Զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են. ՔԿ

Written by

in

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող էր մահացել։ ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, կատարվում են քննչական և վարութային գործողություններ:

Զինծառայողի մահվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում էր հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *