Category: FreeNews

  • Մեր երկրում մարդիկ կան, որ ասում են՝ այդպիսի բան չանեք,…

    Մեր երկրում մարդիկ կան, որ ասում են՝ այդպիսի բան չանեք,…

  • Լոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿ

    2026 թվականի հուլիսի 26-ին և լույս 27-ի գիշերը ՀՀ Տավուշի և Լոռու մարզերի բժշկական կենտրոն է դիմել 22 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

    «ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները մասնակցել են Լոռու մարզի Ճոճկան գյուղում տեղի ունեցած հարսանյաց հանդիսությանը։

    Հիվանդների մոտ դիտվել են սուր աղիքային վարակին բնորոշ ախտանիշներ՝ հիմնականում լուծ և փսխում՝ առանց բարձր ջերմության։ Բոլոր հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

    Դեպքի առնչությամբ ՀՎԿԱԿ-ի մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ։ Վերցվել են հիվանդներից կենսանմուշներ, ինչպես նաև սննդամթերքի և շրջակա միջավայրի նմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով։ Նշենք, որ մի քանի բուժառուի մոտ կա ստաֆիլակոկի հաստատում: Հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

    ՀՎԿԱԿ-ը հորդորում է սննդային թունավորումների կանխարգելման նպատակով պահպանել սննդամթերքի պատրաստման, պահպանման և օգտագործման հիգիենիկ կանոնները, ինչպես նաև հիվանդության ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության»,- ասվում է հաղորդագրությունում։

     

  • Վահե Ղալումյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, ինչպես հայտնի է, նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է եղել։

    Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Վահե Ղալումյանը։

    Նշենք, որ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուներն էին Վահե Ղալումյանը, Գարիկ Սարգսյանը։

    Ավելի վաղ հայտնել էինք, որ Լուսինե Բադալյանն ընտրվել էր առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու, Սոնա Ղազարյանը՝ Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, Սիսակ Գաբրիելյանը՝ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն կլինի Վիլեն Գաբրիելյանը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Սարգիս Խանդանյանը։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Զարուհի Բաթոյանը։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Արուսյակ Ջուլհակյանը։ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Տրդատ Սարգսյանը։

  • Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, ինչպես հայտնի է, նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է եղել։

    Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը։

    Նշենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուներն էին Նազելի Բաղդասարյանը, Մարիամ Պողոսյանը, Զարուհի Բաթոյանը, Լիլիթ Ստեփանյանը, Արթուր Հովհաննիսյանը։

    Ավելի վաղ հայտնել էինք, որ Լուսինե Բադալյանն ընտրվել էր առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու, Սոնա Ղազարյանը՝ Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, Սիսակ Գաբրիելյանը՝ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն կլինի Վիլեն Գաբրիելյանը։

  • Ջանես Նազարյանը՝ ըմբշամարտի մինչև Մ17 տարեկանների չեմպիոն

    Մինչև 17 տարեկանների աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանը ոսկե մեդալ է նվաճել Բաքվում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում: Հայ ըմբիշը 4:3 հաշվով հաղթել է Ասլան Ձուևին ու կկանգնի պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին:

     

    Հիշեցնենք՝ կիսաեզրափակչում Նազարյանը 8:0 հաշվով վստահ առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Կրատսի նկատմամբ:

     

    Նազարյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով ժամանակից շուտ առավելության է հասել Նորվեգիայի ներկայացուցիչ Մարտին Լետվիկի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամադ Ռեսիտ Յուրուկի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում դարձյալ ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտության է մատնել հունգարացի Էրվին Ցուցորին:

     

  • ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն կլինի Վիլեն Գաբրիելյանը

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, ինչպես հայտնի է, նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է եղել։

    ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն կլինի Վիլեն Գաբրիելյանը։

    Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    Նշենք՝ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուներն էին Արմեն Խաչատրյանը, Վիլեն Գաբրիելյանը, Սասուն Միքայելյանը:

  • Խորովածի համահայկական փառատոնը հինգ տարվա դադարից հետո…

    Խորովածի համահայկական փառատոնը հինգ տարվա դադարից հետո…

  • Հայտնի են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների անունները

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, տեղեկացրեց, որ քննարկումների և փակ, գաղտնի քվեարկության արդյունքում կուսակցության վարչությունը որոշել է խորհրդարանական խմբակցությանն առաջադրել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների հետևյալ թեկնածուներին:Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:

    Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Լուսինե Բադալյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սարգիս Խանդանյանը, կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սիսակ Գաբրիելյանը, եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սոնա Ղազարյանը, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Զարուհի Բաթոյանը, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վիլեն Գաբրիելյանը, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Արուսյակ Ջուլհակյանը, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Տրդատ Սարգսյանը, տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վահե Ղալումյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Բաբկեն Թունյանը, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Ծովինար Վարդանյանը:

    «Ընտրությունը չի նշանակում, որ նշված բոլոր անձինք կընտրվեն հանձնաժողովի նախագահ, որովհետև որոշակի սկզբունքով դա կախված է նաև նրանից, թե ընդդիմության ներկայացուցիչները որ հանձնաժողովները կընտրեն»,- ասաց նա, ապա հավելեց, որ համամասնությունը պահպանված է, քանի որ 6 կին ու 6 տղամարդ է ընտրվել նախագահի թեկնածու, և որ թեկնածուները միաձայն  չեն ընտրվել:

  • Օրեր անց կգործարկվի Firebird AI ընկերության՝ Հրազդանում…

    Օրեր անց կգործարկվի Firebird AI ընկերության՝ Հրազդանում…

  • Ինչպես պաշտպանվել միջատների խայթոցներից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները

    Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) ներկայացնում է միջատի խայթոցի դեպքում առաջին օգնության հիմնական քայլերը, վտանգի նշանները և կանխարգելման միջոցները, որոնք կօգնեն պահպանել առողջությունը և ժամանակին դիմել բժշկական օգնության անհրաժեշտության դեպքում։

     

    «Ամռանը միջատների խայթոցներն ավելի հաճախակի են։ Շատ դեպքերում դրանք առաջացնում են խայթոցի հատվածում կարմրություն, այտուց կամ քոր, որոնք սովորաբար անցնում են մի քանի օրվա ընթացքում։

     

    Սակայն որոշ դեպքերում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության։

     

    Ի՞նչ անել միջատի խայթոցի դեպքում.

    Լվացե՛ք խայթոցի հատվածը օճառով և հոսող ջրով,

    Դրե՛ք սառը թրջոց կամ սառը կոմպրես՝ այտուցը և քորը նվազեցնելու համար,

    Մի՛ քորեք խայթոցի հատվածը՝ մաշկի վնասումն ու վարակման վտանգը նվազեցնելու համար:

    Անհապաղ դիմեք բժշկի, եթե`

    Դժվարանում եք շնչել կամ կուլ տալ

    Առաջանում է դեմքի, շրթունքների, լեզվի կամ կոկորդի այտուց

    Նկատվում է գլխապտույտ, թուլություն կամ գիտակցության խանգարում

    Ուժեղանում է կարմրությունը, այտուցը կամ ցավը խայթոցի հատվածում

    Բարձրացել է մարմնի ջերմաստիճանը կամ վատացել ընդհանուր ինքնազգացողությունը

    Ինչպե՞ս պաշտպանվել միջատների խայթոցներից

     

    Օգտագործե՛ք միջատներին վանող միջոցներ (ռեպելենտներ), կրե՛ք փակ հագուստ, հատկապես բնության գրկում գտնվելիս, օգտագործե՛ք հակամիջատային ցանցեր տանը և հանգստի վայրերում, կանխե՛ք խայթոցները։ Ճանաչեք վտանգի նշանները։ Ժամանակին դիմեք բժշկի՝ բարդություններից խուսափելու և ձեր առողջությունը պահպանելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: