Category: FreeNews

  • Զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքով երկու զինծառայող է ձերբակալվել․ՔԿ․23․07․26/11․30/

    Զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքով երկու զինծառայող է ձերբակալվել․ՔԿ․23․07․26/11․30/

  • Փոխարժեքներ և տնտեսական լուրեր 24.07.2026

    Փոխարժեքներ և տնտեսական լուրեր 24.07.2026

  • 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտնում

    Քաղաքացիների շրջանում առկա պահանջարկի գնահատման հիման վրա՝ ՆԳ նախարարության նախաձեռնությամբ, Կառավարությունը փոփոխություններ է կատարել տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում։

     

    Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքացիների շրջանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում թվային հատվածում «0» թվեր, ինչպես նաև մեկ կամ մի քանի կրկնվող թվեր պարունակող՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ համարանիշերը։ Դրանք իրենց տեսքով և արժեքով որոշակիորեն տարբերվում են առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերից, սակայն մինչ այժմ դրանց առաջնային օգտագործման իրավունքի՝ առանց աճուրդի ձեռքբերման համար ամբողջական իրավական կարգավորում նախատեսված չէր։

     

    Նոր կարգավորմամբ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի շարքում ներառվել են նաև այն համադրությունները, որոնց թվային հատվածում առկա են «0» թվեր և մեկ կամ մի քանի կրկնվող թվեր՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ։

     

    2026 թվականի հուլիսի 23-ին ուժի մեջ է մտել ՆԳ նախարարի հրամանը, որով սահմանվել են նոր չափորոշիչներին համապատասխանող մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացման գները։

     

    Նոր չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի առաջնային օգտագործման իրավունքը ֆիզիկական և իրավաբանական անձինք կկարողանան ձեռք բերել առանց աճուրդի՝ հաստատագրված գնով։ Գները սահմանվել են 250 հազարից մինչև 8 միլիոն դրամի միջակայքում՝ կախված թվերի և տառերի համադրությունից։

     

    Կարգավորման արդյունքում կստեղծվի մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի նոր համադրությունների հատկացման ամբողջական իրավական հիմք, իսկ դրանց ձեռքբերման գործընթացը կդառնա հասանելի և կանոնակարգված։

    Հրամանին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://arlis.am/hy/acts/228422/latest:

  • Արգելափակվել է Բաբ էլ Մանդեբի նեղուցը․ ԱՄՆ-Իրան փոխադարձ…

    Արգելափակվել է Բաբ էլ Մանդեբի նեղուցը․ ԱՄՆ-Իրան փոխադարձ…

  • ՔԿ-ն՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում գտնվող որոշ տաղավարների կապարակնքման վերաբերյալ

    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հունիսի 5-ին նշանակվել է համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը ստացվել է 2026 թվականի հունիսի 10-ին:

    ՔԿ-ից տեղեկացնում են, որ համաձայն փորձագետի եզրակացության՝ Աբովյան համայնքի գյուղ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասը փաստացի համադրվում է 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի զբաղեցրած և այդ գծի անվտանգության համար նախատեսված հողամասի հետ, բացի այդ, գտնվում է «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 15.1-ին հոդվածի 9-րդ մասով սահմանված՝ Երևան-Աբովյան 1520 մմ ռելսամիջի երկաթուղային գծի պաշտպանական գոտու տարածքում:

    Փորձագետը հանգել է այն հետևության, որ գյուղ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասի օտարման գործընթացը կազմակերպվել է առանց հաշվի առնելու տվյալ ժամանակահատվածում գործած ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված պահանջները։

    Փորձագետը փաստել է նաև, որ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցները գտնվում են (կառուցված են) բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում, ինչպես նաև Երևան-Աբովյան 1520 մմ ռելսամիջի երկաթուղային գծի պաշտպանական գոտիներում։

    Այսպիսով, հաշվի առնելով, որ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասում առկա որոշ ինքնակամ կառույցներ, ավտոկայանատեղին և դրան կից առևտրի տաղավարների մի մասը փաստացի անմիջականորեն գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ և դրանց հետագա շահագործումը վտանգ է ներկայացնում քաղաքացիների կյանքի և առողջության համար, անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կնիքվել են:

  • Լավրով-Ռուբիո հանդիպում, ԵՄ նոր պատժամիջոցներ և շարունակվող…

    Լավրով-Ռուբիո հանդիպում, ԵՄ նոր պատժամիջոցներ և շարունակվող…

  • Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է 1 մլրդ դրամ գրավ և երկրից բացակայելու արգելք

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելք և 1 մլրդ դրամ գրավ։ Այդ մասին «Լուրերին» հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

    Ավելի վաղ հայտնել էինք՝ Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու հատկանիշներով։

  • Զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են. ՔԿ

    Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

    Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող էր մահացել։ ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, կատարվում են քննչական և վարութային գործողություններ:

    Զինծառայողի մահվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում էր հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ:

  • Խոզնավարում հիմնեցինք սպորտային ակումբ. Դավիթ Դանիելյան

    Խոզնավարում հիմնեցինք սպորտային ակումբ

    Սպորտային ակումբները գյուղական միջավայրում փոխում են թե´ մշակույթ, թե´ տրամադրություն:

    Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցեցին իմ նախաձեռնությանը:

  • Նիկոլ Փաշինյանը և Ֆրիդրիխ Մերցը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։

    Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։

    Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը։

    Վարչապետ Փաշինյանը և դաշնային կանցլեր Մերցն անդրադարձել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացման, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հեռանկարներին։