Category: FreeNews

  • Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացմանը. Փաշինյան

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերին Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է.

    «Մեծարգո պարոն վարչապետ,

    Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առիթով։

    Ուրախությամբ եմ արձանագրում, որ վերջին շրջանում Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունները շարունակաբար զարգանում են՝ ընդգրկելով գործընկերության նոր ռազմավարական ուղղություններ։

    Ջերմորեն եմ հիշում այս տարվա մայիսին Երևանում Ձեզ հետ ունեցած հանդիպումը: Վստահ եմ, որ համատեղ գործուն ջանքերով նոր խթան կհաղորդենք մեր երկրների միջև բազմոլորտ համագործակցության ընդլայնմանն ու առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։

    Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացմանը, ինչպես նաև միջազգային հարթակներում մեր երկրների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը։

    Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

  • #ուղիղ ԿԸՀ Բաշխում է պատգամավորական մանդատները

    #ուղիղ ԿԸՀ Բաշխում է պատգամավորական մանդատները

  • «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի…

    «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի…

  • Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

    Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով օգոստոսի 3-ից պաշտոններից ազատվելու են ԱԺ նախագահի երկու օգնական և երկու խորհրդական։

     

    Մասնավորապես, ԱԺ նախագահի օգնականի պաշտոններից ազատվել են Կարլեն Գրեյանը և Զինա Չալիկյանը, իսկ խորհրդականի պաշտոններից՝ Հովհաննես Նալբանդյանը և Ահարոն Ներսիսյանը։

     

    Կարգադրություններով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին հանձնարարվել է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ազատված աշխատակիցների լրիվ վերջնահաշվարկի կատարումը։

     

    Նշենք՝ Ալեն Սիմոնյանը մինչև նոր ԱԺ-ի առաջին նիստը, որը տեղի է ունենալու օգոստոսի 2-ին, գտնվելու է արձակուրդում։

     

    Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է, որ Ազգային ժողովի հաջորդ նախագահ է դառնալու հենց Ռուբեն Ռուբինյանը։

  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

    Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։ 

     

    «Հուլիսի 21-ին արձանագրված ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,- ասվում է հաղորդագրությունում:

  • Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել. ՍԱՏՄ

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ռեստօրրան Գրուպ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Հյուսիսային պողոտա 5, «Կորպուս Գաստրոբար») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. լաբորատոր փորձարկման արձանագրության համաձայն՝ «Բենեդիկտ ձվով և սաղմոնով» արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ) և ոսկեգույն ստաֆիլակոկ (S. aureus) ցուցանիշներով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

     

    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Բենեդիկտ ձվով և սաղմոնով» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

     

  • Ներքին քննարկումներում շոշափվում է Պուտինի աղջկա թեկնածությունը….

    Ներքին քննարկումներում շոշափվում է Պուտինի աղջկա թեկնածությունը….

  • Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

    Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդ աղջիկներ ծեծի ենթարկում մեկ այլ աղջկա:

    ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ նշված դեպքը եղել է հունիսին։

    «Նույն օրը ՆԳՆ ոստիկանության ծառայողները բոլորին հայտնաբերել և հաղորդման հետ միասին ներկայացրել են Քննչական կոմիտե»,- հայտնել են ՆԳՆ-ից:

    ՀՀ քննչական կոմիտեից էլ «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ ֆիզիկական ներգործության դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշակական փորձաքննություն:

  • ՌԴ-ն կշարունակի հարվածներ հասցնել Կիևի համար Սև ծովով զենք…

    ՌԴ-ն կշարունակի հարվածներ հասցնել Կիևի համար Սև ծովով զենք…

  • Սարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները. նա կվերցնի պատգամավորի մանդատը

    Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։

     

    «Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ գյումրեցիներ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ ներկայացրել եմ դիմում՝ Գյումրու ավագանու անդամի լիազորություններս դադարեցնելու վերաբերյալ։ Իմ քաղաքական գործունեությունը շարունակելու եմ որպես Ազգային Ժողովի պատգամավոր՝ շարունակելով ավելի լայն լիազորություններով և մեծ նվիրումով մշտապես լինել Գյումրու և գյումրեցիների կողքին։

     

    Քաղաքս ունի հոգատար և պրոֆեսիոնալ կառավարման կարիք, ինչի բացակայության պատճառով ավագանու արտահերթ ընտրությունները անխուսափելի են։

     

    Սիրում եմ բոլորիդ:

     

    Ձեր՝ Սարիկ»,- գրել է նա: