվում ժամը 7-ից 8-ից և այդ սրճարաններում կարելի է շատ լավ նախաճաշել»: Դրանից հետո կարելի է քայլել քաղաքում, տեսնել պատմամշակութային հուշարձաններն ու շփվել մարդկանց հետ:

    Անդրադառնալով գների հետ կապված խնդիրներին՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է, որ դա հիմնականում պայմանավորված է սպասարկման բարձր որակով.

    «Մեր մոտ սրճարաններում, ռեստորաններում… սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է… իսկ դա գին արժե»: Նա նաև հավելում է, որ գների վրա ազդում են որակյալ գույքը, մթերքը և տրանսպորտային սահմանափակումները։

    «Համոզված եմ՝ ապաշրջափակման արդյունքում այս խնդիրները կլուծվեն»։

    Մանրամասները՝ տեսանյութում։

  • Շահումյանցի Ժիրոն ու նրա «կլանը»՝ կրկին մեղադրյալի աթոռին. «Հրապարակ»

    «Հրապարակ»-ը գրում է․ «Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել՝ առանց անուններ նշելու, որ հավաքված ապացույցների հիման վրա սպանության փորձի, սպանության նախապատրաստության, ավազակության, բնակարանային գողությունների, հրազենի ապօրինի իրացման, հրկիզման, խոշոր չափերի թմրամիջոց պահելու, մարդու առևանգման և զենքի գործադրմամբ խուլիգանության գործերով 15 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրանցից 9-ը կալանավորվել են, իսկ մյուսների նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։ Մեր տեղեկություններով՝ գործն առնչվում է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին՝ Ժիրայր Բրուտյանին։ Մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Ալիկ Գրիշկյանը, Վահե Յրմալոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և այլք։ Շահումյանցի Ժիրոյի պաշտպան Հունան Բաբայանին հարցրինք մեղադրանքի մասին, ասաց՝ ինքն այդ գործով չի զբաղվում, մեր հարցին, թե իր պաշտպանյալը կալանավորվա՞ծ է, ասաց՝ ոչ»։


    Մանրամասները՝ թերթի համարում։

  • Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

    Հուլիսի 14-ին Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել։

    ՀՀ քննչական կոմիտեից Meganews.am-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

    Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։