Category: FreeNews

  • Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի՝ իր կյանքին ուղղված սպառնալիքների մասին հրապարակմանը

    Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնելուց հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում: Հուսով եմ՝ պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի ղեկավարությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

    «Սիրելի՛ կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել և պաշտպանել: Ի՞նչ է պետք անել, պետք է սկսել համարձակ խոսել այս երևույթի մասին՝ հայտարարելով, որ չենք հանդուրժելու այլևս բռնությունը մեր ընտանիքներում: Հնարավոր չի լինելու բոլորիս միաժամանակ ուժով լռեցնել:

    Մի՛ վախեցեք, ամենավատն արդեն մեզ հետ պատահել է: Տարիներով ապրել հոգեբանական, ֆիզիկական, ֆինանսական, սեռական բռնության պայմաններում մղձավանջ է, որից պետք է դուրս գալ՝ հստակ հայտարարելով՝ չե՛նք հանդուրժում այլևս»,- ասել է նա:

  • Ըմբիշ Արարատ Ավետիսյանը Բաքվում դարձավ բրոնզե մեդալակիր. Մ-17 ԱԱ

    Մ-17 ԱԱ-ում 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Այդ մասին ասված է Ըմբշամարտի ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում:

    «Հայ ըմբիշը բրոնզե գոտեմարտում ժամանակից շուտ առավելության հասավ հունգարացի մրցակցի նկատմամբ ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին:

    1-ին մեդալն ունենք»,- նշված է գրառման մեջ:

  • ԵՄ-ն ՀՀ-ին օգնել չի՞ կարող․ ՌԴ արտաքին հետախուզության հայտարարությունը․…

    ԵՄ-ն ՀՀ-ին օգնել չի՞ կարող․ ՌԴ արտաքին հետախուզության հայտարարությունը․…

  • Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 28-ին այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող արհեստական բանականության (ԱԲ) տվյալային կենտրոն։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:

    Նախարարին շրջայցի ընթացքում ուղեկցել է Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։ Այցի շրջանակում նախարար Հայրապետյանը ծանոթացել է «ԱԲ գործարանի» ընթացիկ վիճակին, շահագործման նախապատրաստական աշխատանքներին, տեխնոլոգիական ենթակառուցվածքներին, բարձր արտադրողականությամբ հաշվարկային համակարգերին, ինչպես նաև բացման հանդիսավոր արարողությունից առաջ իրականացվող վերջին տեխնիկական աշխատանքներին։ Շրջայցի ընթացքում քննարկվել են նաև նախագծի հետագա զարգացման փուլերը։

    Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Firebird-ի իրականացրած այս ռազմավարական նախագիծը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տեխնոլոգիական զարգացման և միջազգային մրցունակության բարձրացման տեսանկյունից՝ ձևավորելով նոր հնարավորություններ գիտահետազոտական համայնքի, ստարտափների, բարձր տեխնոլոգիական ընկերությունների և պետական հատվածի համար։

    Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար (6144 NVIDIA Blackwell սերնդի գրաֆիկական պրոցեսորներ), իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ շահագործման հանձնելով ևս շուրջ 42,000 գրաֆիկական պրոցեսոր։

    ՀՀ կառավարության և Firebird ընկերության համատեղ համագործակցության շնորհիվ Հայաստանը տեխնոլոգիաների սպառողից վերածվում է աշխարհին արհեստական բանականության բարձր տեխնոլոգիական արդյունք և լուծումներ առաջարկող երկրի, որը պատրաստ է սահմանել ապագայի խաղի կանոնները:

  • Պուտին-Ալիև հեռախոսազրույց՝ Փաշինյանի հետ զրույցից հետո…

    Պուտին-Ալիև հեռախոսազրույց՝ Փաշինյանի հետ զրույցից հետո…

  • Մովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից

    Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ Մովսես Հարությունյանը 2026 թվականի օգոստոսի 3-ից կազատվի Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից։

     

    Կարգադրության հիմքում Մովսես Հարությունյանի՝ 2026 թվականի հուլիսի 24-ին ներկայացրած դիմումն է։

     

    Հիշեցնենք՝ Հարությունյանն այս պաշտոնում նշանակվել է 2024-ի օգոստոսին։ Մինչև այդ նա զբաղեցրել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնը։

  • Դա ձեռնաշղթա է, ստրկական պայմանագիր, բայց ցանկացած պայմանագիր…

    Դա ձեռնաշղթա է, ստրկական պայմանագիր, բայց ցանկացած պայմանագիր…

  • Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ 28.06.2026

    Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ 28.06.2026

  • Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է

    Դեռևս տարեսկզբին, նկատի ունենալով հանրության կողմից սննդամթերքի առաքման ծառայություններից ավելի հաճախ օգտվելու հանգամանքը, ինչպես նաև արձագանքելով քաղաքացիներից ստացվող բողոքների ու ահազանգերի մտահոգիչ քանակին, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրեց առաքում իրականացնող կազմակերպություններին, որ սկսելու է լայնածավալ վերահսկողություն այս դաշտում: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

     

    Հստակեցվել էր, որ առաքում իրականացնող անձանց նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված չլինելու և սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության դեպքում վերջիններս կկրեն վարչական պատասխանատվություն. նրանց գործատուի պարտականությունն է ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցների բժշկական զննության ենթարկվելը:

     

    Առաքում իրականացնող գործընկեր-կազմակերպությունների հետ կազմակերպված հանդիպման ընթացքում նրանք խնդրեցին տրամադրել ժամկետ իրենց առաքիչների (2-3 հազար) համար բուժզննության և սանիտարական (բժշկական) գրքույկի ձեռքբերման ամբողջական գործընթացն ավարտելու համար:

     

    Ընդառաջելով խնդրանքին՝ տեսչական մարմնի կողմից սահմանվեց ողջամիտ ժամկետ:

     

    2026 թ. օգոստոսի 1-ից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ամբողջ ծավալով կիրացնի իրեն վերապահված վերահսկողական գործառույթը առաքում իրականացնողների նկատմամբ:

     

    Տվյալ դեպքում կհրապարակվեն ոչ միայն խախտումները, այլև այն գործընկեր-կազմակերպությունների անունները, որոնք բարեխղճորեն կատարած կլինեն օրենքի պահաջը:

  • Ինչ է «պահանջել» Պուտինը Փաշինյանից․ Պեսկովը մանրամասներ…

    Ինչ է «պահանջել» Պուտինը Փաշինյանից․ Պեսկովը մանրամասներ…