Category: FreeNews

  • Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք

    Օրեցօր զարգացող գործիքակազմերի ֆոնին Ազգային ժողովի աշխատակազմը որոշել է ԱԺ պաշտոնական կայքը փոխարինել բոլորովին նոր չափանիշներով։

    Շուրջ 6 տարի տևած երկարատև աշխատանքներից հետո նոր կայքն արդեն պատրաստ է ներկայանալ հանրությանը նոր տեսքով, աշխատանքային նոր գործիքներով, որոնման առավել արդյունավետ միջոցներով, տեղեկատվական անվտանգության բարձր մակարդակով։

    ԱԺ նոր կայքի գործարկման փուլում՝ միգրացիոն ժամանակահատվածում, հնարավոր է լինեն որոշակի տեխնիկական խնդիրներ, սակայն դրանք կկրեն ժամանակավոր բնույթ՝ վստահեցնում են պատասխանատուները։

    Կայքի այցելուները հնարավոր խնդիրների մասին կարող են տեղեկացնել կայքի հետադարձ կապի միջոցով։

    https://www.youtube.com/watch?v=CtqKi7tRduc

  • ՀՀ-ն ու Իրանը քննարկել են դեպի Վրաստան և ՌԴ էներգետիկ միջանցքներ…

    ՀՀ-ն ու Իրանը քննարկել են դեպի Վրաստան և ՌԴ էներգետիկ միջանցքներ…

  • Տոկաևի խաղաղության կոչն ու Կրեմլի մերժումը

    Տոկաևի խաղաղության կոչն ու Կրեմլի մերժումը

  • Ճանապարհներից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և Իրանը նոր ծրագրեր…

    Ճանապարհներից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և Իրանը նոր ծրագրեր…

  • Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում

    Բաքվում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության առաջին մրցումային օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի հինգ ներկայացուցիչներ, որոնցից երկուսը դուրս են եկել կիսաեզրափակիչ։ Երեկոյան մրցահերթում եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն Արարատ Ավետիսյանը (48 կգ) և Վազգեն Մնացականյանը (65 կգ)։ Արարատ Ավետիսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից ու հաղթել մեքսիկացի (14։7) և ուզբեկ (9։3) մրցակիցների։

    Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը կմրցի ղազախ Ալի Ալմասի հետ։ Վազգեն Մնացականյանը մեկնարկել է որակավորման փուլից և պայքարից դուրս թողել իրանցի (7։4), ղրղզ (5։2) ու խորվաթ (4։3) ըմբիշների։

    Եզրափակիչի ուղեգիրը Մնացականյանը կվիճարկի Ռուսաստանը ներկայացնող Շամիլ Լաբազանովի հետ։ Հուլիսի 27-ին պայքարի մեջ են մտել նաև Գեղամ Եղիազարյանը (55 կգ), Վահե Հովեյանը (80 կգ) և Խաչիկ Խաչատրյանը (110 կգ), որոնք պարտություն են կրել։ Եղիազարյանը և Խաչատրյանը պարտվել են հաղթանակով մեկնարկելուց հետո, իսկ Հովեյանը տարել է երկու հաղթնակ ու պարտություն կրել քառորդ եզրափակիչում։ Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև 45 կգ Վազգեն Վարդանյանը (45 կգ), Գևորգ Հարությունյանը (51 կգ), Արտուշ Պետրոսյանը (60 կգ), Ջանես Նազարյանը (71 կգ), Ալեքսան Շալջյանը (92 կգ), որոնք պայքարը կսկսեն հուլիսի 28-ին:

     

  • Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

    Հուլիսի 26-ին՝ ժամը 16։54-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրում՝ Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում, երեխաներ են մոլորվել։

    Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Մեծ Պարնիի կամավորական հրշեջ-փրկարարական խմբից 4 կամավոր:

    Ժամը 18։15-ի սահմաններում Մեծ Պարնի բնակավայրում փրկարարները և կամավորները հայտնաբերել են երեխաներին։

    Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 16 փրկարարական ծառայող և 4 կամավոր։

  • Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր․…

    Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր․…

  • Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով:

    Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

    «Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով: 1 անձ ձերբակալվել է:

    Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտանբերելու ուղղությամբ»,- մանրամասնել են ՔԿ-ից:

    Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հուլիսի 24-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Աբովյան քաղաքում՝ իր շքամուտքի առաջ, մի խումբ անձինք դաժանաբար ծեծի են ենթարկել Ավետ Կոնջորյանին:

  • Սիեթլում սննդի փառատոնի ժամանակ հրաձգության հետևանքով երկու…

    Սիեթլում սննդի փառատոնի ժամանակ հրաձգության հետևանքով երկու…

  • ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով

    ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հրապարակել է  ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու քայլերը։

     

    «Ահա թե որտեղից սկսել։  

     

    Քայլ 1․ Դիմում ներկայացրեք ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություն։ 

    ԱՄՆ քաղաքացին, օրինական մշտական բնակիչը կամ գործատուն նախ պետք է դիմում ներկայացնի ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություն (USCIS): Հաստատվելուց հետո ձեր գործն անցնում է հաջորդ փուլ: uscis.gov  

     

    Քայլ 2․ Շարունակեք գործը Վիզաների ազգային կենտրոնում (NVC)։

    USCIS-ի կողմից դիմումը հաստատվելուց հետո NVC-ն շարունակում է գործը: Ներկայացրե՜ք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և կատարե՜ք վճարումները: Ձեր գործը պետք է փաստաթղթային առումով ամբողջական լինի նախքան հարցազրույցի նշանակումը։  

     

    Քայլ 3․ Հարցազրույց ԱՄՆ դեսպանությունում կամ հյուպատոսարանում։

    NVC-ն կնշանակի հարցազրույցը ձեր բնակության կամ քաղաքացիության երկրում գտնվող ԱՄՆ դեսպանությունում կամ հյուպատոսարանում: travel.state.gov

     

    Նկատի՛ ունեցեք, որ USCIS-ի կողմից ձեր դիմումի հաստատումը վիզայի տրամադրում չի երաշխավորում։ Վիզայի համար որակավորված լինելը որոշվում է հյուպատոսի կողմից հարցազրույցի ընթացքում»,- տեղեկացնում է դեսպանությունը։