Category: FreeNews

  • Մորո Ձորո վանքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում Իջևանի Լուսահովիտ կամ Ծռվիզ գյուղի Մորո Ձորո վանքից:

    «Մորո Ձորո վանքը, տարբեր տեղեկություններով, կառուցվել է 5-7-րդ դարերում և շատ գեղատեսիլ վայրում է գտնվում՝ հենց Լուսահովիտ գյուղում, բայց ըստ էության անտառի պռնկին: Նաև գյուղն է թիկունքում:

    Շատ գեղատեսիլ վայր է, եթե չեք եղել, անպայման այցելեք»,- տեսանյութում ասում է վարչապետը:

  • Wildberries-ը վաճառողներին չի փոխհատուցի ԱԹՍ-ների հարձակումից…

    Wildberries-ը վաճառողներին չի փոխհատուցի ԱԹՍ-ների հարձակումից…

  • Ուրոլոգիական հիվանդություններ ինչ հաջողություններ են մասնագետներն…

    Ուրոլոգիական հիվանդություններ ինչ հաջողություններ են մասնագետներն…

  • 14 նոր ահազանգ Բյուրեղավանում՝ աղիքային վարակի ախտանիշներով․…

    14 նոր ահազանգ Բյուրեղավանում՝ աղիքային վարակի ախտանիշներով․…

  • 7 զոհ, 24 վիրավոր․ Ռուսաստանը՝ ուկրաինական ԱԹՍ-ների տարափի…

    7 զոհ, 24 վիրավոր․ Ռուսաստանը՝ ուկրաինական ԱԹՍ-ների տարափի…

  • Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով

    ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով:

    ԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ Սիմոն Աբգարյանին է հանձնվել նաև «Ոսկե ծիրանի վարպետ» մրցանակը։

  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև…

    Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև…

  • Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

    Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/ Նոր Գեղի, Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան և Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ1/ ավտոճանապարհների հատման խաչմերուկում (Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկ) տեղադրվել է լուսացույց, և հուլիսի 18-ից նշված հատվածում կկատարվի լուսացուցային կարգավորում։

    Այս մասին տեղեկացրել է Ճանապարհային դեպարտամենտն ու վարորդներին հորդորել լինել ուշադիր։

    Մինչև լուսացույցի հիմնական ռեժիմը միացնելը, անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, որոշ ժամանակ ապահովվել է լուսացույցի դեղին թարթման ռեժիմը, որը վարորդներին նախազգուշացնում էր լուսացույցի առաջիկա գործարկման մասին։

    Խաչմերուկը կահավորվել է նաև համապատասխան ճանապարհային նշաններով։

  • Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 17-ին մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը, հայտնում են նախարարությունից։

     

    Ներկա էին ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության ներկայացուցիչներ։

     

    Շնորհավորելով ծառայության աշխատակիցներին և վետերաններին՝ ՆԳ նախարարն ընդգծել է, որ կառույցի կայացման և զարգացման 35-ամյա ուղին ձևավորվել է բազմաթիվ մասնագետների նվիրված, պատասխանատու աշխատանքի, հարուստ փորձի և մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ։

     

     

    Արփինե Սարգսյանը նշել է, որ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը Ներքին գործերի նախարարության համակարգի կարևորագույն կառույցներից է, որի գործունեությունն առանցքային նշանակություն ունի հանրության անվտանգության ապահովման, սեյսմիկ ռիսկերի գնահատման և կառավարման արդյունավետության բարձրացման գործում։

     

    Նախարարի խոսքով՝ ոլորտի հետագա զարգացումն այսօր պահանջում է շարունակական արդիականացում, ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ներդրում, մասնագիտական կարողությունների զարգացում, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու միջազգային գործընկերների հետ սերտ և համակարգված համագործակցություն։

     

    Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից են ծառայության շարունակական զարգացումն ու տեխնիկական վերազինումը՝ Փրկարար ծառայությունում իրականացվող բարեփոխումներին զուգահեռ։

     

    Նա կարևորել է նաև համայնքների սեյսմիկ ռիսկերի գնահատման և դրանց արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ շեշտելով, որ ստացված արդյունքները պետք է դառնան տարածքային զարգացման և պլանավորման գործընթացների անբաժանելի մասը։

     

    Նախարարը բարձր է գնահատել ծառայության մասնագետների ամենօրյա, հաճախ հանրության համար անտեսանելի, սակայն չափազանց պատասխանատու աշխատանքը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի սեյսմիկ պաշտպանության համակարգը ճանաչում և հեղինակություն է վայելում նաև միջազգային մասնագիտական շրջանակներում, ինչը ծառայության անձնակազմի թիմային, հետևողական և բարձր մասնագիտական աշխատանքի արդյունքն է։

     

    Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը շնորհավորել է ծառայության անձնակազմին և վետերաններին՝ ընդգծելով նրանց տարիների նվիրված ու հետևողական աշխատանքի կարևորությունը։ Նա շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարին՝ ծառայության զարգացմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված մշտական աջակցության համար՝ նշելով, որ ձեռքբերումները նաև այդ հետևողական աջակցության արդյունքն են։

     

    Աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ծառայության կայացմանն ու զարգացման գործում ունեցած ավանդի համար մի շարք ծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով։

  • Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

    Կառավարությունը հաստատել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման համար անհրաժեշտ «TRACES» համակարգում գրանցման կարգը։

    Այս մասին տեղեկացրել է ՍԱՏՄ-ն և մանրամասնել, թե ինչո՞վ է այն կարևոր։

    ««TRACES» (Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգ) գրանցումը այժմ անժամկետ է։

    Ինչպե՞ս գրանցվել

    Անհրաժեշտ է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (ՍԱՏՄ) ներկայացնել դիմում և պահանջվող փաստաթղթերի փաթեթը (էլեկտրոնային՝ [email protected] կամ [email protected] հասցեներով, կամ թղթային տարբերակով)։

    Գործընթացը

    Փաստաթղթերի ուսումնասիրություն (մինչև 5 աշխատանքային օր)։

    Ստուգում և նմուշառում տնտեսավարողի մոտ (10-15 աշխատանքային օր)՝ ԵՄ և ՀՀ պահանջներին համապատասխանությունը պարզելու համար։

    Գրանցում

    Համապատասխանության դեպքում տվյալները ներկայացվում են Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը, որից հետո տրամադրվում է գրանցման համարը։

    Մանրամասներին և փաստաթղթերի ցանկին ծանոթացեք ՍԱՏՄ-ի պաշտոնական կայքում՝ snund.am, հետևյալ հղումով՝ snund.am»,- ասվում է հաղորդագրության մեջ։