Category: FreeNews

  • Նոր մանրամասներ՝ զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան գործից

    Նոր մանրամասներ՝ զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան գործից

  • ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին

    ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել՝ չվստահելկասկածելի աղբյուրներից ստացված նամակներին:

    «Հարգելի՛ քաղաքացիներ,

    իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից տարբեր կազմակերպությունների և քաղաքացիների ուղարկվում են կեղծ էլեկտրոնային նամակներ։

    Այդ նամակները կարող են պարունակել վնասաբեր կամ կեղծ հղումներ։

    Հորդորում ենք նման նամակներ ստանալու դեպքում չսեղմել դրանցում առկա հղումները, չներբեռնել կցված ֆայլերը, չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ և արգելափակել ուղարկողին։

    Եղե՛ք զգոն և մի՛ վստահեք անհայտ կամ կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին»,- ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։

  • Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

    Եվրոպայի չեմպիոն, բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Անի Հովսեփյանը երրորդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:

     

    Հուլիսի 24-ին Անգլիայի Բոլթոն քաղաքում անցկացված Real Boxing Champions (RBC)-ի կազմակերպած բռնցքամարտի երեկոյում Անի Հովսեփյանը մենամարտեց 29-ամյա չեխ բռնցքամարտիկ Յոհանա Ռայմոնտի հետ (7-9-1) և հաղթանակի հասավ մրցավարների միաձայն որոշմամբ:

  • Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ

    Հուլիսի 22-ին՝ ժամը 09։30-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռ բնակավայրի 1-ին փողոցում արագիլի ձագն ընկել է բնից։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Փրկարարներն արագիլի ձագին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև թռչունը տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ։

  • 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ հուլիսի 17-ի երեկոյան Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»ՊՈԱԿ-ից ստացել է հաղորդագրություն այն մասին, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» հիվանդանոցներ են դիմել 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ:

     

    «Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր բուժառուները հուլիսի 14-ին մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում օգտվել են բակում մատուցված հյուրասիրությունից (ֆուրշետ), մասնավորապես՝ «Շաուրմա», «Պեպերոնի» տեսակի պիցցա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով՝ սաղմոն տեսակի ձկով բրուսկետա սննդատեսակներից։

     

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անմիջապես ձեռնարկել է գործողություններ՝ պարզելու համար, թե որտեղից է ձեռք բերվել հյուրասիրության համար նախատեսված սնունդը:

     

    Հուլիսի 23-ի երեկոյան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից ստացվել է նամակ, ըստ որի՝ հյուրասիրությունը կազմակերպվել է Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կողմից:

     

    Նկատի ունենալով, որ արձանագրված դեպքի մասին տեսչական մարմնին տեղեկատվությունը փոխանցվել է գրեթե 10 օր հետո, ակնհայտ է, որ սննդի տվյալ խմբաքանակներն արդեն սպառված են եղել:

     

    Այնուամենայնիվ, կանխելու համար հետագայում նման խնդիրների առաջացումը և առաջնորդվելով հանրային առողջության պահպանման հրամայականով՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կիրականացվի վերահսկողություն, արդյունքները կհրապարակվեն»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կրակ, պայթյուններ և նոր ճնշում՝ Մոսկվայի վրա

    Կրակ, պայթյուններ և նոր ճնշում՝ Մոսկվայի վրա

  • ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակ

    ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին սոցցանցում հայտնել է ՊՆ մամուլի խոսնակը՝ ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների:

  • Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացվեց

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեց։

     

    Նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց։

     

    Հիշեցնենք՝ Դավիթ Ղազինյանը կալանավորվել էր 2 ամսով։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Հակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։ 

     

  • 6 զոհ, 26 վիրավոր․ Կիևը «Ֆլամինգո» հրթիռով խոցել է ՌԴ-ի…

    6 զոհ, 26 վիրավոր․ Կիևը «Ֆլամինգո» հրթիռով խոցել է ՌԴ-ի…

  • ՌԴ-ն «պարտկոմին» ՀՀ ղեկավար նշանակողից դարձել է հայկական…

    ՌԴ-ն «պարտկոմին» ՀՀ ղեկավար նշանակողից դարձել է հայկական…