Category: FreeNews

  • Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

    Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

  • Դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

    Դատախազությունը պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝

    75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում.

    42 տրանսպորտային միջոց.

    38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք.

     105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:

  • Գյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ոստիկանության հերքումը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 21․10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում «Աուդի» մակնիշի մեքենայի վարորդի կատարած իրավախախտումն արձանագրելու ժամանակ Շիրակի մարզի գումարտակի պարեկներին են մոտեցել նրա երկու ընկերները։ Նրանք խոչընդոտել են պարեկների օրինական գործողություններին, դրսևորել անհարգալից վերաբերմունք, հնչեցրել վիրավորական արտահայտություններ՝ միաժամանակ խաթարելով բնականոն երթևեկությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳն ոստիկանությունից:

     

    «Գյումրի քաղաքի բնակիչ 32-ամյա, 41-ամյա և 47-ամյա երեք տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն։

     

    Դեպքի կապակցությամբ լրատվամիջոցներում տարածված դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշված է հաղորդագրութան մեջ։

     

  • Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը

    Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ՆԳՆ պատվիրակությունն այցելել է Նիդերլանդների Թագավորության Հարլեմ քաղաքում գործող «IN Groupe» ընկերության արտադրամաս, որտեղ իրականացվում են Հայաստանի նոր սերնդի անձը հաստատող փաստաթղթերի բազմաբաղադրիչ արտադրական գործընթացները։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

     

    Այցի ընթացքում վերջնականացվել են անձնագրերի և նույնականացման քարտերի տեխնիկական ու գեղարվեստական լուծումները, կատարվել են նաև ճշգրտումներ՝ ապահովելու նոր փաստաթղթերի լիարժեք համապատասխանությունը անվտանգության միջազգային չափանիշներին, ինչպես նաև շահառու բոլոր խմբերի ակնկալիքներին։

    Նախարար Արփինե Սարգսյանը կոճակի խորհրդանշական սեղմումով ազդարարել է անձնագրերի մեծածավալ տպագրության մեկնարկը։

    Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց՝ որպես բարձր պաշտպանվածությամբ և անվտանգության առաջատար չափանիշներին համապատասխանող փաստաթղթեր։

    Նույնականացման քարտերի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, իսկ առաջիկայում կմեկնարկի նաև նոր անձնագրերի տեղափոխման գործընթացը։

    Հանրությանը տրված խոստմանը համապատասխան՝ Ներքին գործերի նախարարությունը մասնավոր գործընկերոջ հետ համատեղ այս աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը։ Քաղաքացիները նոր փաստաթղթերը կկարողանան ստանալ Երևանում և հանրապետության տարբեր մարզերում բացվող նոր գրասենյակներում։

  • Ինչ անել Երևանում. խորհուրդներ վարչապետից

    Անցկացնել արձակուրդը Երևանո՞ւմ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքի էջում այս խորագրով տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Երևանում արձակուրդ անցկացնելու դրական կողմերին:

    Ըստ Փաշինյանի՝ Երևանում կան որակյալ մարզասրահներ, քաղաքում կան նաև դիտարժան պատմամշակութային հուշարձաններ, համեղ սնվելու համար կան ռեստորաններ, կա նաև ակտիվ մշակութային կյանք՝ թատրոններ, թանգարաններ:

    «Մեզ մոտ սպասարկման մակարդակը շատ բարձր է: Եթե համեմատենք եվրոպականի հետ, մեզ մոտ սրճարաններում, ռեստորաններում, հիմնական մասերում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է կամ համապատասխանում է միջին եվրոպականին, իսկ դա գին արժի, որովհետև սպասարկման մեջ մտնում են աշխատողները, թե դեմքի ինչ արտահայտությամբ, ինչ կրթությամբ, ինչ IQ-ով մատուցողներ են աշխատում, իսկ Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները, և դա լավ աշխատանք է»,- ասաց նա:

    Մանրամասները՝ տեսանյութում:

  • Մեկնարկեց կենսաչափական նոր անձնագրերի տպագրությունը․15․07․26/11.30/

    Մեկնարկեց կենսաչափական նոր անձնագրերի տպագրությունը․15․07․26/11.30/

  • Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է

    Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողներն իրենց սպասարկման տարածքում շրջայց կատարելիս Դավթաշենի գերեզմանատան մոտ նկատել են մի մեքենա, որի վարորդը դրսևորում էր կասկածելի վարք։ Երբ ոստիկանները մոտեցել են, վարորդը մեքենայից ստվարաթղթե տուփ է նետել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

    Թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով վարորդը ձերբակալվել և «Կիա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։

    Ձերբակալված տղամարդը հայտնել է, որ նետած տուփի մեջ ընդհանուր 210 գրամ մեթամֆետամինով չորս փաթեթ է, որը 400 դոլարով ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով՝ դրանք տեղադրելու, տեղադրման տարածքը լուսանկարելու և կոորդինատներն օգտատիրոջը փոխանցելու նպատակով։

    Աջափնյակ և Դավթաշեն շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

    Տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

    Հանգամանքները պարզվում են։

  • TRIPP-ի վերաբերյալ համաձայնագրի վավերացումը՝ Կառավարության…

    TRIPP-ի վերաբերյալ համաձայնագրի վավերացումը՝ Կառավարության…

  • Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

    Իսկ դուք ի՞նչ եք կարդում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս խորագրով տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում:

    «Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը, որը ահագին ժամանակ առաջ էի սկսել: Իսկ դուք ի՞նչ եք կարդում»,- ասում է վարչապետը տեսանյութում:

  • Փլուզում՝ «Արգել» ՀԷԿ-ում. քաղաքացիները փլատակներից դուրս…

    Փլուզում՝ «Արգել» ՀԷԿ-ում. քաղաքացիները փլատակներից դուրս…