Նիկոլ Փաշինյանը կմասնակցի օգոստոսի 6-7-ը նախատեսված ԵԱՏՄ…
Category: FreeNews
-
ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների զանգվածային արտաքսման ռիսկեր կա՞ն….
ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների զանգվածային արտաքսման ռիսկեր կա՞ն….
-
Փաշինյանը Պուտինին՝ «հանրաքվե կլինի այն ժամանակ երբ ԵՄ-ին…
Փաշինյանը Պուտինին՝ «հանրաքվե կլինի այն ժամանակ երբ ԵՄ-ին…
-
«ՀՀ-ն վա՞տ գործընկեր էր». Փաշինյանի հիշեցումը՝ Լուկաշենկոյին
«ՀՀ-ն վա՞տ գործընկեր էր». Փաշինյանի հիշեցումը՝ Լուկաշենկոյին
-
Այսօր ագրեսորը կպատժվի․ ԻՀՊԿ-ն խոստացել է պատժել ԱՄՆ-ին՝…
Այսօր ագրեսորը կպատժվի․ ԻՀՊԿ-ն խոստացել է պատժել ԱՄՆ-ին՝…
-
Հայաստանն ու Իրանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային համագործակցության հարցեր
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Համիդ Ղանբարին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Նախարարը շնորհակալություն է հայտնել օրերս ԻԻՀ կատարած այցի ընթացքում ջերմ ընդունելության համար։ Նախարարն ընդգծել է՝ հարցերի այն լայն շրջանակը, որը քննարկվել է Իրանում, և ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան առաջիկայում էլ ավելի խորացնել երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի փոխգործակցությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտային և ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող հարցեր։
Խուդաթյանն ընդգծել է, որ Հայաստանում շինարարական աշխատանքներում իրանական ընկերությունների ներգրավվածության ծավալը երբեք այսքան մեծ չի եղել, ինչը միայն ողջունելի է։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին՝ ընդգծելով ծրագրի ռազմավարական նշանակությունը։
-
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ 2009-2016 թթ. ԿԳ նախարար Ա.Ա.-ն, մի խումբ անձանց հետ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է Բրյուսովի համալսարանին հատկացված՝ Երևան, Պուշկինի 38/1 հասցեում գտնվող 451.1 քմ անշարժ գույքի ապօրինի օտարմանը։ Գույքը, որի արժեքը կազմել է շուրջ 208.9 մլն դրամ, դուրս է բերվել ՀՀ սեփականության ֆոնդից և փոխանցվել բարձրաստիճան պաշտոնյայի ու փոխկապակցված անձի սեփականության տիրույթ։
-
Բանակում ինքնասպանությունների դեպքերի 85-90 տոկոսը կապված է 3 իրավիճակների հետ. Փաշինյան
Կառավարության ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է բանակում ինքնասպանությունների հիմնական երեք պատճառները։
Նրա խոսքով՝ առաջին պատճառը խաղադրույքներն են, դրանց հետևանքով առաջացած պարտքերը և դրանք մարելու անկարողությունը։
«Այս ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի արգելվի զինծառայողների կողմից խաղադրույքների կատարումը, սակայն համակարգը դեռ ներդրման փուլում է։
Այս երևույթի մասին ես գիտեմ դեռ Կոշի քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակներից։ Պարտադիր չէ, որ մարդն իր հեռախոսով խաղադրույք կատարի. կան ստվերային դիլերներ, որոնք հեռախոսով, բանավոր պայմանավորվածությամբ խաղադրույքներ են ընդունում։ Եթե շահել ես, շահումը տալիս են, բայց եթե պարտվել ես, պարտքը փորձում են վերադարձնել բոլոր հնարավոր միջոցներով։ Ինքնասպանությունների պատճառներից մեկը հենց սա է», – ասել է վարչապետը։
Երկրորդ պատճառը, ըստ Փաշինյանի, զինծառայողների ընտանեկան և անձնական խնդիրներն են, որոնք նրանք ունենում են դեռևս քաղաքացիական կյանքից։
Երրորդ պատճառը կապված է մարտական դիրքերում հերթապահության ընթացքում քնելու հետ։
«Հայաստանյան ռեփ երգերից մեկում կա տող՝ «Ես դիրքում քնող չեմ եղել»։ Կողքից լսողը կարող է չհասկանալ, թե ինչու է դա կարևոր։ Բայց եթե դիրքապահը քնում է, վտանգի տակ է դնում մյուսների կյանքը։ Երբ նման դեպք է արձանագրվում, այդ զինծառայողը հաճախ ենթարկվում է արհամարհանքի, մեկուսացման և հոգեբանական ճնշման։ Չգիտեմ՝ դա քրեական ենթամշակույթի դրսևորո՞ւմ է, թե՞ անվտանգության հետ կապված գերճնշման հետևանք, բայց նման վերաբերմունքը կարող է ծանր հետևանքներ ունենալ», – նշել է վարչապետը։
Նրա գնահատմամբ՝ բանակում ինքնասպանությունների դեպքերի շուրջ 85-90 տոկոսը կապված է հենց այս երեք գործոնների հետ։
Լրագրողի հարցին, թե բանակի ղեկավարությունն արդյոք պատասխանատվություն չի կրում այս իրավիճակի համար, Փաշինյանը պատասխանել է. «Ես ունեմ այդ պատասխանատվությունը, պետք չէ այն ամբողջությամբ բանակի ղեկավարության վրա դնել։ Ես եմ պատասխանատու, որ մինչ այժմ չենք կարողացել գտնել խնդրի լուծումը։ Հենց այդ պատճառով էլ մեր ծրագրերում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում քրեական ենթամշակույթի հաղթահարմանը, աշակերտների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությանը, ինչպես նաև աշխարհայացքի ընդլայնմանը»։
-
Ռուսաստանը Հայաստանի հետ էքսկլյուզիվ հարաբերություններ է ուզում. ՀՀ-ն որոշել է ունենալ այլընտրանքներ. վարչապետ
«Ես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատասխանատուն եմ, ես հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատուն չեմ»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչ վերաբերում է այդ հարաբերությունների քաղաքական բաղադրիչին, ես ասել եմ, որ Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ, մինչ այս՝ չի ունեցել։ Խոսքը միայն տնտեսական այլընտրանքի մասին չէ, այդ թվում՝ քաղաքական այլընտրանքի»,-նշել է Փաշինյանը։
Վարչապետը հավելել է, որ Հայաստանը ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրել մի քանի երկրների հետ, մինչդեռ նախկինում չուներ այդպիսի հարաբերություններ։
«Պրոբլեմն այդտեղ է։ Ես չեմ կարող Ռուսաստանի զգացմունքների մասին ասել, կարող եմ ասել, որ Ռուսաստանն այդտեղ խնդիր է տեսնում։ Կա մոտեցում, թե կա՛մ էքսկլյուզիվ են հարաբերությունները, կա՛մ՝ հարաբերություններ չպետք է լինեն։ Մենք չենք ընդունում այդ մոտեցումը։ Մենք ասում ենք՝ հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն։ Սա լեգիտիմ դիրքորոշում է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։