Category: FreeNews

  • Դիլիջանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է բիզնես միջոցառումների լավագույն միջազգային ուղղություն

    Դիլիջանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է բիզնես միջոցառումների լավագույն միջազգային ուղղությունը MICE Excellence Awards մրցանակաբաշխության շրջանակում Դիլիջանը ևս մեկ անգամ ամրապնդել է իր դիրքը որպես միջազգային MICE (գործնական միջոցառումների և բիզնես զբոսաշրջության) առաջատար ուղղություն՝ երկրորդ տարին անընդմեջ արժանանալով MICE Excellence Awards մրցանակաբաշխության «Բիզնես և կորպորատիվ միջոցառումների լավագույն միջազգային ուղղություն» անվանակարգի գլխավոր մրցանակին։ Այն համարվում է բիզնես զբոսաշրջության ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։

    Մրցանակաբաշխությանը Դիլիջանը ներկայացրել է Meet Dilijan նախաձեռնությունը, որը ստեղծվել է քաղաքը որպես զբոսաշրջային և գործարար ուղղություն միջազգային հարթակներում առաջ մղելու նպատակով։ Հաղթողն ընտրվել է միջազգային ժյուրիի կողմից, որի կազմում ընդգրկված էին ոլորտի փորձագետներ Արևելյան Եվրոպայից, Կովկասից և ԱՊՀ երկրներից։ 2025 թվականին առաջին անգամ արժանանալով այս հեղինակավոր մրցանակին՝ Դիլիջանը 2026 թվականին հաջողությամբ պահպանել է իր առաջատար դիրքը՝ գերազանցելով տասնյակ երկրների, այդ թվում՝ Վրաստանի, Ղազախստանի, Սերբիայի, Ուզբեկստանի, Բելառուսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Լիտվայի ներկայացուցիչներին։

    Դիլիջանը շարունակում է մնալ Հայաստանի միակ ուղղությունը, որը ոչ միայն հասել է մրցանակաբաշխության եզրափակիչ, այլև երկու տարի անընդմեջ դարձել է հաղթող։ Meet Dilijan նախաձեռնությունն իրականացվում է Green Rock Foundation-ի կողմից և նպատակ ունի զարգացնել Դիլիջանի համայնքը, բարձրացնել քաղաքի զբոսաշրջային գրավչությունը և այն դիրքավորել որպես միջազգային բիզնես միջոցառումների կենտրոն։ Հիմնադրամի գործունեությունը հիմնված է չորս ռազմավարական ուղղությունների վրա՝ կրթություն և կարողությունների զարգացում, կայուն շրջակա միջավայր, մշակույթ և համայնքային զարգացում։ Այսօր Դիլիջանը հայտնի է ոչ միայն իր հարուստ մշակութային ժառանգությամբ և բացառիկ բնական գեղեցկությամբ, այլև որպես Հարավային Կովկասում ձևավորվող բիզնես միջոցառումների կարևոր կենտրոն։ Երկրորդ տարին անընդմեջ MICE Excellence Awards մրցանակին արժանանալը վկայում է ոլորտի միջազգային մասնագետների աճող վստահության մասին և ընդգծում է Դիլիջանի մեծ ներուժը՝ որպես միջազգային կորպորատիվ և գործարար միջոցառումների անցկացման վայր։

    Dilijan Named Best International Destination for Business Events at the MICE Excellence Awards for the Second Consecutive Year Dilijan has once again strengthened its position as a leading international MICE (Meetings, Incentives, Conferences and Exhibitions) destination, winning the Best International Destination for Business and Corporate Events award at the prestigious MICE Excellence Awards for the second consecutive year. The awards are widely recognized as one of the most prestigious distinctions in the business tourism industry across Russia and the CIS. At the awards, Dilijan was represented by the Meet Dilijan initiative, established to promote the city as an international destination for tourism and business events. The winner was selected by an international jury comprising leading industry experts from Eastern Europe, the Caucasus, and the CIS.

    After receiving this prestigious award for the first time in 2025, Dilijan successfully retained its title in 2026, surpassing finalists from Georgia, Kazakhstan, Serbia, Uzbekistan, Belarus, the United Arab Emirates, Lithuania, and other countries. Dilijan remains the only destination from Armenia not only to have reached the finals of the competition but also to have won the award for two consecutive years. The Meet Dilijan initiative is implemented by the Green Rock Foundation and aims to strengthen the local community, enhance Dilijan’s tourism appeal, and position the city as an international hub for business events. The Foundation’s activities are guided by four strategic pillars: education and capacity building, environmental sustainability, culture, and community development.

    Today, Dilijan is known not only for its rich cultural heritage and exceptional natural beauty, but also as an emerging business events destination in the South Caucasus. Winning the MICE Excellence Awards for the second consecutive year reflects the growing confidence of international industry professionals and highlights Dilijan’s strong potential as a premier destination for international conferences, corporate events, and incentive travel.

    Дилижан второй год подряд признан лучшим международным направлением для деловых мероприятий на премии MICE Excellence Awards Дилижан вновь укрепил свои позиции как одно из ведущих международных направлений для MICE-туризма (деловые встречи, инсентив-программы, конференции и выставки), второй год подряд получив главную награду в номинации «Лучшее международное направление для деловых и корпоративных мероприятий» престижной премии MICE Excellence Awards. Эта премия считается одной из наиболее авторитетных в сфере делового туризма в России и странах СНГ. На премии Дилижан был представлен инициативой Meet Dilijan, созданной для продвижения города как международного направления для туризма и деловых мероприятий. Победитель был определён международным жюри, в состав которого вошли ведущие эксперты отрасли из Восточной Европы, Кавказского региона и стран СНГ. После получения этой престижной награды впервые в 2025 году Дилижан успешно сохранил свой статус и в 2026 году, опередив финалистов из Грузии, Казахстана, Сербии, Узбекистана, Беларуси, Объединённых Арабских Эмиратов, Литвы и других стран. Дилижан остаётся единственным направлением из Армении, которое не только вышло в финал конкурса, но и два года подряд стало победителем.

    Инициатива Meet Dilijan реализуется Green Rock Foundation и направлена на развитие местного сообщества, повышение туристической привлекательности Дилижана и позиционирование города как международного центра деловых мероприятий. Деятельность Фонда основана на четырёх стратегических направлениях: образование и развитие потенциала, экологическая устойчивость, культура и развитие сообществ. Сегодня Дилижан известен не только своим богатым культурным наследием и уникальной природной красотой, но и как формирующийся центр деловых мероприятий на Южном Кавказе. Получение премии MICE Excellence Awards второй год подряд отражает растущее доверие международных профессионалов отрасли и подчёркивает значительный потенциал Дилижана как привлекательного направления для проведения международных конференций, корпоративных мероприятий и инсентив-поездок.

  • Քննչական կոմիտեն ուսումնասիրում է Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ ստացված հաղորդումը

    Քննչական կոմիտեն ուսումնասիրում է Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ ստացված հաղորդումը: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

    Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նախօրեին հայտարարել էր, որ ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո իր հասցեին սպառնալիքներ է զգում։ Նա նշել է, որ հույս ունի՝ պետական ծառայությունները կկանխեն նման իրավիճակները։

    Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում Հակոբյանը կոչ էր արել կանանց չլռել բռնության դեպքերի մասին և բարձրաձայնել խնդիրը։

  • Փոփոխություններ՝ էլեկտրաէներգետիկական շուկայում․ նոր կանոններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

    Հուլիսի 29-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստում ընդունվել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեությունը կարգավորող մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ: Այս մասին տեղեկացնում են հանձնաժողովից:

     

    Փոփոխությունների փաթեթը նպատակ ունի կատարելագործել էլեկտրաէներգետիկական շուկայի կարգավորումները՝ հստակեցնելով բեռնաթափման համակարգային ծառայությունների մեխանիզմները, պարզեցնելով էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցության վարչարարությունը, բարելավելով մատակարարման պայմանագրերի և վճարային հարաբերությունների կարգավորումը:

     

    Մասնավորապես՝

    • վերանայվել է բեռնաթափման համակարգային ծառայության հաշվարկման մեխանիզմը՝ սահմանելով դրա հաշվարկման նոր մոտեցում գնման երաշխիք ունեցող վերականգնվող էներգիայի աղբյուրներով գործող էլեկտրակայանների համար,

    • հստակեցվել են Համակարգի օպերատորի լիազորություններն ու ընթացակարգերը, այդ թվում՝ կարգադրությունների տրամադրման, փոփոխման և չեղարկման մասով,

    • պարզեցվել են էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցության և շուկայի կառավարման ծրագրում (ՇԿԾ) գրանցման ընթացակարգերը՝ վերացնելով մի շարք վարչարարական պահանջներ և հստակեցնելով ներկայացվող փաստաթղթերի ցանկը,

    • երկարացվել են մեծածավալ հայտերի ուսումնասիրման ժամկետները, եթե դրանք ներառում են 100-ից ավելի հաշվառման համալիր,

    • մատակարարման պայմանագրերի լուծման համար սահմանվել է միասնական՝ 30-օրյա նախազգուշացման ժամկետ,

    • հստակեցվել են էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման տարբեր կետերում գործունեության իրականացման կարգավորումները, ինչպես նաև մրցակցային շուկա սպառողների պարտադիր մուտքի ժամկետները,

    • կատարելագործվել են վճարումների և ֆինանսական երաշխիքների հետ կապված կարգավորումները, ներառյալ երաշխիքների իրացման ընթացակարգերը,

     

    Ընդունված փոփոխությունները միտված են բարձրացնելու էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության արդյունավետությունը, ապահովելու առավել հստակ և կանխատեսելի կարգավորումներ, նվազեցնելու վարչարարական բեռը և նպաստելու շուկայի բնականոն զարգացմանը։

     

    Որոշումներն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի օգոստոսի 1-ից։

  • ՀՀ պաշտպանության և ՆԳ նախարարները կվերանշանակվեն

    Սուրեն Պապիկյանը և Արփինե Սարգսյանը կվերանշանակվեն համապատասխանաբար Հայաստանի պաշտպանության և ներքին գործերի նախարարների պաշտոններում։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Այո, վերանշանակվելու են»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին։

  • Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 46 բնակարան, 89 անշարժ և 14 շարժական գույք, 17,7 մլրդ դրամ

    ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել՝

    193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում:

    29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն:

    14 շարժական գույք:

    1.451.074 ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր:

    147.210 ԱՄՆ դոլար ավանդ:

    23.081.354 ԱՄՆ դոլարի, 409.806.800 ՀՀ դրամի և 9.750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք:

    17.761.537.781 դրամ:

  • Եթե հայկական ապրանքների արտահանման հարցն արագ չլուծվի,…

    Եթե հայկական ապրանքների արտահանման հարցն արագ չլուծվի,…

  • Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ 29.07.2026

    Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ 29.07.2026

  • Բնության խաղաղության բանաձևը. Եղեգիս Ֆեսթը մտածելակերպ…

    Բնության խաղաղության բանաձևը. Եղեգիս Ֆեսթը մտածելակերպ…

  • Մեր երկրում մարդիկ կան, որ ասում են՝ այդպիսի բան չանեք,…

    Մեր երկրում մարդիկ կան, որ ասում են՝ այդպիսի բան չանեք,…

  • Լոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿ

    2026 թվականի հուլիսի 26-ին և լույս 27-ի գիշերը ՀՀ Տավուշի և Լոռու մարզերի բժշկական կենտրոն է դիմել 22 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

    «ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները մասնակցել են Լոռու մարզի Ճոճկան գյուղում տեղի ունեցած հարսանյաց հանդիսությանը։

    Հիվանդների մոտ դիտվել են սուր աղիքային վարակին բնորոշ ախտանիշներ՝ հիմնականում լուծ և փսխում՝ առանց բարձր ջերմության։ Բոլոր հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

    Դեպքի առնչությամբ ՀՎԿԱԿ-ի մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ։ Վերցվել են հիվանդներից կենսանմուշներ, ինչպես նաև սննդամթերքի և շրջակա միջավայրի նմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով։ Նշենք, որ մի քանի բուժառուի մոտ կա ստաֆիլակոկի հաստատում: Հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

    ՀՎԿԱԿ-ը հորդորում է սննդային թունավորումների կանխարգելման նպատակով պահպանել սննդամթերքի պատրաստման, պահպանման և օգտագործման հիգիենիկ կանոնները, ինչպես նաև հիվանդության ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության»,- ասվում է հաղորդագրությունում։