Category: MegaNews

  • Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում․ «Հրապարակ»

    «Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․

    «Չնայած ՔՊ-ում խուլ դժգոհություն կա, որ ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուներին ընտրում է ոչ թե ԱԺ ՔՊ խմբակցությունը, ինչպես եղել է առաջ, այլ՝ վարչությունը, ինչը նշանակում է, որ ընտրությունը ձեւական է՝ Փաշինյանի հրահանգն են դակում, բայց «ուսապարկերը» համաձայնել են ժողովրդավարության իմիտացիա ստեղծել եւ թեկնածություններ առաջադրել։ ՔՊ-ում կարծում են, որ պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջադրված 4 թեկնածուներից Սասուն Միքայելյանն է անցնելու՝ Փաշինյանը նրան բերում է իր ձեռքի տակ, որ հարկ եղած դեպքում մի sms-ով ազատվի նրանից։ Իսկ կրթության, գիտության հանձնաժողովը եթե ընդդիմությանը չանցնի, ապա սորոսական Թագուհի Ղազարյանին կընտրեն, թեպետ նա 2 մրցակից ունի՝ գործող նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու Կոջոյանի դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանը: Իսկ տարածքային հանձնաժողովը կտան ոչ թե Գարիկ Սարգսյանին, այլ Փաշինյանի քավորեղբայր Վահե Ղալումյանին։

    Ինտրիգը թերեւս առողջապահության հանձնաժողովն է։ Հայտ են ներկայացրել Լուսինե Բադալյանը` Լուլուն, վարչության անդամ Ալխաս Ղազարյանը եւ Տրդատ Սարգսյանը, որն ամիսներ առաջ Վանիկ Օհանյանի հետ պայքարում էր այդ պաշտոնի համար, բայց պարտվեց։ Տրդատն էլ թեեւ Սուրեն Պապիկյանի սանիկն է, նա է փորձում սանիկին օգնել, բայց մեկը լինի, իր համար բարեխոսի` իր գործերն էլ լավ չեն: Ասում են՝ եթե Տրդատը հաղթի, հնարավոր է այս հանձնաժողովը հանձնեն ընդդիմությանը»։

  • Ամենազավեշտալին․ ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է․ ԱՄՆ պետդեպարտամենտը երեկ հաստատել է The Guardian-ի հրապարակած լուրը, ըստ որի` ԹՐԻՓՓ նախագծի իրականացման նպատակով ստեղծված հիմնադրամը ղեկավարելու է Կոնստանտին Սոկոլովը, որը «ՄՏՍ Հայաստան» ընկերության նոր սեփականատերերից է` չինացի Ժե Ժանգի հետ միասին, որոնք մասնագիտացել են ընկերություններ գնելու, վաճառելու, նման գործարքներ կնքելու հարցերում, ինչպես նաեւ՝ մեծ ընկերությունների հմուտ կառավարիչներ են: 

     

    Սոկոլովը Դոնալդ Թրամփի վաղեմի սպոնսորներից է, մասնավորապես` 12 միլիոն դոլար ներդրում է կատարել Թրամփի նախընտրական կամպանիայի մեջ: Նա մի շարք ներդրումային ֆոնդերի հիմնադիր է, տարբեր ընկերություններում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել: Բայց ամենազավեշտալին այն է, որ նա 1975 թվականին է ծնվել, Սանկտ Պետերբուրգում, ազգությամբ հրեա է, 2024 թվականին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ:

  • Մեզ համար կարևոր են խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ

    Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են Ռուսաստանի համար, և Մոսկվան պատրաստ է օգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի Ռուսաստան պաշտոնական այցից առաջ հայտարարել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։

    «Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են մեզ համար։ Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք տրամադրել օգնություն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման գործում, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում», – ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

  • Քուչեքն են հանել, գցել երեխեքին, մարզվելու տեղ չունեն, ի՞նչ է անում այս պետությունը, ինչու՞

    Քուչեքն են հանել, գցել երեխեքին, մարզվելու տեղ չունեն, ի՞նչ է անում այս պետությունը, ինչու՞


    Մանրամասները՝այստեղ






  • Սահմանափակվում է պատգամավորների՝ քաղբանտարկյալներին այցելելու հնարավորությունը. Աբրահամյան

    ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

    «Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում։

    Ճնշող մեծամասնության դեպքում սահմանափակվում է նույնիսկ պատգամավորների՝ այդ մարդկանց այցելելու հնարավորությունը։

    Իշխանությունն անում է առավելագույնը՝ վերջիններիս մեկուսացված պահելու, քաղաքական գործընթացներից հեռացնելու և ճնշումն ուժեղացնելու համար»։

  • Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ»

     «Հրապարակ» թերթը գրում է . Ընտրությունների թանաքը դեռ չչորացած՝ իշխանությունը նախապատրաստվում է աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին։ Թեկնածուների փնտրտուքը սկսված է․ ոմանք արդեն քարոզարշավ են իրականացնում, առաջիկա շաբաթներին կակտիվանան տարածքային շտաբները։

    Սյունիքի 3 խոշոր համայնքներում է ընտրություն լինելու՝ Գորիսում, որին միանալու են Տեղ եւ Տաթեւ համայնքները, Կապանում, Մեղրիում։ Մեղրիում թեկնածուն կարծես հայտնի է` Սամվել Բաբայանի նախկին թիմակից, ՔՊ արտագաղթած գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանն է, որը համայնքապետարանի էջով քարոզարշավ է իրականացնում: Բոլոր գրառումները սկսվում են՝ «համայնքապետ Խաչիկ Անդրեասյանի նախաձեռնությամբ»։

    Թեպետ չեն բացառում, որ լավ թեկնածու գտնելու դեպքում ՔՊ-ն հրաժարվի նրանից, քանի որ Անդրեասյանը, ասում են՝ ջերմ հարաբերություններ ունի նախկին քաղաքապետ, երբեմնի ընդդիմադիր Մխիթար Զաքարյանի հետ, որն այս ընտրություններում, ըստ լուրերի, ՔՊ-ին չի աջակցել, ընտանիքն աշխատել է Կարապետյանի համար։

    Գորիսի հարցում էլ չկա վերջնական որոշում․ չնայած Առուշին դեմ չեն, բայց ուզում են նրան վերահսկող թեկնածու էլ առաջադրել` մաքուր ՔՊ-ական: Հավակնություններ ունի Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը:

    Կապանում դեռ անորոշություն է։ Հնարավոր է բոլոր համայնքներում Գյումրու օրինակով փրայմերիզ անեն` իբր հասարակությունն է որոշում ՔՊ թեկնածուներին։

  • Ովքե՞ր են վերահսկելու իշխանության ձայները, եթե լուծարվեն մարզպետարանները. օպտիմալացում, թե՞ «բդեշխների» կրճատում. Mediahub

    Ըստ լրատվամիջոցների՝ իշխանությունները պատրաստվում են լուծարել մարզպետարանները։ Գաղափարն ինքնին վատը չէ։ Ընդհանրապես մեր պետական համակարգը բավականին ուռճացված է, որը ոչ միայն պետական բյուջեի անարդյունավետ վատնում է, այլև խոչընդոտում է որոշ ինստիտուտների զարգացմանը։ Օրինակ՝ մարզպետարանները թե՛ ավելորդ օղակ են պետական համակարգի ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև, և թե՛ խանգարում են վերջիններիս լիարժեք կայացմանը։ Բացի այդ, մարզպետարանները մեր իրականությունում ավելի շատ ունեն քաղաքական նշանակություն, իսկ մարզպետները յուրովի տեղական բդեշխներ են, որոնց հիմնական «գորխառույթը» ոչ թե մարզի համաչափ զարգացումն է, այլ ընտրությունները վերահսկելը, իսկ համայնքների ղեկավարներին «բռի մեջ» հավաքելը։ Արդյունքում այն համայնքները, որոնց ղեկավարները իշխանամետ են, ստանում են առավելություն ընդդիմադիր ղեկավարների հանդեպ, ինչն էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ առաջին դեպքում տվյալ համայնքը զարգանում է, երկրորդ պարագայում՝ ոչ։

    Ստացվում է, որ մարդը, որը որքան էլ իր քաղաքական հայացքներով ընդդիմադիր լինի, ստիպված է լինում ընտրել իշխանամետ հայացքներ ունեցող ղեկավարի, որպեսզի վերջինս կարողանա օգտագործելով իշխանությունների «բարեհաճությունը», զարգացնել համայնքը։ Ու այդ ամբողջ կոորդինացիան դրված է հիմնականում մարզպետների ուսերին։ Իսկ մարզպետարանների աշխատակազմն էլ վերածվում է ընտրությունների ժամանակ իշխանության օգտին աշխատածների կամ տվյալ մարզում իշխող ուժի անդամների համար աշխատատեղերի, որպես խրախուսանք։ Արդյունքում ունենում ենք ուռճացված աշխատակազմ՝ ավելորդ վարչություններով, բաժիններով ու հաստիքներով։ Բացի այդ, շատ հաստատություններ, ինչպիսիք են դպրոցները կամ հիվանդանոցները, հայտնվում են երկակի ենթակայության տակ, մի կողմից մարզպետարանների, մյուս կողմից տվյալ ոլորտների նախարարությունների։ Ու ընդհանրապես առաջանում է մի անհեթեթ շղթա։ Համայնքի ղեկավարները ընտրվում են ուղիղ ժողովրդի կողմից, այսինքն ստանում են առաջնային մանդատ, սակայն նրանց վերահսկում են մարզպետարանները, որոնց կոորդինացնում է Տարածքային նախարարությունը, վերջինիս էլ հրահանգում է վարչապետը։

    Այս շղթան հիշեցնում է իտալական մաֆիան, որտեղ «դոնը» դեմ առ դեմ հրահանգ էր տալիս խորհրդականին, նա իր հերթին այդ հանձնարարում էր «կապիտանին», վերջինս էլ իր կազմի անդամներից մեկին կարգադրում էր ի կատար ածել «ի վերուստ» եկած հրամանը։

    Բայց վերադառնանք մարզպետարանները լուծարելու ու ընդհանրապես ավելորդ օղակները կրճատելու մտքին։ Որքան էլ գաղափարը լավը լինի, այդքան էլ հավատ չի ներշնչում, որ այս իշխանություններն այնուամենայնիվ կգնան այդ քայլին։

    Նախ՝ մարզպետարանների լուծարումը ենթադրում է գործազուրկների ավելացում, երկրորդը՝ քաղաքական գործիքից հրաժարում, երրորդը՝ յուրայիններին աշխատանքի տեղավորելու հնարավորությունների կրճատում։

    Եթե վերջին երկուսը կարող ենք համարել բացառապես իշխող թիմի խնդիրը, ապա առաջինն իրոք ունի սոցիալ-հասարակական լուրջ բաղադրիչ։ Անկախ նրանից մարդը իշխանամետ է, թե՝ ընդդիմադիր, ամեն դեպքում նա ունի ապրելու ու ընտանիք պահելու խնդիր ու այդքան էլ արդարացի չէ, երբ մարդը աշխատանքից զրկվում է սոսկ մի որոշման արդյունքում։ Իհարկե դա չի նշանակում, որ պետական ապարատը երբեք չպետք է ենթարկվի ռեֆորմների, սակայն ցանկացած ռեֆորմ, որն իր մեջ պարունակում է մարդու համար բացասական էֆեկտ, պետք է իրականացվի ուղեկցվող ծրագրերով, որպեսզի համակարգի կրճատումները չհանգեցնեն մասայական գործազրկության։

  • Վարչապետի ուշադրության կենտրոնում են Գյումրու ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը. Շիրակի մարզպետ

    Այսօր շրջայց եմ կատարել Գյումրու Շիրակացու փողոցում, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքները։ Պատասխանատուների հետ քննարկել ենք շինարարական աշխատանքներին առնչվող հարցեր։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:

     

    «ՀՀ վարչապետի ուշադրության կենտրոնում են Գյումրու ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը։ Քաղաքի ճանապարհաշինական խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են, նախատեսվում է տարեկան շուրջ 25 կմ ճանապարհաշինական ծրագրերի իրականացում, իսկ ընթացիկ տարում՝ շուրջ 15 կմ ճանապարհահատվածների միջին նորոգում։ Շիրակացու փողոցի հիմնանորոգումը ևս այս կարևոր ծրագրերի շրջանակում է։ Մեր նպատակը ոչ միայն ճանապարհների վերականգնումն է, այլև անվտանգ, հարմարավետ և երկարաժամկետ շահագործման համար նախատեսված որակյալ ենթակառուցվածքների ստեղծումը։

     

    Ներկայումս Շիրակացու փողոցում իրականացվում են երթևեկելի մասի նախապատրաստական շերտի շինարարական աշխատանքները։

     

    Շրջայցի ընթացքում անդրադարձել ենք նաև 2026 թվականին Գյումրիում նորոգման ենթակա փողոցների ընտրությանն առնչվող հարցերին»,- գրել է նա։

     

  • Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ Արփինե Սարգսյան

    Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

    «Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։ Այն մեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս նոր անձնագրի առաջին նմուշն է։

    Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»,- հրապարակած տեսանյությում ասել է նախարարը։

  • «88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

    Հուլիսի 14-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը «88» առևտրային օբյեկտում իրականացրած հսկողության արդյունքում արձանագրել է 33 վարչական իրավախախտում։

    Երևանի քաղաքապետարանից մանրամասնել են արձանագրված խախտումները.

    «16 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի,

    11 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի,

    1 դեպք՝ Կառավարության սահմանած պահանջները չպահպանելու,

    3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,

    2 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար»:

    Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ շարունակելու են իրականացնել հսկողական միջոցառումներ: