Category: FreeNews

  • Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

    Հուլիսի 15-ին համացանցում տեսանյութեր էին տարածվել, ըստ որոնց՝ Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կենտրոնացած:

    Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը դիմել է ՆԳՆ, որտեղից մեր հարցին ի պատասխան՝ հայտնել են.

    «Երեք անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանում»:

    ՆԳՆ-ից հերքել են դանակահարության վերաբերյալ լուրերը. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»:

  • Թբիլիսիում քննարկվել են հայկական ապրանքների՝ Վրաստան արտահանման…

    Թբիլիսիում քննարկվել են հայկական ապրանքների՝ Վրաստան արտահանման…

  • Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, կան հոսպիտալացվածներ. ՀՀ ԱՆ

    Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Հիմնական ախտանշանները՝ ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

     

    «Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

     

    Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացնում են անհրաժեշտ համաճարակաբանական ուսումնասիրությունները և հակահամաճարակային միջոցառումները։

     

    Այս պահին կատարվում են դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, նմուշառում և լաբորատոր հետազոտություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։

     

    Լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն աղիքային վարակի պատճառի վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Բաքուն սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան․17․07․26/15․30/

    Բաքուն սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան․17․07․26/15․30/

  • Դեբեդի ափին՝ նորոգվող ջրագծեր, հուսալի ջրամատակարարում

    Դեբեդի ափին՝ նորոգվող ջրագծեր, հուսալի ջրամատակարարում

  • Օդեսան՝ ռուսական ուժերի թիրախում․ հրթիռային հարվածներից…

    Օդեսան՝ ռուսական ուժերի թիրախում․ հրթիռային հարվածներից…

  • Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

    «Վրաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի հարևան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունների խորացումը կարևոր դեր ունի երկրի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի զարգացման համար»:

    Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

    «Imedi LIVE» հաղորդման եթերում Կոբախիձեն նշել է, որ Վրաստանում կապակցվածության զարգացման ուղղությամբ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում։

    «Մեր ծրագրի համաձայն՝ մինչև 2031 թվականը գործնականում բոլոր արագընթաց ավտոմայրուղիներն արդեն կառուցված կլինեն՝ բացառությամբ մեկ կոնկրետ հատվածի։ Բացի դրանից՝ ակտիվորեն շարունակվում են երկաթուղու արդիականացումն ու դրա կարողությունների հզորացումը։ Մենք կառուցում ենք Անակլիայի նավահանգիստը, և այստեղ ևս աշխատանքներն ակտիվորեն ընթանում են։ Զարգանում է նաև օդանավակայանների ենթակառուցվածքը․ խոսքը մեր երկրում գործող երեք միջազգային օդանավակայանների մասին է»,- ասել է նա:

    Վրաստանի վարչապետի խոսքով՝ ենթակառուցվածքներում իրականացվող լայնածավալ ներդրումները կնպաստեն երկրի տարանցիկ գործառույթի հետագա զարգացմանը։

    «Սրանք ենթակառուցվածքներում իրականացվող շատ մեծածավալ ներդրումներ են, և այս ամենը կնպաստի մեր երկրի տարանցիկ գործառույթի առավել զարգացմանը։ Դրա հետ միասին խորացնում ենք մեր հարաբերությունները համապատասխան երկրների՝ մեր տարածաշրջանի և հարևան երկրների հետ։ Մենք արտակարգ հարաբերություններ ունենք մեր երեք հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այս ամենն առանցքային դեր ունի հենց կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից»,- հայտարարել է Կոբախիձեն։

  • Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

    ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհրդի (USCIB) Գլոբալ ազդեցության նախաձեռնությունների ավագ փոխնախագահ Քրիստեն Քաուֆմանի և Շրջակա միջավայրի և կայուն զարգացման ավագ տնօրեն Ագնես Վինբլադի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը

     

    Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և USCIB-ի միջև համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես կայուն զարգացման, այդ ուղղությամբ քաղաքականությունների մշակման, մասնավոր հատվածի ներգրավման և միջազգային գործընկերությունների ընդլայնման ուղղություններով։

     

    Քննարկվել է նաև USCIB-ի գործարար պատվիրակության մասնակցությունը Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։

     

    Հանդիպման շրջանակում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումները, ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ընդգծել միջազգային գործարար շրջանակների հետ համագործակցության խորացման կարևորությունը։

  • Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

    Արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցնող օրերին այցելել է նաև թատրոններ։

    Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ փաստելով, որ թատերական դահլիճները լեփ-լեցուն են։

    «Մեծ հաշվով, եթե մեկ նախադասությամբ ամփոփելու լինեմ, լեփ-լեցուն թատերական և համերգային դահլիճները իրականում լավատեսության և ապագայի նկատմամբ համոզվածության նշան են»,- ասել է վարչապետը։

  • Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

    ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպում է ունեցել Արտաքին գյուղատնտեսական ծառայության ղեկավար Դանիել Ուիթլիի հետ։

    Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

    Դիտարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները՝ անդրադառնալով շուկա մուտքի ընթացակարգերին, գործող կարգավորումներին, ինչպես նաև արտահանման խթանման նախադրյալներին։ 

    Քննարկվել են նաև երկու երկրների ոլորտային մասնավոր ընկերությունների միջև գործարար կապերի հաստատման և փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները։